Tag Archives: linux

Օպերացիոն Համակարգերի դիզայն — Ուսուցողական նյութեր


ԵՊՀ-ում, ԻԿՄ ֆակուլտետի 3-րդ կուրսում դասավանդում են օպերացիոն համակարգեր: Դասախոսությունները հիմնականում հենված են Էնդրյու Տանենբաումի “Ժամանակակից օպերացիոն համակարգերը” գրքի հիման վրա, իսկ գործնական պարապմունքների ժամանակ բացատրվում են Windows API-ի ֆունկցիաների միջոցով համակարգին դիմումներ կատարելու եղանակները և Win32 ծրագրի կառուցվածքային առանձնահատկությունները: Նրանց համար, ովքեր պարապում են ԵՊՀ առաջիկա միջանկյալ քննությանը, կամ պարզապես եթե հետաքրքրված եք OS-երի ներքին աշխատանքին վերաբերող հարցերով, առաջարկում եմ հետևյալ տեսանյութերը, հոդվածները և ծրագրերը:
Անգլերեն հասկացողներին անպայման խորհուրդ կտամ դիտել Տանենբաումի դասախոսությունը “Design of Microkernel OS” թեմայով:  Դասախոսության տևողությունը ~1.5 ժամ է: Առաջին մասում համեմատական կարգով նկարագրվում են մեր օրերում տարածված համակարգերը և բացատրվում են դրանց թերությունները, երկրորդ մասում Տանենբաումը բացատրում է իր ստեղծած MINIX բաց կոդով համակարգի կառուցվածքը: MINIX3-ը, կամ դրա կոդը բեռնել կարելի է http://minix3.org կայքից: Տանենբաումի գրած հոդվածների մեծ մասը pdf տարբերակով անվճար հասանելի են http://www.cs.vu.nl/~ast/publications/ էջում:
Առաջարկում եմ նաև բեռնել և ուսումնասիրել Win32 ծրագրերի կոդեր, որոնց տիպի խնդիրներ լինելու են միջանկյալին: Ֆայլում տեղ են գտել ստորև թվարկված ծրագրերի կոդերը՝
1. Աշխատանք Environment փոփոխականների հետ
2. Ֆայլեր պատճենելու ծրագիր (CopyFile)
3. Ստանդարտ մուտքի/ելքի բռնիչների (Handle) վերահասցեավորում, Echo ծրագիր
Բոլոր խնդիրները փորձված են և նորմալ աշխատում են Windows XP, Vista, 7 համակարգերում: Թարգմանել Visual Studio 2008/2010 միջավայրում:

Advertisements

1 մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Գրքեր, Ծրագրավորում

Հետաքրքիր Ծրագրեր – 2

Շարունակում ենք այս խորագրի ներքո ներկայացնել ձեզ օգտակար, անվճար ծրագրեր:

EAN-13 Lookup 2.13 Beta

Դժվար թե ապրանքագետ չհանդիսացող մարդը կարողանա գլուխ հանել միլիոնավոր ապրանքատեսակների վրա տպագրված շտրիխ-կոդերից: Իրականում, դրանք շատ բան կարող են պատմել ապրանքի տեսակի և արտադրման երկրի մասին: Ձեռքի տակ ունենալով Windows Mobile համակարգով աշխատող սմարթֆոն, այլևս չեք վախենա սուպերմարկետում անորակ ապրանք գնելուց: EAN-13 Lookup-ը կլուսանկարի շտրիխ կոդը և կբեռնի ապրանքին վերաբերող անհրաժեշտ ինֆորմացիան, ապրանքը գնողներից ստացված բողոքները (եթե այդպիսիք կան) և այլն…
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows Mobile 5 կամ ավելի նոր
Հասցեն՝ http://4pda.ru/f orum/index.php?showtopiс=128248

IZArc 4.0

Շատ լավ անվճար արխիվատոր: WinRar-ին արժանի փոխարինող: Ինտեգրացվում է Windows Explorer-ի հետ, հասկանում է գրեթե ցանկացած արխիվային ֆորմատ: Օժտված է մի շարք լրացուցիչ ֆունկցիաներով, այդ թվում՝ AES ալգորիթմով արխիվի կոդավորում (encription), ֆայլի ամբողջականության ստուգում և այլն: Միակ թերությունը թերևս կարելի է համարել մի փոքր անհարմար միջերեսը…
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows 2000/XP/Vista/7
Պաշտոնական կայքը՝ http://izarc.org

7-PDF Maker 1.0.1

Հիանալի PDF փոխակերպիչ (converter): Մուտքում ստանում է .doc, .docx, .xls, .html, .rtf, .odf, .txt և մի շարք այլ ֆորմատների տեքստային և գրաֆիկական ֆայլեր և վերածում է դրանք .pdf-ի: Ի տարբերություն նմանատիպ ծրագրերի մեծամասնությանը, 7-PDF Maker-ը վիրտուլ պրինտերով չի «տպում» ինֆորմացիան PDF ֆայլի մեջ (չի վերածում ֆայլի պարունակությունը ռաստերային էջերի), այլ ստեղծում է .pdf փաստաթղթեր, պահպանելով մուտքային ֆայլում առկա վեկտորական ինֆորմացիան:
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows XP/Vista/7
Պաշտոնական կայքը՝ http://7-pdf.de

Notepad++ 5.7
Windows-ի ստանդարտ Notepad-ը մնում է նույնը ստեղծման օրվանից ի վեր: Առաջարկվող բաց ծրագրային կոդով ծրագիրը հանդիասնում է հիանալի փոխարինում հին ու բարի սահմանափակ հնարավորություններով օժտված ու որոշ դեպքերում անհարմար Notepad-ին: Բացի նրանից, որ այն հասկանում է տեքստի կոդավորման բոլոր ժամանակակից սխեմաները (հիանալի աշխատում է Unicode-ի հետ), այն կարող է նաև գունավորել գրեթե բոլոր ծրագրային լեզուների սինտակսիսները, այսպիսով դարձնելով ծրագրային կոդը ընթեռնելի: Եթե գումարենք այս ամենին շատ ճկուն, կարգավորվող միջերեսը, ծրագրային հավելումներ (plugins) կցելու հնարավորոթյունը, ապա հասկանալի է, որ ծրագիրը պետք է տեղադրված լինի յուրաքանչյուր ծրագրավորողի (և ոչ միայն) համակարգչին:
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows 2000/XP/Vista/7, Linux (.tar, .gz)
Պաշտոնական կայքը՝ http://notepad-plus-plus.org

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Nokia N8 — սուսուփուս Nokia-ի աղմկոտ անակնկալը


Ֆինլանդական Nokia-ն պատրաստում է արտադրել իր նոր մուլտիմեդիա հեռախոսը՝ N8-ը (նույնիսկ անհարմար է սրան հեռախոս անվանել): Մուլտիմեդիա համակարգիչը օժտված է 12Mpx տեսախցիկով, որը ի վիճակի է 720p բարձր կետայնությամբ 25fps տեսահոլովակներ նկարել: Nokia-ի խոսքերով N8-ում օգտագործված օպտիկան ամենաորակյալն է, որ երբևէ տեղադրվել է հեռախոսի վրա: Բացի այդ տեղադրված է նաև քսենոնային flash (вспышка): Սարքի վրա նույնիսկ կա HDMI ինտերֆեյս, որով կարելի է հեռախոսը միացնել HD հեռուստացույցի: Մարտկոցը թույլ է տալիս 2 օր անընդմեջ երաժշտություն լսել, կամ 6 ժամ վիդեո դիտել: Սարքում տեղադրված է 680Mhz հաճախականությամբ աշխատող ARM11 պրոցեսոր: Ներդրված հիշողությունը 16Gb է, SD քարտերի միջոցով հնարավոր է ավելացնել մինչև 48Gb: N8-ի պատյանը կազմված է ամբողջական ալյումինի կտորից:
Այն առաջին սարքն է, որն աշխատում է նոր Symbian ^3 (Symbian Cube) օպերացիոն համակարգով: Զարմանալի է, Nokia-ն դեռ չի հասցրել շուկայում իրացնել իր Maemo Linux ՕՀ-ով աշխատող N900-ը, ու արդեն առաջարկում է բոլորովին նոր համակարգով սարք: Արդյոք ընկերության hi-tech լուծումների նման բազմազանությունը չի շփոթեցնում ոչ հմուտ գնորդին? Ամեն դեպքում, անկասկած, վերը նշված երկու սարքն էլ ֆունկիցիոնալ պաշարով գերազանցում են Apple-ի iPhone-ները: Ու նույնիսկ չնայած նրան, որ Nokia-ի հեռախոսները ավելի հասանելի են, կապված չլինելով բջջային օպերատորներին, ավելի դեմոկրատական ծրագրային միջուկով են արտադրվում (բավական է նշել միայն Flash-ի լիարժեք ապահովումը), միևնույն է Apple-ի հեռախոսները կծած խնձորի լոգոտիպի առկայության պատճառով ավելի շատ են վաճառվում… Մի տեսակ անարդար է, չեք գտնում? Առաջարկում եմ դիտել demo տեսահոլովակը և այցելել սարքի պաշտոնական կայքը:

P.S. Եվրոպայում սարքը կթողարկվի այս տարվա երրորդ քառորդին և կարժենա ընդհամենը 370 եվրո (~$490) չներառած ԱԱՀ-ն:

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Ինչ է LINUX-ը ?

Շատերն են զարմանում լսելով LINUX բառը, ոմանք գիտեն թե դա ֆուտբոլիստ է,մյուսները` պինգվինի տեսակ…

Իսկ իրականում ինչ է LINUX-ը ?

— Linux կամ GNU/Linux անվանում են ցանկացած UNIX-անման համակարգչային օպերացիոն համակարգ որը օգտագործում է Linux միջուկ (անգլ. kernel):

Մեծ քանակությամբ մարդիկ կարծում են,որ Linux-ը հենց UNIX-ն է, կամ UNIX-ի հիմքով կառուցված օպերացիոն համակարգ է:

Պետք է հիշել, որ Linux-ը դա UNIX չէ : Դրանք տարբեր ՕՀ-ներ են:«Իսկ նման անվանումը (LINUX) նշանակում է` Like Unix (“Նման Unix-ին”) » — Լինուս Տոռվալդս.

Այդ օպերացիոն համակարգերը օգտագործում են նաև GNU նախագծի շրջանակներում ստեղծված համակարգային(սիստեմային) ծրագրերը։ Սովորաբար հակիրճության համար այդ օպերացիոն համակարգերը անվանում են ուղղակի Linux: Linux-ը ազատ ծրագրային ապահովման և բաց կոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։

Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Linux-ը չունի ինչ-որ մեկ պաշտոնական տարածվող թողարկում, փոխարենը տարբեր կազմակերպություններ, կրթական և գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապես էնտուզիաստների խմբեր, ծրագրավորողներ ստեղծում են իրենց տարբերակները՝ տարածոները։

GNU/Linux տարածոների մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և կիրառական ծրագրերը, որոնք թույլ են տալիս տեղադրումից անմիջապես հետո ունենալ աշխատանքին պատրաստ լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։

Իսկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից անձնական համակարգիչների վրա Linux-ը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են IBM, Sun Microsystems, Hewlett-Packard, Oracle, Novell, Inc., Dell և Red Hat դառնալով հայտնի ՕՀ սպասարկուների (անգլ. server) համար։ 2006 թ. աշնան տվյալներով, հոսթինգ տրամադրող ընկերությունների 10 սպասարկուներից 8 աշխատում էին Linux ՕՀ-ով։

Linux-ը ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր հիմնահարթակների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ։ Այն օգտագործվում է, գերհամակարգիչներից մինչև բջջային հեռախոսները, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը: Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Linux-ը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում։

GNU Նախագիծը

Ռիչարդ Սթոլմանը, ազատ օպերացիոն համակարգի

ստեղծման՝ GNU Նախագծի ստեղծողը։

1983 թ, Ռիչարդ Սթոլմանը հիմնադրել էր GNU Նախագիծը: Այդ նախագծի նպատակն էր ստեղծել ավարտուն POSIX-համատեղելի, UNIX-անման օպերացիոն համակարգ, կազմված միայն ազատ ծրագրային ապահովումից։

1990-ականների սկզբերին GNU-ն ստեղծել էր համակարգի անհրաժեշտ բաղադրամասերը՝ գրադարանները, կոմպիլյատորները, գրի (տեքստային) խմբագրիչները, UNIX-shell-ը, բայց պակասում էր հիմնական բաղադրիչը` kernel-ը, ՕՀ-ի միջուկը։ 1990 թ. GNU նախագիծը սկսեց աշխատանքներ Mach microkernel-ի վրա հիմնված GNU Hurd միջուկը ստեղծելու ուղղությամբ, սակայն Mach-ի կառուցվածքի առանձնահատկությունները բերում էին դժվարությունների և գործընթացը դանդաղ էր առաջ գնում։

Եվ “ծնվեց” Linux-ը…

Լինուս Տոռվալդս — Linux միջուկի ստեղծողը.

