Tag Archives: usb

Windows 7-ով USB Flash Boot մեր ձեռքերով

Առանց երկմտելու, Windows 7-ը կարելի է անվանել Microsoft-ի համեմատաբար ամենակատարյալ, ապահով ու արագագործ օպերացիոն համակարգը: Հատկապես համակարգի օգտագործման առաջին իսկ րոպեներից աչքի է զարնում նրա արագագործությունը, նամանավանդ եթե նախքան Յոթին անցնելը օգտագործողը նստած էր Vista-ի առաջ: Նոր համակարգը իրեն լավ է զգում ոչ միայն ռեսուրսներով հարուստ համակարգչում, այլ բավականին խորամանկ կերպով հարմարվում է նույնիսկ նեթբուքների վրա: Բայց արի ու տես, որոշ նեթբուքներում DVD սկավառակներ կարդացող սարքեր տեղադրված չեն: Համակարգը տեղադրելու միակ ճանապարհը USB Flash սարքից տեղադրելն է: Այս հոդվաղում կպատմեմ, թե ինչպես ստանդարտ ծրագրերից օգտվելով ձեր flash-ը վերածել boot սարքի: Միանգամից ասեմ, որ պաշտոնական 7-ի տարածոն (distributive) «կշռում է» 2gb-ից ավել, այնպես որ պետք է վերցնել մինիմում 4gb հիշողության ծավալով flash սարք: Նախօրոք պահեք ձեր սարքի մեջ եղած ամբողջ ինֆորմացիան կոշտ սկավառակի վրա, որովհետև մենք այժմ այն ֆորմատավորելու ենք:Անցնենք բուն գործին: Մեզ պետք կգա ստանդարտ diskpart ծրագիրը:Միացրեք Command Prompt-ը (Start->Run->գրեք cmd->սեղմեք OK)Տեղափոխվեք

C:\Windows\System32 պանակի մեջ
C:\Users\JZakaryan>cd C:\Windows\System32C:\Windows\System32>

Միացրեք diskpart-ը

C:\Windows\System32>diskpart
Microsoft DiskPart version 6.1.7600Copyright (C) 1999-2008 Microsoft Corporation.On computer: DEFAULTPC
DISKPART>

Մուտքագրեք list disk հրամանը, որպեսզի տեսնեք համակարգչին միացրած հիշողության սարքերի ցանկը
DISKPART> list disk
Disk ###  Status         Size     Free     Dyn  Gpt

———  ————-  ——-  ——-  —  —

Disk 0    Online         232 GB  1024 KB

Disk 1    No Media          0 B         0 B

Disk 2    Online       3794 MB        0 B

Սկավառակների Size-երին նայելով, դժվար չէ գլխի ընկնել, թե որն է flash-ը: Հիշեք նրա համարը և մուտքագրեք հետևյալ հրամանը (օրինակը բերված է իմ flash սարքի համար):

DISKPART> select disk 2

Disk 2 is now selected.

Սրանով ընտրեցինք սարքը: Ուշադրություն, ևս մեկ անգամ համոզվեք, որ ճիշտ սարքն եք ընտրել (հետո չգաք ասեք C դիսկս ֆորմատ արի :)) Մուտքագրեք հետևյալ հրամանները.
DISKPART> clean

Diskpart succeeded in cleaning the disk.

DISKPART> create partition primary

Diskpart succeeded in creating the specified partition.

DISKPART> select partition 2

Partition 1 is now the selected partition.

DISKPART> active

Diskpart marked the current partition as active.
DISKPART> format fs=ntfs

100 percent completed.

Diskpart successfully formatted the volume.
DISKPART> assign

Diskpart successfully assigned the drive letter or mount point.
DISKPART> exit
Այժմ տեղափոխեք 7-ի տարածո սկավառակի/վիրտուլ սկավառակի պարունակությունը սարքի վրա: Մնում է միայն սարքի վրա գրել բեռնիչը (boot loader): Դրա համար նորից միացրեք command prompt-ը, մտեք սարքի պանակի մեջ (իմ մոտ այն H:\ է) և մուտքագրեք հետևյալ հրամանները.

H:\>cd boot

H:\boot> bootsect.exe/nt60

H:Target volumes will be updated with BOOTMGR compatible bootcode.
H: (\\?\Volume{ec542ab1 — a8bb — 11de 5112 6e156ff6e912))Updated NTFS filesystem bootcode.

The update may be unreliable since the volume could not be locked during theupdate.

Access is denied.

Bootcode was successfully updated on all targeted volumes.

Վերջ, այսքանը: Հա ու նախքան 7-ը տեղադրելը համոզվեք, որ այդ համակարգչի BIOS մենյուում First/Primary Boot Device-ը նշված է Flash սկավառակի պորտը: Հաջողություն!

Advertisements

Մեկնաբանություններ (2)

Filed under IT Հետազոտություն

Ամեն ինչ USB 3.0-ի մասին


Համակարգչի և արտաքին սարքերի միջև ինֆորմացիայի փոխանցման USB (Universal Serial Bus) ստանդարտը արդեն 10 տարի է լայնորեն ու բավականին հաջող կիրառություն ունի: USB 1.0-ն ներկայացվել է դեռևս 1996 թվականին: Այն ժամանակ դեռևս հատուկ USB պորտեր չէին տեղադրվում համակարգիչների վրա: USB-ի առաջին տարբերակը գոյատևում էր COM պորտերի «հաշվին»: Տեխնոլոգիային հաջողություն բերեց USB 2.0 տարբերակը, որը ապահովում է ինֆորմացիայի տեղափոխում մինչև 480Mbit/sec արագությամբ, իսկ Plug&Play տեխնոլոգիայով հնարավոր է համակարգչի միացած վիճակում միացնել արտաքին սարքը, կարգավորել և օգտագործել այն առանց համակարգիչը անջատել-միացնելու: Ժամանակակից աշխարհում 480Mbit/sec արագությունը չափազանց փոքր է, նամանավանդ HD վիդեոնյութերի հետ աշխատող սարքերի համար: Այդ իսկ պատճառով 2007 թվականին IT գիգանտները (այդ թվում Microsoft-ը, Intel-ը և NEC-ը) հայտարարեցին USB 3.0 ստանդարտի մշակման մասին: Մշակումը վերջացրեցին 2008-ին: Նոր USB 3.0-ն տեսականորեն ապահովում է արդեն իսկ 5Gbit/sec արագությամբ տվյալների տեղափոխում: USB 3.0-ն մշակված է հաշվի առնելով հակառակ համատեղելիության խնդիրը, այսինքն նրան կարելի է միացնել USB 2.0 սարքեր: Տվյալների փոխանցման այսպիսի հսկայական արագություն ստանալու համար նոր USB-ում կոնտակտների քանակը 4-ից հասել է 9-ի: Փոփոխության է ենթարկվել նաև ինտերֆեյսի պրոտոկոլը: Հուսանքի ուժը ևս մեծացել է, 500 մԱ-ից դառնալով 900 մԱ, ինչի շնորհիվ որոշ դասի սարքերի աշխատանքի համար առանձին հոսանք պետք չի գա: Չնայած նոր ինտերֆեյսն ապահովող սարքերի առատություն դեռևս չի դիտարկվում շուկայում (բացի այդ նոր USB սարքերի պոտենցիալը հասկանալու համար պետք է ունենալ նաև USB 3.0 պորտեր motherboard-ի վրա կամ էլ USB 3.0 controller, որը վաճառվում է առանձին PCI-Express պլատայի տեսքով), տեստեր անցկացնող մեծ կայքերից կարելի է արդեն պատկերացում կազմել նոր USB-ի մասին: Գրեթե բոլոր դեպքերում արդյունքները գոհացնող են:  Որոշ տեստերի կարող եք ծանոթանալ օրինակ www.tomshardware.com բազմալեզու կայքից:

Հա ու չմոռանամ նշել, որ թեև USB-ն հասցրել է գրավել օգտագործողների վստահությունը, ժամանակները փոխվում են և արդեն սերիական կիրառման համար մշակվում են անլար տվյալների փոխանցման ինտերֆեյսներ, ինչպիսիք են WirelessHD և LightPeak ստանդարտները, որոնք ունեն տվյալների փոխանցման համապատասխանաբար 3Gbit/sec և 10Gbit/sec տեսական մաքսիմալ արագություններ: Այս ինտերֆեյսները, ինչպես նաև դրանցով աշխատող սարքերը շուկայում սպասվում են սույն թվականի վերջին:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն