Tag Archives: intel

IBM PC Ասեմբլեր — Պաշտպանված ռեժիմի գիրք

Այս առարկան ուսումնասիրում են համալսարանում երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում՝ ԷՀՄ Ճարտարապետություն և Ասեմբլեր լեզու — 2 անվան տակ: Այս կուրսը, որը կարդում են համալսարանում, համարյա չի առնչվում ԷՀՄ ճարտարապետությանը: Զարմանալի է, ինչու են դրել այս անունը... Գիրքը իրենից ներկայացնում է 2010թ. Գ. Սարդարյանի կարդացած դասախոսությունների հավաքածու, համալրված գծագրերով ու տարբեր աղյուսակներով: Ասեմ միանգամից, որ բավականին ծանր կուրս է, բարձր արդյունք ցույց տալու համար պատրաստվեք լարեր ձեր հիշողության վերջին բջիջները :): Հնարավոր է, փոքր վրիպումներ լինեն տեքստում:

Բեռնել այստեղից

Advertisements

Մեկնաբանություններ (2)

Filed under Համալսարանական, Գրքեր

Microsoft-ը և IBM-ը «տպում են» պրոցեսրը և վիդեո-պրոցեսորը 45nm չիպի վրա

Լուրերը, որ AMD-ն ու Intel-ը պատրաստվում են միացնել CPU-ն և GPU-ն միևնույն չիպի վրա, վաղուց է, ինչ շրջանառվում են համացանցում: Վերջերս ծրագրային ապահովման գիգանտը և IBM-ը հաստատել են, որ XBOX խաղային կոնսոլների հաջորդ մոդիֆիկացիայում ևս տեղադրվելու են նմանատիպ combo չիպեր: Տեխնոլոգիան կրում է Vejle անվանումը: Այն ներառում է 45nm-ի վրա տեղադրված երեք միջուկով IBM Xenon պրոցեսոր և ATI-ի Xenos գրաֆիկական պրոցեսոր: Առանձին վերցրած պրոցեսրը ունի 372 միլիոն տրանզիստոր, ինչը երկու անգամ քիչ է, եթե համեմատենք Intel-ի այսօր տարածված Core i5-760-ի հետ:
xbox-1-300x416Վերջապես տեսնում ենք տեխնոլոգիա, որը առանց հապաղելու կարելի է անվանել հեղաշրջող: Intel-ն ու AMD-ն վերջին 6 տարվա մեջ PC-ների շուկայում ոչինչ չեն արել, բացի երկու տարին մեկ պրոցեսորների վրա միջուկների քանակը կրկնապատկելուց: Բազմամիջուկ պրոցեսորների տեխնոլոգիան, մեղմ ասած, այնքան էլ նոր չէ, ու տեսականորեն հնարավոր է վաղն իսկ արտադրել 128 միջուկանի պրոցեսոր: Իսկ սա, թվում է թե նոր բան է: Սայլը տեղից շարժվեց!
Շատ ափսոս, որ տեխնոլոգիան ռեալիզացնելու են միայն խաղային կոնսոլների համար: Հուսանք նմանատիպ լուծումներ շուտով կհայտնվեն նաև PC համակարգիչների շուկայում:

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

iPhone 4-ի մեծ սկանդալը

iphone-4g-mockup-01jpgApple-ի նորագույն iPhone-ի շուրջ բավականին լուրջ սկանդալ է ծավալվել: Բանն այն է, որ Gizmodo կայքի հեղինակներից մեկը տեղադրել է մի վիդեոհոլովակ, որտեղ ցուցադրված է, թե ինչպես է հեռախոսը որոշակի դիրքում ձախ ձեռքի մեջ պահելուց կորցնում ռադիոսիգնալը: Նյու Յորքում մասնագետների մի խումբ հատուկ լաբորատորիայում փորձարկման է ենթարկել սարքը և հաստատել է, որ սարքն իրոք փոքր խնդիր ունի ռադիոազդանշաններ ստանալու հետ կապված: Այդքանը բավական էր, որ ամեն ոք, ով հասցրել էր ձեռք բերել նոր հեռախոսը ու չէր ալարում, սկսեր պրպտել հեռախոսը, հասկանալու համար, թե որ դիրքում է հնարավոր ռադիոազդանշանի կորուստ: Անգլալեզու բլոգները չհապաղեցին և անվանեցին iPhone 4-ը “հեռախոս, որով հնարավոր չէ զանգահարել”: Վերջերս խնդրին արձագանքեց Սթիվ Ջաբսը, հայտարարելով, որ 30 օրվա ընթացքում ցանկացողները կարող են ետ վերադարձնել հեռախոսը և լիովին ստանալ դրա համար վճարած գումարը, եթե իհարկե հեռախոսը վնասված չէ: Կասկածելի է, թե հնարավոր կլինի 30 օրում հետ «կանչել» 3 շաբաթվա ընթացքում վաճառված 3 միլիոն iPhone 4-երը: Նախկինում էլ iPhone-ների մասին վատ լուրեր էին պտտվում համացանցում, բայց այս վերջին սկանդալը լիովին խարխլեց iPhone-ի ֆենոմենալ հաղթական դիրքերը սմարթֆոնների շուկայում, և հաշվի առնելով intel-ի նոր Moorestown հենահարթակով գալիք տարում թողարկվելիք սմարթֆոնները, հնարավոր է Apple-ը զիջի դիրքերը…

