Author Archives: Narek [S0LAR1S]

About Narek [S0LAR1S]

Programmer,Reverse Engineer,Visual Studio user,Linux user

Ինչ է LINUX-ը ?

Շատերն են զարմանում լսելով LINUX բառը, ոմանք գիտեն թե դա ֆուտբոլիստ է,մյուսները` պինգվինի տեսակ…

Իսկ իրականում ինչ է LINUX-ը ?

— Linux կամ GNU/Linux անվանում են ցանկացած UNIX-անման համակարգչային օպերացիոն համակարգ որը օգտագործում է Linux միջուկ (անգլ. kernel):

Մեծ քանակությամբ մարդիկ կարծում են,որ Linux-ը հենց UNIX-ն է, կամ UNIX-ի հիմքով կառուցված օպերացիոն համակարգ է:

Պետք է հիշել, որ Linux-ը դա UNIX չէ : Դրանք տարբեր ՕՀ-ներ են:«Իսկ նման անվանումը (LINUX) նշանակում է` Like Unix (“Նման Unix-ին”) » — Լինուս Տոռվալդս.

Այդ օպերացիոն համակարգերը օգտագործում են նաև GNU նախագծի շրջանակներում ստեղծված համակարգային(սիստեմային) ծրագրերը։ Սովորաբար հակիրճության համար այդ օպերացիոն համակարգերը անվանում են ուղղակի Linux: Linux-ը ազատ ծրագրային ապահովման և բաց կոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։

Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Linux-ը չունի ինչ-որ մեկ պաշտոնական տարածվող թողարկում, փոխարենը տարբեր կազմակերպություններ, կրթական և գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապես էնտուզիաստների խմբեր, ծրագրավորողներ ստեղծում են իրենց տարբերակները՝ տարածոները։

GNU/Linux տարածոների մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և կիրառական ծրագրերը, որոնք թույլ են տալիս տեղադրումից անմիջապես հետո ունենալ աշխատանքին պատրաստ լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։

Իսկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից անձնական համակարգիչների վրա Linux-ը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են IBM, Sun Microsystems, Hewlett-Packard, Oracle, Novell, Inc., Dell և Red Hat դառնալով հայտնի ՕՀ սպասարկուների (անգլ. server) համար։ 2006 թ. աշնան տվյալներով, հոսթինգ տրամադրող ընկերությունների 10 սպասարկուներից 8 աշխատում էին Linux ՕՀ-ով։

Linux-ը ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր հիմնահարթակների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ։ Այն օգտագործվում է, գերհամակարգիչներից մինչև բջջային հեռախոսները, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը: Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Linux-ը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում։

GNU Նախագիծը

Ռիչարդ Սթոլմանը, ազատ օպերացիոն համակարգի

ստեղծման՝ GNU Նախագծի ստեղծողը։

1983 թ, Ռիչարդ Սթոլմանը հիմնադրել էր GNU Նախագիծը: Այդ նախագծի նպատակն էր ստեղծել ավարտուն POSIX-համատեղելի, UNIX-անման օպերացիոն համակարգ, կազմված միայն ազատ ծրագրային ապահովումից։

1990-ականների սկզբերին GNU-ն ստեղծել էր համակարգի անհրաժեշտ բաղադրամասերը՝ գրադարանները, կոմպիլյատորները, գրի (տեքստային) խմբագրիչները, UNIX-shell-ը, բայց պակասում էր հիմնական բաղադրիչը` kernel-ը, ՕՀ-ի միջուկը։ 1990 թ. GNU նախագիծը սկսեց աշխատանքներ Mach microkernel-ի վրա հիմնված GNU Hurd միջուկը ստեղծելու ուղղությամբ, սակայն Mach-ի կառուցվածքի առանձնահատկությունները բերում էին դժվարությունների և գործընթացը դանդաղ էր առաջ գնում։

Եվ “ծնվեց” Linux-ը…

Լինուս Տոռվալդս — Linux միջուկի ստեղծողը.

Այդ նույն ժամանակ, 1991 թ. մեկ այլ միջուկի վրա էին սկսվել աշխատանքները՝ Հելսինկու Համալսարանի ֆին ուսանող Լինուս Տոռվալդսի կողմից։ Ի սկզբանե Տոռվալդսը իր համակարգչի վրա օգտագործում էր Minix համակարգը, որը ստեղծել էր Էնդրյու Ս. Տանենբաումը իր ուսանողներին օպերացիոն համակարգերի նախագծումը դասավանդելու համար։ Սակայն Տանենբաումը չեր թույլատրում ուրիշներին փոփոխություն մտցնել Minix-ի մեջ, ինչը և դրդեց Տոռվալդսին Minix-ի փոխարինումը ստեղծելուն։

Ի սկզբանե Տոռվալդսը իր միջուկը “Freax” էր անվանում` անգլերեն free — ազատ/անվճար և freak — խենթ բառերի միախառնումից, վերջում ավելացնելով X տառը, ինչը հաճախ օգտագործվում էր UNIX-անման համակարգերի անվանումներում։ “Linux” անվանումը հորինեց Արի Լեմմկեն որը Ֆինական Համալսարանի Ցանցին պատկանող FTP սպասարկուի վարչապետն էր (FTP server administrator): Linux անվանումը նա հորինեց գրացուցակի (folder) համար, որտեղից Տոռվալդսի ստեղծած միջուկը առաջին անգամ հնարավոր դարձավ բեռնավորել (download)

Հետագայում ավելի հանգամանորեն կուսումնասիրենք Linux-ի զարգացումն ու հնարավորությունները:

Advertisements

1 մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն