Monthly Archives: Մայիսի 2010

Շաբաթվա խնդիրը N4

Ճամփորդը հայտնվեց ճամփաբաժանում. ճանապարհներից մեկը տանում է անապատ, իսկ մյուսը` ճշտախոսների ու ստախոսների քաղաք: Ճամփաբաժանում նա հանդիպեց այդ քաղաքի բնակիչներից մեկին: Միայն մեկ հարց տալով` ինչպե՞ս կարող է ճամփորդը պարզել, թե որ ճանապարհն ուր է տանում:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under Մտածենք...

Հումորը ծրագրավորման շուրջ 3

Շարունակում ենք հին ու գրեթե մոռացված բաժինը՝ հումորը ծրագրավորման շուրջ: Ինչպես նախկինում, կատակները/մեջբերումները կներկայացվեն նաև անգլերեն:

programmer-jokes-will-code-html-for-food

1. Մեջբերում Xerox-ի FORTRAN լեզվի գրքից “DATA հրամանագրի հիմնական նպատակն է հաստատուններին տալ կարՃ անուններ: Օրինակ՝ π թվի 3.141592653589793 արժեքն ամեն անգամ գրելու փոխարեն կարելի է դրա հետ կապել PI անունը: Սա նաև հարմար է այն առումով, որ կարիք չի լինի փոխել ծրագիրը եթե հետագայում π-ի արժեքը փոխվի”
"The primary purpose of the DATA statement is to give names to constants; instead of referring to pi as 3.141592653589793 at every appearance, the variable PI can be given that value with a DATA statement and used instead of the longer form of the constant. This also simplifies modifying the program, should the value of pi change."
— FORTRAN manual for Xerox computers

2. Իսկական ծրագրավորողները զարմանում են, երբ ճանապարհաչափը նրանց մեքենաներում 99,999-ից հետո ցույց չի տալիս 99,99A:
Real programmers are surprised when the odometers in their cars don’t turn from 99,999 to 99,99A.

3. C-ում հեշտությամբ կարող ես “կրակել ոտնաթաթիդ”: C++ ում մի փոքր դժվար է, բայց եթե կրակես, կվնասես ամբողջ ոտքդ: Բ. Ստրաուստրուպ
"C makes it easy to shoot yourself in the foot. C++ makes it harder, but when you do, it blows away your whole leg."
— Bjarne Stroustrup

bscap0001gc

4. Եթե Աստված թողներ «ծրագրավորումը» մարդկանց հույսին, մենք բոլորս կծնվեինք serial մուտքի/ելքի պորտերով:
If God had intended humans to program, we would be born with serial I/O ports.

5. Գիտությունն ու ծրագրավորումը տարբեր են իրարից, ինչպես հիդրոդինամիկան ու խողովակաշինությունը:
Science is to computer science as hydrodynamics is to plumbing.

6. DEBUGGING — հեռացնել ասեղները խոտի դեզից:
DEBUGGING : Removing the needles from the haystack.

7. Ու վերջում, եկեք տեսնենք թե ինչով են իրար նման ծրագրավորողներն ու թմրանյութեր վաճառողները.

Թմրանյութ վաճառող Ծրագրավորող
Դիմում են իրենց ծառայություններից օգտվողներին “user” բառով Դիմում են իրենց ծառայություններից օգտվողներին “user” բառով
“Առաջին չափաբաժինն անվճար է” “Անվճար tial տարբերակ”
Ունեն հարավ-արևելյան Ասիայից կարևոր ծանոթներ (նրանք օգնում են գործերն առաջ տանել) Ունեն հարավ-արևելյան Ասիայից կարևոր ծանոթներ (նրանք օգնում են debug անել ծրագրերը)
Ունեն տարօրինակ ժարգոն՝ “Stick”, “Rock”, “E” Ունեն տարօրինակ ժարգոն՝ “Java”, “ISDN”, “SCSI”
Արտադրանքը կախվածություն է առաջացնում Doom, Quake, Duke, CS կախվածություն է առաջացցում
   
Drug Dealers Computer Programmers
Refer to their clients as “users”. Refer to their clients as “users”.
“The first one’s free!” “Download a free trial version…”
Have important South-East Asian connections (to help move the stuff). Have important South-East Asian connections (to help debug the code).
Strange jargon: “Stick,” “Rock,” “Dime bag,” “E”. Strange jargon: “SCSI,” “RTFM,” “Java,” “ISDN”.
Their product causes unhealthy addictions. DOOM. Quake. SimCity. Duke Nukem 3D. ‘Nuff said.

Թողնել մեկնաբանություն

Filed under Հումոր

Nokia N8 — սուսուփուս Nokia-ի աղմկոտ անակնկալը


Ֆինլանդական Nokia-ն պատրաստում է արտադրել իր նոր մուլտիմեդիա հեռախոսը՝ N8-ը (նույնիսկ անհարմար է սրան հեռախոս անվանել): Մուլտիմեդիա համակարգիչը օժտված է 12Mpx տեսախցիկով, որը ի վիճակի է 720p բարձր կետայնությամբ 25fps տեսահոլովակներ նկարել: Nokia-ի խոսքերով N8-ում օգտագործված օպտիկան ամենաորակյալն է, որ երբևէ տեղադրվել է հեռախոսի վրա: Բացի այդ տեղադրված է նաև քսենոնային flash (вспышка): Սարքի վրա նույնիսկ կա HDMI ինտերֆեյս, որով կարելի է հեռախոսը միացնել HD հեռուստացույցի: Մարտկոցը թույլ է տալիս 2 օր անընդմեջ երաժշտություն լսել, կամ 6 ժամ վիդեո դիտել: Սարքում տեղադրված է 680Mhz հաճախականությամբ աշխատող ARM11 պրոցեսոր: Ներդրված հիշողությունը 16Gb է, SD քարտերի միջոցով հնարավոր է ավելացնել մինչև 48Gb: N8-ի պատյանը կազմված է ամբողջական ալյումինի կտորից:
Այն առաջին սարքն է, որն աշխատում է նոր Symbian ^3 (Symbian Cube) օպերացիոն համակարգով: Զարմանալի է, Nokia-ն դեռ չի հասցրել շուկայում իրացնել իր Maemo Linux ՕՀ-ով աշխատող N900-ը, ու արդեն առաջարկում է բոլորովին նոր համակարգով սարք: Արդյոք ընկերության hi-tech լուծումների նման բազմազանությունը չի շփոթեցնում ոչ հմուտ գնորդին? Ամեն դեպքում, անկասկած, վերը նշված երկու սարքն էլ ֆունկիցիոնալ պաշարով գերազանցում են Apple-ի iPhone-ները: Ու նույնիսկ չնայած նրան, որ Nokia-ի հեռախոսները ավելի հասանելի են, կապված չլինելով բջջային օպերատորներին, ավելի դեմոկրատական ծրագրային միջուկով են արտադրվում (բավական է նշել միայն Flash-ի լիարժեք ապահովումը), միևնույն է Apple-ի հեռախոսները կծած խնձորի լոգոտիպի առկայության պատճառով ավելի շատ են վաճառվում… Մի տեսակ անարդար է, չեք գտնում? Առաջարկում եմ դիտել demo տեսահոլովակը և այցելել սարքի պաշտոնական կայքը:

P.S. Եվրոպայում սարքը կթողարկվի այս տարվա երրորդ քառորդին և կարժենա ընդհամենը 370 եվրո (~$490) չներառած ԱԱՀ-ն:

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Browser-ների պատերազմը

220618

Browser-ների պատմությունը
Ինտերնետային browser-ծրագրերը այսօր հանդիսանում են կարևորագույն և ամենապահանջվող ծրագրերը (չհաշված վիդեո խաղերը): Այսօր դրանք թողարկում են տեղափոխելի սարքերի համար (Opera Mini), դրանց հիման վրա կառուցում են ամբողջական օպերացիոն համակարգեր (Chrome OS):
Դրությունը browser-ների շուկայում նման չէ 10 տարի առաջվա իրավիճակին, երբ շուկայի խոշոր խաղացողները միայն Netscape-ը և Microsoft-ն էին: Microsoft-ին այն ժամանակ առանձնապես ջանք չպահանջվեց համակարգիչներ վաճառող ընկերություններին արգելել սարքերի վրա Netscape Navigator-ի տեղադրումը, այսպիսով «խեղդելով» Netscape ընկերությանը: Ռեդմոնտի գիգանտի նման ագրեսիվ քաղակականությանը հետևեցին մի շարք դատական հայցեր և antitrust միջոցառումներ: Շուկայում հայտնվեցին նոր լուծումներ, մասնավորապես Opera-ն և Mozilla-ի հիման վրա կառուցած Firefox-ը: Ուշագրավ է նաև Mac OS համակարգի բնիկ Apple Safari-ի փոխադրումը Windows միջավայր: Դրությունն էլ ավելի թեժացավ, երբ 2008թ սեպտեմբերին Google-ը ներկայացրեց իր Chrome բաց ծրագրային կոդով նախագիծը:

Browser-ները և անվտանգությունը
Browser-ները անմիջական կապ ունեն ինտերնետի հետ, ահա թե ինչու շատ կարևոր է դրանց ապահով կառուցումը: Browser-ի փոքրագույն թերության դեպքում իսկ հաքերները կփորձեն դրա միջոցով իրենց ձեռքը վերցնել ամբողջ օպերացիոն համակարգը: Ահա թե ինչու browser արտադրող ընկերությունները պարբերաբար կազմակերպում են համակարգչային մասնագետների մրցույթներ, առաջարկելով գումար նրանց, որոնք նման թերություններ կգտնեն ծրագրերի մեջ: Google-ի Chrome-ը այս առումով համարվում է բացարձակապես անձեռնամխելի: Մասնագետների կարծիքով գաղտնիքը թաքնված է Chrome-ի շատ բարդ ու անհասկանալի ճարտարապետության մեջ:

Browser-ները և արագությունը
Շատերն ասում են, թե բացարձակապես անիմաստ է չափել այս կամ այն browser-ի էջերը բացելու արագությունը և համեմատել մյուսների հետ, չէ որ էջը բացելու արագությունը կախված է միայն տվյալ պահին օգտվողի կապի արագությունից ու սերվերի գերբեռնվածության աստիճանից: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ արագ/դանդաղ browser հասկացությունները լոկ գովազդային բնույթ են կրում: Ես համամիտ չեմ վերը ասվածի հետ: Դա ճիշտ կլիներ մոտ 10-15 տարի առաջ, երբ ինտերնետային էջերը զուտ տեքստի և պարզագույն նկարների խառնուրդ էին ներկայացնում: Այսօր իսկ էջերը պարունակում են ամենաբազմազան ու բարդ կոնտենտ, սկսած մուլտիմեդիայից, վերջացրած էջի մեջ ներդրված լիարժեք ծրագրերից: Վերցնենք օրինակ Internet Explorer 7-ը: Երբ էջի վրա բավականին ծավալուն Java Script է աշխատում, այն կենտրոնանում է միայն այդ script-ը կատարելու վրա և չի արձագանքում օգտվողի հրահանգներին: Համեմատության կարգով կարելի է նշել, որ Chrome-ը յուրաքանչյուր էջի համար, նույնիսկ յուրաքանչյուր կլիենտային script-ի համար առանձին պրոցես է ստեղծում, սրանով բացառվում է, որ մի էջի կամ ծրագրի խափանումը/աշխատանքը հանգեցնի մյուսների խափանմանը/աշխատանքի ավարտին: Արագության հետ կապված ևս մեկ խնդիր է մուլտիմեդիայի պատկերումը (rendering): Microsoft-ը խոստանում է IE9-ում լիարժեք ապարատային մակարդակով գրաֆիկայի պատկերում, անկասկած, մյուսները ևս կհետևեն նրա օրինակին: Խնդիրը էլ ավելի կրիտիկական կդառնա, երբ մոտ ապագայում ներկայացվի HTML5 ստանդարտի WebGL եռաչափ տեսարաններ պատկերելու տեխնոլոգիան:

Browser-ները և վիճակագրությունը
Browser-ների վիճակագրությունը արձանագրող www.w3schools.com կայքի համաձայն այսօր ամենաշատ օգտագործողներն ունեն Internet Explorer-ը (33,4%) և Firefox-ը (46,4%): Ամենաարագ կերպով շատանում են Chrome-ի օգտվողները՝ 13,6%, ինչը 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ահա ավելի ամբողջական պատկերը՝

browserstats

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 3

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 2-ի պատասխանները.

  1. Պատերազմ
  2. Նրա համար, որ վաճառել էր Ալյասկան, թե չէ նրանք պետք է ծառայեին հենց Ալյասկայում
  3. Ցեց
  4. Գումար ծախսելը
  5. Շատերը կարդալ էին սովորում, որպեսզի կարդան այդ գիրքը
  6. Գինի
  7. Լուցկի
  8. Կատուն կույր էր
  9. Չինացիների
  10. Որպեսզի վախեցնեն գորտերին, որոնք կարող էին խանգարել Լյուդովիկոսին քնել
  1. Ձեզ բոլորիդ իհարկե հայտնի է 300 սպարտացիների պատմությունը, որոնք պահում էին Պարսկաստանի ողջ զորքը Ֆերմոպիլյան կիրճում: Իսկ կարող եք ասել, թե ինչո՞ւ պարսկական զորքի դեմ դուրս էր եկել այդքան քիչ քանակությամբ հունական զորք: Որտե՞ղ էր կենտրոնացած ողջ հունական զորքը:
  2. 1997թ. Մայիսի դրությամբ Լա-Մանշը լողալով փորձել են անցնել 4412 մարդ, որոնցից 505-ը հասել է իր նպատակին: Ըստ Գինեսի ռեկորդների գրքի` Լա-Մանշը ամենաարագը անցել է ֆրանսիացի զինվոր Ժան Մարի Սալետտին 1815թ.: Սակայն նրա ռեկորդը չէր կարող գրանցվել: Ի՞նչ պատճառով:
  3. Լինելով վարչապետ, Ալեքսանդր Ֆյոդորովիչ Կերենսկին այցելեց գործող բանակ, որից հետո նրա աջ ձեռքը երկար ժամանակ վիրակապերի մեջ էր: Ի՞նչն էր վնասել այն:
  4. Հայտնի նկարիչ Գոյան, նկատի ունենալով 2 հակադիր գործողություններ, ասել է. «Դրանցից մեկը մարդ կարող է սովորել 2 տարում, իսկ մյուսը սովորելու համար ամբողջ կյանքն էլ կարող է չբավականացնել»: Որո՞նք են այդ գործողությունները:
  5. Մինչև 2003թ. Իրաքցիները կատակում էին` ասելով, որ եթե հաշվեն իրենց երկրի բնակչության թիվը գլուխներով, ապա կստացվի 34 մլն գլուխ, որոնցից 17 մլն-ը բնակիչներ են: Իսկ ի՞նչ են մնացած 17 մլն-ը:
