Tag Archives: atracsys

Ապագայի ինտերֆեյսը, արդեն Sony-ի կողմից

Microsoft Surface

Image via Wikipedia

Microsoft Surface համակարգիչը ունենալու է շատ լուրջ մրցակցություն: Sony ընկերությանը պատկանող Atracsys-ում վերջացնում են AtracTable անունով մեծ պլանշետ-համակարգչի կառուցման աշխատանքները: Վաճառքի համար սարքը պատրաստ կլինի Հունիսին: Արդեն հայտարարված է, որ սարքի 35 դյույմանոց տարբերակը կունենա Full HD դիսպլեյ: Սարքում տեղադրված երկու Sony ISS XCD-V60 տեսախցիկները լիովին գրանցելու են օգտվողի շարժումները, ավտոմատ կերպով հասկանալու են նրա տարիքը, սեռը և նույնիսկ տրամադրությունը: Ինչպես Surface-ը, այնպես էլ Sony-ի սարքը կարող են փոխկապակցվել բջջային հեռախոսների և այլ սարքերի հետ: Բավական է միայն ասենք հեռախոսը դնել պլանշետի վրա… Դիտեք տեսահոլովակը:

Reblog this post [with Zemanta]

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