Tag Archives: muse

Խելագար երաժշտություն

Որովհետև լավ երաժշտությունը պետք է շատ լինի…

Մեկնաբանեք, քննադատեք, ավելացրեք ձե՛ր սիրած խելագար մեղեդիները…

Advertisements

1 մեկնաբանություն

Filed under Երաժշտություն

MUSE

31311_395231573724_8762738724_4187080_7702764_n
Անգլիական ծագմամբ Muse ռոք խմբի անդամները արդեն 10 տարի է, ինչ ուրախացնում են երկրպագուներին իրենց աչքի ընկնող, անսովոր երգարվեստով: Նախքան այդ , սկսած 1994թ., խմբի անդամները՝ գլխավոր կիթառահար/վոկալիստ Մեթյու Բելամին, բաս կիթառահար/բեք-վոկալիստ Քրիս Վոլստենհոլմը և հարվածային գործիքների/ստեղնաշարի երաժիշտ Դոմինիկ Հովարդը (Վոլստենհոլմը միացավ խմբին մի փոքր ուշ) հանդես էին գալիս տարբեր անունների ներքո, այդ թվում Gothic Plague, Rocket Baby Dolls և այլն…
Muse_by_Bobbie_Gurl
Դեբյուտային ձայնասկավառակը՝ Showbiz վերնագրով, նրանք թողարկել են Մեծ Բրիտանիայում 2000թ.: Հայրենիքում սկավառակը, չնայած մեկնաբանների մեղադրանքներին, թե Muse-ի երգարվեստը նույնօրինակում է արդեն իսկ այն ժամանակ հանրահայտ Radiohead-ի գործերը, արագ կերպով բարձրացավ վաճառքների չարթերի առաջին հորիզոնականը:
2001թ. Մադոննային պատկանող Maverick Records ձայնագրման ստուդիան չհամաձայնվեց թողարկել խմբի երկրորդ սկավառակը՝ Origin of Symmetry-ն ԱՄՆ-ում, պատճառաբանելով, թե Բելամիի ձայնը ռադիոեթերի հետ համատեղելի (radio-friendly) չէ: Maverick-ը առաջարկեց խմբին նորից ձայնագրել վոկալ մասը: Խումբը կտրականապես մերժեց առաջարկը և թողարկեց սկավառակը Միացյալ Նահանգներում 5 տարի անց միայն՝ Warner Bros պիտակի տակ: Բրիտանիայում այն շլացուցիչ հաջողություն ունեցավ, իսկ Plug in Baby, Bliss, New Born երգերը իսկական ռադիո հիթեր դարձան:
Խմբի հաջորդ սկավառակը՝ Absolution-ը (2003) ևս Մեծ Բրիտանիայում առաջին հորիզանականում հայտնվեց, իսկ Time is Running Out, Hysteria, Butterflies and Hurricanes, Sing For Absolution երգերը բոլորը միանգամից հայտնվեցին top 20-ում:

2006-ին թողարկած Black Holes and Revelations ալբոմը առաջատարի դիրքը ստանձնեց նաև Ավստրալիայում և Եվրոպայի մեծ մասում: Դրա թողարկումից հետո խումբը կատարեց իր ամենահայտնի HAARP համերգային շրջագայությունը, ինչից հետո միանգամից մի քանի երաժշտական պարբերականներ Muse-ին շնորհեցին «Լավագույն կենդանի կատարմամբ խումբ» տիտղոսը:

5-րդ ստուդիո ձայնասկավառակը՝ The Resistance-ը խումբը թողարկեց 2009-ի Սեպտեմբերին: Սկավառակում տեղ է գտել 3 մասից բաղկացած The Exogenesys Symphony գեղեցիկ սիմֆոնիան: Այժմ խումբը գտնվում է Resistance Tour շրջագայությունում: Ս.թ. հունիսին Գլաստոնբերի ֆեստիվալում խումբը U2-ի կիթառահար The Edge-ի հետ կատարեց Where the Streets Have No Name երգը (U2-ի Bono-ն չկարողացավ ելույթ ունենալ վնասվածքի պատճառով):
Muse-ը աչքի է ընկնում իր էքստրավագանտ, չափազանց էներգետիկ կենդանի կատարումներով, տարբեր ոճի երաժշտություններ միախառնելու համարձակ փորձերով (alternative rock, progressive rock, space ballads, classical music, heavy metal, electronica) և յուրօրինակ վոկալով, ինչի շնորհիվ արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում երկու BRIT Award-ի, հինգ MTV Europe Music Award-ի, ինն NME Award-ի, վաճառել է ավելի քան 13 միլիոն ձայնասկավառակ, 2008թ. Սեպտեմբերի 25-ին խմբի երեք անդամները պարգևատրվել են Պլայմոթի Համալսարանի կողմից Պատվի Դոկտորատով (Honorary Doctorate) երաժշտության մեջ ներդրած ավանդի համար:
Խմբի համերգացանկը, կենսագրությունը, ստեղծագործությունները անվճար հասանելի http://muse.mu պաշտոնական կայքում:

P.S. Խոսքեր են գնում, որ խումբը սկսել է աշխատել հաջորդ սկավառակի վրա, որը հավանաբար կթողարկվի հաջորդ տարի:

Մեկնաբանություններ (4)

Filed under Երաժշտություն

Հեղինակային իրավունքների ոտնահարումը հեռուստաեթերում

Capture

Assassins-Creed-2-Ezio 
Հայաստանի բոլոր խոշոր հեռուստաընկերութունները իրենց լրատվական հաղորդումներում բազմիցս քարոզում են ինտելեկտուալ սեփականության և հեղինակային իրավունքների պաշտպանության մասին, բայց առաջին հերթին, հենց իրենք են բացահայտ կերպով խախտում դրանք: Այսպես օրինակ, Հայատանի հանրային հեռուստաընկերությունը իր սեփական արտադրության  անորակ ու տաղտկալի հեռուստասերիալներում օգտագործում է Ubisoft ընկերության Assassin’s Creed II վիդեոխաղի երաժշտությունը (շնորհակալություն Ա. Գրիգորյանին այս մասին հայտնելու համար, ինչպես նա նշեց՝ “կոֆե խմելու տեսարաններում հնչում է խեղճ ֆրանսիացիների սիմֆոնիկ երաժշտությունը”), իսկ Շանթ հեռուստաընկերությունը նախկինում ցուցադրվող սերիալներում ազատ կերպով օգտագործում էր լրտես Բորնի մասին պատմող ֆիլմերից «ցրած» երաժշտությունը (հեռուստաընկերությունը նույնիսկ առանց հապաղելու թողարկում է իր արտադրանքը DVD սկավառակների տեսքով), իսկ վերջերս սկսել է «համեմել» իր հեռուստատեսային «գլուխգործոցները» անգլիական Muse ռոք խմբի երգերից վերցված հատվածներով: Ես հանգամանորեն խուսափում եմ դիտել հայկական արտադրության հեռուստասերիալները, բայց համոզված եմ, որ վերը թվարկված դեպքերը (և հեռուստաընկերությունները) միակը չեն: Ներքին ձայնը ինձ հուշում է, որ դժվար թե վերոհիշյալ հեռուստաընկերությունները գնել են երաժշտությունն օգտագործելու իրավունքները կամ ստացել են դրանք օգտագործելու գրավոր համաձայնագրեր 😀 Իսկ դա նշանակում է, որ մենք գործ ունենք ինտելեկտուալ սեփականության ու հեղինակային իրավունքների կոպիտ ու բացահայտ, անպատիժ խախտման հետ:
P.S. Շարունակենք ձևացնել, որ ունենք բարձրորակ հեռուստաալիքներ… 😦 Հետո էլ ասում են, թե հեռուստա-ռադիո-մամուլի տեսչությունը (կամ ինչպես են դրան անվանում) հսկում է իրավիճակը…

Թողնել մեկնաբանություն

Filed under Առօրեական, Կինո և Հեռուստատեսություն