Այդ նույն ժամանակ, 1991 թ. մեկ այլ միջուկի վրա էին սկսվել աշխատանքները՝ Հելսինկու Համալսարանի ֆին ուսանող Լինուս Տոռվալդսի կողմից։ Ի սկզբանե Տոռվալդսը իր համակարգչի վրա օգտագործում էր Minix համակարգը, որը ստեղծել էր Էնդրյու Ս. Տանենբաումը իր ուսանողներին օպերացիոն համակարգերի նախագծումը դասավանդելու համար։ Սակայն Տանենբաումը չեր թույլատրում ուրիշներին փոփոխություն մտցնել Minix-ի մեջ, ինչը և դրդեց Տոռվալդսին Minix-ի փոխարինումը ստեղծելուն։

Ի սկզբանե Տոռվալդսը իր միջուկը “Freax” էր անվանում` անգլերեն free — ազատ/անվճար և freak — խենթ բառերի միախառնումից, վերջում ավելացնելով X տառը, ինչը հաճախ օգտագործվում էր UNIX-անման համակարգերի անվանումներում։ “Linux” անվանումը հորինեց Արի Լեմմկեն որը Ֆինական Համալսարանի Ցանցին պատկանող FTP սպասարկուի վարչապետն էր (FTP server administrator): Linux անվանումը նա հորինեց գրացուցակի (folder) համար, որտեղից Տոռվալդսի ստեղծած միջուկը առաջին անգամ հնարավոր դարձավ բեռնավորել (download)

Հետագայում ավելի հանգամանորեն կուսումնասիրենք Linux-ի զարգացումն ու հնարավորությունները:

1 մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

wubi — linux-ն ու windows-ը երբեք այսքան մտերիմ չէին եղել


Wubi ծրագիրը բաց ծրագրային կոդով պրոյեկտ է, որի նպատակը հանրահայտ Ubuntu օպերացիոն համակարգի անվտանգ ու ապահով համակցումն է Windows-ի հետ: Wubi-ի օգնությամբ կարելի է առանց դժվարությունների համակարգչում տեղադրել Ubuntu, միաժամանակ թողնելով Windows-ը: Համակարգիչը միացնելու ժամանակ ձեզ կառաջարկվի ընտրել, թե որ համակարգն եք ուզում միացնել (dual boot): Առաջ դրա համար անհրաժեշտ էր կոշտ սկավառակի մի մաս անջատել, ֆորմատ անել այն ext3/ext4 ֆայլային համակարգ, ապա անհասկանալի GRUB Loader-ի կամ նմանատիպ loader-ների միժոցով հաշտեցնել Windows-ն ու Linux-ը: Այժմ Wubi-ն այդ ամենը անում է ձեր փոխարեն: Ավելին, նա չի ստեղծում առանձին կոշտ սկավառակի մաս, այլ տեղադրում է Ubuntu-ն հենց C-ի վրա: Windows-ն ընկալում է օպերացիոն համակարգը որպես “շարքային” ծրագիր, այնպես որ ցանկության դեպքում կարելի է սովորական կերպով հեռացնել այն համակարգչից:
Wubi-ն աշխատում է նորագույն Ubuntu 9.10 (Karmic Koala)-ի հետ: Կարելի է այդ դիստրիբուտիվը բեռնել ինչպես Wubi-ի միջոցով տեղադրման ընթացքում, այնպես էլ կարելի է տեղադրել նախապես բեռնած ու CD-ի վրա ձայնագրած տարբերակը, ինչպես նաև կարելի է տեղադրել այն բեռնած .ISO ֆայլից (այն գցելով նույն պանակի մեջ, որտեղ Wubi-ն է):

Հղումներ՝
Wubi-ի կայքը
Ubuntu-ի կայքը

Հա ու նոր Ubuntu-ից մի քանի screenshot`

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն