Tag Archives: free

Ռիչարդ Սթոլմանը կվարի սեմինարներ Երևանում և Գյումրիում

Ռիչարդ Սթոլմանը և Թիմ Օ՛րեյլին

GNU նախագծի հեղինակ, Free Software Movement շարժման նախաձեռնող Ռիչարդ Սթոլմանը (Richard M. Stallman) Հայաստանում է: Հիշեցնեմ, որ Սթոլմանի և GNU-ի մասին արդեն խոսել ենք բլոգում հետևյալ էջում: Նա կվարի երեք սեմինար, որոնցից երկուսը Երևան քաղաքում, երրորդը՝ Գյումրիում: Սեմինարները կլինեն անգլերեն լեզվով, և, ինչպես հավաստիացրել է Սթոլմանը հասկանալի կլինեն նույնիսկ ոչ մասնագետ մարդկանց (այսինքն սովորական համակարգչից օգտվողների) համար: Ստորև թվարկում եմ սեմինարների թեմաները, անցկացման վայրերը և օրերը:

Free Software: Ethics and the Internet

Անվճար ծրագրային ապահովում – Էթիկան և Ինտերնետը

Վայրը՝ ԵՊՀ, Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետ, չորրորդ հարկ, ք. Երևան

Օրը և ժամը՝ Նոյեմբերի 16-ին, 18:30

Free Software and Your Freedom

Անվճար ծրագրային ապահովումն ու քո ազատությունը

Վայրը՝ Չարենցի 6, Անի թաղամաս, ք. Գյումրի

Օրը և ժամը՝ Նոյեմբերի 19-ին, 15:00

Free Digital Society

Ազատ թվային հասարակություն

Վայրը՝ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց, 201 սրահ, ք. Երևան

Օրը և ժամը՝ Նոյեմբերի 18-ին, 18:30

Մուտքը բոլոր երեք սեմինարներին ազատ է: Գրանցվելու և մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք սեմինարը կազմակերպած ընկերության՝ KASA-ի պաշտոնական կայք:

Advertisements

Մեկնաբանություններ (3)

Filed under Իրադարձություններ

Շաբաթվա կայքը — Jamendo

Jamendo-ն թույլ է տալիս անվճար ու լիովին օրինական եղանակով լսել և բեռնել երաժշտություն: Այստեղ տեղադրված ամբողջ երաժշտությունը տարածվում է Creative Commons լիցենզիայով, ինչը թույլ է տալիս անվճար, ոչ կոմերցիոն օգտագործման համար տրամադրել այն անհատներին, ընդ որում կարելի է բեռնել ինչպես առանձին ստեղծագործություններ, այնպես էլ ամբողջական ալբոմներ: Ներկա պահին կայքից հասանելի է 40488 ալբոմ:

Jamendo

Այցելել կայքը

Թողնել մեկնաբանություն

Filed under Շաբաթվա կայքը

Անհնարին գլուխկոտրուկը

Հերթական անգամ youtube-ով “թափառելիս” հանդիպեցի այս շատ հետաքրքիր տեսահոլովակին:

Դիտեք այն, և փորձեք բացատրել, թե որտեղից առաջացավ ազատ տարածքը? Տեսահոլովակը մոնտաժված չէ և ձեզ չեն փորձում խաբել: Համոզվելու համար ինքներդ կարող բեռնել գլուխկոտրուկը և փորձել:

Մեկնաբանություններ (4)

Filed under Մտածենք..., Զարմանալի

Հետաքրքիր Ծրագրեր – 2

Շարունակում ենք այս խորագրի ներքո ներկայացնել ձեզ օգտակար, անվճար ծրագրեր:

EAN-13 Lookup 2.13 Beta

Դժվար թե ապրանքագետ չհանդիսացող մարդը կարողանա գլուխ հանել միլիոնավոր ապրանքատեսակների վրա տպագրված շտրիխ-կոդերից: Իրականում, դրանք շատ բան կարող են պատմել ապրանքի տեսակի և արտադրման երկրի մասին: Ձեռքի տակ ունենալով Windows Mobile համակարգով աշխատող սմարթֆոն, այլևս չեք վախենա սուպերմարկետում անորակ ապրանք գնելուց: EAN-13 Lookup-ը կլուսանկարի շտրիխ կոդը և կբեռնի ապրանքին վերաբերող անհրաժեշտ ինֆորմացիան, ապրանքը գնողներից ստացված բողոքները (եթե այդպիսիք կան) և այլն…
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows Mobile 5 կամ ավելի նոր
Հասցեն՝ http://4pda.ru/f orum/index.php?showtopiс=128248

IZArc 4.0

Շատ լավ անվճար արխիվատոր: WinRar-ին արժանի փոխարինող: Ինտեգրացվում է Windows Explorer-ի հետ, հասկանում է գրեթե ցանկացած արխիվային ֆորմատ: Օժտված է մի շարք լրացուցիչ ֆունկցիաներով, այդ թվում՝ AES ալգորիթմով արխիվի կոդավորում (encription), ֆայլի ամբողջականության ստուգում և այլն: Միակ թերությունը թերևս կարելի է համարել մի փոքր անհարմար միջերեսը…
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows 2000/XP/Vista/7
Պաշտոնական կայքը՝ http://izarc.org

7-PDF Maker 1.0.1

Հիանալի PDF փոխակերպիչ (converter): Մուտքում ստանում է .doc, .docx, .xls, .html, .rtf, .odf, .txt և մի շարք այլ ֆորմատների տեքստային և գրաֆիկական ֆայլեր և վերածում է դրանք .pdf-ի: Ի տարբերություն նմանատիպ ծրագրերի մեծամասնությանը, 7-PDF Maker-ը վիրտուլ պրինտերով չի «տպում» ինֆորմացիան PDF ֆայլի մեջ (չի վերածում ֆայլի պարունակությունը ռաստերային էջերի), այլ ստեղծում է .pdf փաստաթղթեր, պահպանելով մուտքային ֆայլում առկա վեկտորական ինֆորմացիան:
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows XP/Vista/7
Պաշտոնական կայքը՝ http://7-pdf.de

Notepad++ 5.7
Windows-ի ստանդարտ Notepad-ը մնում է նույնը ստեղծման օրվանից ի վեր: Առաջարկվող բաց ծրագրային կոդով ծրագիրը հանդիասնում է հիանալի փոխարինում հին ու բարի սահմանափակ հնարավորություններով օժտված ու որոշ դեպքերում անհարմար Notepad-ին: Բացի նրանից, որ այն հասկանում է տեքստի կոդավորման բոլոր ժամանակակից սխեմաները (հիանալի աշխատում է Unicode-ի հետ), այն կարող է նաև գունավորել գրեթե բոլոր ծրագրային լեզուների սինտակսիսները, այսպիսով դարձնելով ծրագրային կոդը ընթեռնելի: Եթե գումարենք այս ամենին շատ ճկուն, կարգավորվող միջերեսը, ծրագրային հավելումներ (plugins) կցելու հնարավորոթյունը, ապա հասկանալի է, որ ծրագիրը պետք է տեղադրված լինի յուրաքանչյուր ծրագրավորողի (և ոչ միայն) համակարգչին:
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows 2000/XP/Vista/7, Linux (.tar, .gz)
Պաշտոնական կայքը՝ http://notepad-plus-plus.org

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Հետաքրքիր ծրագրեր — 1

Ով է ասում, որ լավ ծրագրային ապահովումը պետք է անպայման վճարովի լինի? Իրկանում գրեթե ցանկացած վճարովի ծրագրի համար կարելի է գտնել  անվճար ալտերնատիվա: Այս խորագրի ներքո այսուհետ կտեղադրվեն ամենատարբեր անվճար ծրագրեր, որոնք, հուսով եմ, կհեշտացնեն և ավելի հաճելի կդարձնեն ձեր ժամանցը թվային աշխարհում: Դուք ևս կարող եք կիսել մեզ հետ ձեր նախընտրած անվճար ծրագրերը կոմենտների տեսքով:

Luxand Blink

Հոգնել եք ամեն անգամ համակարգիչը միացնելուց երկար ծածկագիրը հավաքել? Եթե ունեք վեբ-տեսագրիչ, այլևս դրա կարիքը չկա: Այս ծրագիրը մտապահում է համակարգչից օգտվողների դեմքերը և բեռնում է աշխատանքային սեղանը, եթե համակարգիչը միացրել է այդ օգտվողներից մեկը: Luxand Blink-ի հիմքում ընկած յուրօրինակ ալգորիթմի շնորհիվ այն ճանաչում է մարդու դեմքը, նույնիսկ եթե այն ենթարկվել է կոսմետիկ փոփոխությունների, օրինակ՝ եթե օգտվողը նոր սանրվածք կամ ակնոցներ է կրում, բեղեր է աճեցրել, և այլն…
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows XP/Vista/7
Պաշտոնական կայքը՝ www.luxand.com

Double Driver 4
double-driver-01-300x241
Շատերն են «տառապել» օպերացիոն համակարգը նորից տեղադրելուց հետո համակարգչին կցած բազմաթիվ սարքերի դրայվերները փնտրելով ու տեղադրելով: Այս գլխացավից ձեզ կազատի Double Driver անվճար ծրագիրը, որի օգնությամբ կարող եք ցուցակից ընտրել դրայվերները և արտաքին կրիչի վրա պահել դրայվերների պատճեները պարունակող ինքնատեղադրվող արխիվ: Սա կօգնի տնտեսել ձեր ժամանակը:
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows XP/Vista/7
Պաշտոնական կայքը՝ www.boozet.org

Lunascape 6.1.2
lunascape
Այս տարօրինակ ինտերներ browser-ը ի վիճակի է բեռնել և ցուցադրել կայքերը 3 տարածված շարժիչներից ցանկացածով (այդ թվում միաժամանակ բոլորով) – Trident-ով, որի հիման վրա կառուցված է Internet Explorer-ը, Gecko-ով, որն ընկած է Firefox-ի հիմքում և Safari-ի WebKit-ով: Ծրագիրն հատկապես կհետաքրքրի վեբ դիզայներներին: Պարզունակ, հարմարավեն միջերես ունի, ահա թե ինչու այն կարելի է նաև օգտագործել որպես առօրեա browser:
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows XP/Vista/7
Պաշտոնական կայքը՝ www.lunascape.tv

RasterVect Free Edition 16.0
76558screen
Այս ծրագիրը կհետաքրքրի թվային գրաֆիկայով զբաղվողներին: Սրա օգնությամբ կարելի է ռաստերային նկարը վերածել վեկտորայինի: Ծրագիրն համատեղելի է տարածված վեկտորային խմբագրիչների հետ (Autodesk AutoCAD, CorelDraw, Adobe Illustrator և այլն): Առաջարկվում է նաև ծրագրի վճարովի տարբերակը, որը ավելի հզոր ալգորիթմով է աշխատում, առավել բարդ պատկերները վեկտորի վերածելու համար:
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows XP/Vista/7
Պաշտոնական կայք՝ www.rastervect.com

Մեկնաբանություններ (3)

Filed under IT Նորություններ, Գրաֆիկա

Giveaway of the Day


Այսօր պատահաբար հանդիպեցի մի չափազանց հետաքրքիր կայքի: Դե, ինչ մեղքերս թաքցնենք, բոլորս էլ (մասնավորապես հայերս) օգտվում ենք անօրինական եղանակով ձեռք բերված ծրագրերից: Դու մի ասա, ինտերնետից հնարավոր է անվճար ձեռք բերել բավականին լավ ու պետքական ծրագրեր, որոնք որպես կանոն տարածվում են կոմերցիոն եղանակներով: Խոսքը այստեղ չի գնում բազմահազար warez պորտալներից մեկի, և ոչ էլ torrent/emule և այլ նման p2p ցանցերում տարածվող ֆայլերի մասին: Ներկայացնում եմ giveawayoftheday.com կայքը, որտեղ ամեն օր օրինական եղանակով կարող եք բեռնել մեկ լիցենզիոն ծրագիր (ներառյալ ակտիվացիայի բանալին): Կայքի հեղինակները պայմանագրեր են կնքում ծրագրերն արտադրող ընկերությունների հետ, ձեռք բերելով իրավունք մեկ օր անվճար տարածել դրանք: Օրինակ այսօր կարելի է բեռնել Paragon Drive Backup 9.5 Professional ծրագիրը, բայց պետք է շտապել, մոտ 10 ժամից առաջարկը ուժի մեջ չի լինի:

Թողնել մեկնաբանություն

Filed under Շաբաթվա կայքը