Tag Archives: pc

IBM PC Ասեմբլեր — Պաշտպանված ռեժիմի գիրք

Այս առարկան ուսումնասիրում են համալսարանում երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում՝ ԷՀՄ Ճարտարապետություն և Ասեմբլեր լեզու — 2 անվան տակ: Այս կուրսը, որը կարդում են համալսարանում, համարյա չի առնչվում ԷՀՄ ճարտարապետությանը: Զարմանալի է, ինչու են դրել այս անունը... Գիրքը իրենից ներկայացնում է 2010թ. Գ. Սարդարյանի կարդացած դասախոսությունների հավաքածու, համալրված գծագրերով ու տարբեր աղյուսակներով: Ասեմ միանգամից, որ բավականին ծանր կուրս է, բարձր արդյունք ցույց տալու համար պատրաստվեք լարեր ձեր հիշողության վերջին բջիջները :): Հնարավոր է, փոքր վրիպումներ լինեն տեքստում:

Բեռնել այստեղից

Մեկնաբանություններ (2)

Filed under Համալսարանական, Գրքեր

OnLive – հեղաշրջմանը մնացել է մեկ ամիս


Հունիսին կսկսի աշխատել վիդեոխաղերի տարածման ինովացիոն OnLive տեխնոլոգիան: Գաղափարի հիմքում ընկած է այն, որ համակարգչից օգտվողը չի ձեռք բերում խաղը ավանդական եղանակով: Խաղը տեղադրված է լինելու OnLive-ի գերհզոր սերվերներում և լայնաշերտ ինտերնետով խաղացողին ուղիղ եթերում հասնելու է խաղի հոսող վիդեոն (streaming video): Կայքում (www.onlive.com) տեղադրված նախաբանն ասում է “Ցանկացած խաղ: Ցանկացած պահի: Ցանկացած վայրում” (Any Game. Anytime. Anywhere) և իրոք, OnLive-ից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ միայն 1,5mbit/sec կամ ավելի արագ լայնաշերտ ինտերնետ: Նույնիսկ միջին կարգի նեթբուքները ի վիճակի են 1280×720 60fps վիդեոի «հախից գալ»: Դեռ ավելին, գաղափարի հեղինակները արտադրության են հանելու MicroConsole կոչվող էժանագին սարքը, որը բաղկացած է հեռուստացույցին միացվող մոդեմից ու joystick-ից: Սարքը ունենալով, կարելի է ժամանակակից PC խաղերը խաղալ նույնիսկ հեռուստացույցի վրա, առանց հզոր համակարգիչ ունենալու: Դեռ պարզ չէ, թե ինչպես կանդրադառնա հասունացող հեղաշրջումը վիդեո-պրոցեսորներ (GPU) արտադրող գիգանտների` Nvidia և AMD կորպորացիաների վրա, չէ որ նրանց թանկարժեք high-end վիդեո-պրոցեսորները այլևս պետք չեն գա խաղասեր հասարակությանը: Նույնքան մշուշոտ են խաղային կոնսոլներ արտադրող ընկերությունների (Sony, Microsoft, Nintendo) ոչ պակաս թանկարժեք սարքերի ճակատագրերը: Չնայած, մասնագետների կարծիքով, վերջիններս կգոյատևեն միայն իրենց համար արտադրվող exclusive խաղերի հաշվին: OnLive-ի պոտենցիալը հսկայական է, տեսականորեն հնարավոր է OnLive սերվերից խաղալ ոչ միայն PC խաղեր, այլ ցանկացած պլատֆորմայի խաղ (ցավոք, ոչ մի կոնսոլային ընկերություն թույլ չի տա իր խաղերը տարածել OnLive-ով), ցանկացած սարքի վրա (որը բավարարում է վերը նշված պահանջներին): Դե ինչ, սպասենք մինչև Հունիսի 17-ը, հենց այդ օրը կսկսեն գործել OnLive սերվերները:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Microsoft Courier

Հաշվի առնելով Apple iPad-ի պաշտոնական թողարկումը և Google-ի խորհրդավոր tablet համակարգչի հնարավոր մոտալուտ թողարկումը Microsoft-ը պատրաստվում է ետ չմնալ գնալով լայն դարձող պլանշետային համակարգիչների շուկան գրավելու պայքարից և 2010 թվականի վերջին արտադրության հանել Microsoft Courier կոդային անունը կրող սարքը: Արդեն հայտնի է, որ այն ունի բացված գրքի տեսք և օժտված է միանգամից 2 մեծ սենսորային multitouch դիսպլեյներով: Համակարգչի հիմքում ընկած է Nvidia Tegra 2 պլատֆորման: Այն նախատեսված է մատներով կառավարման համար, չնայած գրելու համար կոմպլեկտի մեջ ներառված է նաև ստիլուս: Հայտնի է նաև, որ սարքի հաստությունը լինելու է մոտավորապես 2,5սմ, իսկ քաշը չի գերազանցելու 500գ-ը:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Hello World 5 ծրագրավորման լեզուներով

Ձևավորված ավանդույթի համաձայն, եթե մեկը սովորում է ինչ-որ ծրագրավորման լեզու, սկսում է առաջին քայլերը Hello World պարզագույն ծրագրից: Այն շատ պարզ մի բան է անում՝ տպում է էկրանին ինչ-որ տող: Hello World գրելը նույնքան “սրբազան” ու հուզիչ պահ է լեզուն սովորողի համար, որքան սրբազան է քիմիկոսի համար Մենդելեևի աղյուսակն առաջին անգամ զննելը, կամ մաթեմատիկոսի համար առաջին գծային հավասարումը լուծելը: Մի խոսքով, այս հոդվածով եկեք վերապրենք այդ հիասքանչ պահերը, որոնք անկասկած ապրել ենք մասնագիտական գործունեությունը սկսելու ժամանակ:

1. Hello World С-ում կամ ես ձեզ սիրում եմ, ֆունկցիաներ
#include “cstream”
void main()
{
printf(“Hello World”);
}

2. Hello World C++-ում կամ օ՛ իմ գերբեռնված տեղաշարժի օպերատոր
#include “iostream”
void main()
{
cout << "Hello World!";
}

3. Hello World Java-ում կամ վայ, մոռացել եմ ֆայլի անունը դնել hello.java
class hello{
public static void main(String args[])
{
System.out.println(“Hello World!”);
}
}

4. Hello World Python-ում կամ էս ինտերպրետատորները միանգամից դուրս էկան
print ‘Hello world!’

5. Hello World IBM PC Assembler-ով կամ երկար ճանապարհ անցանք FERO…., էէէէ, ասեմբլերի հետ մինչև հասանք այս գեղեցիկ պահին
dseg segment ‘data’
t db ‘Hello World!’, ‘$’
dseg ends

cseg segment ‘code’
assume cs:cseg, ds:dseg
start:
mov ax, dseg
mov ds, ax
mov ah, 9
lea dx, t
int21h
mov ax, 4c00h
int21h
cseg ends
end start

Խնդրում եմ կոմմենտների տեսքով ավելացրեք ձեր տարբերակները:

Մեկնաբանություններ (5)

Filed under Հումոր, Ծրագրավորում