Monthly Archives: Դեկտեմբերի 2010

Google որոնման հնարքներ

Երևի դժվար է գտնել մի մարդու, ով երբևէ չի որոնել համացանցում ինչ-որ ինֆորմացիա Google-ի որոնման համակարգով: Բայց քչերը գիտեն, որ որոնման տողը շատ ավելի բան կարող է անել, քան ինչ-որ բառեր պարունակող էջեր գտնելը: Եկեք մանրամասն դիտարկենք դրա հնարավորությունները:
Ուշադրություն՝ բոլոր բերված օպերատորները չէ, որ աշխատում են google.am-ում: Խորհուրդ է տրվում փորձարկել google.us-ում:

1. Պարզագույն օպերատորներ
+
Որոնման արդյունքներում պարտադիր պետք է հանդես գա օպերատորից հետո գրված բառը:
Որոնման արդյունքներում պետք է պարտադիր բացակայի օպերատորից հետո գրված բառը:
OR Երկտեղ օպերատոր է: Որոնման արդյունքներում պետք է հանդես գա սրան կից բառերից միայն մեկը:
“ ” Բացվող և փակվող չակերտների միջև գրված արտահայտությունը ճիշտ նույն ձևով հանդես կգա որոնման արդյունքներում:
~ Օպերատորից հետո գրված բառի հոմանիշները ևս կարող են հանդես գալ որոնման արդյունքներում
* Սրա փոխարեն կարող է լինել ցանկացած բառ
.. կրկնակի կետը թույլ է տալիս նշել թվային միջակայք
Օրինակ՝ TV Panasonic OR Samsung + 3D – LED price 500..1500 ~size *

paik10-hp
2. Բարդ օպերատորներ
daterange:
Թույլ է տալիս նշել որոնվող էջերի վերջին մոդիֆիկացիայի ժամանակահատվածը: Ժամանակահատվածը տրվում է օպերատորից անմիջապես հետո, Հուլիոսյան օրացույցով:
filetype: Թույլ է տալիս որոնել ֆայլեր: Օրինակ՝ filetype:pdf
site: Սահմանափակում է որոնվող էջերը, թողնելով միայն նշված դոմենում գտնվողները: Օր.՝ site:wikileaks.org armenia
cache: Ցույց կտա Google Cache-ում պահված էջի կրկնօրինակը, եթե այն կա Օրինակ՝ cache:tomshardware.com
link: Ցույց է տալիս այն էջերը, որոնք հղումներ են պարունակում օպերատորից հետո նշված էջին:
related: Ցույց է տալիս էջերը, որոնք ինչ-ինչ ալգորիթմով Google-ը համարում է նման օպերատորից հետո նշված էջին:
info: Վերադարձնում է որոշակի տեղեկատվություն օպերատորից հետո նշված էջի մասին (կայքը, որին այն պատկանում է, ստեղծման օրը և այլն…)
define: Վերադարձնում է օպերատորից հետո նշված բառի սահմանումը: Փորձեք define:matrix
phonebook: Հեշտ եղանակ է մարդկանց որոնելու համար: Օպերատորից հետո նշվում է մարդու անունը կամ ազգանունը: Օրինակ՝ phonebook:Aroyan Yerevan
stoks: Որոնում է ֆինանսական տեղեկատվություն նշված կոդային անունով կազմակերպության մասին: Օրինակ՝ stoks:goog
weather: Որոնում է նշված քաղաքի համար եղանակի կանխատեսումը: Օրինակ՝ weather:new york
movie: Որոնում է ամերիկյան կինոթատրուններում նշված ֆիլմի տոմսեր ու սեանսների ժամեր:
flights: Որոնում է չվերթներ ամերիկյան օդանավակայաններից:

xraydiscovery2010-ps[5]

3. Google հաշվիչ
Որոնման տողը կարելի է օգտագործել որպես հաշվիչ: Օրինակ՝
3 + 2 + sqrt(81) կվերադարձնի 14: Թվերը կարելի է մուտքագրել նաև ութական, տասնվեցական և բինար հաշվարկման համակարգերով, դրանցից առաջ նշելով 0o, 0x, 0b համապատասխանաբար: Կարելի է օգտվել հետևյալ գործողուլյուններից և ֆունկցիաներից՝ +,, *, /, % (բաժանման մնացորդ), ^ (աստիճանի բարձրացում),  sqrt (քառակուսի արմատ), nth root ofx (n-րդ աստիճանի արմատ x-ից), sin, cos, tan, ctan, arctan, arcctan, arcsin, arccos, ln, log (10 հիմքով), ! (ֆակտորիալ): Կարելի է բերել թվերը տարբեր ներկայացումների օգտվելով հետևյալ ֆունկցիաներից՝
in hex,  in binary, in octal, in decimal, in roman numerals:
Կարելի է նաև բերել ֆիզիկական մեծությունները տարբեր չափման միավորների: Օրինակ՝ 1 mile in m, 200000km in light-second, 280 kelvin in celsius, 1 month in second և այլն: Փոխակերպել կարելի է նաև տարադրամը, օրինակ՝ 1$ in Australian dollars (ցավոք, հայկական դրամը չի հասկանում), ինչպես նաև խոհարարական չափաքանակները, օրինակ՝ 1 cup + 1 tablespoon in teaspoon (քանի թեյի գդալ է մեկ բաժակը և մեկ ճաշի գդալը):

