Monthly Archives: Հունիսի 2010

Kinect — Խաղ խաղալու համար կառավարման վահանակ այլևս պետք չէ

06-13PNatalSensor_sm

Վերջերս Լոս Անջելեսում կայացած E3 ցուցահանդեսի ժամանակ Microsoft-ը ներկայացրեց իր նոր սարքը, որը հավելում է իր իսկ XBox 360 խաղային կոնսոլների ընտանիքի համար: Սարքը, որը կառուցման փուլում կրում էր Project Natal անունը, միացվում է ցանկացած XBox 306-ի, ունի տեսաձայնագրիչ, բազմաթիվ սենսորներ, որոնց շնորհիվ այն կարող է ֆիքսել իր դիմաց կանգնած մարդու շարժումները, հասկանալ ձայնային հրահանգները, դեմքը, և այլն:
05-20cds-kinect
Սարքի տեխնիկական տվյալների մասին դեռ քիչ բան է հայտնի: Հայտնի է, որ սարքն ի վիճակի է 30fps հաճախականությամբ ձայնագրել մարդու շարժումները, հետևելով նրա մարմնի վրա 48 կետի դիրք փոփոխություններին: Սարքը հանրությանը ներկայացրել են հանրահայտ կանադական Cirque du Soleil կրկեսի աճպարարները: Առաջարկում եմ դիտել ներկայացումը.

Ներկայացման օրվանից 40 միլիոն XBox360 է վաճառվել, Kinect-ի շնորհիվ սպասվում է, որ թիվը կկրկնապատկվի, որովհետև ակնկալվում է, որ այն դուր ն XBox360 է վաճառվել, Kinect-ի շնորհիվ սպասվում է, որ թիվը կկրկնապատկվի, որովհետև ակնկալվում է, որ այն դուր կգա նույնիսկ այն խմբերի մարդկանց, ովքեր չեն հետաքրքրվում վիդեո խաղերով: Սարքի թողարկման կոնկրետ ժամկետը և տեխնիկական բնութագրերը կհրապարակվեն մոտ մի ամսից:

Advertisements

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Ծիծաղելի գովազդ

Դու մի ասա, էն հին-հայկական գովազդ ասածը կարող է լինել նաև շաաաաատ ծիծաղելի ու գեղեցիկ, ի տարբերություն այն գովազդի, որը մենք սովոր ենք դիտել հայկական հեռուստաալիքներով (խոսքը, իհարկե, ոչ բոլորի մասին է): Առաջարկում եմ հինգ գովազդային շատ ծիծաղելի տեսահոլովակ: Եթե ուզում եք, էլի կարող եմ տեղադրել: Մի մոռացեք մեկնաբանել, թե որն է ձեզ առավել շատ դուր եկել:
Այսպիսով, Գովազդ 1 — Toyota

Գովազդ 2 – TigerBeer գարեջուր

Գովազդ 3 – What are you sinking about???

Գովազդ 4 – Heineken գարեջուր

Գովազդ 5 – Intel, Sponsors of Tomorrow

Մեկնաբանություններ (5)

Filed under Հումոր