Հարց-Պատասխան

Այս բաժնում կոմենտնետի տեքով տեղադրեք IT ոլորտին կամ ծրագրավորմանը վերաբերվող ձեր հարցերը: Մենք կփորձենք հնարավորինս օպերատիվ կերպով պատասխանել դրանց, իսկ եթե նույնիսկ չկարողանանք, բլոգի այցելուները ևս կարող են ձեզ ձեռք մեկնել: Սպասում ենք ձեր հարցերին.

10 responses to “Հարց-Պատասխան

  1. arthur

    barev dzez mi harc unem , xndrum em ogneq, uzum em im siteum teghadrel form inchpes karogh em anel, vor teghadreluc heto ashxati submit reset kochaknere….

    • Եթե դժվար չէ, ավելի հստակ կարող եք ձևակերպել հարցը? Ձեր կայքը նայեցի և ոչ մի form չտեսա: Ինչ են անելու այդ ֆորմում submit և reset կոճակները: submit-ը նամակ է ուղարկելու Արթուր Եղիայանի էլ փոստի հասցեով? Եթե այո, ձեր էլ. փոստին եմ ուղարկում փոքրիկ php սկրիպտ, որը նամակ է ուղարկում տրված հասցեով (հասցեն ինքներդ ձեռքով փոխեք processfeedback.php ֆայլի մեջ): Սկրիպտը տեղադրելուց առաջ համոզված եղեք, որ ձեր կայքի սերվերը կարող է աշխատել PHP-ի հետ:

  2. Manik

    barev dzez. indz shat dur ekan dzer “Inch erb vortex” xaxi harcer@. bayc verjin harceri patasxanner@ chkan. ete djvar chi dzer bolor harcer@ kuxarkeq im e-mail-in? Naxapes shnorhakalutyun.

    • Բարև ձեզ: Մտածենք բաժնի մոդերատորը Գրիգորյան Տիգրանուհին է: Նա է Ինչ-Որտեղ-Երբ-ի գրեթե բոլոր հարցերը տեղադրել: Բոլոր հարցերը տպագրված են բլոգում: Վերջին հարցերի պատասխաններն անպայման կլինեն մոտակա երկու օրվա ընթացքում:

  3. Mesrop

    barev dzez. inc anhrajesht e php skript vor texadrem im saytum vor hnaravor lini userner registracia linen. vor xndrem etpisi mi script cheq uxarki?

    • Բարդ բան եք ասում, Մեսրոպ: Բազմաթիվ հարցերի հետ է կապված ձեր խնդրանքը: Հարկ է գրանցված user-ների ցուցակը պահել ինչ-որ տեղ՝ ծանրաբեռնված ռեժիմով աշխատող կայքի համար ֆայլի մեջ գրելը այնքան էլ խելոք լուծում չի լինի, փոխարենը լավ կլինի պահել տվյալների բազայում: Եթե դեռևս չունեք ձեր կայքի հետ տվյալների բազա, ստեղծելու և սերվերում տեղադրելու կարիք կա, եթե ունեք, նրանում նոր աղյուսակ ավելացնելու և հարկ եղած դեպքում բազայում աղյուսակների հիերարխիան վերաձևավորելու կարիք կա… Եթե ինչ-որ ավելի կոնկրետ խնդիր կա, կապնվեք ինձ հետ էլ. փոստով:

    • ճիշտ կլինի դուք 0-ից գրեք սկրիպտը, հետո կապեք բազային

  4. Բարև Ձեզ… օգնեք ինձ մի հարցում, ես ուզում եմ C++ով ծրագիր հավաքել, որտեղ պետք է աշխատեմ Unicode-ով string-ների հետ, ինձ պետք է իմանալ թե ինպես հասկացնեմ համարգչին, ասենք 180 համարի տառը, որ էկրանին նկարի: Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք…

    • C++ լեզվի 98 թվի սպեցիֆիկացիայում յունիկոդի support չկա: Եթե դրանով եք աշխատում, պետք է գտնեք ինչ-որ կողմնակի գրադարաններ: Օրինակ, եթե WinAPI-ով եք աշխատում՝ բավական է տողից առաջ գրել L տառը:
      Օրինակ՝ L”Էսքանը յունիկոդ է”:
      Բարեբախտաբար C++ 11-ում յունիկոդի ապահովում կա, բավական է ցանկացած տողից առաջ գրել u8, u, U պրեֆիքսներից մեկը, համապատասխանաբար UTF-8, UTF-16, UTF-32 կոդավորումներով տողը ներկայացնելու համար:
      Օրինակ՝ cout << u"Հելլո Ուորլդ":
      Որքանով տեղյակ եմ C++ 11-ի սպեցիֆիկացիան տվյալ պահին 90%-ով ծածկում է միայն gcc compiler-ը: Մի հատ Visual Studio 2010-ի compiler-ով փորձեք, եթե չեղավ, gcc-ով թարգմանեք:

Leave a reply to Նարեկ Չեղարկել պատասխանը