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Քո համակարգչի ճարտարապետությունը. Մաս 1: Մայր-բորդ

Մի քիչ պատմություն

Motherboard-ը ժամանակակից համակարգիչներից 90%-ում օգտագործվող կենտրոնական Գծագրված Շղթայի Սխեման է՝ PCB (Printed Cirquit Board), կրում է համակարգչի կարևորագույն բաղադրիչ-սարքերից մի քանիսը, և ապահովում է մնացածի կապը համակարգի հետ: Գաղափարը միավորել տարբեր սարքերի համար հենասյուն հանդիսացող գծագրելի սխեմաները մի սխեմայի մեջ, առաջացել է ուշ 80-ականներին: Սկզբում մայր-բորդի վրա սկսեցին տեղադրել մուտքի ելքի մեկական չիպեր (8259A կամ Super I/O chip), որոնք ապահովում էին մի շարք ցածր մակարդակի պերիֆերալ սարքերի աշխատանքը, ինչպիսիք էին, օրինակ՝ մկնիկը, ստեղնաշարը, floppy սկավառակակիրը և զուգահեռ պորտերը (parallel ports): Ավելի ուշ՝ 90-ականների վերջերին մայր-բորդերը կրում էին զանազան չիպեր աուդիո, վիդեո, ցանցային հնարավորությունները ապահովելու համար և այլևս կարիք չկար ավելացնել արտաքին սխեմաներ, բացառությամբ եռաչափ խաղեր կամ համակարգչային բարձրորակ գրաֆիկա սպասարկող վիդեո-պրոցեսորներից: Մայր բորդերի առաջին մշակողներն էին Michronics, AMI, DFI, Elitegroup, Orchid Technology ընկերությունները: Այսօր մայր բորդեր արտադրող ամենախոշոր ընկերություններնը գործում են Տայվանում:

