Tag Archives: world

Nokia World 2011

Հոկտեմբերի 26-27-ին Լոնդունում կայացավ Nokia-ի վերջին արտադրանքի և փորձնական տեխնոլոգիաների Nokia World պաշտոնական ցուցահանդեսը: Պետք է ասել, որ երկու տարի առաջբջջային հեռախոսների վաճառքով առաջատար ընկերությունը միջին և թանկ արժողության հեռախոսների սեգմենտում դեռ պայքարում է (և բավականին հաջող) Android-ների և iPhone-ների հետ:
Նախ, պետք է նշել, որ կայացավ այն, ինչի մասին երկար «բամբասում» էին ինտերնետում, ոմանց սա կարող է գոհացնի, ոմանց մոտ դժգոհություններ առաջացնի – Nokia-ն ներկայացրեց իր Windows Phone 7.5 Mango-ով աշխատող մոդելները: Nokia-ի հետ համագործակցելը թերևս կարելի է համարել Microsoft-ի ամենալուրջ քայլը իր նոր Windows Phone-ը առաջ տանելու հարցում: Կարդարանան արդյոք ընկերությունների սպասելիքները, ցույց կտա ժամանակը:
Untitled-2
Ավելի հետաքրքրական են Nokia-ի նոր տեխնոլոգիական լուծումները: Հիանալի է ճկուն էկրանով պլանշետի պրոտոտիպը (այո, այո, իրական աշխատող սարք են ցուցադրել): Դիտեք տեսանյութը.

Ճկվող էկրանով պլանշետի պրոտոտիպը

Ի միջի այլոց, ցուցահանդեսից օրեր անց Samsung-ը հայտարարել է, որ պատրաստվում է 2012-ին սկսել նման էկրաններով հեռախոսների թողարկումը:
Հետաքրքվողներին առաջարկում եմ դիտել ֆիննական ընկերության  N9 հեռախոսի արտադրման պրոցեսի մասին պատմող տեսանյութը: Մասնագետների կարծիքով, iPhone-ի թողարկման օրվանից սա  hardware դիզայնի տեսանկյունից ամենանշանակալից սարքավորումն է: Դժվար չէ նկատել, որ արտաքինից N9-ը գրեթե նույնությամբ կրկնում է Lumia 800 Windows Phone-ը (տե՛ս նկարը):

Nokia N9 սմարթֆոնի արտադրության պրոցեսը

Եվ վերջում, առաջարկում եմ կարդալ բլոգում վաղուց տեղադրված iPhone-ները արտադրող Foxconn գործարանի մասին հոդվածը… Նույնիսկ անհնար է համեմատել ինքնասպանության մասին երազող Foxconn-ի աշխատողների վիճակը և Nokia-ի գործարանում տիրող մթնոլորը:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Hello World 5 ծրագրավորման լեզուներով

Ձևավորված ավանդույթի համաձայն, եթե մեկը սովորում է ինչ-որ ծրագրավորման լեզու, սկսում է առաջին քայլերը Hello World պարզագույն ծրագրից: Այն շատ պարզ մի բան է անում՝ տպում է էկրանին ինչ-որ տող: Hello World գրելը նույնքան “սրբազան” ու հուզիչ պահ է լեզուն սովորողի համար, որքան սրբազան է քիմիկոսի համար Մենդելեևի աղյուսակն առաջին անգամ զննելը, կամ մաթեմատիկոսի համար առաջին գծային հավասարումը լուծելը: Մի խոսքով, այս հոդվածով եկեք վերապրենք այդ հիասքանչ պահերը, որոնք անկասկած ապրել ենք մասնագիտական գործունեությունը սկսելու ժամանակ:

1. Hello World С-ում կամ ես ձեզ սիրում եմ, ֆունկցիաներ
#include “cstream”
void main()
{
printf(“Hello World”);
}

2. Hello World C++-ում կամ օ՛ իմ գերբեռնված տեղաշարժի օպերատոր
#include “iostream”
void main()
{
cout << "Hello World!";
}

3. Hello World Java-ում կամ վայ, մոռացել եմ ֆայլի անունը դնել hello.java
class hello{
public static void main(String args[])
{
System.out.println(“Hello World!”);
}
}

4. Hello World Python-ում կամ էս ինտերպրետատորները միանգամից դուրս էկան
print ‘Hello world!’

5. Hello World IBM PC Assembler-ով կամ երկար ճանապարհ անցանք FERO…., էէէէ, ասեմբլերի հետ մինչև հասանք այս գեղեցիկ պահին
dseg segment ‘data’
t db ‘Hello World!’, ‘$’
dseg ends

cseg segment ‘code’
assume cs:cseg, ds:dseg
start:
mov ax, dseg
mov ds, ax
mov ah, 9
lea dx, t
int21h
mov ax, 4c00h
int21h
cseg ends
end start

Խնդրում եմ կոմմենտների տեսքով ավելացրեք ձեր տարբերակները:

Մեկնաբանություններ (5)

Filed under Հումոր, Ծրագրավորում