Monthly Archives: Օգոստոսի 2010

7 օգտակար հավելում Google Chrome-ի համար

Google Chrome-ը, լինելով ամենաարագ ու հանրահայտ ինտերնետային browser-ներից մեկը, չորրորդ տարբերակից ի վեր հարստացավ մի շատ կարևոր հատկությամբ – այժմ ծրագրին կարելի է կցել բազմազան հավելումներ: Ներկայացնում եմ իմ կարծիքով ամենաօգտակար յոթ հավելումները:

google-chrome-logo
AdBlock v2.0.23
Չափազանց կարևոր հավելում է: Վեբ էջերից հեռացնում է գովազդները: Այսպիսով խնայում է էջերի բեռնման ժամանակը, և, ինչու չէ, նաև ձեր տրաֆիկը: Շատ ճկուն կարգավորվող հավելում է: Գովազդների հեռացումը կատարվում է ինչպես նախապես պատրաստված ֆիլտրների միջոցով (կա նաև ֆիլտր ռուսալեզու կայքերի համար), այնպես էլ օգտվողի կողմից կազմած ֆիլտրի միջոցով: Վերջին 2.0.23 տարբերակը հեռացնում է նույնիսկ YouTube վիդեո պորտալում տեսահոլովակների մեջ հայտնվող գովազդները:

YouTube Downloader v1.6.5
Դե, բացատրություններն ավելորդ են: Անունից հասկացվում է, թե ինչ է անում այս հավելումը: Շատ լավ աշխատում է YouTube-ի վերջերս թարմացրած հետ: Թույլ է տալիս ընտրել բեռնելիք վիդեո ֆայլի ֆորմատը (flv կոնտեյներ կամ mp4) և կետականությունը (resolution):

Zemanta v0.5.1
Այս հավելումը կհետաքրքրի բլոգերներին և նրանց, ովքեր շատ են օգտվում էլ. փոստից: Սրանով էլ. փոստերի և բլոգինգի տարածված հարթակների (wordpress.com, blogger, typepad) օնլայն խմբագրիչները հարստացվում են նոր, ճկուն գործիքներով: Zemanta-ն կարող է նաև կոնտեքստից կախված նկարներ, վիդեոներ ու նորություններ որոնել: Մի խոսքով, արժե փորձել:

Jango v1.0
Jango.com-ը անվճար ինտերնետային ռադիո ծառայություն է: Կարգավորվում է ձեր երաժշտական նախասիրություններին համապատասխան և ցանկացած պահի նվագում է ձեր նախընտրած երաժշտությունը: Jango հավելումը Chrome-ի համար թույլ է տալիս միշտ browser-Ի մի անկյունում ունենալ Jango-ի ռադիո player-ը:

WebPage Screenshot v4.5.4.2 
Այս մեկը թույլ է տալիս ձեզ արագ ու հեշտ «լուսանկարել» ինչպես ամբողջ վեբ էջեր, այնպես էլ վեբ էջերի հատվածներ և պահել նկարները png կամ jpg ֆորմատներով:

Shareaholic for Chrome v3.2
Կիսվեք հետաքրքիր էջերով ընկերների հետ Facebook, Twitter ցանցերով, ինչպես նաև էլէկտրոնային փոստով: Ունի էջին կարճ հղումներ գեներացնելու հնարավորություն (սա հատկապես կհետաքրքրի Twitter-ից օգտվողներին):

Forecastfox Weather 1.5.12
Հավելումը մեկ սեղմումով բերում է օգտվողի կողմից տրված քաղաքների առաջիկա 7 օրվա մանրամասն եղանակի տեսությունը: Աշխատում է accuweather.com ծառայության հիման վրա: Հայաստանի քաղաքները ևս հասանելի են:

Advertisements

1 մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

CG վարպետներ: Ալիստեր Լոքհարթ

Puzzle_Quest_2__Assassin_2_by_Caveatscoti
Ավստրալիայում բնակվող շոտլանդացի Ալիստեր Լոքհարթը (մականունը Caveatscoti) տաս տարուց ավել է, ինչ պրոֆեսիոնալ զբաղվում է թվային գրաֆիկայով: Իր տասնամյա փորձի ընթացքում հասցրել է աշխատել մի քանի վիդեոխաղեր արտադրող ընկերությունների հետ, նրանց արտադրած խաղերի համար կոնցեպտուալ նկարներ նկարելով: Որպես ծրագրային ապահովում օգտագործում է Adobe Photoshop-ը և Painter-ը: Ծանոթանալ նրա գործերի հետ, ինչպես նաև կապ հաստատել նրա հետ կարելի է http://caveatscoti.deviantart.com էջում:

Shortcut_by_Caveatscoti 

Storm_Giant_by_Caveatscoti

Whiteout_by_Caveatscoti 

Houseguest_of_the_Titan_by_Caveatscoti

Մեկնաբանություններ (3)

Filed under Գրաֆիկա

Microsoft-ը և IBM-ը «տպում են» պրոցեսրը և վիդեո-պրոցեսորը 45nm չիպի վրա

Լուրերը, որ AMD-ն ու Intel-ը պատրաստվում են միացնել CPU-ն և GPU-ն միևնույն չիպի վրա, վաղուց է, ինչ շրջանառվում են համացանցում: Վերջերս ծրագրային ապահովման գիգանտը և IBM-ը հաստատել են, որ XBOX խաղային կոնսոլների հաջորդ մոդիֆիկացիայում ևս տեղադրվելու են նմանատիպ combo չիպեր: Տեխնոլոգիան կրում է Vejle անվանումը: Այն ներառում է 45nm-ի վրա տեղադրված երեք միջուկով IBM Xenon պրոցեսոր և ATI-ի Xenos գրաֆիկական պրոցեսոր: Առանձին վերցրած պրոցեսրը ունի 372 միլիոն տրանզիստոր, ինչը երկու անգամ քիչ է, եթե համեմատենք Intel-ի այսօր տարածված Core i5-760-ի հետ:
xbox-1-300x416Վերջապես տեսնում ենք տեխնոլոգիա, որը առանց հապաղելու կարելի է անվանել հեղաշրջող: Intel-ն ու AMD-ն վերջին 6 տարվա մեջ PC-ների շուկայում ոչինչ չեն արել, բացի երկու տարին մեկ պրոցեսորների վրա միջուկների քանակը կրկնապատկելուց: Բազմամիջուկ պրոցեսորների տեխնոլոգիան, մեղմ ասած, այնքան էլ նոր չէ, ու տեսականորեն հնարավոր է վաղն իսկ արտադրել 128 միջուկանի պրոցեսոր: Իսկ սա, թվում է թե նոր բան է: Սայլը տեղից շարժվեց!
Շատ ափսոս, որ տեխնոլոգիան ռեալիզացնելու են միայն խաղային կոնսոլների համար: Հուսանք նմանատիպ լուծումներ շուտով կհայտնվեն նաև PC համակարգիչների շուկայում:

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Մտածենք: Հարցեր

Ինչքան ժամանակ է Մտածենք բաժինը չենք թարմացրել: Ինձ թվում է ժամանակն է դա անել: Առաջարկում եմ հարցեր, որոնք խաղարկվել են ՄԻԱԿ-ի Գյումրիի մասնաշենքում կազմակերպած խաղի ժամանակ: Թեմաներն են՝ դիցաբանություն, տիեզերք, անտիկ աշխարհ, աստվածաշունչ և կինո: Հարցերը գնահատված են ըստ աճող բարդության 5, 10, 15, 20, 25 և 30 միավորներով: Հեշտ հարցերն հիմնականում հիշելու հարցեր են, բարդերը՝ տրամաբանելու:

