Tag Archives: open

Սկսվում է Google Summer of Code 2012-ը

Հարգելի coder-ներ/ծրագրորդներ/ծրագրավորողներ/software_engineer-ներ: Մեկնարկում է Google Summer of Code 2012-ը: Նրանց համար, ովքեր տեղյաք չեն այս ամենամյա հիանալի իրադարձության մասին, մի փոքր ծանուցում.

Google Summer of Code-ը կրթաթոշակներ է տրամադրում երիտասարդներին, ազատ կոդով պրոյեկտների համար ամառվա ընթացքում աշխատելու դիմաց: Շատ հայտնի ազատ կոդով ծրագրային ապահովում մշակող ընկերություններ (Red Hat, Fedora, GNU և այլն) հրապարակում են իրենց նախագծերը, որից հետո ընդունվում են դիմումներ ուսանողների կողմից, և ընդունված դիմումների տեր ուսանողները ողջ ամառվա ընթացքում աշխատում են նախագծերի հետ կապված առաջադրանքների վրա: Իրենց գործը հաջողությամբ ավարտած ուսանողները Google-ի կողմից արժանանում են $5000 արժողությամբ չեկի:

Google Summer of Code 2012-ի ժամանակացույցը
Փետրվարի 4 — GSoC-ի մեկնարկ
Մարտի 9 — Մարտի 12 — Հետաքրքրված կազմակերպությունները առաջարկում են իրենց նախագծերը
Մարտի 16 — Կազմակերպությունների ցուցակը հրապարակվում է GSoC-ի պաշտոնական կայքում
Մարտի 17 — Մարտի 25 — Հետաքրքրված ուսանողները քննարկում են նախագծերը կազմակերպությունների հետ
Մարտի 26 — Ապրիլի 6 — Ընդունվում են ուսանողների դիմումները
Ապրիլի 23 — Ուսանողների դիմումների ընդունում/մերժում
Մայիսի 21 — Օգոստոսի 27 — Ուսանողներն աշխատում են իրենց նախագծերի վրա
Օգոստոսի 27 — Արդյունքների ամփոփում

Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու և ավելի մանրամասն ժամանակացույցը ստանալու համար այցելեք ծրագրի պաշտոնական կայքը: Գրանցվե՛ք, մասնակցե՛ք, ձեռք բերեք ոլորտի առաջատարների հետ շփման փորձ, հաստատե՛ք գործնական կապեր… Բոլոր դիմողներին մաղթում եմ հաջողություն:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Իրադարձություններ

Հետաքրքիր Ծրագրեր – 2

Շարունակում ենք այս խորագրի ներքո ներկայացնել ձեզ օգտակար, անվճար ծրագրեր:

EAN-13 Lookup 2.13 Beta

Դժվար թե ապրանքագետ չհանդիսացող մարդը կարողանա գլուխ հանել միլիոնավոր ապրանքատեսակների վրա տպագրված շտրիխ-կոդերից: Իրականում, դրանք շատ բան կարող են պատմել ապրանքի տեսակի և արտադրման երկրի մասին: Ձեռքի տակ ունենալով Windows Mobile համակարգով աշխատող սմարթֆոն, այլևս չեք վախենա սուպերմարկետում անորակ ապրանք գնելուց: EAN-13 Lookup-ը կլուսանկարի շտրիխ կոդը և կբեռնի ապրանքին վերաբերող անհրաժեշտ ինֆորմացիան, ապրանքը գնողներից ստացված բողոքները (եթե այդպիսիք կան) և այլն…
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows Mobile 5 կամ ավելի նոր
Հասցեն՝ http://4pda.ru/f orum/index.php?showtopiс=128248

IZArc 4.0

Շատ լավ անվճար արխիվատոր: WinRar-ին արժանի փոխարինող: Ինտեգրացվում է Windows Explorer-ի հետ, հասկանում է գրեթե ցանկացած արխիվային ֆորմատ: Օժտված է մի շարք լրացուցիչ ֆունկցիաներով, այդ թվում՝ AES ալգորիթմով արխիվի կոդավորում (encription), ֆայլի ամբողջականության ստուգում և այլն: Միակ թերությունը թերևս կարելի է համարել մի փոքր անհարմար միջերեսը…
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows 2000/XP/Vista/7
Պաշտոնական կայքը՝ http://izarc.org

7-PDF Maker 1.0.1

Հիանալի PDF փոխակերպիչ (converter): Մուտքում ստանում է .doc, .docx, .xls, .html, .rtf, .odf, .txt և մի շարք այլ ֆորմատների տեքստային և գրաֆիկական ֆայլեր և վերածում է դրանք .pdf-ի: Ի տարբերություն նմանատիպ ծրագրերի մեծամասնությանը, 7-PDF Maker-ը վիրտուլ պրինտերով չի «տպում» ինֆորմացիան PDF ֆայլի մեջ (չի վերածում ֆայլի պարունակությունը ռաստերային էջերի), այլ ստեղծում է .pdf փաստաթղթեր, պահպանելով մուտքային ֆայլում առկա վեկտորական ինֆորմացիան:
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows XP/Vista/7
Պաշտոնական կայքը՝ http://7-pdf.de

Notepad++ 5.7
Windows-ի ստանդարտ Notepad-ը մնում է նույնը ստեղծման օրվանից ի վեր: Առաջարկվող բաց ծրագրային կոդով ծրագիրը հանդիասնում է հիանալի փոխարինում հին ու բարի սահմանափակ հնարավորություններով օժտված ու որոշ դեպքերում անհարմար Notepad-ին: Բացի նրանից, որ այն հասկանում է տեքստի կոդավորման բոլոր ժամանակակից սխեմաները (հիանալի աշխատում է Unicode-ի հետ), այն կարող է նաև գունավորել գրեթե բոլոր ծրագրային լեզուների սինտակսիսները, այսպիսով դարձնելով ծրագրային կոդը ընթեռնելի: Եթե գումարենք այս ամենին շատ ճկուն, կարգավորվող միջերեսը, ծրագրային հավելումներ (plugins) կցելու հնարավորոթյունը, ապա հասկանալի է, որ ծրագիրը պետք է տեղադրված լինի յուրաքանչյուր ծրագրավորողի (և ոչ միայն) համակարգչին:
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows 2000/XP/Vista/7, Linux (.tar, .gz)
Պաշտոնական կայքը՝ http://notepad-plus-plus.org

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Օնլայն ուսուցում

Աշխարհի ամենահանրահայտ համալսարաններից մեկը՝ Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտը (MIT) ունի կայք, որտեղ տրամադրում է անվճար դասանյութեր՝ այդ թվում վիդեո կուրսեր, քննական աշխատանքներ, գրքեր: Եթե լավ անգլերեն եք հասկանում, խորհուրդ կտամ դիտեք ձեր մասնագիտությանը համապատասխան վիդեո կուրսերը: Կիրառականցիների կհետաքրքրի Electrical Engineering and Computer Science բաժնի կուրսերը, որոնք կգտնեք այստեղ (մոտ 120 առարկա և մեծամասնությունը վիդեո կուրսերով): Դասանյութերը բեռնելու համար ռչ մի գումար կամ ռեգիստրացիա պետք չէ:

Թողնել մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Գրքեր, Ծրագրավորում