  6. Մի դասագրքում նկարված է երեխա, որը գնում է դպրոց:Նրա ետևից քայլում են առյուխը, բորենին, գետաձին, դոդոշը: Շարքի շարունակությունը գրքում չէր տեղավորվել: Ի՞նչ էր սովորում այդ օրը երեխան:
  7. Դա հնարավոր է շատ երկար պահել, այն կարելի է բացել, նույնիսկ փոխանակել, միաժամանակ դա գրեթե միակ բանն է, որ մարդը կարող է իր հետ տանել հանդերձյալ աշխարհ: Ի՞նչ է դա:
  8. Երբ Թբիլիսիի «Դինամոյի» մոտ մոտենում էր տարեդարձը`1000 գոլը ԽՍՀՄ մրցաշարերում, վրացական իշխանությունները խոստացան մրցանակ` թիմի այն ֆուտբոլիստը, ով կխփի 1000-րդ գնդակը, կստանա «Վոլգա» մակնիշի մեքենա: Ինչո՞ւ մրցանակը այդպես էլ չշնորհվեց:
  9. Կատակ. Մի անգամ մի չուկչայի ընտանիքում ծնվեց խելացի տղա, իսկ մյուսում` խելացի աղջիկ: Նրանց վռնդեցին գյուղից: այսպես մի վարկածով առաջացան նրանք: Ովքե՞ր են նրանք:
  10. Հումոր. մի անգամ կինը տեսավ, թե ինչպես է իր ամուսինը պատրաստվում կարել կոստյումի կոճակը: Մի հայացք ձգելով ամուսնու վրա, նա ասաց, որ մատնոցը չի դրել այն մատին, որին պետք է: _ Գիտեմ, _ պատասխանեց ամուսինը, _ մատնոցը պետք է լինի …
  11. Չինացիների լեզվով «»ֆան» նշանակում է բրինձ: Փորձեք հայերեն թարգմանել «ցզաօ ֆան», «վու ֆան» և «վան ֆան» արտահայտությունները:
  12. Գիշերվա հունական աստվածուհի Նիկիտան սովորաբար պատկերվում է երկու երկվորյակները ձեռքին: Մեկը Հիպնոսն է`քնի աստվածը, մյուսը` Տակատոսը: Ինչի՞ աստվածն է Տակատոսը:
  13. Այն բաղկացած է 3 հիմնական մասերից, բայց մյուս կողմից նրա կազմում են գտնվում  50+1-ը, իսկ այդ 50-ից 1-ը գնվել է ուրիշներց: Եվ ամենակարևորը, 16-րդ դարում այն ընդանրապես գոյություն չուներ: Ինչի՞ մասին է խոսքը:
  14. Հումոր. սկսնակը իր ստեղծագործությունը տվեց հայտնի գրողին: _ Ճի՞շտ եմ վարվել արդյոք, այդքան կրակ դնելով ստեղծագործությանս մեջ,_ հարցրեց նա:_ Ոչ,_ պատասխանեց գրողը,_ ավելի ճիշտ կլիներ ոչ թե կրակ դնել ձեր ստողծագործության մեջ,այլ …
  15. Ֆրանսիական արքայական կանոնադրությունը սահմանում էր. երկու սպայի հանդիպման ժամանակ առաջինը պատիվ է տալիս նա, ում կոչումն ավելի ցածր է: Իսկ ի՞նչ է սահմանում կարգը այն դեպքի համար, երբ հանդիպում են հավասար կոչում ունեցող սպաներ: Ո՞վ պետք է առաջինը պատիվ տա:

Թողնել մեկնաբանություն

Filed under Մտածենք...

Շաբաթվա կայքը N2 — last.fm

Այս շաբաթվա կայքը կարելի է համարել երաժշտասերի դրախտը 🙂 Ներկայացնում եմ last.fm-ը: Այս բազմալեզու կայքում կարող եք հետևել համաշխարհային երաժշտական չարտերին, անվճար ու օրինական եղանակով բեռնել .mp3 երաժշտություն, անվճար գրանցվելու դեպքում լսել որակյալ օնլայն ռադիո: Կարող եք նաև իմանալ ամեն ինչ ձեր սիրած կատարողների մասին, ծանոթանալ գալիք լոկալ համերգներին և իմանալ, թե ինչպես կարելի է ձեռք բերել համերգի տոմսեր (ի դեպ, սա գործում է նույնիսկ Հայաստանում): Եվ թերևս կայքի ամենահետաքրքիր հատկությունը կայանում է նրանում, որ կարող եք ձեր սիրած երաժիշտի անունը որոնելով գտնել նմանատիպ կատարողներ: Կայքը հասանելի է նաև ռուսերենով:

Թողնել մեկնաբանություն

Filed under Շաբաթվա կայքը, Երաժշտություն

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 2

Ապրիլի 13-ից համալսարանում մեկնարկել են «Ինչ-Որտեղ-Երբ» խաղերը: 1/8 և 1/4 եզրապակիչ խաղերն արդեն անցկացվել են, իսկ կիսաեզրափակիչ խաղը լինելու է ուրբաթ օրը` մայիսի 15-ին:

Ձեզ եմ ներկայացնում խաղարկված հարցերի մի մասը, եթե հետաքրքրի խոստանում եմ պարբերաբար հրապարակել բոլոր խաղարկված հարցերը, ինչպես նաև պատասխանները:

  1. Հոգեբան Էրիկ Բեռնը գրել է. «Խաղեր, որ խաղում են մարդիկ» գիրքը: Իսկ ո՞րն է նա համարում ամենասարսափելի խաղը:
  2. Ասում են, 40-ական թվականներին Ստալինի կողմից Հեռավոր արևելք ուղարկված ռուս սպաները հերթական կենացը բարձրացնում էին Ալեքսանդր 2-րդի համար` որոշակի երախտիքով: Ինչու՞ էին Կարմիր բանակի սպաները երախտապարտ նրան:
  3. Օլեգ Կոզիրևի պատմվածքում ասվում է այն մասին, որ մամոնտները չեն անհետացել, ուղղակի նրանց վրա հարձակվել է նա: Իմ կողմից ավելացնեմ, որ երբ նա հայտվում է պահարանում, տնային տնտեսուհիները վախենում են մնալ առանց զգեստների: Անվանեք նրան:
  4. Գերմանացի գրող Բերտոլդ Աուերբախը կարծում էր, որ գումար ձեռք բերելը պահանջում է խիզախություն, այն պահպանելը` խոհեմություն, իսկ ի՞նչն է պահանջում արվեստ:
  5. Այն բանից հետո, երբ Պելեն թողարկեց իր «Ես Պելեն եմ» գիրքը, կրթության նախարարության կողմից արժանացավ ոսկե մեդալի: Ինչու՞:
  6. Գերմանական գինեգործների խարտիան հստակորեն նշում է, թե ինչ տեղեկություններ պետք է պարունակի գինու շշի պիտակը: Օրինակ` խաղողի տեսակը, բերքահավաքի տարին, արտադրողի անվանումը և այլն: Իսկ ի՞նչ բառ է սովորաբար առկա պիտակի վրա, սակայն վերը նշված խարտիան չի պահանջում դրա նշումը:
  7. Ռյունոսկե Ակուտագավան ասել է. «Մարդկային կյանքը նման է այդ առարկային, նրան լուրջ վերաբերվելը ծիծաղելի է, անլուրջ վերաբերվելը` վտանգավոր»: Ո՞րն է այդ առարկան:
  8. Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ մոլորված կատուները վերադարձել են տուն` հաղթահարելով 100-ավոր կմ-եր: Իսկ ինչո՞վ է նշանակալի Ամադո կատվի դեպքը, երբ նա տուն է վերադարձել` անցելով ընդամենը 25կմ:
  9. Ռազմական պրոպագանդայի մասնագետները գիտեն, որ ամեն ազգ ունի իր առանձնահատկությունները: Օրինակ`համարվում է, որ ամերիկացիները գնահատում են հրամանները` հաշվի առնելով դրանց նպատակահարմարությունը, ճապոնացիների համար կարևոր է հարմարավետությունը պատերազմական գործողությունների ժամանակ, ֆրանսիացիները հնարամիտ են և ունեն զարգացած երևակայություն, ինչը չես ասի անգլիացիների մասին: Իսկ ո՞ր ազգի մասին է ասվում, որ նրանց առավելությունը թշնամու նկատմամբ թվային գերակշությունն է:
  10. Ասում են Լյուդովիկոս 14-րդը հրամայում էր իր պալատականներին իր քնելուց առաջ քարեր նետել պալատի բակի ավազանը: Ինչու՞:

Մեկնաբանություններ (9)

Filed under Համալսարանական, Մտածենք...