Monthly Archives: Նոյեմբերի 2010

Adobe Flash Camp 2010

Երևանի Պետական Համալսարանում այս տարի ևս կանցկացվի Adobe Flash Camp-ը: Flash Camp-ը իրենից ներկայացնում է միջոցառումների շարք, որոնց նպատակն է ծանոթացնել ուսանողներին և առհասարակ ոլորտով հետաքրքրվող մարդկանց Adobe Flash մուլտիմեդիան ներկայացնելու հանրահայտ հենահարթակի և նրան հարակից տեխնոլոգիաների հետ (ActionScript, AIR, Flex և այլն):

Adobe-Flash1

Անցկացման վայրը՝ ԵՊՀ, Ֆիզիկայի ֆակուլտետ, երկրորդ հարկ, Կոնֆերանսների դահլիճ 1
Անցկացման օրը՝ Դեկտեմբերի 3-ին

Միջոցառումների ժամանակացույց՝
12:00 – 13:00
Գրանցում
13:00 – 13:30 Adobe Flash հենահարթակի ներածություն որպես RIA (Rich Interactive Applications) կառուցման համալիր տեխնոլոգիա
13:30 – 14:00 Adobe Flash Player 10.1, նոր հնարավորությունները, ընդհանուր ներկայացում
14:00 – 14:30 Flash հենահարթակի գործիքներ՝ Adobe Flash Professional, Adobe Flash Builder, Adobe Flash Catalyst
14:30 – 15:00 Ընդմիջում
15:00 – 16:00 Adobe Catalyst (պրեզենտացիա)
16:00 – 17:00 Adobe Flex (պրեզենտացիա)
17:00 – 17:30 Ընդմիջում
17:30 – 18:00 Adobe AIR-ը որպես միջոց Android միջավայրում ActionScript 3 լեզվով ծրագրեր կառուցելու համար
18:00 – 18:30 Adobe Flash-ի ապագան HTML5-ի հետ համատեղ
18:30 – 18:45 Ընդմիջում
18:45 – 19:15 Adobe AIR մեկնարկ: Կառուցում ենք առաջին ծրագիրը AIR տեխնոլոգիայով
19:15 – 20:00 Ազատ հարց-պատասխան

Միջոցառմանը մասնակցողների միջև կխաղարկվեն մրցանակներ, այդ թվում Adobe Creative Suite 5 Web Premium լիցենզիոն ծրագրային փաթեթ և գրքեր

Advertisements

Մեկնաբանություններ (4)

Filed under Իրադարձություններ

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 6

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 5 -ի պատասխանները.

  1. …խոհարարն է
  2. Գրանտ` նա պատկերված է 50 դոլարանոցի վրա
  3. Ստալինն առաջարկում էր տալ ճիշտ հակառակ կանխատեսում, որի ճշտությունը կլիներ 60%
  4. Ստրկությունը
  5. Նրանք կարդում են աջից ձախ
  6. Ամերիկա` Տիտանիկով
  7. Մ Ա Վ Ր Ի Տ Ա Ն Ի Ա տառերը
  8. Նրանք դառնում էին արթմնիներ
  9. Այգեպան
  10. ԲԻՍ

