Author Archives: G.Tigranuhy

About G.Tigranuhy

Student in YSU, faculty IAM, 809 group!

Շաբաթվա խնդիրը 12: Գիշեր, պապիկ, ծնողներ, երեխա, լապտեր…

Մի հարցրեք, թե ինչ էր անում այդ ընտանիքը գիշերով, նեղ կամուրջ ունեցող (կասկածելի) գետի մոտ, ու թե ուր էին շտապում ընտանիքի անդամները, բայց պատկերացրեք այդպիսի իրավիճակում հայտնված ընտանիք, ում մոտ որտեղից որտեղ հայտվել է մեկ լապտեր:

Ընդ որում ընտանիքը ունի հստակ պարամետրեր՝
Հայրը, որը կամուրջն անցնում է 1 րոպեում;
Մայրը, որն անցնում է 2 րոպեում;
Երեխան՝  5 րոպեում;
և
Պապիկը՝ 10 րոպեում:
Իսկ կամրջի վրա կարող են գտնվել ամենաշատը 2 հոգի, և քանի որ գիշեր է, անպայման պետք է վերցնեն լապտերը (միակ լապտերը):
Ընտանիքը պետք է անցնի կամուրջը որքան հնարավոր է կարճ ժամանակում, այնպես որ առաջարկում եմ օգնել նրանց, կրկին՝ որքան հնարավոր է շուտ 😉 :

Հ.Գ. Խնդրի համար շնորհակալություն պրն Բարխուդարյանին:

Advertisements

Մեկնաբանություններ (28)

Filed under Մտածենք...

Շաբաթվա խնդիրը 11: Օրացույց

Եվս մեկ խնդիր, որը իմ կարծիքով բոլորն էլ ի վերջո կլուծեն: Ես առաջարկում լուծել այն (կամ փորձել լուծել) մեկ րոպեում: Հաջողություն!
Մի գործարար իր գրասեղանի վրա ունի 2 խորանարդիկ, որոնց նիստերին թվանշաններ են գրված: Նա ամեն օր խորանարդիկները դնում է այնպես, որ ստացված թիվը լինի այդ օրվա ամսաթիվը: Ի՞նչ թվանշաններ պետք է գրված լինեն խորանարդիկների նիստերին, որպեսզի դա հնարավոր լինի:

Ընդ որում, դուք չեք կարող օրինակ՝ 7-րդ ամսաթիվը ներկայացնել մի խորանարդիկի միջոցով, պետք է ներկայացնեք 2 խորանարդիկի միջոցով`«07»:

Ժամանակը գնաց! 😛

Մեկնաբանություններ (17)

Filed under Մտածենք...

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 7

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 6ի պատասխանները.

  1. Վիճակահանություն
  2. Ծափահարությունների տևողությունը
  3. Բուրգեր
  4. Մեծ դեպրեսիա
  5. Լուսանկար (Ժոզեֆ Նիսեֆոռ Նեյպսը 1826թ.-ին մետաղական թիթեղի վրա ստացավ աշխարհում առաջին լուսանկարը, որը պատված էր ասֆալտի բարակ շերտով, իսկ խոստումը՝ «ծիտիկը թռավ»)
  6. թանաք
  7. ձուկ
  8. մնացած 3 անիվները
  9. Ֆրանսիա և ԱՄՆ, խոսքը Ազատության արձանի մասին է
  10. Շրջանաձև ծռված

 

  1. Նոստրադամուսի գուշակություններում «սով» բառը հանդիպում է 38 անգամ, «ժանտախտ»-ը` 42 անգամ, «կրակ»-ը` 78, «արյուն»-ը` 89,  «ճակատամարտ»-ը` 111 անգամ: Իսկ ո՞ր բառն է հանդիպում ամենաշատը` 139 անգամ:
  2. Շառլ դը Գոլլը Ֆրանսիայի մասին. «Ինչպես կարելի է ղեկավարել մի երկիր, որտեղ 246 տեսակ ի՞նչ կա»:
  3. Հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը ոչ մի անգամ չի զանգել իր մորն ու կնոջը: Ինչու՞:
  4. Այս երևույթը կատարվել և կատարվում է բոլորիս հետ, քանզի դա կենսական կարևոր երևույթ է: Հնարավոր չէ անել դա բաց աչքերով: Դա անելուց հետո տարբեր երկրներում շրջապատի մարդիկ տարբեր ձև են  արձագանքում. օրինակ Մոնղոլիայում ասում են` «Թող Աստված ների քեզ», իսկ Ֆրանասիայում և Չեխիայում  հակառակը` «Աստված օրհնի»: Այժմ անվանեք ոչ թե երևույթը, այլ թե ինչպես են արձագանքում այս երևույթի ականատեսները Հայաստանում:
  5. Նա համարվում է անգլիական գրականության «Առաջին Լեդին»: Իր կարճատև կյանքի ընթացքում նա գրել է 6 վեպ, որոնք աչքի են ընկնում իրենց նրբաճաշակ «անգլիական» հումորով, գործող անձանց կերպարների ռեալիստական կատարյալ նկարագրությամբ, հոգեբանական ապրումների փոխանցմամբ:
  6. Այս վեպը աշխարհի ամենահայտնի վեպերից մեկն է, էկրանավորվել է ավելի քան 25 անգամ: Այն գրվել է ընդամենը 3 շաբաթում: Հրապարակումից հետո բոլոր բրիտանական քննադատները դատապարտեցին այն որպես անբարոյական ստեղծագործություն, որոշ քննադատներ պահանջեցին արգելքի տակ դնել այն, իսկ  վեպի հեղինակին` դատական ​​պատժի ենթարկել, հասարակական բարոյականությունը վիրավորելու համար, սակայն սովորական ընթերցողների կողմից վեպն ընդունվեց մեծ խանդավառությամբ: Այժմ անվանեք ոչ թե վեպը, այլ հեղինակին, ով 2007 թվականին, BBC-ի անցկացրած հատուկ հարցման արդյունքում դարձավ Մեծ Բրիտանիայի ամենասրամիտ մարդը, անցնելով Շեքսպիրին և Չերչիլին:
  7. Ամենաշատը քանի՞ ձի կարելի է տեղավորել շախմատի տախտակի վրա այնպես, որ նրանք իրար չհարվածեն:
  8. Մի փոքր պատմություն հայտնի էպոսից. «Շատ հայտնի գետի մի ափին ապրում էր արքայադուստ Շավան, իսկ մյուս ափին քաջարի Վարա իշխանը… Դարեր ի վեր նրանք այդպես էլ չկարողացան ապրել միասին…»: Ո՞ր երկրի էպոսից էր այդ հատվածը, որի գլխավոր հերոսներն են Շավան և Վարան:
  9. Մենք բոլորս կյանքի ընթացքում դա ունենում ենք անխտիր 2 անգամ, իսկ 3-րդ անգամ ունենալու պետք է վճարենք: Ի՞նչն է դա:
  10. Այդ մասնագիտության տեր մարդու հետ հարցազրույցի ժամանակ նա խոստովանեց, որ նախանձում է նկարիչին , քանի որ նրա ստեղծագործությունը շատ երկար է պահպանվում, իսկ իրենը հաշված րոպեներում անհետանում է: Ի՞նչ մասնագիտություն ունի նա:

Մեկնաբանություններ (14)

Filed under Համալսարանական, Մտածենք...

Շաբաթվա խնդիրը 10: Մեդիտացիա :)

Պատկերացրեք, թե Դուք միջնադարյան կայսր եք և վաղը Ձեզ մոտ շատ կարևոր տոնակատարություն է: Դուք 1000 շիշ գինի եք նախատեսել տոնակատարության համար, բայց պարզել եք, որ դրանցից մեկը թունավորված է: 
Թույնի միակ ախտանիշը մահն է, որը վրա է հասնում թույնն ընդունելուց 10-ից 20 ժամ հետո: Ձեր տրամադրության տակ ունեք ավելի քան հազար ստրուկ, մի խումբ մահապատժի դատապարտված բանտարկյալներ և 24 ժամ` միակ թունավորված շիշը հայտնաբերելու համար: Ձեր տոնակատարությունը կտապալվի, եթե թունավորվի անմեղ մարդ, և որպես խելացի կայսր Դուք պետք է գտնեք, թե որն է բանտարկյալների այն մինիմալ քանակը, որոնց ամեն շշից մի փոքր գինի տալով, կգտնեք թունավորված գինու շիշը 24 ժամում:

P.S. Խնդիրը լուծելու համար առաջարկում եմ ծալապատիկ նստել, ձեռքերը դնել ծնկներին` բութը միջնամատին միացրած,  և փակել աչքերը: Օմմմմ… հաջողություն: 😀

Մեկնաբանություններ (23)

Filed under Մտածենք...

Google-ի կատակը կամ ապագան` առանց ստեղնաշարի ու մկնիկի

Երեկ` ապրիլի 1-ին Google-ը բոլոր Gmail օգտագործողների հետ կատակեց, ներկայացնելով նոր` Gmail Motion Beta ծրագիրը, որը իրականում դեռ պատրաստ չէ:

Ծրագիրը համակարգչի տեսախցիկի միջոցով Ձեր որոշակի շարժումները վերածում է հրամանների կամ սիմվոլների, ինչի միջոցով կարելի է օրինակ հաշված վայրկյաններում նամակ գրել:

Google-ը նաև զգուշացնում է` նախ համոզվեք, որ Ձեզ շրջապատող տարածքը մաքուր է, երկրորդ` փորձեք փոքրիկ ընդմիջումներ անել ամեն 30-40 րոպեն մեկ (ոնց որ կանեիք գրելիս), ու վերջապես` վարժություններից հետո Ձեզ ժամանակ է պետք, որ մկանները հանգստանան 🙂

Ու էսքանից հետո դու ոգևորված սեղմում ես Try Gmail Motion կոճակը, մի քանի վայրկյան սպասում մինչև ծրագիրը բեռնվի, ու …  April Fools! Gmail Motion doesn’t actually exist. At least not yet…

P.S. Փաստորեն մեր շարժումներն էլ արդեն թվայնացրեցրին, հիմա համակարգչի առաջ պետք է ավելորդ շարժում թույլ չտաս, որ հանկարծ սխալ չհասկանա…

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ, Հումոր, Զարմանալի

Շաբաթվա խնդիրը 9

Ողջույն բոլոր կարդացողներին! Վաղուց է ինչ բլոգը չէինք թարմացրել: Այդ բացը լրացնել այլևս չի լինի, բայց այսօրվանից հուսով եմ կրկին կսկսենք գրել:

Հենց նոր բախվեցի ինձ համար շատ հետաքրքիր մի խնդրի, ու մտածեցի ձեզ էլ առաջարկել: Տրված են թվանշանները որոշակի կարգով: Ինչպես արդեն հասկացաք` պետք է գտնել օրինաչափություն:
Հաջողություն բոլորին! 🙂

Մեկնաբանություններ (25)

Filed under Մտածենք...

Շաբաթվա խնդիրը 8: Լուցկիներ

Այս շաբաթ որոշեցի տեղադրել լուցկու հատիկներով խնդիրներ:

Գումարը` 20

Հավասարության ձախ մասում կատարել 1 գործողություն (հանել, ավելացնել կամ տեղափոխել 1 լուցկու հատիկ) այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն:

Ընդ որում խնդիրն ունի 2 լուծում:

Անձեռնմխելիները

Առանց որևէ լուցկու դիպչելու` ստանալ ճիշտ հավասարություն: 😀 

Եվ կրկին այդ կովերը…

Այս նկարում դուք կարող եք պատկերացնել կով. գուխը, կոտոշները, մարմինը, պոչը և ոտքերը: Կովը ձախ է նայում: Տեղափոխել 2 լուցկի այնպես, որ այն աջ նայի:

Մեկնաբանություններ (11)

Filed under Մտածենք...