Monthly Archives: Դեկտեմբերի 2009

//Շնորհարհավոր Նոր Տարի v2010 Final


Եվս մեկ տարի մեծացանք հարգելիներս… Ավելի ճիշտ ոչ թե մենք մեծացանք, այլ մեր մոլորակը: Հա, հա, լուրջ եմ ասում, անցավ 2009-ը: Ֆինանսական ճգնաժամը պրծավ, խոզի գրիպը նույնպես, Հայաստանում Ամանորի նախաշեմին գրեթե ձյուն չեկավ: Պայծառ նայենք կյանքին ու հավատանք, որ 2010-ին ամեն ինչ էլ ավելի լավ կլինի:
Դե ինչ, չեմ ուզում գրել ծեծված բառեր: Պարզապես ցանկանում եմ ձեզ այն, ինչ ինքներդ եք ձեր համար ցանկանում: Կհանդիպենք մյուս տարի 😉

Advertisements

1 մեկնաբանություն

Filed under Առօրեական

Ձմեռ Պապի նվերը

Մոտենում է Նոր Տարին ու ամենալավ նվերը, որ կարող եմ առաջարկել, դա այս ամանորյա պաստառների (ի նկատի ունեմ wallpaper-ների :)) հավաքածուն է: Սեղմեք նկարների վրա ու ընտրեք ձեր համակարգչի կետիկների թիվը (մի զարմացեք, հենց այդպես է թարգմանված resolution-ը dicto բառարանում) որպեսի տեսնեք դրանք լրիվ չափով:

Մեկնաբանություններ (3)

Filed under Գրաֆիկա

Hello World 5 ծրագրավորման լեզուներով

Ձևավորված ավանդույթի համաձայն, եթե մեկը սովորում է ինչ-որ ծրագրավորման լեզու, սկսում է առաջին քայլերը Hello World պարզագույն ծրագրից: Այն շատ պարզ մի բան է անում՝ տպում է էկրանին ինչ-որ տող: Hello World գրելը նույնքան “սրբազան” ու հուզիչ պահ է լեզուն սովորողի համար, որքան սրբազան է քիմիկոսի համար Մենդելեևի աղյուսակն առաջին անգամ զննելը, կամ մաթեմատիկոսի համար առաջին գծային հավասարումը լուծելը: Մի խոսքով, այս հոդվածով եկեք վերապրենք այդ հիասքանչ պահերը, որոնք անկասկած ապրել ենք մասնագիտական գործունեությունը սկսելու ժամանակ:

1. Hello World С-ում կամ ես ձեզ սիրում եմ, ֆունկցիաներ
#include “cstream”
void main()
{
printf(“Hello World”);
}

2. Hello World C++-ում կամ օ՛ իմ գերբեռնված տեղաշարժի օպերատոր
#include “iostream”
void main()
{
cout << "Hello World!";
}

3. Hello World Java-ում կամ վայ, մոռացել եմ ֆայլի անունը դնել hello.java
class hello{
public static void main(String args[])
{
System.out.println(“Hello World!”);
}
}

4. Hello World Python-ում կամ էս ինտերպրետատորները միանգամից դուրս էկան
print ‘Hello world!’

5. Hello World IBM PC Assembler-ով կամ երկար ճանապարհ անցանք FERO…., էէէէ, ասեմբլերի հետ մինչև հասանք այս գեղեցիկ պահին
dseg segment ‘data’
t db ‘Hello World!’, ‘$’
dseg ends

cseg segment ‘code’
assume cs:cseg, ds:dseg
start:
mov ax, dseg
mov ds, ax
mov ah, 9
lea dx, t
int21h
mov ax, 4c00h
int21h
cseg ends
end start

Խնդրում եմ կոմմենտների տեսքով ավելացրեք ձեր տարբերակները:

Մեկնաբանություններ (5)

Filed under Հումոր, Ծրագրավորում

Օնլայն ուսուցում

Աշխարհի ամենահանրահայտ համալսարաններից մեկը՝ Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտը (MIT) ունի կայք, որտեղ տրամադրում է անվճար դասանյութեր՝ այդ թվում վիդեո կուրսեր, քննական աշխատանքներ, գրքեր: Եթե լավ անգլերեն եք հասկանում, խորհուրդ կտամ դիտեք ձեր մասնագիտությանը համապատասխան վիդեո կուրսերը: Կիրառականցիների կհետաքրքրի Electrical Engineering and Computer Science բաժնի կուրսերը, որոնք կգտնեք այստեղ (մոտ 120 առարկա և մեծամասնությունը վիդեո կուրսերով): Դասանյութերը բեռնելու համար ռչ մի գումար կամ ռեգիստրացիա պետք չէ:

Թողնել մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Գրքեր, Ծրագրավորում

Տեսնել է պետք!!!!


Ուրուգվայի բնակիչ Ֆեդե Ալվարեսը սույն թվականի Նոյեմբերին YouTube-ում տեղադրել է սեփական արտադրության սիրողական կարճամետրաժ ֆիմը: Այնտեղ ցուցադրվում է, թե ինչպես են հսկա մարդանման ռոբոտները վերացնում Ուրոգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի շենքերը: Առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը դիտել են 1,5 միլլիոն մարդ: Ֆիլմը ստեղծելու համար Ֆեդեն ծախսել է ընդհամենը 300 դոլար: Ապա նա հոլիվուդյան ստուդիաներից մեկի կողմից ստացել է 30 միլլիոն արժողությամբ պայմանագիր լիամետրաժ ֆիլմ նկարահանելու վերաբերյալ: Այստեղից հետևություն՝ մի թաքցրեք ձեր երևակայությունը: Տաղանդը երբեք չի անտեսվում!!
Կարդացեք BBC-ի լրիվ ռուսերեն ռեպորտաժը այստեղ:

Թողնել մեկնաբանություն

Filed under Գրաֆիկա, Կինո և Հեռուստատեսություն

Ինչ դիտել? Avatar

Երեկ կայացավ աշխարհի ամենաթանկարժեք ու սպասված ֆիլմերից մեկի — Ջեյմս Կամերոնի Avatar ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ովքեր ծանոթ չեն պարոն Կամերոնի հետ, բավական է միայն թվարկել նրա ֆիլմերը՝ Տիտանիկ, Տերմինատոր, Տերմինատոր 2, Այլմոլորակայինները (Aliens), Ճշմարիտ Սուտ: Կամերոնի խոսքերով այն հեղաշրջում է կինոմատոգրաֆիայում: Երևի նա ի նկատի ունի թվային 3D տեխնոլոգիան, որով նկարահանված է ֆիլմն ամբողջությամբ:
Կամերոնը Ավատարի սցենարը գրել էր դեռևս 1995 թվականին, բայց այն ժամանակվա տեխնոլոգիաներով ֆիլմը նկարահանելու համար պետք կլիներ մոտ կես միլլիարդ դոլար և ոչ մի կինոընկերություն իր վրա պատասխանատվություն չվեցրեց սկսելու ֆիլմի նկարահանումները: Ավելացնեմ նաև, որ կերպարների միայն 40%-ն են իրական դերասաններ (այդ թվում են Պոլ Ուորթինգտոնը, Միշել Ռոդրիգեսը, օսկարակիր Սիգուրնի Ուիվերը), մնացածները համակարգչային գրաֆիկայի և motion capture տեխնոլոգիայի միջոցով են ստեղծված:
Ցավոք ֆիլմի 3D տարբերակը դժվար թե բախտ ունենանք դիտել հայաստանյան կինոթատրոններում: Ամեն դեպքում սա մի ֆիլմ է, որն աններելի է բաց թողնել:
Ֆիլմի մասին պատմելու փոխարեն առաջարկում եմ դիտել նրա գովազդային հոլովակը և ֆիլմի համար գրված երգերից մեկի տեսահոլովակը:

Թողնել մեկնաբանություն

Filed under Կինո և Հեռուստատեսություն