1 մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

Մենք 1 Տարեկան և 1 Օրեկան ենք

Անցած տարվա դեկտեմբերի 2-ին էր, երբ գրեցինք առաջին պոստը: Այսօր, դեկտեմբերի 3-ին, մենք 1 տարեկան և 1 օրեկան ենք: Կհարցնեք ինչու ենք հենց տոնում 1 տարին + 1 օրը: Պատճառը շատ պարզ է՝ մոռացել էինք, որ բլոգը «ծնվել է» դեկտեմբերի 2-ին: Եվ եթե այսօր առավոտյան մեր հեղինակ, «Մտածենք» բաժնի մոդերատոր Գրիգորյան Տիգրանուհին չհիշեր, միգուցե հենց այդպես էլ չեինք հիշի դրա մասին: Բայց ոչինչ, մեկերի և զրոների կույտերը հակված չեն վիրավորվելու, երբ մոռանում են նրանց ծննդյան տոները… Smile

first-birthday-cake1

Այժմ եկեք մեկ հայացք հետ գցենք և տեսնենք, թե ինչ ենք արել այս 366 օրվա ընթացքում.
88 Գրառում, 182 Մեկնաբանություն, 699 բանալի (tag), ~9000 դիտում, ընդ որում, վերջին 1,5 ամսվա ընթացքում մեզ այցելել են 31 երկրից 869 այցելու (80,9% Հայաստանից, 10% ԱՄՆ-ից, 3,2% ՌԴ-ից և այլն):
Մեր բլոգում որոնել են շատ ու շատ բառեր, ամենազվարճալին, ինձ թվում է ինչպես բոյովանալ-ն է (9 անգամ!):
Դե ինչ, վիճակագրական ցուցակը կարելի է շարունակել, բայց չծանրաբեռնեմ ձեզ անպիտան ինֆորմացիայով… Մնացեք մեզ հետ, և մենք հնարավորինս հաճախ կփորձենք ձեզ հետաքրքրող գրառումներ տեղադրել այստեղ, ինչպես, հուսով եմ, անում ենք արդեն մեկ տարի + մեկ օր…

Մեկնաբանություններ (6)

Filed under Առօրեական

Շաբաթվա Կայքը–Chrome Experiments

HTML 5-ը՝ չնայած, որ դեռևս գտնվում է վաղ զարգացման փուլում, շարունակում է տարածում գտնել համացանցում: Տեխնոլոգիան այսօր ապահովում են գրեթե բոլոր տարածված browser ծրագրերը: Վերջերս Internet Explorer 9 Beta-ում և Chrome-ի 8-րդ տարբրակում վիդոպրոցեսորի կողմից HTML-ի մուլտիմեդիա և գրաֆիկական հնարավորությոնների արագացման հատկությունը (GPU Acceleration) էլ ավելի «յուղ լցրեցին կրակի վրա Smile»: Այսօր արդեն համացանցում կարելի է տեսնել HTML5-ի նոր հնարավորությունների կիրառման գեցեցիկ օրինակներ, ամբիցիոզ ու հեռանկարային նախագծեր: Chrome Expreiments կայքը նման նախագծերի մի մեծ հավաքածու է առաջարկում ազատ օգտագործման համար: Հետաքրքրական է նաև այն, որ նախագծերի մեծ մասը, կառուցած լինելով ամբողջությամբ HTML5-ով և JavaScript-ով, հնարավորություն են ընձեռնում դիտողին ուսումնասիրել ամբողջ ծրագրային կոդը: Ստորև կբերեմ առավել աչքի ընկնող մի քանի նախագիծ:

1. Google Gravity

gravity

Տեսեք, թե ինչպես են Google-ի որոնման էջի էլէմենտները թռվռում browser-ի պատուհանին, գրավիտացիոն ուժերի ազդեցության ներքո, միաժամանակ մնալով լիովին աշխատունակ…

2. 20 Things I Learned

20things

Այս մեկը գեղեցիկ, լիովին անիմացված պատկերներով էլեկտրոնային գիրք է:

3. The Wilderness Downtown

wilderness

Ձեր բնակության վայրը մուտքագրելուց հետո այս մեկը գեներացնում է ինտերակտիվ վիդեոհոլովակ, մուտքագտած բնակավայրի պատկերներով և Google Maps-ի քարտեզներով (նաև գեղեցիկ երաժշտությամբ):

Ուշադրություն՝ շատ ռեսուրսատար վեբ ծրագիր է!

Կարդացեք նաև՝ Ամեն ինչ HTML5-ի մասին

Թողնել մեկնաբանություն

Filed under Շաբաթվա կայքը

Շաբաթվա խնդիրը 8: Լուցկիներ

Այս շաբաթ որոշեցի տեղադրել լուցկու հատիկներով խնդիրներ:

Գումարը` 20

Հավասարության ձախ մասում կատարել 1 գործողություն (հանել, ավելացնել կամ տեղափոխել 1 լուցկու հատիկ) այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն:

Ընդ որում խնդիրն ունի 2 լուծում:

Անձեռնմխելիները

Առանց որևէ լուցկու դիպչելու` ստանալ ճիշտ հավասարություն: 😀 

Եվ կրկին այդ կովերը…

Այս նկարում դուք կարող եք պատկերացնել կով. գուխը, կոտոշները, մարմինը, պոչը և ոտքերը: Կովը ձախ է նայում: Տեղափոխել 2 լուցկի այնպես, որ այն աջ նայի:

Մեկնաբանություններ (11)

Filed under Մտածենք...