Թողարկվել է Windows 8 Consumer Preview-ն


Փետրվարի 29-ին թողարկվել է Windows 8 Consumer Preview-ն: Այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է բեռնել, տեղադրել և փորձարկել այդքան աղմուկ հանած ՕՀ-ի փորձնական տարբերակը: Microsoft-ը զգուշացնում է, որ այն զերծ չէ թերություններից ու, հնարավոր է, լիարժեք չաշխատի: Մեր մեջ ասած, շատերն էին անցել Windows 8-ի դեռևս Developer Preview-ի թողարկման պահից: Տարբեր ֆորումներում զետեղված գրառումները փաստում են այդ մասին:

Թողնել մեկնաբանություն

by | Մարտի 1, 2012 · 6:33 ե.

Սկսվում է Google Summer of Code 2012-ը

Հարգելի coder-ներ/ծրագրորդներ/ծրագրավորողներ/software_engineer-ներ: Մեկնարկում է Google Summer of Code 2012-ը: Նրանց համար, ովքեր տեղյաք չեն այս ամենամյա հիանալի իրադարձության մասին, մի փոքր ծանուցում.

Google Summer of Code-ը կրթաթոշակներ է տրամադրում երիտասարդներին, ազատ կոդով պրոյեկտների համար ամառվա ընթացքում աշխատելու դիմաց: Շատ հայտնի ազատ կոդով ծրագրային ապահովում մշակող ընկերություններ (Red Hat, Fedora, GNU և այլն) հրապարակում են իրենց նախագծերը, որից հետո ընդունվում են դիմումներ ուսանողների կողմից, և ընդունված դիմումների տեր ուսանողները ողջ ամառվա ընթացքում աշխատում են նախագծերի հետ կապված առաջադրանքների վրա: Իրենց գործը հաջողությամբ ավարտած ուսանողները Google-ի կողմից արժանանում են $5000 արժողությամբ չեկի:

Google Summer of Code 2012-ի ժամանակացույցը
Փետրվարի 4 — GSoC-ի մեկնարկ
Մարտի 9 — Մարտի 12 — Հետաքրքրված կազմակերպությունները առաջարկում են իրենց նախագծերը
Մարտի 16 — Կազմակերպությունների ցուցակը հրապարակվում է GSoC-ի պաշտոնական կայքում
Մարտի 17 — Մարտի 25 — Հետաքրքրված ուսանողները քննարկում են նախագծերը կազմակերպությունների հետ
Մարտի 26 — Ապրիլի 6 — Ընդունվում են ուսանողների դիմումները
Ապրիլի 23 — Ուսանողների դիմումների ընդունում/մերժում
Մայիսի 21 — Օգոստոսի 27 — Ուսանողներն աշխատում են իրենց նախագծերի վրա
Օգոստոսի 27 — Արդյունքների ամփոփում

Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու և ավելի մանրամասն ժամանակացույցը ստանալու համար այցելեք ծրագրի պաշտոնական կայքը: Գրանցվե՛ք, մասնակցե՛ք, ձեռք բերեք ոլորտի առաջատարների հետ շփման փորձ, հաստատե՛ք գործնական կապեր… Բոլոր դիմողներին մաղթում եմ հաջողություն:

Թողնել մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Իրադարձություններ

Խելագար երաժշտություն

Որովհետև լավ երաժշտությունը պետք է շատ լինի…

Մեկնաբանեք, քննադատեք, ավելացրեք ձե՛ր սիրած խելագար մեղեդիները…

1 մեկնաբանություն

Filed under Երաժշտություն

Nokia World 2011

Հոկտեմբերի 26-27-ին Լոնդունում կայացավ Nokia-ի վերջին արտադրանքի և փորձնական տեխնոլոգիաների Nokia World պաշտոնական ցուցահանդեսը: Պետք է ասել, որ երկու տարի առաջբջջային հեռախոսների վաճառքով առաջատար ընկերությունը միջին և թանկ արժողության հեռախոսների սեգմենտում դեռ պայքարում է (և բավականին հաջող) Android-ների և iPhone-ների հետ:
Նախ, պետք է նշել, որ կայացավ այն, ինչի մասին երկար «բամբասում» էին ինտերնետում, ոմանց սա կարող է գոհացնի, ոմանց մոտ դժգոհություններ առաջացնի – Nokia-ն ներկայացրեց իր Windows Phone 7.5 Mango-ով աշխատող մոդելները: Nokia-ի հետ համագործակցելը թերևս կարելի է համարել Microsoft-ի ամենալուրջ քայլը իր նոր Windows Phone-ը առաջ տանելու հարցում: Կարդարանան արդյոք ընկերությունների սպասելիքները, ցույց կտա ժամանակը:
Untitled-2
Ավելի հետաքրքրական են Nokia-ի նոր տեխնոլոգիական լուծումները: Հիանալի է ճկուն էկրանով պլանշետի պրոտոտիպը (այո, այո, իրական աշխատող սարք են ցուցադրել): Դիտեք տեսանյութը.

Ճկվող էկրանով պլանշետի պրոտոտիպը

Ի միջի այլոց, ցուցահանդեսից օրեր անց Samsung-ը հայտարարել է, որ պատրաստվում է 2012-ին սկսել նման էկրաններով հեռախոսների թողարկումը:
Հետաքրքվողներին առաջարկում եմ դիտել ֆիննական ընկերության  N9 հեռախոսի արտադրման պրոցեսի մասին պատմող տեսանյութը: Մասնագետների կարծիքով, iPhone-ի թողարկման օրվանից սա  hardware դիզայնի տեսանկյունից ամենանշանակալից սարքավորումն է: Դժվար չէ նկատել, որ արտաքինից N9-ը գրեթե նույնությամբ կրկնում է Lumia 800 Windows Phone-ը (տե՛ս նկարը):

Nokia N9 սմարթֆոնի արտադրության պրոցեսը

Եվ վերջում, առաջարկում եմ կարդալ բլոգում վաղուց տեղադրված iPhone-ները արտադրող Foxconn գործարանի մասին հոդվածը… Նույնիսկ անհնար է համեմատել ինքնասպանության մասին երազող Foxconn-ի աշխատողների վիճակը և Nokia-ի գործարանում տիրող մթնոլորը:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Շաբաթվա խնդիրը 12: Գիշեր, պապիկ, ծնողներ, երեխա, լապտեր…

Մի հարցրեք, թե ինչ էր անում այդ ընտանիքը գիշերով, նեղ կամուրջ ունեցող (կասկածելի) գետի մոտ, ու թե ուր էին շտապում ընտանիքի անդամները, բայց պատկերացրեք այդպիսի իրավիճակում հայտնված ընտանիք, ում մոտ որտեղից որտեղ հայտվել է մեկ լապտեր:

Ընդ որում ընտանիքը ունի հստակ պարամետրեր՝
Հայրը, որը կամուրջն անցնում է 1 րոպեում;
Մայրը, որն անցնում է 2 րոպեում;
Երեխան՝  5 րոպեում;
և
Պապիկը՝ 10 րոպեում:
Իսկ կամրջի վրա կարող են գտնվել ամենաշատը 2 հոգի, և քանի որ գիշեր է, անպայման պետք է վերցնեն լապտերը (միակ լապտերը):
Ընտանիքը պետք է անցնի կամուրջը որքան հնարավոր է կարճ ժամանակում, այնպես որ առաջարկում եմ օգնել նրանց, կրկին՝ որքան հնարավոր է շուտ 😉 :

Հ.Գ. Խնդրի համար շնորհակալություն պրն Բարխուդարյանին:

Մեկնաբանություններ (28)

Filed under Մտածենք...

Փորձարկում ենք Google+ ծառայությունների փաթեթը

Վերջապես այսօր ստացա Google+ ծառայությունների փաթեթի հրավեր: Բլոգում մի քանի օր առաջ դրա մասին գրել ենք: Եթե չեք կարդազել գրառումը, ասեմ, որ այն սոցիալական ցանց է, որը կապում է Google-ի հին ծառայությունները (GMail, Picasa, Chat և այլն) և առաջարկում է նորերը (դրանց մասին դեռ կխոսենք):

Առաջին անգամ Google+ի գլխավոր էջը տեսնելուց միանգամից մտածում ես, որ այն facebook-ի կլոնն է (կամ, չլինի facebook-ի ձևավորումը փոխել են…):
Capture
«Ընկերներին» կարելի է խմբավորել Circles (շրջանակներ) կոչվող օբյեկտներում: Հետագայում խմբային չատ, խմբային վիդեոչատ (սրա անունն էստեղ hangouts է) կազմակերպվում է հենց նույն շրջանակներում:
image 
Facebook-ի «պատին» այստեղ փոխարինում են stream-ները (հոսք), ընդ որում ամեն շրջանակ ունի իր առանձին հոսքը: Նոր նկարներ, վիդեոներ, պատմություններ, հղումներ ավելացնելիս կարելի է նշել այն հոսքերը, որոնք կարող են տեսնել նորությունները: Սա բավականին հարմար է (օրինակ, երբ չես ուզում, որ աշխատանքի վայրում տեսնեն վերջին ընկերական խնջույքի նկարները (նույն բանը կարելի է անել նաև facebook-ում, բայց հրապարակման կարգավորումները այնտեղ գործում են անհատներին նշելու/հեռացնելու սկզբունքով)): ստանալ Հոսքերի գրառումների տակ մեկնաբանություններ թողնելու մեխանիզմը գրեթե նույնն է, ինչ facebook-ում:
Շատ ուրախացրեց Photos-ը: Նախ և առաջ, գրանցվելիս Google+ը թույլ է տալիս կապել G+ Photos-ը Picasa-ի հետ: Այսպիսով Picasa-յում տեղադրված բոլոր նկարները (իրենց հրապարակելու կարգավորումներով) հասանելի են G+ Photos-ում և հակառակը: Նկարները դիտելու ու կառավարելու գործընթացը շատ հարմարավետ է:
image 
Facebook-ի Page-երին այստեղ փոխարինում են ավելի պարզեցված Sparks-ը: Սա պարզապես ձեր նախընտրած թեմայով տարբեր կայքերից պարբերաբար հոդվածներ է հավաքում և ներկայացնում է մեկ հոսքի ներքո, թույլ տալով ցանկության դեպքում կիսել (share) դուր եկած հոդվածը ընտրյալ շրջանակների հետ:
image
Եվ վերջապես աուդիո/վիդեո չաթերի մասին: Հաճելի է նկատել, որ աուդիո «զանգ» կարելի է անել ընկերներին անմիջապես չաթի պատուհանից (որը գրեթե ոչնչով չի տարբերվում facebook-ի չաթի պատուհանից): Առավել ուրախացնում է խմբակային վիդեո չաթը: Այն աշխատացնելու համար Google+ը պահանջում է տեղադրել Google Audio/Video plugin անունը կրող հավելում: Խմբակային վիդեո չաթը աշխատում է, ինչպես և խոստացված էր: Hangout-ին մասնակցել կարող են առավելագույնը 10 մարդ: Կենտրոնական մեծ պատուհանում երևում է այն մասնակցի [ուղիղ եթերով] պատկերը, ում ձայնը տվյալ պահին ամենաբարձրն է:

Ընդհանուր առմամբ, Google+ը ամենևին չի հեղաշրջում սոցիալական կայքերի ոլորտը, և միայն ժամանակը ցույց կտա, թե կդառնա այն արդյոք այնքան տարածված, որքան facebook-ն ու twitter-ն են: Մյուս կողմից, շատ քիչ ծառայություններ կարող են պարծենալ խմբակային վիդեո չաթ առաջարկելու (անվճար!) հնարավորությամբ: Այնպես որ, փորձել արժե, բայց, մեկը ես ամբողջովին «տեղափոխվել» Google+ դեռևս չեմ պատրաստվում:

P.S. Facebook-ը չի պատրաստվում ձեռքերը ծալած կանգնել և շուտով այն կգործարկի սեփական վիդեո չաթի ծառայությունը (ավելի ստույգ, Skype-ի վիդեոզանգերը կինտեգրվեն Facebook-ում): Դեռևս խոսքը գնում է միայն 1-1 վիդեոզանգերի մասին (Skype-ում խմբակային վիդեոզանգերը վճարովի են):

1 մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

Պրոցեդուրային գեներացում: Մաս 1

1.1 Ներածություն
Այս խորագրի ներքո այսուհետ կներկայացվեն հոդվածներ ժամանակակից ծրագրավորման առջև դրված հետաքրքիր խնդիրների դասի՝ պրոցեդուրային գեներացման (procedural generation) վերաբերյալ: Պրոցեդուրային գեներացումը նվիրված է հաշվիչ մեքենաների միջոցով պսեվդո-պատահական պատկերների ստացմանը և մեծ կիրառություն ունի համակարգչային գրաֆիկայում և խաղերի դիզայնում: Հոդվածները հաճախ կուղեկցվեն ծրագրային կոդի հատվածներով, հարկ եղած դեպքում կոդը կուղեկցվի հարակից բացատրություններով: Օրինակները աշխատացնելու համար պահանջվող գրադարանների և կոմպոնենտների մասին կնշվի առանձին, ամեն օրինակի հետ:
Պրոցեդուրային գեներացումը անհնար կլիներ առանց պսեվդո-պատահական թվերի ստացման մեթոդների: Մենք չենք սևեռի մեր ուշադրությունը այս ոլորտի վրա, փոխարենը կօգտագործենք պսեվդո-պատահական թվեր գեներացնող .Net Framework-ի գրադարանի System.Random դասը:

1.2 Ռեալիստիկ լանդշաֆտի ստացում, միջնակետի տեղաշարժման ալգորիթմ

Դիտարկենք հետևյալ խնդիրը: Պահանջվում է գեներացնել և պատկերել իրական [Երկիր մոլորակի] լանդշաֆտի ուրվագծին նման ուրվագիծ: Պարզության համար կդիտարկենք ոչ թե եռաչափ լանդշաֆտի գեներացումը, այլ երկչափինը: Կարելի է վերաբերվել դրան որպես եռաչափ լանդշաֆտի ուղղահայաց հատույթի: Նայեք նկարին, որպեսզի պարզ լինի, ինչի մասին է խոսքը:
image

Նման պատկեր կարելի է տեսնել օրինակ երեկոյան հեռվից սարերի/բլուրների խմբին նայելիս: Նման խնդրի լուծման զանազան ալգորիթմներ կան, առավել պարզը դրանցից (ընդ որում, պարզ != վատ) միջնակետի տեղաշարժման ալգորիթմն է:

1. Սկզբում ունենք մի հորիզոնական հատված

midpoint02. Հատվածի ամեն սեգմենտը միջնակետում բաժանում ենք 2 մասի, միջնակետը [-range, range] միջակայքում ընկած պատահական չափով տեղաշարժում ենք վերև կամ ներքև
midpoint3. range թիվը բազմապատկում ենք roughness-ով (խորդուբորդության գործակից): Այն 0.0 – 1.0 միջակայքի ինչ-որ թիվ է: Որքան փոքր է այն, այնքան հղկված ու «փափուկ» է ստացվում ուրվագիծը:
4. Կրկնում ենք 2 և 3 քայլերը պահանջված անգամ: Դժվար չէ նկատել, որ ամեն անգամ 2-րդ քայլն անելուց հետո հատվածների քանակը կրկնապատկվում է:

Դիտողություն: Ռեալիստիկ պատկեր ստանալու համար կարելի է ալգորիթմն աշխատացնել սեգմենտների բավականին մեծ քանակ պահանջելով: Կարելի է նաև ստանալ համեմատաբար քիչ թվով կետեր (սեգմենտների փոքր թիվ տալ մուտքում) և դրանք ինտերպոլացնել գծայնորեն:

Դիտողություն 2: Շատերի մոտ կարող է այս ալգորիթմը ռեկուրսիվ իրականացնելու «ախորժակ» առաջանա: Մի շտապեք, իտերատիվ տարբերակը ճիշտ իրականացնելիս ավելի էֆեկտիվ է:

Այս, առաջին հայացքից պարզ հրամանները կարող են տալ շատ հզոր արդյունք: Իրականում այս ալգորիթմը ծնունդ է առել ծրագրավորման բոլորովին այլ՝ պատկերների ֆրակտալ կոմպրեսիայի ոլորտում կատարված հետազոտությունների արդյունքում: Սա ուղղված է պատկերները պահելու համար պիքսելների մասին ինֆորմացիա պահելու փոխարեն այլ տվյալներ պահելուն, պատկերի զբաղեցրած հիշողության ծավալը փոքրացնելու նպատակով:

Ստորև բերվում է C#-ով գրված ֆունկցիա, որն իրականացնում է ալգորիթմը:

private List<Point> GeneratePoints(int S, float roughness, int range)
{
List<Point> pts = new List<Point>();
pts.Insert(0, new Point(800, 200));
pts.Insert(0, new Point(0, 200));
int segments = 1;
Random rand = new Random();

            while (segments < S)
{
for (int i = 0; i < segments; i++)
pts.Insert(1 + 2 * i, new Point((pts[2*i].X + pts[2*i + 1].X) / 2, (pts[2*i].Y + pts[2*i + 1].Y) / 2 + rand.Next(-range, range)));

                segments *= 2;
range = (int)((float)range * roughness);
}

return pts;
}

Կարող եք բեռնել և փորձարկել նաև Midpoint Displacement ծրագիրը: Այն թույլ է տալիս աշխատանքի ընթացքում կարգավորել սեգմենտնետի քանակը, հեռահարությունն ու խորդուբորդության գործակիցը: Այն աշխատացնելու համար անհրաժեշտ է ունենալ .Net Framework Redistributable 4.0-ն:

midpoint

Եթե ցանկանում եք ստանալ այս ծրագրի կոդը, գրեք մեկնաբանություններում կամ էլեկտրոնային փոստով:
Հաջորդ անգամ (հաջորդ սերիայում Open-mouthed smile) կդիտարկենք նույն խնդիրը լուծող մեկ այլ մեթոդ՝ Pimsleur (չգիտեմ հայերեն էս ոնց են արտասանում…) Noise ֆունկցիայի վրա հիմնված: Կդիտարկենք նաև տարածված ծրագրերում և խաղերում այս մեթոդների կիրառությունների օրինակներ:

Թողնել մեկնաբանություն

Filed under Ծրագրավորում