Մայր բորդի կառուցվածքը

ATX Motherboard Diagram

ATX Motherboard Diagram

Դե իհարկե, մայր բորդի կարևորագույն բաղադրիչը կենտրոնական պրոցեսորի կրիչն է (CPU Socket): Բնականաբար սրա ֆունկցիան է պրոցեսորը ֆիզիկապես մայր բորդին միացնելը, այն ընձեռում է ինտերֆեյս պրոցեսորի և սարքերի միջև էլեկտրական ազդանշաններ փոխանակելու համար: Կարևոր է մայր բորդ գնելուց ուշադրություն դարձնել, թե արդյոք դրա Socket-ը համատեղելի է ձեր նախընտրած պրոցեսորի հետ և մայր բորդի չիպսեթը ապահովում է արդյոք ձեր պրոցեսորի արագությունը և սերիան: CPU Socket-ից ներքև սովորաբար տեղադրված է Northbridge-ը (հյուսիսային կամուրջ), որը կրում է հիշողության կառավարիչի կրիչը (memory controller hub): Northbridge-ի ձախ և աջ կողմերում տեղադրված են համապատասխանաբար վիդեո-պրոցեսորի համար նախատեսված հատուկ արագ սլոտը (վերջերս ակտուալ են AGP կամ PCI-Express տեսակի սլոտերը) և RAM հիշողության սլոտերը, որոնց քանակը սովորական համակարգիչներում տատանվում է 1-ից մինչև 4: Հյուսիսային կամուրջից ներքև տեղադրված է հարավային կամուրջը (Southbridge), որը կրում է մուտքի/ելքի սարքերի կառավարիչների «բները» (I/O controllers’ hub): Այստեղ հավանաբար կգտնեք «բներ» IDE/SATA կոշտ սկավառակներ միացնելու համար, ինչպես նաև USB կառավարիչ-սարք միացնելու համար: Ուշադիր զննելիս կտեսնեք նաև շատ փոքր չիպ, որը կրում է աուդիո վերարտադրելու համար նախատեսված ծրագիրը՝ աուդիո կոդեկը և CMOS հիշողությունը, որում պահվում են BIOS-ի նախապատվությունները (settings): Հարավային կամուրջի ձախ կողմում սովորաբար PCI սլոտներ են տեղադրված, որոնք նախատեսված են որոշ պերիֆերալ սարքերի աշխատանքի համար, ինչպիսիք են օրինակ՝ որոշ մոդեմներ, հեռուստացույց դիտելու սարքեր և այլն…: Որոշ մայր բորդերում հարավային կամուրջից աջ տեղադրում են այսպես կոչված onboard գրաֆիկայի կառավարիչներ, որոնց վրա տեղադրում են վիդեո-պրոցեսորները փոխարինող էժանագին չիպեր: Հարավային կամուրջից ավելի ներքև սովորաբար տեղադրված է վերը նշված Super I/O սխեման և BIOS-ը, իր ակումուլյատորի հետ: Վերը նշված բաղադրիչ սարքերի դասավորությունը ճիշտ է, եթե ձեր մայր բորդը կառուցված է ATX համակարգչի ձևաչափով (computer form factor), որը ամենատարածվածն է այսօր: Եվ չմոռանանք, որ այս հոդվածում խոսքը գնում է սովորական գրասեղանի համակարգիչների (desktop computers) մասին: Laptop-ներում և Netbook-ներում մայր բորդի կառուցվածքը բոլորովին այլ է՝ հնարավորինս չափ փոքրացված և պարզեցված:

Մայր բորդերի տեսակները

Ի սկզբանե կային երկու ձևաչափի մայր բորդեր՝ AT և LPX: Առաջինները նախատեսված էին desktop և tower տեսքի պատյան (case) ունեցող համակարգիչների համար, ավելի լայն հնարավորություններ ունեին արտաքին սարքեր միացնելու տեսանկյունից, երկրորդները նախատեսված էին slimcase համակարգիչների համար և հիմնականում օգտագործվում էին որպես մեծ սերվերների բջիջներ (cluster) և ավելի շատ ներդրված աուդիու-վիդեո հնարավորություններով էին օժտված: Այսօր իսկ PC-ի ամենատարածված ձևաչափը Intel-ի կողմից մշակված ATX-ն է, որը ինչ-որ միջին տեղ է զբաղեցնում AT-ի և LPX-ի միջև: Սրանում լիովին վերափոխված է սառեցման համակարգը, այժմ պասիվ սառեցման փոխարեն, կենտրոնական պրոցեսորը սառեցվում է առանձին, հատուկ իր վրա տեղադրված օդափոխիչով: Վերջերս սկսել են տարածվել նաև Micro-ATX ձևաչափի համակարգիչները, որոնք, մայր-բորդի առավել փոքր չափեր ունենալու պատճառով, կարելի է «հավաքել» փոքր պատյանների մեջ: Բայց, չնայած չափի փոքրությանը, դրանք օժտված են համարյա բոլոր հնարավորություններով, ինչ-որ ունեն ATX համակարգիչները, և որոշ մոդելներ կարող են կրել բոլոր տեսակի ժամանակակից սարքերը, ընդհուպ մինչև PCI-Express 2.0 սլոտի վրա աշխատող արտաքին վիդեո-պրոցեսորները:

1 մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

Ծիծաղելի գովազդ

Դու մի ասա, էն հին-հայկական գովազդ ասածը կարող է լինել նաև շաաաաատ ծիծաղելի ու գեղեցիկ, ի տարբերություն այն գովազդի, որը մենք սովոր ենք դիտել հայկական հեռուստաալիքներով (խոսքը, իհարկե, ոչ բոլորի մասին է): Առաջարկում եմ հինգ գովազդային շատ ծիծաղելի տեսահոլովակ: Եթե ուզում եք, էլի կարող եմ տեղադրել: Մի մոռացեք մեկնաբանել, թե որն է ձեզ առավել շատ դուր եկել:
Այսպիսով, Գովազդ 1 — Toyota

Գովազդ 2 – TigerBeer գարեջուր

Գովազդ 3 – What are you sinking about???

Գովազդ 4 – Heineken գարեջուր

Գովազդ 5 – Intel, Sponsors of Tomorrow

Մեկնաբանություններ (5)

Filed under Հումոր