Zeus--greek-mythology-687267_1024_768
Դից աբանություն 5: Անտիկ հունական բժշկության աստված Էսկուլապը այնքան հմուտ էր իր գործում, որ բուժում էր ոչ միայն մարդկանց մարմինները, այլ նաև հոգիները, կյանքի կոչելով հանգուցյալներին: Դրա պատճառով նա արժանացավ Զևսի զայրույթին: Որ աստվածն է, որ էլ ավելի է զայրացել Էսկուլապի վրա?
Դիցաբանություն 10: Այս հրեշավոր կենդանին ունեցել է առյուծի գլուխ, այծի իրան և օձի պոչ, բնակվել է անտիկ ժամանակաշրջանում Լիկիայում, ներկայիս Թուրքիայի տարածքում: Անվանեք նրան:
Դիցաբանություն 15: Նրանց անվանել են նաև «տարօրինակ ձայնով արարածներ», «գայթակղողներ», «կախարդողներ»: Ինչ անվան տակ են մտել դիցաբանության մեջ Աքեոլ աստծու և Մելպոմենա մուզայի այս դուստրերը?
Դիցաբանություն 20: Օվկիանոս աստվածը սիրահարվեց նրա վրա, գողացավ և փախցրեց նրան: Ով է նա?
Դիցաբանություն 25: Այս ավտո-մակնիշը այրեց իր թևերը և մահացավ, արևին չափազանց մոտ թռչելու պատճառով: Թևերն, ի դեպ, նրա համար կառուցել էր հայրը: Ում մասին է խոսքը?
Դիցաբանություն 30: Նա 88 անգամ սուրբ է եղել, 58 անգամ արքա, 24 անգամ հոգևորական, 18 անգամ կապիկ, 12 անգամ հավ, 8 անգամ սագ, ինչպես նաև փիղ, առնետ, ձուկ, գորտ և այլն: Ում մասին է խոսքը?

supernova
Տիեզերք 5: Որ մոլորակն է ամենամոտը գտնվում արևին:
Տիեզերք 10: Նրա ստեղծած գրավիտացիոն դաշտն այնքան ուժեղ է, որ անգամ լույսը չի կարող խուսափել նրա հետ բախումից: Ինչի մասին է խոսքը?
Տիեզերք 15: Նա ասել է, «ես չեմ հասկանում առաջին մարդն եմ, թե վերջին շունը»: Ով է նա?
Տիեզերք 20: Ինչ էր տիեզերանավի անունը, որով Արմսթրոնգն ու Օնիլը վայրէջք կատարեցին լուսնի վրա?
Տիեզերք 25: Այս մոլորակի մակերևույթի լուսանկարները հիշեցնում են Սնիկերսի միջուկը: Իրականում մոլորակի ընդերքը անհամեմատ ավելի փոքր խտություն ունի, քան Սնիկերսի միջուկը: Որ մոլորակի մասին է խոսքը?
Տիեզերք 30: «Արծիվը թռիչքի մեջ», «Տիեզերքի դև», «Հարավային ձկան բերան»: Ինչ կապ ունեն թվարկված անունները տիեզերքի հետ?

athens_parthenon1
Անտիկ աշխարհ 5: Մի չինացի կայսր ուզում էր գրավել հարևան պետությունը, բայց նրան խանգարում էր այն հանգամանքը, որ այն գտնվում էր լեռների բարձունքին: Բարձրանալու ճանապարհ չկար: Մի օր նա այդ հարցի լուծումը գտավ: Որոշեց նվիրել այդ պետությանը մի մեծ զանգ: Ինչպես վերջացավ այդ պատմությունը?
Անտիկ աշխարհ 10: Հին եգիպտական հիերոգլիֆները կարելի էր կարդալ ինչպես աջից ձախ, այնպես էլ ձախից աջ: Նայելով դրանց, ինչպես կարելի էր հասկանալ, թե որ ուղղությամբ պետք է կարդալ?
Անտիկ աշխարհ 15: Այս բառը թարգմանաբար նշանակում է «նա, ով ապրում է մեծ տանը»: Որ բառն է դա?
Անտիկ աշխարհ 20: Սպարտայում ճակատամարտից հետո կանայք գնում էին մարտի դաշտ և փնտրում հանգուցյալ ամուսինների և որդիների դիակները: Որոշ դեպքերում այդ կանայք, տեսնելով դիակները, փախուստի էին դիմում: Ինչն էր դրդում նրանց այդ քայլին դիմելու?
Անտիկ աշխարհ 25: Ինչ նպատակով էին հին եգիպտացիները դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում իրենց տների մոտ “մետաղյա սրեր” տնկում հողի մեջ?
Անտիկ աշխարհ 30: Շոգ կլիմայական պայմաններում դժվար է պահպանել մազերը մաքրության մեջ: Ինչքան քիչ են դրանք, այնքան լավ: Մյուս կողմից, մազածածկը օգնում է պաշտպանվել արևի ճառագայթներից: Ինչպես էին լուծում այս հարցը անտիկ Եգիպտոսում?

my bible
Աստվածաշունչ 5: Քանի օր և գիշեր էր գալիս անձրևը Համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ?
Աստվածաշունչ 10: Ադամի մարմնի որ մասից Աստված սարքեց Եվաին?
Աստվածաշունչ 15: Աբրահամի որդու անունը?
Աստվածաշունչ 20: Ինչ անունի տակ է Աստված անվանվում Մովսեսին?
Աստվածաշունչ 25: Ում որդին էր առաջին Եգիպտոս եկած հրեան?
Աստվածաշունչ 30: Շատերը գիտեն, թե Ադամն ու Եվան ունեցել են 2 որդի: Իրականում դրանց թիվը անհամեմատ ավելի շատ էր: Անվանեք Ադամի և Եվայի երրորդ որդուն?

 

kino 30
Կինո 5: Դերասան, որը դարձավ նահանգապետ:
Կինո 10: Ամենաառաջին հայտնի կինոն:
Կինո 15: Անվանեք Դեվիդ Ֆինչերի 1999թ. գլուխգործոց ֆիլմը, որի գլխավոր դերերում են Բրեդ Պիտը և Էդվարդ Նորտոնը:
Կինո 20: Անվանեք ամերիկյան կինոպրոկատում ամենաշատ գումար վաստակած կինոն, հաշվի առնելով ինֆլյացիան:
Կինո 25: Որն է ամենաբարձր՝ մոտավորապես 1:12000 շաույթի և ծախսի հարաբերություն ունեցող ֆիլմը?
Կինո 30: Ինչով են իրար հետ կապված Հիթ Լեջերը և Պիտեր Ֆինչը?

Մեկնաբանություններ (21)

Filed under Մտածենք...

Երևանի ֆուտուրիստիկ երկնաքերը

yerevan-armenia-eco-friendly-skyscraper 
Կհավատաք թե չէ, բայց այս առաջին հայացքից ֆանտաստիկ կինոներից թվացող շենքը կառուցելու են Երևանում: Շենքը իրենից ներկայացնում է բազմաֆունկցիոնալ երկնաքեր, որի մեջ մտնում են հսկայական ավտոկանգառ, մի քանի հյուրանոց, օֆիսներ, զբոսայգի, բնակելի հարկեր: Շենքը նախագծել է հայ ճարտարապետ Վահան Միկասյանը: Հսկայական կառույցը օժտված է լինելու վերջին eco-friendly տեխնոլոգիաներով՝ անձրևաջրերը հավաքելու համակարգով, ֆոտոէլեկտրոնային մարտկոցներով, գերժամանակակից օդափոխման համակարգով: Շենքի ինտելեկտուալ «պատյանը» թույլ է տալու կարգավորել ներս թափանցող ցերեկային լույսի պայծառությունը: Հիանալի է, խոսքեր չկան…

