Monthly Archives: Սեպտեմբերի 2010

Ծնունդդ Շնորհավոր «Ժպիտիկ» :-)

1982թ. սեպտենբերի 19-ին Կարնեգի-Մելոնի անվան համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը առաջին անգամ առաջարկեց օգտագործել երեք նիշ` երկու կետ, միացման գծիկ եւ փակման փակագիծ, որպես «ժպտացող դեմք» տեքստում: Դա մեծ համալրում էր էլեկտրոնային լեքսիկոնում:

Ֆալմանի` տեղական էլեկտրոնային տեղեկագրին ուղարկած նամակը մինչ այժմ պահպանվել է (էլեկտրոնային տեղեկագիրը այսօրվա ֆորումների նախատիպն էր և այդ ժամանակ  համարվում էր համալսարանի աշխատակիցների միջև շփման հիմնական միջոցը): Ահա այդ հաղորդագրությունը (ամբողջ նամակը կարող եք դիտել այստեղ).

19-Sep-82 11:44 Scott E Fahlman 🙂 From: Scott E Fahlman I propose that the following character sequence for joke markers: 🙂 Read it sideways.

Actually, it is probably more economical to mark things that are NOT jokes, given current trends. For this, use 😦

Պատմական հաղորդագրությանը նախորդել է երկար քննարկում, որտեղ  մասնակիցները քննարկել են, թե ինչպիսի սիմվոլներ կարող են օգտագործել տեքստում, արտահայտելու համար, որ հաղորդագրությունը հումորային է: Նշենք նաև, որ հաղորդագրությունը, որում առաջին անգամ օգտագործվել է «ժպիտիկը» գտնվել է միայն 2002 թվականին, հայտարարությունների արխիվում, որը պահպանվել էր լենտի վրա:
«Թվային հնագիտական պեղումներին», որոնք կազմակերպվել էին այդ հաղորդագրությունը գտնելու և դրանով «սմայլիկի» ծննդյան ամսաթիվը որոշելու նպատակով, ներկա էին մի քանի խանդավառվածներ 🙂

Scott E. Fahlman

Շատերը քննադատում էին ընդհանրապես ժպտացող դեմքի գաղափարը` ասելով, որ լավ գրողները չպետք է կարիք ունենան ընդգծելու իրենց հումորային մեկնաբանությունները: Շեքսպիրը, Ջոնաթոն Սվիֆտը և Մարկ Տվենը իրենց շատ լավ էին զգում առանց դրա: Եվ ընդգծելով, որ մեկնաբանությունը չպետք է լուրջ ընդունվի, մենք փչացնում ենք կատակը: Երգիծական գրվացքներում հաճույքի մի մասն էլ այն է, որ երբեք չես կարող իմանալ հեղինակը լուրջ է գրում, թե ոչ:

«Որոշ չափով ես համաձայն եմ այս քննադատությանը,_ասում է Սքոթ Ֆալմանը,_ Գուցե Ժպիտիկը ավելի շատ փչացրել է մեր գրավոր հաղորդագրությունները քան բարելավել, բայց գաղափարը պաշտպանելու համար ես երկու բան կասեմ: Նախ`ամեն մարդ չէ, որ Շեքսպիրի կամ Տվենի նման գրական վարպետություն ունի, և նույնիսկ այդ վարպետներն էլ վատ օրեր են ունենում: Երկրորդ, որ ավելի կարևոր է, ամեն գրող յուրահատուկ ձևով է գրում, և եթե կարդացողների 1%-ը չհասկանա կատակը, ապա կարող են առաջանալ վեճեր մնացած 99%-ի հետ: Ուրեմն, եթե մի քանի սմայլիկի խելամիտ օգտագործումը կարող է նվազեցնել այդպիսի վեճերի հաճախականությունը, ապա այնքան էլ վատ գաղափար չէ: Կրկնում եմ, մենք խոսում ենք Ինտերնետում սովորական հաղորդագրությունների մասին, և ոչ թե հայտնի ստեղծագործությունների, որոնք համեմատաբար անհասանելի են հանրությանը:»

Իր գոյության ավելի քան 25 տարվա ընթացքում«ժպիտիկը» դարձել է էլեկտրոնային հաղորդակցության կարևոր մասը, և շատերը արդեն չեն կարող պատկերացնել, թե ինչպես կարելի էր յոլա գնալ առանց նրա:
«Ժպիտիկը» փոխարինում է այն, ինչը պակասում է չատով կամ էլփոստով շփվելիս` ձայնի ինտոնացիան և դեմքի միմիկան: «Ժպիտիկները» օգնում են ավելի լավ հասկանալ զրուցակցին, նրա տրամադրությունը, և ի վերջո, նրանք պարզապես ծիծաղելի են և առաջացնում են դրական էմոցիաներ:

Ուրեմն եկեք գոնե այսօր չմոռանաք ժպտալու և մեր ընկերներին սմայլիկներով հաղորդագրություններ ուղարկելու մասին:)

Իսկ հոկտեմբերի 1-ին նշվում է Ժպիտի Միջազգային օրը:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under Առօրեական

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 4

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 3-ի պատասխանները.

