Tag Archives: yerevan

Adobe Flash Camp 2010

Երևանի Պետական Համալսարանում այս տարի ևս կանցկացվի Adobe Flash Camp-ը: Flash Camp-ը իրենից ներկայացնում է միջոցառումների շարք, որոնց նպատակն է ծանոթացնել ուսանողներին և առհասարակ ոլորտով հետաքրքրվող մարդկանց Adobe Flash մուլտիմեդիան ներկայացնելու հանրահայտ հենահարթակի և նրան հարակից տեխնոլոգիաների հետ (ActionScript, AIR, Flex և այլն):

Adobe-Flash1

Անցկացման վայրը՝ ԵՊՀ, Ֆիզիկայի ֆակուլտետ, երկրորդ հարկ, Կոնֆերանսների դահլիճ 1
Անցկացման օրը՝ Դեկտեմբերի 3-ին

Միջոցառումների ժամանակացույց՝
12:00 – 13:00
Գրանցում
13:00 – 13:30 Adobe Flash հենահարթակի ներածություն որպես RIA (Rich Interactive Applications) կառուցման համալիր տեխնոլոգիա
13:30 – 14:00 Adobe Flash Player 10.1, նոր հնարավորությունները, ընդհանուր ներկայացում
14:00 – 14:30 Flash հենահարթակի գործիքներ՝ Adobe Flash Professional, Adobe Flash Builder, Adobe Flash Catalyst
14:30 – 15:00 Ընդմիջում
15:00 – 16:00 Adobe Catalyst (պրեզենտացիա)
16:00 – 17:00 Adobe Flex (պրեզենտացիա)
17:00 – 17:30 Ընդմիջում
17:30 – 18:00 Adobe AIR-ը որպես միջոց Android միջավայրում ActionScript 3 լեզվով ծրագրեր կառուցելու համար
18:00 – 18:30 Adobe Flash-ի ապագան HTML5-ի հետ համատեղ
18:30 – 18:45 Ընդմիջում
18:45 – 19:15 Adobe AIR մեկնարկ: Կառուցում ենք առաջին ծրագիրը AIR տեխնոլոգիայով
19:15 – 20:00 Ազատ հարց-պատասխան

Միջոցառմանը մասնակցողների միջև կխաղարկվեն մրցանակներ, այդ թվում Adobe Creative Suite 5 Web Premium լիցենզիոն ծրագրային փաթեթ և գրքեր

Advertisements

Մեկնաբանություններ (4)

Filed under Իրադարձություններ

Ռիչարդ Սթոլմանը կվարի սեմինարներ Երևանում և Գյումրիում

Ռիչարդ Սթոլմանը և Թիմ Օ՛րեյլին

GNU նախագծի հեղինակ, Free Software Movement շարժման նախաձեռնող Ռիչարդ Սթոլմանը (Richard M. Stallman) Հայաստանում է: Հիշեցնեմ, որ Սթոլմանի և GNU-ի մասին արդեն խոսել ենք բլոգում հետևյալ էջում: Նա կվարի երեք սեմինար, որոնցից երկուսը Երևան քաղաքում, երրորդը՝ Գյումրիում: Սեմինարները կլինեն անգլերեն լեզվով, և, ինչպես հավաստիացրել է Սթոլմանը հասկանալի կլինեն նույնիսկ ոչ մասնագետ մարդկանց (այսինքն սովորական համակարգչից օգտվողների) համար: Ստորև թվարկում եմ սեմինարների թեմաները, անցկացման վայրերը և օրերը:

Free Software: Ethics and the Internet

Անվճար ծրագրային ապահովում – Էթիկան և Ինտերնետը

Վայրը՝ ԵՊՀ, Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետ, չորրորդ հարկ, ք. Երևան

Օրը և ժամը՝ Նոյեմբերի 16-ին, 18:30

Free Software and Your Freedom

Անվճար ծրագրային ապահովումն ու քո ազատությունը

Վայրը՝ Չարենցի 6, Անի թաղամաս, ք. Գյումրի

Օրը և ժամը՝ Նոյեմբերի 19-ին, 15:00

Free Digital Society

Ազատ թվային հասարակություն

Վայրը՝ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց, 201 սրահ, ք. Երևան

Օրը և ժամը՝ Նոյեմբերի 18-ին, 18:30

Մուտքը բոլոր երեք սեմինարներին ազատ է: Գրանցվելու և մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք սեմինարը կազմակերպած ընկերության՝ KASA-ի պաշտոնական կայք:

Մեկնաբանություններ (3)

Filed under Իրադարձություններ

Երևանի ֆուտուրիստիկ երկնաքերը

yerevan-armenia-eco-friendly-skyscraper 
Կհավատաք թե չէ, բայց այս առաջին հայացքից ֆանտաստիկ կինոներից թվացող շենքը կառուցելու են Երևանում: Շենքը իրենից ներկայացնում է բազմաֆունկցիոնալ երկնաքեր, որի մեջ մտնում են հսկայական ավտոկանգառ, մի քանի հյուրանոց, օֆիսներ, զբոսայգի, բնակելի հարկեր: Շենքը նախագծել է հայ ճարտարապետ Վահան Միկասյանը: Հսկայական կառույցը օժտված է լինելու վերջին eco-friendly տեխնոլոգիաներով՝ անձրևաջրերը հավաքելու համակարգով, ֆոտոէլեկտրոնային մարտկոցներով, գերժամանակակից օդափոխման համակարգով: Շենքի ինտելեկտուալ «պատյանը» թույլ է տալու կարգավորել ներս թափանցող ցերեկային լույսի պայծառությունը: Հիանալի է, խոսքեր չկան…

Աղբյուրը՝  http://infuture.ru

Թողնել մեկնաբանություն

Filed under Առօրեական, Զարմանալի

Ռոքը «պայթեցնում է» համալսարանը


Այսօր՝ Մայիսի 6-ին Երևանի Պետական Համալսարանի մշակույթի կենտրոնում կայացավ ռոք համերգ, որում մասնակցում էին երիտասարդ, տաղանդավոր հայկական ռոք խմբեր, այդ թվում The
Dreamers, Koma, The Element և մի շարք այլ խմբեր: Նրանց մի մասի անդամները ուսանողներ էին: Համերգին սկզբում ներկա էին մոտ 150 հանդիսատես: Ու չնայած փոքր դահլիճում երաժշտության
հնչողությունն այնքան էլ որակյալ չէր և drum-երի ձայնը չափից շատ բարձր էր, ռոքի և առհասարակ իսկական, կենդանի երաժշտության իսկական սիրահարները մնացին մինչև համերգի ավարտը: Հանդիսատեսի առանձնահատուկ ուշադրությանն արժանացան Koma խմբի ռիթմիկ երգերը և The Element խմբի էներգետիկ կատարումները: Մեկ այլ խումբ (կներեք, չեմ հիշում խմբի անունը) երգում էին Red Hot Chilli Peppers-ի հայտնի երգերը:

Թողնել մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Երաժշտություն