  1. 82 հազարանոց «Սան- Պաոլո» մարզադաշտում առաջնության տերերի հետ ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականը խաղալով 120 րոպե, հաշտությամբ բաժանվեցին ոչ ոքի հաշվով, բայց այնուամենայնիվ դուրս մնացին առաջնությունից: Դա միակ դեպքն էր, երբ ԽՍՀՄ-ի հավաքականը պարտվեց խաղը այդ ձևով: Ո՞ր ձևի մասին է խոսքը:
  2. Քաղաքական գործիչները միշտ պլանավորում են իրենց ելույթները: Վառ օրինակ է Բուշի ուղերձը կոնգրեսին, որը հաշվարկված էր րոպե առ րոպե: Սակայն մի բան նախագահի թիմը դժվարացել էր ճշգրիտ որոշել: Ի՞նչը:
  3. Ինչի՞ մասին է Կլիմանսոնն ասել. «Նրանց ձևը վկայում է այն մասին, որ ժամանակի ընթացքում բանվորները ջանում են ավելի ու ավելի քիչ»:
  4. Մի ուսանող, փորձելով գտնել ինտերնետում նյութեր ԱՄՆ պատմության այդ շրջանի մասին, հոգեբուժական հիվանդանոց այցելելու հրավեր ստացավ: ԱՄՆ պատմության ո՞ր շրջանի մասին է խոսքը:
  5. Դրա ստացման գործընթացը տևում է վայրկյաններ, բայց այն կարող է պահպանվել տասնամյակներով: Եվ հետաքրքիրն այն է, որ այդ ամենը սկսվել է ասֆալտից: Դրա ստացման համար հաճախ խոստանում են լրիվ ուրիշ բան, և երբ երեխաները սպասում են խոստացածին, զարմանում են, չտեսնելով այն: Ինչի՞ մասին է խոսքը:
  6. Ալժիրի Սիդդի-Բել-Աբբես քաղաքի բնակիչները չունեն այն խանութից գնելու կարիք: Այդ քաղաքի մոտ գտնվում է մի լիճ, որն ամբողջությամբ դա է: Հարց է ծագում, թե որտեղից է առաջացել այդքան դրանից: Պարզվում է, որ այն առաջացել է այդ լիճը թափվող երկու գետերի միախառնումից: Դրանցից մեկը հագեցած է երկաթի աղերով, իսկ մյուսը, հոսելով տորֆային ճահիճների միջով, հագենոում է այդ բաղադրությամբ տարրերով: Ասացեք, թե ինչի մասին է խոսքը:
  7. Կենտրոնական Հնդկաստանում գտնվող բհիլների ցեղն ունի առասպել ջրհեղեղի մասին: Համաձայն դրա, Աստված որոշել էր ոչնչացնել մարդուն, սակայն մի արարած պատմեց մարդկանց այդ մասին, որի շնորհիվ մարդիկ փրկվեցին: Տեսնելով դա` Աստված ներեց մարդկանց, սակայն պատժեց բերանբաց արարածին: Եթե Դուք հասկացաք, թե ինչպես պատժվեց արարածը, առանց դժվարւթյան կասեք նրա անունը:
  8. Ըստ Չերչիլի, հանճար չէր այն մարդը, ով ստեղծեց անիվը, հանճար էր նա, ով ստեղծեց…: Ավարտեք միտքը երեք բառով:
  9. Որպեսզի այդ նվերը հասցվեր հասցեատիրոջը, օգտագործեցին հսկայական շոգենավ, իսկ ինքը` նվերը փաթեթավորվեց 214 ծավալուն արկղերի մեջ: Այժմ ճիշտ հաջորդականությամբ նշեք երկու երկրները` նվերը ուղարկող պետությունը և հասցեատիրոջը:
  10. Միջնադարում լավագույն թրերը պատրաստվում էին Տոլեդոյում: Դրանք առանձնանում էին մեծ ճկունությամբ և պնդությամբ: Այդ հատկությունները ցուցադրելու համար ինչպիսի՞ տեսքով էին դրանք հանվում վաճառքի:

Մեկնաբանություններ (21)

Filed under Համալսարանական, Մտածենք...

Շաբաթվա խնդիրը 7–Էյնշտեյնի խնդիրը

euro2400-3858
Հաշվի առնելով մեր ընթերցողների շրջանակում տրամաբանական խնդիրների և հարցերի նկատմամբ հետաքրքրությունը, ես ևս կառաջարկեմ մի խնդիր: Ա. Էյնշտեյնը առաջարկել է այն դեռ անցած դարում և ենթադրել է, որ Երկրի բնակիչներից միայն 2%-ը կկարողանան լուծել այն: Միանգամից ասեմ, որ բարդ մաթեմատիկական գործողություններ պետք չեն, և ոչ էլ Հատուկ Հարաբերականության Տեսության իմացություն Smile… Պարզ լոգիկա:

 

Գիտենք հետևյալ փաստերը՝
1. Կա 5 տուն, բոլորը տարբեր գույների ներկված
2. Յուրաքանչյուր տանն ապրում է մի մի մարդ, ընդ որում բոլոր բնակիչները տարբեր ազգային պատկանելիություն ունեն
3. Յուրաքանչյուր բնակիչ օգտագործում է խիստ որոշակի տեսակի ըմպելիք, ծխում է խիստ որոշակի ֆիրմայի արտադրության ծխախոտ և տանը պահում է խիստ որոշակի տեսակի կենդանի
4. Հարևանների մեջ անհնար է գտնել մի զույգ, որ օգտագործեն նույն ըմպելիքը, կամ պահեն նույն կենդանուց կամ ծխեն նույն ծխախոտը

Հարևանների մասին հայտնի է հետևյալը՝
Անգլիացին ապրում է կարմիր տանը
Շվեդը շուն է պահում
Դանիացին թեյ է խմում
Կանաչ տունը տեղակայված է սպիտակից ձախ (համարեք, որ տները մեկը մյուսի կողքին են տեղակայված (այլ ոչ թե իրար դիմաց), հակառակ դեպքում երկու լուծում կստացվի)
Կանաչ տան բնակիչը սուրճ է խմում
Բնակիչը, որը ծխում է Pall Mall, թռչուն է պահում
Մեջտեղի տան բնակիչը կաթ է խմում
Դեղին տան բնակիչը Dunhill է ծխում
Նորվեգացին ապրում է առաջին տանը
Marlboro ծխողը ապրում է այն բնակչի տանը կից, ով կատու է պահում
Նա, ով ձի է պահում, ապրում է կից այն բնակչի տանը, ով Dunhill է ծխում
Winfield ծխող բնակիչը գարեջուր է խմում
Նորվեգացին ապրում է երկնագույն տանը կից
Գերմանացին Rothhams է ծխում
Marlboro ծխողը ապրում է այն բնակչի տանը կից, ով ջուր է խմում

Ուշադրություն, հարց՝ Ով է տանը ձուկ պահում?

Մեկնաբանություններ (11)

Filed under Մտածենք...

Շաբաթվա խնդիրը N6

Երեկ ու այսօր պատահական զուգադիպությամբ ինձ առաջարկեցին երկու խնդիր` երկուսն էլ կովի մասին 🙂 Եվ այսպես, առաջին խնդիրը, որն առաջարկել է Գրիգորյան Շուշանը.

Սովորեք հաշվել

Նկարում պատկերված է գոմ: Նախրապանը, որը գիտի հաշվել մինչև 10-ը, ամեն առավոտ հաշվում է կովերին հետևյալ կերպ. սկզբում գոմի մուտքից ուղիղ դեպի վերև 9 կով, հետո գոմի մուտքից ուղիղ այնուհետև աջ 9 կով, և նույնը ուղիղ հետո ձախ` կրկին 9 կով: Գիշերը գողերը գողանում են 2 կով, և մի կով էլ տեղափոխում են այնպես, որ նախրապանը առավոտյան չնկատի  կորուստը: Ինչպե՞ս են ուզում խաբել նախրապանին:

Փրկեք կովին (առաջարկել է Ավետիսյան Տաթևը)

Լուցկու հատիկներով կառուցված կովին ուզում են կրակել: Տեղափոխեք լուցկու երկու հատիկ այնպես, որ կովը չվնասվի 😀

Մեկնաբանություններ (5)

Filed under Մտածենք...

Շաբաթվա խնդիրը N5

Տրված են 9 կետեր, ինչպես նկարում է ցույց տված: Առանց գրիչը թղթից կտրելու` անցնել բոլոր 9 կետերով, գծելով ընդամենը 4 ուղիղ:

Լուծումը նկարագրելու համար կետերը պայմանականորեն համարակալված են:

9 կետերի խնդիրը

P.S. Շնորհակալոություն Սոսին խնդրիրն առաջարկելու համար:

Մեկնաբանություններ (4)

Filed under Մտածենք...

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 5

Վերջապես հրապարակում եմ նախորդ հարցերի սպասված պատասխանները, ինչպես նաև նոր հարցերի տասնյակ, որոնց կարող եք պատասխանել մեկնաբանության տեսքով:
  1. Հարևանները
  2. …Դուք երկու դեպքում էլ ճիշտ եք
  3. Խոզերը
  4. Աղբահան
  5. «Ի՞նչ է դիետան»
  6. …ձեռքերը սեփական գրպանում է պահում
  7. «Առողջ մարմնում առողջ հոգի` հազվադեպ հաջողություն է»
  8. Էյֆելյան աշտարակը փոխել Ազատության արձանով
  9. …իմ պարապ ժամերին
  10. Տայֆունների հետազոտման սարքերի կատարելագործումը Շարունակել կարդալ

Մեկնաբանություններ (40)

Filed under Համալսարանական, Մտածենք...