Tag Archives: download

Թողարկվել է Windows 8 Consumer Preview-ն


Փետրվարի 29-ին թողարկվել է Windows 8 Consumer Preview-ն: Այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է բեռնել, տեղադրել և փորձարկել այդքան աղմուկ հանած ՕՀ-ի փորձնական տարբերակը: Microsoft-ը զգուշացնում է, որ այն զերծ չէ թերություններից ու, հնարավոր է, լիարժեք չաշխատի: Մեր մեջ ասած, շատերն էին անցել Windows 8-ի դեռևս Developer Preview-ի թողարկման պահից: Տարբեր ֆորումներում զետեղված գրառումները փաստում են այդ մասին:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

by | Մարտի 1, 2012 · 6:33 ե.

Շաբաթվա կայքը — Jamendo

Jamendo-ն թույլ է տալիս անվճար ու լիովին օրինական եղանակով լսել և բեռնել երաժշտություն: Այստեղ տեղադրված ամբողջ երաժշտությունը տարածվում է Creative Commons լիցենզիայով, ինչը թույլ է տալիս անվճար, ոչ կոմերցիոն օգտագործման համար տրամադրել այն անհատներին, ընդ որում կարելի է բեռնել ինչպես առանձին ստեղծագործություններ, այնպես էլ ամբողջական ալբոմներ: Ներկա պահին կայքից հասանելի է 40488 ալբոմ:

Jamendo

Այցելել կայքը

Թողնել մեկնաբանություն

Filed under Շաբաթվա կայքը

Հետաքրքիր Ծրագրեր – 2

Շարունակում ենք այս խորագրի ներքո ներկայացնել ձեզ օգտակար, անվճար ծրագրեր:

EAN-13 Lookup 2.13 Beta

Դժվար թե ապրանքագետ չհանդիսացող մարդը կարողանա գլուխ հանել միլիոնավոր ապրանքատեսակների վրա տպագրված շտրիխ-կոդերից: Իրականում, դրանք շատ բան կարող են պատմել ապրանքի տեսակի և արտադրման երկրի մասին: Ձեռքի տակ ունենալով Windows Mobile համակարգով աշխատող սմարթֆոն, այլևս չեք վախենա սուպերմարկետում անորակ ապրանք գնելուց: EAN-13 Lookup-ը կլուսանկարի շտրիխ կոդը և կբեռնի ապրանքին վերաբերող անհրաժեշտ ինֆորմացիան, ապրանքը գնողներից ստացված բողոքները (եթե այդպիսիք կան) և այլն…
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows Mobile 5 կամ ավելի նոր
Հասցեն՝ http://4pda.ru/f orum/index.php?showtopiс=128248

IZArc 4.0

Շատ լավ անվճար արխիվատոր: WinRar-ին արժանի փոխարինող: Ինտեգրացվում է Windows Explorer-ի հետ, հասկանում է գրեթե ցանկացած արխիվային ֆորմատ: Օժտված է մի շարք լրացուցիչ ֆունկցիաներով, այդ թվում՝ AES ալգորիթմով արխիվի կոդավորում (encription), ֆայլի ամբողջականության ստուգում և այլն: Միակ թերությունը թերևս կարելի է համարել մի փոքր անհարմար միջերեսը…
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows 2000/XP/Vista/7
Պաշտոնական կայքը՝ http://izarc.org

7-PDF Maker 1.0.1

Հիանալի PDF փոխակերպիչ (converter): Մուտքում ստանում է .doc, .docx, .xls, .html, .rtf, .odf, .txt և մի շարք այլ ֆորմատների տեքստային և գրաֆիկական ֆայլեր և վերածում է դրանք .pdf-ի: Ի տարբերություն նմանատիպ ծրագրերի մեծամասնությանը, 7-PDF Maker-ը վիրտուլ պրինտերով չի «տպում» ինֆորմացիան PDF ֆայլի մեջ (չի վերածում ֆայլի պարունակությունը ռաստերային էջերի), այլ ստեղծում է .pdf փաստաթղթեր, պահպանելով մուտքային ֆայլում առկա վեկտորական ինֆորմացիան:
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows XP/Vista/7
Պաշտոնական կայքը՝ http://7-pdf.de

