Tag Archives: phone

Nokia World 2011

Հոկտեմբերի 26-27-ին Լոնդունում կայացավ Nokia-ի վերջին արտադրանքի և փորձնական տեխնոլոգիաների Nokia World պաշտոնական ցուցահանդեսը: Պետք է ասել, որ երկու տարի առաջբջջային հեռախոսների վաճառքով առաջատար ընկերությունը միջին և թանկ արժողության հեռախոսների սեգմենտում դեռ պայքարում է (և բավականին հաջող) Android-ների և iPhone-ների հետ:
Նախ, պետք է նշել, որ կայացավ այն, ինչի մասին երկար «բամբասում» էին ինտերնետում, ոմանց սա կարող է գոհացնի, ոմանց մոտ դժգոհություններ առաջացնի – Nokia-ն ներկայացրեց իր Windows Phone 7.5 Mango-ով աշխատող մոդելները: Nokia-ի հետ համագործակցելը թերևս կարելի է համարել Microsoft-ի ամենալուրջ քայլը իր նոր Windows Phone-ը առաջ տանելու հարցում: Կարդարանան արդյոք ընկերությունների սպասելիքները, ցույց կտա ժամանակը:
Untitled-2
Ավելի հետաքրքրական են Nokia-ի նոր տեխնոլոգիական լուծումները: Հիանալի է ճկուն էկրանով պլանշետի պրոտոտիպը (այո, այո, իրական աշխատող սարք են ցուցադրել): Դիտեք տեսանյութը.

Ճկվող էկրանով պլանշետի պրոտոտիպը

Ի միջի այլոց, ցուցահանդեսից օրեր անց Samsung-ը հայտարարել է, որ պատրաստվում է 2012-ին սկսել նման էկրաններով հեռախոսների թողարկումը:
Հետաքրքվողներին առաջարկում եմ դիտել ֆիննական ընկերության  N9 հեռախոսի արտադրման պրոցեսի մասին պատմող տեսանյութը: Մասնագետների կարծիքով, iPhone-ի թողարկման օրվանից սա  hardware դիզայնի տեսանկյունից ամենանշանակալից սարքավորումն է: Դժվար չէ նկատել, որ արտաքինից N9-ը գրեթե նույնությամբ կրկնում է Lumia 800 Windows Phone-ը (տե՛ս նկարը):

Nokia N9 սմարթֆոնի արտադրության պրոցեսը

Եվ վերջում, առաջարկում եմ կարդալ բլոգում վաղուց տեղադրված iPhone-ները արտադրող Foxconn գործարանի մասին հոդվածը… Նույնիսկ անհնար է համեմատել ինքնասպանության մասին երազող Foxconn-ի աշխատողների վիճակը և Nokia-ի գործարանում տիրող մթնոլորը:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

IT նորությունները համառոտ – 2

Windows Phone 7-ը դուրս է գալիս թատերաբեմ
Windows Phone 7-ով HTC հեռախոս

Microsoft-ը թողարկում է սմարթֆոնների համար նախատեսված իր օպերացիոն համակարգի նոր տարբերակը: Windows Phone 7-ով հեռախոսները կհայտնվեն վաճառքում ավելի քան 40 երկրներում սույն ամսի վերջում: Սարքերի արտադրողների թվում նշվում են HTC, LG, Samsung ընկերությունները, իսկ տարածող օպերատորները AT&T-ն, verizon-ը և ավելի ուշ՝ T-Mobile-ը:
 ,E-3-264891-3
Ստեղծող թիմի հավաստմամբ Microsoft-ին վերջապես հաջողվել է ստեղծել օպերացիոն համակարգ, որը իրոք հարմար է սմարթֆոններում օգտագործման համար: Microsoft-ը զինել է Windows Phone 7-ը իր գրեթե ամբողջ ծրագրային արսենալի թեթևածված տարբերակով՝ Office for Phone, Internet Explorer, և այլն: Խաղերի սիրահարները նույնիսկ կունենան XBOX Live Phone ծառայություն, որի միջոցով կկարողանան բեռնել խաղեր և զանազան մուլտիմեդիա կոնտենտ:

Toshiba-ն թողարկում է 1TB տարողունակությամբ օպտիկական սկավառակ
tdk_disc-590x352

Toshiba-ն պատրաստվում է թողարկել 1TB տարողունակությամբ օպտիկական սկավառակներ: Սկավառակը բաղկացած է լինելու 16 երկկողմանի կրիչ շերտերից, որոնց կողմերից յուրաքանչյուրի տարողունակությունն է 32Gb: Նյութը, որն օգտագործվում է այս նախատիպում, արդեն իսկ օգտագոտծվել է Blu-Ray սկավառակներ թողարկող ընկերությունների կողմից: Հիշեցնենք, որ ամենատարողունակ Blu-Ray-ը այսօր ունի 4 շերտ և կարող է կրել ընդհամենը 50Gb ինֆորմացիա:

Հասանելի է Internet Explorer 9-ի առաջին բաց բետան

Վերջերս Microsoft-ը իր կայքում տեղադրել է IE9-ի առաջին public beta տարբերակը և մենք չհապաղեցինք այն տեստավորել: Ինտերֆեյսի դիզայնը ակնհայտորեն հետևում է Google Chrome-ին՝ մինիմալ մեծությամբ էլեմենտներ պանելներին ու մաքսիմում տարածություն վեբ կայքերի համար:
Capture
Պետք է ասել, որ այն աշխատում է զարմանալիորեն արագ: Պաշտոնական տվյալներով միանում է 0,2 վայրկյանում: Իհարկե, նկատվել են որոշակի թերություններ (օրինակ՝ ֆորմեր լրացնելիս drop-down մենյուները այնքան էլ ճիշտ չեն աշխատում), բայց դրանք անկասկած կշտկվեն վերջնական տարբերակում: Թե իրականում ինչքան արագ է աշխատում նոր IE-ն, կիմանանք վերջին տարբերակի տեստերի արդյունքում:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Microsoft Courier

Հաշվի առնելով Apple iPad-ի պաշտոնական թողարկումը և Google-ի խորհրդավոր tablet համակարգչի հնարավոր մոտալուտ թողարկումը Microsoft-ը պատրաստվում է ետ չմնալ գնալով լայն դարձող պլանշետային համակարգիչների շուկան գրավելու պայքարից և 2010 թվականի վերջին արտադրության հանել Microsoft Courier կոդային անունը կրող սարքը: Արդեն հայտնի է, որ այն ունի բացված գրքի տեսք և օժտված է միանգամից 2 մեծ սենսորային multitouch դիսպլեյներով: Համակարգչի հիմքում ընկած է Nvidia Tegra 2 պլատֆորման: Այն նախատեսված է մատներով կառավարման համար, չնայած գրելու համար կոմպլեկտի մեջ ներառված է նաև ստիլուս: Հայտնի է նաև, որ սարքի հաստությունը լինելու է մոտավորապես 2,5սմ, իսկ քաշը չի գերազանցելու 500գ-ը:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