Աղբյուրը՝  http://infuture.ru

Թողնել մեկնաբանություն

Filed under Առօրեական, Զարմանալի

MUSE

31311_395231573724_8762738724_4187080_7702764_n
Անգլիական ծագմամբ Muse ռոք խմբի անդամները արդեն 10 տարի է, ինչ ուրախացնում են երկրպագուներին իրենց աչքի ընկնող, անսովոր երգարվեստով: Նախքան այդ , սկսած 1994թ., խմբի անդամները՝ գլխավոր կիթառահար/վոկալիստ Մեթյու Բելամին, բաս կիթառահար/բեք-վոկալիստ Քրիս Վոլստենհոլմը և հարվածային գործիքների/ստեղնաշարի երաժիշտ Դոմինիկ Հովարդը (Վոլստենհոլմը միացավ խմբին մի փոքր ուշ) հանդես էին գալիս տարբեր անունների ներքո, այդ թվում Gothic Plague, Rocket Baby Dolls և այլն…
Muse_by_Bobbie_Gurl
Դեբյուտային ձայնասկավառակը՝ Showbiz վերնագրով, նրանք թողարկել են Մեծ Բրիտանիայում 2000թ.: Հայրենիքում սկավառակը, չնայած մեկնաբանների մեղադրանքներին, թե Muse-ի երգարվեստը նույնօրինակում է արդեն իսկ այն ժամանակ հանրահայտ Radiohead-ի գործերը, արագ կերպով բարձրացավ վաճառքների չարթերի առաջին հորիզոնականը:
2001թ. Մադոննային պատկանող Maverick Records ձայնագրման ստուդիան չհամաձայնվեց թողարկել խմբի երկրորդ սկավառակը՝ Origin of Symmetry-ն ԱՄՆ-ում, պատճառաբանելով, թե Բելամիի ձայնը ռադիոեթերի հետ համատեղելի (radio-friendly) չէ: Maverick-ը առաջարկեց խմբին նորից ձայնագրել վոկալ մասը: Խումբը կտրականապես մերժեց առաջարկը և թողարկեց սկավառակը Միացյալ Նահանգներում 5 տարի անց միայն՝ Warner Bros պիտակի տակ: Բրիտանիայում այն շլացուցիչ հաջողություն ունեցավ, իսկ Plug in Baby, Bliss, New Born երգերը իսկական ռադիո հիթեր դարձան:
Խմբի հաջորդ սկավառակը՝ Absolution-ը (2003) ևս Մեծ Բրիտանիայում առաջին հորիզանականում հայտնվեց, իսկ Time is Running Out, Hysteria, Butterflies and Hurricanes, Sing For Absolution երգերը բոլորը միանգամից հայտնվեցին top 20-ում:

2006-ին թողարկած Black Holes and Revelations ալբոմը առաջատարի դիրքը ստանձնեց նաև Ավստրալիայում և Եվրոպայի մեծ մասում: Դրա թողարկումից հետո խումբը կատարեց իր ամենահայտնի HAARP համերգային շրջագայությունը, ինչից հետո միանգամից մի քանի երաժշտական պարբերականներ Muse-ին շնորհեցին «Լավագույն կենդանի կատարմամբ խումբ» տիտղոսը:

5-րդ ստուդիո ձայնասկավառակը՝ The Resistance-ը խումբը թողարկեց 2009-ի Սեպտեմբերին: Սկավառակում տեղ է գտել 3 մասից բաղկացած The Exogenesys Symphony գեղեցիկ սիմֆոնիան: Այժմ խումբը գտնվում է Resistance Tour շրջագայությունում: Ս.թ. հունիսին Գլաստոնբերի ֆեստիվալում խումբը U2-ի կիթառահար The Edge-ի հետ կատարեց Where the Streets Have No Name երգը (U2-ի Bono-ն չկարողացավ ելույթ ունենալ վնասվածքի պատճառով):
Muse-ը աչքի է ընկնում իր էքստրավագանտ, չափազանց էներգետիկ կենդանի կատարումներով, տարբեր ոճի երաժշտություններ միախառնելու համարձակ փորձերով (alternative rock, progressive rock, space ballads, classical music, heavy metal, electronica) և յուրօրինակ վոկալով, ինչի շնորհիվ արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում երկու BRIT Award-ի, հինգ MTV Europe Music Award-ի, ինն NME Award-ի, վաճառել է ավելի քան 13 միլիոն ձայնասկավառակ, 2008թ. Սեպտեմբերի 25-ին խմբի երեք անդամները պարգևատրվել են Պլայմոթի Համալսարանի կողմից Պատվի Դոկտորատով (Honorary Doctorate) երաժշտության մեջ ներդրած ավանդի համար:
Խմբի համերգացանկը, կենսագրությունը, ստեղծագործությունները անվճար հասանելի http://muse.mu պաշտոնական կայքում:

P.S. Խոսքեր են գնում, որ խումբը սկսել է աշխատել հաջորդ սկավառակի վրա, որը հավանաբար կթողարկվի հաջորդ տարի:

Մեկնաբանություններ (4)

Filed under Երաժշտություն

Հետաքրքիր Ծրագրեր – 2

Շարունակում ենք այս խորագրի ներքո ներկայացնել ձեզ օգտակար, անվճար ծրագրեր:

EAN-13 Lookup 2.13 Beta

Դժվար թե ապրանքագետ չհանդիսացող մարդը կարողանա գլուխ հանել միլիոնավոր ապրանքատեսակների վրա տպագրված շտրիխ-կոդերից: Իրականում, դրանք շատ բան կարող են պատմել ապրանքի տեսակի և արտադրման երկրի մասին: Ձեռքի տակ ունենալով Windows Mobile համակարգով աշխատող սմարթֆոն, այլևս չեք վախենա սուպերմարկետում անորակ ապրանք գնելուց: EAN-13 Lookup-ը կլուսանկարի շտրիխ կոդը և կբեռնի ապրանքին վերաբերող անհրաժեշտ ինֆորմացիան, ապրանքը գնողներից ստացված բողոքները (եթե այդպիսիք կան) և այլն…
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows Mobile 5 կամ ավելի նոր
Հասցեն՝ http://4pda.ru/f orum/index.php?showtopiс=128248

IZArc 4.0

Շատ լավ անվճար արխիվատոր: WinRar-ին արժանի փոխարինող: Ինտեգրացվում է Windows Explorer-ի հետ, հասկանում է գրեթե ցանկացած արխիվային ֆորմատ: Օժտված է մի շարք լրացուցիչ ֆունկցիաներով, այդ թվում՝ AES ալգորիթմով արխիվի կոդավորում (encription), ֆայլի ամբողջականության ստուգում և այլն: Միակ թերությունը թերևս կարելի է համարել մի փոքր անհարմար միջերեսը…
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows 2000/XP/Vista/7
Պաշտոնական կայքը՝ http://izarc.org

7-PDF Maker 1.0.1

Հիանալի PDF փոխակերպիչ (converter): Մուտքում ստանում է .doc, .docx, .xls, .html, .rtf, .odf, .txt և մի շարք այլ ֆորմատների տեքստային և գրաֆիկական ֆայլեր և վերածում է դրանք .pdf-ի: Ի տարբերություն նմանատիպ ծրագրերի մեծամասնությանը, 7-PDF Maker-ը վիրտուլ պրինտերով չի «տպում» ինֆորմացիան PDF ֆայլի մեջ (չի վերածում ֆայլի պարունակությունը ռաստերային էջերի), այլ ստեղծում է .pdf փաստաթղթեր, պահպանելով մուտքային ֆայլում առկա վեկտորական ինֆորմացիան:
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows XP/Vista/7
Պաշտոնական կայքը՝ http://7-pdf.de

Notepad++ 5.7
Windows-ի ստանդարտ Notepad-ը մնում է նույնը ստեղծման օրվանից ի վեր: Առաջարկվող բաց ծրագրային կոդով ծրագիրը հանդիասնում է հիանալի փոխարինում հին ու բարի սահմանափակ հնարավորություններով օժտված ու որոշ դեպքերում անհարմար Notepad-ին: Բացի նրանից, որ այն հասկանում է տեքստի կոդավորման բոլոր ժամանակակից սխեմաները (հիանալի աշխատում է Unicode-ի հետ), այն կարող է նաև գունավորել գրեթե բոլոր ծրագրային լեզուների սինտակսիսները, այսպիսով դարձնելով ծրագրային կոդը ընթեռնելի: Եթե գումարենք այս ամենին շատ ճկուն, կարգավորվող միջերեսը, ծրագրային հավելումներ (plugins) կցելու հնարավորոթյունը, ապա հասկանալի է, որ ծրագիրը պետք է տեղադրված լինի յուրաքանչյուր ծրագրավորողի (և ոչ միայն) համակարգչին:
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows 2000/XP/Vista/7, Linux (.tar, .gz)
Պաշտոնական կայքը՝ http://notepad-plus-plus.org

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