Notepad++ 5.7
Windows-ի ստանդարտ Notepad-ը մնում է նույնը ստեղծման օրվանից ի վեր: Առաջարկվող բաց ծրագրային կոդով ծրագիրը հանդիասնում է հիանալի փոխարինում հին ու բարի սահմանափակ հնարավորություններով օժտված ու որոշ դեպքերում անհարմար Notepad-ին: Բացի նրանից, որ այն հասկանում է տեքստի կոդավորման բոլոր ժամանակակից սխեմաները (հիանալի աշխատում է Unicode-ի հետ), այն կարող է նաև գունավորել գրեթե բոլոր ծրագրային լեզուների սինտակսիսները, այսպիսով դարձնելով ծրագրային կոդը ընթեռնելի: Եթե գումարենք այս ամենին շատ ճկուն, կարգավորվող միջերեսը, ծրագրային հավելումներ (plugins) կցելու հնարավորոթյունը, ապա հասկանալի է, որ ծրագիրը պետք է տեղադրված լինի յուրաքանչյուր ծրագրավորողի (և ոչ միայն) համակարգչին:
Ապահովվող ՕՀ-եր՝ Windows 2000/XP/Vista/7, Linux (.tar, .gz)
Պաշտոնական կայքը՝ http://notepad-plus-plus.org

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Giveaway of the Day


Այսօր պատահաբար հանդիպեցի մի չափազանց հետաքրքիր կայքի: Դե, ինչ մեղքերս թաքցնենք, բոլորս էլ (մասնավորապես հայերս) օգտվում ենք անօրինական եղանակով ձեռք բերված ծրագրերից: Դու մի ասա, ինտերնետից հնարավոր է անվճար ձեռք բերել բավականին լավ ու պետքական ծրագրեր, որոնք որպես կանոն տարածվում են կոմերցիոն եղանակներով: Խոսքը այստեղ չի գնում բազմահազար warez պորտալներից մեկի, և ոչ էլ torrent/emule և այլ նման p2p ցանցերում տարածվող ֆայլերի մասին: Ներկայացնում եմ giveawayoftheday.com կայքը, որտեղ ամեն օր օրինական եղանակով կարող եք բեռնել մեկ լիցենզիոն ծրագիր (ներառյալ ակտիվացիայի բանալին): Կայքի հեղինակները պայմանագրեր են կնքում ծրագրերն արտադրող ընկերությունների հետ, ձեռք բերելով իրավունք մեկ օր անվճար տարածել դրանք: Օրինակ այսօր կարելի է բեռնել Paragon Drive Backup 9.5 Professional ծրագիրը, բայց պետք է շտապել, մոտ 10 ժամից առաջարկը ուժի մեջ չի լինի:

Թողնել մեկնաբանություն

Filed under Շաբաթվա կայքը

Ինչ դիտել?

Fringe — նոր հեռուստատեսային սերիալ հանրահայտ Lost-ի սցենարիստներից

Fringe-ը յուրահատուկ խառնուրդ է հին ու բարի Գաղտնի Նյութերի ու հենց նույն Lost-ի: Ֆեդերալ Հետախուզությունների Բյուրոի ագենտ Օլիվիա Դանհեմին հանձնարարում են պարզել ինքնաթիռի ամբողջ անձնակազմի ու ուղևորների խորհրդավոր մահվան պատճառները: Շուտով Օլիվիան հասկանում է, որ այն, ինչ տեղի է ունեցել օդանավում, վեր է մարդկային պատկերացումներից: Պատասխաններ գտնելու ակնկալիքով Օլիվիան թիմակցում է թեթև հանցանքների մեջ մեղադրվող Պիտեր Բիշոպի և նրա հոր՝ վերջին 17 տարին հոգեբուժարանում անցկացրած Ուոլտեր Բիշոպի հետ:

Ֆիլմի էպիզոդների անգլերեն տարբերակները անվճար կարելի է դիտել պաշտոնական կայքից:
Ինչպես նաև կարելի է բեռնել torrent ցանցից lostfilm.tv կայքից:

Թողնել մեկնաբանություն

Filed under Կինո և Հեռուստատեսություն