  1. Օլիմպիայում, նրանք մասնակցում էին Օլիմպիական խաղերին
  2. Նա փախնում էր անգլիական բանտից
  3. Ձեռքսեղմումները
  4. ԽՈՍԵԼ և ԼՌԵԼ
  5. Սադամ Հուսեյնի կիսանդրիները
  6. Այբուբեն
  7. Գաղտնիք
  8. 1000-րդ գոլը ավտոգոլ էր մրցակցի կողմից
  9. Ճապոնացիներ
  10. … քո մատին
  11. Նախաճաշ, ճաշ և ընթրիք
  12. Մահվան աստվածը
  13. ԱՄՆ
  14. … ստեղծագործությունը` կրակի
  15. Նա, ով ավելի բարեկիրթ է

  1. Հումոր. Դանիացիները սիրում են ասել «մեզ մոտ ամեն ինչը ավելի լավն է, քան շվեդերի մոտ. կլիման, բնությունը, ժողովուրդը, պատմությունը,…, և միայն մի բան շվեդերի մոտ ավելի լավն է»: Ի՞նչը:
  2. Հենրի Ֆորդ. «Եթե դուք մտածում եք, որ ինչ-որ բան կարող եք կամ չեք կարող…»: Ավարտեք միտքը:
  3. Նախաձեռնող ամերիկացիները տարիներ առաջ Ֆիլադելֆիայի փողոցները աղբից մաքրելու համար մշակեցին բիոլոգիական մեթոդ: Ինչե՞ր կամ ովքե՞ր են օգնել մաքրել:
  4. Որքան էլ զարմանալի լինի, Նյու Յորքում` քաղաքային տնտեսությունում, դա է ամենահայտնի մասնագիտությունը: Ոչ քաղաքապետարանի աշխատողը, ոչ ոստիկանը, այլ հենց այդ մասնագիտությունը: Ընդ որում գործից ազատում գրեթե չի սպառնում, միշտ էլ աշխատանք կգտնվի, աշխատավարձն էլ բավականին բարձր է: Իսկ ստացված փողի հոտն էլ կոտրում է մեկ ուրիշ սուր բույր: Ո՞ր մասնագիտության մասին է խոսքը:
  5. Ո՞ր հարցին է հայկական ռադիոն այսպիսի պատասխան տվել. «Դա մի քիչ ավելի երկար ապրելու ցանկությամբ սովից մեռնելն է»:
  6. Մարկ Տվենը հրավիրված էր մի նշանավոր դատապաշտպանի տուն: Տան տերը ձեռքերը գրպանում Մարկ Տվենին ներկայացրեց հյուրերին` ասելով._Ահա բացառիկ դեպք. Հումորիստ, որն իսկապես ծիծաղաշարժ է:_Դուք էլ ձեզանից բացառիկ դեպք եք ներկայացնում,_ արձագանքեց Տվենը,_ դատապաշտպան, որը…:Շարունակեք Տվենի խոսքը:
  7. Բոլորը գիտեն այդ թևավոր արտահայտությունը, սակայն այն իրականում իրենից ներկայացնում է հայտնի լատինական ասույթի միայն առաջին մասը, իսկ ասույթն ավարտվում է հետևյալ բառերով. «հազվադեպ հաջողություն է»: Իսկ ինչպե՞ս է հնչում իմաստուն խոսքն ամբողջությամբ:
  8. Մի քանի տասնամյակ առաջ հայտնի գրող Ալիստեր Մակլինը սցենար գրեց այն մասին, թե ինչպես են տերորիստները գրավում Էֆելյան աշտարակը` տուրիստների հետ միասին: Ամերիկացիներին սցենարը շատ էր դուր եկել, սակայն նրանք դիմում են հեղինակին` խնդրելով սցենարը ենթարկել մի փոքր փոփոխության: Ի՞նչն էին խնդրում փոխել ամերիկացիները:
  9. Ցիցերոն. «Ես երբեք այնքան զբաղված չեմ լինում, որքան…»:
  10. Մի գիտական հաղորդման մեջ նշվեց թայֆունների քանակի ավելացման երկու հիմնական պատճառ: Առաջինը գլոբալ տաքացումն էր: Մյուս պատճառը դրա կատարելագործումն էր: Ինչի՞ կատարելագործումը:

Մեկնաբանություններ (6)

Filed under Համալսարանական, Մտածենք...

IBM PC Ասեմբլեր — Պաշտպանված ռեժիմի գիրք

Այս առարկան ուսումնասիրում են համալսարանում երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում՝ ԷՀՄ Ճարտարապետություն և Ասեմբլեր լեզու — 2 անվան տակ: Այս կուրսը, որը կարդում են համալսարանում, համարյա չի առնչվում ԷՀՄ ճարտարապետությանը: Զարմանալի է, ինչու են դրել այս անունը... Գիրքը իրենից ներկայացնում է 2010թ. Գ. Սարդարյանի կարդացած դասախոսությունների հավաքածու, համալրված գծագրերով ու տարբեր աղյուսակներով: Ասեմ միանգամից, որ բավականին ծանր կուրս է, բարձր արդյունք ցույց տալու համար պատրաստվեք լարեր ձեր հիշողության վերջին բջիջները :): Հնարավոր է, փոքր վրիպումներ լինեն տեքստում:

Բեռնել այստեղից

Մեկնաբանություններ (2)

Filed under Համալսարանական, Գրքեր