Tag Archives: nokia

Nokia World 2011

Հոկտեմբերի 26-27-ին Լոնդունում կայացավ Nokia-ի վերջին արտադրանքի և փորձնական տեխնոլոգիաների Nokia World պաշտոնական ցուցահանդեսը: Պետք է ասել, որ երկու տարի առաջբջջային հեռախոսների վաճառքով առաջատար ընկերությունը միջին և թանկ արժողության հեռախոսների սեգմենտում դեռ պայքարում է (և բավականին հաջող) Android-ների և iPhone-ների հետ:
Նախ, պետք է նշել, որ կայացավ այն, ինչի մասին երկար «բամբասում» էին ինտերնետում, ոմանց սա կարող է գոհացնի, ոմանց մոտ դժգոհություններ առաջացնի – Nokia-ն ներկայացրեց իր Windows Phone 7.5 Mango-ով աշխատող մոդելները: Nokia-ի հետ համագործակցելը թերևս կարելի է համարել Microsoft-ի ամենալուրջ քայլը իր նոր Windows Phone-ը առաջ տանելու հարցում: Կարդարանան արդյոք ընկերությունների սպասելիքները, ցույց կտա ժամանակը:
Untitled-2
Ավելի հետաքրքրական են Nokia-ի նոր տեխնոլոգիական լուծումները: Հիանալի է ճկուն էկրանով պլանշետի պրոտոտիպը (այո, այո, իրական աշխատող սարք են ցուցադրել): Դիտեք տեսանյութը.

Ճկվող էկրանով պլանշետի պրոտոտիպը

Ի միջի այլոց, ցուցահանդեսից օրեր անց Samsung-ը հայտարարել է, որ պատրաստվում է 2012-ին սկսել նման էկրաններով հեռախոսների թողարկումը:
Հետաքրքվողներին առաջարկում եմ դիտել ֆիննական ընկերության  N9 հեռախոսի արտադրման պրոցեսի մասին պատմող տեսանյութը: Մասնագետների կարծիքով, iPhone-ի թողարկման օրվանից սա  hardware դիզայնի տեսանկյունից ամենանշանակալից սարքավորումն է: Դժվար չէ նկատել, որ արտաքինից N9-ը գրեթե նույնությամբ կրկնում է Lumia 800 Windows Phone-ը (տե՛ս նկարը):

Nokia N9 սմարթֆոնի արտադրության պրոցեսը

Եվ վերջում, առաջարկում եմ կարդալ բլոգում վաղուց տեղադրված iPhone-ները արտադրող Foxconn գործարանի մասին հոդվածը… Նույնիսկ անհնար է համեմատել ինքնասպանության մասին երազող Foxconn-ի աշխատողների վիճակը և Nokia-ի գործարանում տիրող մթնոլորը:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Nokia N8 — սուսուփուս Nokia-ի աղմկոտ անակնկալը


Ֆինլանդական Nokia-ն պատրաստում է արտադրել իր նոր մուլտիմեդիա հեռախոսը՝ N8-ը (նույնիսկ անհարմար է սրան հեռախոս անվանել): Մուլտիմեդիա համակարգիչը օժտված է 12Mpx տեսախցիկով, որը ի վիճակի է 720p բարձր կետայնությամբ 25fps տեսահոլովակներ նկարել: Nokia-ի խոսքերով N8-ում օգտագործված օպտիկան ամենաորակյալն է, որ երբևէ տեղադրվել է հեռախոսի վրա: Բացի այդ տեղադրված է նաև քսենոնային flash (вспышка): Սարքի վրա նույնիսկ կա HDMI ինտերֆեյս, որով կարելի է հեռախոսը միացնել HD հեռուստացույցի: Մարտկոցը թույլ է տալիս 2 օր անընդմեջ երաժշտություն լսել, կամ 6 ժամ վիդեո դիտել: Սարքում տեղադրված է 680Mhz հաճախականությամբ աշխատող ARM11 պրոցեսոր: Ներդրված հիշողությունը 16Gb է, SD քարտերի միջոցով հնարավոր է ավելացնել մինչև 48Gb: N8-ի պատյանը կազմված է ամբողջական ալյումինի կտորից:
Այն առաջին սարքն է, որն աշխատում է նոր Symbian ^3 (Symbian Cube) օպերացիոն համակարգով: Զարմանալի է, Nokia-ն դեռ չի հասցրել շուկայում իրացնել իր Maemo Linux ՕՀ-ով աշխատող N900-ը, ու արդեն առաջարկում է բոլորովին նոր համակարգով սարք: Արդյոք ընկերության hi-tech լուծումների նման բազմազանությունը չի շփոթեցնում ոչ հմուտ գնորդին? Ամեն դեպքում, անկասկած, վերը նշված երկու սարքն էլ ֆունկիցիոնալ պաշարով գերազանցում են Apple-ի iPhone-ները: Ու նույնիսկ չնայած նրան, որ Nokia-ի հեռախոսները ավելի հասանելի են, կապված չլինելով բջջային օպերատորներին, ավելի դեմոկրատական ծրագրային միջուկով են արտադրվում (բավական է նշել միայն Flash-ի լիարժեք ապահովումը), միևնույն է Apple-ի հեռախոսները կծած խնձորի լոգոտիպի առկայության պատճառով ավելի շատ են վաճառվում… Մի տեսակ անարդար է, չեք գտնում? Առաջարկում եմ դիտել demo տեսահոլովակը և այցելել սարքի պաշտոնական կայքը:

P.S. Եվրոպայում սարքը կթողարկվի այս տարվա երրորդ քառորդին և կարժենա ընդհամենը 370 եվրո (~$490) չներառած ԱԱՀ-ն:

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