Monthly Archives: Ապրիլի 2011

Շաբաթվա խնդիրը 10: Մեդիտացիա :)

Պատկերացրեք, թե Դուք միջնադարյան կայսր եք և վաղը Ձեզ մոտ շատ կարևոր տոնակատարություն է: Դուք 1000 շիշ գինի եք նախատեսել տոնակատարության համար, բայց պարզել եք, որ դրանցից մեկը թունավորված է: 
Թույնի միակ ախտանիշը մահն է, որը վրա է հասնում թույնն ընդունելուց 10-ից 20 ժամ հետո: Ձեր տրամադրության տակ ունեք ավելի քան հազար ստրուկ, մի խումբ մահապատժի դատապարտված բանտարկյալներ և 24 ժամ` միակ թունավորված շիշը հայտնաբերելու համար: Ձեր տոնակատարությունը կտապալվի, եթե թունավորվի անմեղ մարդ, և որպես խելացի կայսր Դուք պետք է գտնեք, թե որն է բանտարկյալների այն մինիմալ քանակը, որոնց ամեն շշից մի փոքր գինի տալով, կգտնեք թունավորված գինու շիշը 24 ժամում:

P.S. Խնդիրը լուծելու համար առաջարկում եմ ծալապատիկ նստել, ձեռքերը դնել ծնկներին` բութը միջնամատին միացրած,  և փակել աչքերը: Օմմմմ… հաջողություն: 😀

Advertisements

Մեկնաբանություններ (23)

Filed under Մտածենք...

Լավագույն Debugger-ները

Հարգելի assembler կոդ փորփրել սիրող հասարակություն! Գաղտնիք չէ, որ հին ու բարի C:\Windows\system32\debug.exe-ի և td.exe-ի ժամանակները վաղուց անցել են: Ներկայացնում եմ իմ կարծիքով առավել ֆունկցիոնալ ու հարմար ժամանակակից լուծումներից երկուսը:

1. Olly Debugger

Անվճար ու բավականին հարմար debugger: Հնարավորություններից կարելի է նշել բազմահոսք ծրագրերի հետ աշխատանքը, UNICODE-ի լրիվ ապահովումը, WinAPI ֆունկցիաների կանչերի դեկոդավորումը, SSE տեխնոլոգիաների հրամանների դեկոդավորումը (սրա մասին մեծ հոդված ենք պատրաստվում շուտով հրապարակել): Շատ պարզ ու հարմար միջերես ունի՝ որի հետ հեշտ կլինի աշխատել նախկին Turbo Debugger օգտագործողներին:

2. IDA Pro
Capture
Երևի ամենահզոր debugger-ն է: Օժտված է ամենաբազմազան հնարավորություններով: Կարելի է սկրիպտներ գրել աշխատանքն ավտոմատացնելու համար (վերջին տարբերակներում սա կարելի է անել նաև Python-ով): Ծրագիրը կարելի է ընդլայնել արտաքին հավելումների հաշվին (extensions): Բավականին բարդ է օգտագործման համար՝ հազիվ ես հասկանում որն ինչ է…

Կխնդրեի, որ դուք ևս գրեիք, ինչ նման ծրագրեից եք օգտվում:

Մեկնաբանություններ (2)

Filed under IT Հետազոտություն

Նա, ով վախեցնում է Sony-ին և Microsoft-ին

Բավականին վերջերս, մի քանի տարի առաջ iPhone-ի գործարանային ծրագրային ապահովման (firmware) պաշտպանական համակարգի շրջանցումով (սրան շատերն անվանում են jailbreak) հանրահայտ դարձած, Geohot մականունով ներկայացող հաքերը հայտնել է, որ իրեն հաջողվել է նույն հնարքն անել Sony ընկերության PlayStation 3 խաղային կոնսոլի հետ: Sony-ն, որը 5 տարի է արտադրում է իր «անհաղթ» սարքը, ուղղակի ցնցված է նման հայտարարությունից: Ավելին, Sony Computer Entertainment America (SCEA) ընկերությունը դատական գործ է պատրաստում ամերիկաբնակ երիտասարդի դեմ: Geohot-ը վախեցնում է էլեկտրոնիկա արտադրող գիգանտին ծրագիր թողարկելու մտադրությամբ, որի օգնությամբ յուրաքանչյուր ոք կկարողանա տնային պայմաններում «կալանազրկել» իր համանման սարքը: «Ես, իմ Playstation 3-ը» – մոտավորապես նման կերպ է արդարանում երիտասարդը իր արարքի համար:
Ավելի ուշ վերոհիշյալ անձը համարձակ հայտարարություն է արել, որ ցանկանում է ձեռք բերել Windows Mobile 7 ՕՀ-ով հեռախոս և մի քիչ «փորփրել» այն: Լուրեր են պտտվում, որ այս հայտարարությունից հետո նրա հետ կապնվել է անձամբ ՕՀ-ի մշակմամբ զբաղվող, Microsoft-ի ենթաբաժնի տնօրեն Բրենդի Ուոտսոնը, և նրան աշխատանք է առաջարկել ընկերությունում, նաև խոստանալով, որ ցանկության դեպքում կնվիրի Windows Mobile 7-ով հեռախոս: Համաձայնեք, բավականին խորամանկ քայլ է բոլորի հետ դատական գործեր փնտրող Microsoft-ից:
Հաքերը վարում է իր բլոգը, և նույնիսկ իր սեփական շահերի պաշտպանման մասին երգ է ձայնագրել, որը YouTube-ում ավելի քան 1,5 միլիոն դիտող է հավաքել:

«Ոչ Sony-ին»???

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Ինֆորմացիոն պատերազմներ

Դժվար թե ինչ-որ մեկը տեղյակ չլինի Թունիսում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմներին ու հեղաշրջմանը: ԶԼՄ-ները արդեն երկու ամիս է անընդհատ պատմում են դրա մասին:
Դեռևս տարվա սկզբին Թունիսի հատուկ ծառայությունները պարզել են, որ ընդդիմության անդամները հաղորդակցվում, հակակառավարական քարոզչություն են վարում և հավաքներ են կազմակերպում Facebook սոցիալական ցանցի օգնությամբ: Սա ի նկատի ունենալով, կառավարության պահանջով երկրի միակ ինտերնետ մատակարարը ISP-ի մակարդակով ներդրել է JavaScript կոդ, որի օգնությամբ հավաքվել է Facebook-ից օգտվող բոլոր քաղաքացիների մուտքանուններն ու գաղտնաբառերը (ինչ-որ ձևով HTTPS էջերը ներքին կարգով բերվել են HTTP-ի?): Շատերը կորցրել են իրենց հաշիվների կառավարումը:
Zuckerberg_sign.jpg
Հունվար ամսվա սկզբին, հաշվի առնելով Թունիսի բաժանորդներից ստացվող տարօրինակ բողոքները, սոց. ցանցի անվտանգության բաժնի վարիչ Ջո Սալլիվանը հանձնարարել է իր աշխատակիցներին պարզել բողոքների պատճառը: Նույն ամսում աշխատակիցները հասկանում են, որ գողացված են բոլոր թունիսցիների հաշիվները և որ «կողոպուտը» կազմակերպել են երկրի հատուկ ծառայությունները: Մեկ ուրիշ կազմակերպություն, գուցե, չփորձեր խթանել նման բարձր մակարդակով իրականացվող անօրինությունը: Այնուամենայնիվ, Հունվարի 10-ին թունիսցի օգտվողների համար սկսել է կիրառվել հատուկ երկմակարդակ մուտքի համակարգ՝ առաջին փուլում առաջարկվում է մուտքագրել սովորական մուտքանունն ու գաղտնաբառը, երկրորդում՝ տրված մարդկանց նկարներից գտնել օգտվողին ծանոթ նկարը: Այսպիսով Facebook-ը ձեռնոց է նետել թեև փոքր, բայց իրական պետության հասցեին: Զարմանալի չի լինի, եթե մոտ ապագայում Թունիսում կայքն ընդհանրապես արգելափակեն:

1 մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

Google-ի կատակը կամ ապագան` առանց ստեղնաշարի ու մկնիկի

Երեկ` ապրիլի 1-ին Google-ը բոլոր Gmail օգտագործողների հետ կատակեց, ներկայացնելով նոր` Gmail Motion Beta ծրագիրը, որը իրականում դեռ պատրաստ չէ:

Ծրագիրը համակարգչի տեսախցիկի միջոցով Ձեր որոշակի շարժումները վերածում է հրամանների կամ սիմվոլների, ինչի միջոցով կարելի է օրինակ հաշված վայրկյաններում նամակ գրել:

Google-ը նաև զգուշացնում է` նախ համոզվեք, որ Ձեզ շրջապատող տարածքը մաքուր է, երկրորդ` փորձեք փոքրիկ ընդմիջումներ անել ամեն 30-40 րոպեն մեկ (ոնց որ կանեիք գրելիս), ու վերջապես` վարժություններից հետո Ձեզ ժամանակ է պետք, որ մկանները հանգստանան 🙂

Ու էսքանից հետո դու ոգևորված սեղմում ես Try Gmail Motion կոճակը, մի քանի վայրկյան սպասում մինչև ծրագիրը բեռնվի, ու …  April Fools! Gmail Motion doesn’t actually exist. At least not yet…

P.S. Փաստորեն մեր շարժումներն էլ արդեն թվայնացրեցրին, հիմա համակարգչի առաջ պետք է ավելորդ շարժում թույլ չտաս, որ հանկարծ սխալ չհասկանա…

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ, Հումոր, Զարմանալի