Tag Archives: block

Ինֆորմացիոն պատերազմներ

Դժվար թե ինչ-որ մեկը տեղյակ չլինի Թունիսում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմներին ու հեղաշրջմանը: ԶԼՄ-ները արդեն երկու ամիս է անընդհատ պատմում են դրա մասին:
Դեռևս տարվա սկզբին Թունիսի հատուկ ծառայությունները պարզել են, որ ընդդիմության անդամները հաղորդակցվում, հակակառավարական քարոզչություն են վարում և հավաքներ են կազմակերպում Facebook սոցիալական ցանցի օգնությամբ: Սա ի նկատի ունենալով, կառավարության պահանջով երկրի միակ ինտերնետ մատակարարը ISP-ի մակարդակով ներդրել է JavaScript կոդ, որի օգնությամբ հավաքվել է Facebook-ից օգտվող բոլոր քաղաքացիների մուտքանուններն ու գաղտնաբառերը (ինչ-որ ձևով HTTPS էջերը ներքին կարգով բերվել են HTTP-ի?): Շատերը կորցրել են իրենց հաշիվների կառավարումը:
Zuckerberg_sign.jpg
Հունվար ամսվա սկզբին, հաշվի առնելով Թունիսի բաժանորդներից ստացվող տարօրինակ բողոքները, սոց. ցանցի անվտանգության բաժնի վարիչ Ջո Սալլիվանը հանձնարարել է իր աշխատակիցներին պարզել բողոքների պատճառը: Նույն ամսում աշխատակիցները հասկանում են, որ գողացված են բոլոր թունիսցիների հաշիվները և որ «կողոպուտը» կազմակերպել են երկրի հատուկ ծառայությունները: Մեկ ուրիշ կազմակերպություն, գուցե, չփորձեր խթանել նման բարձր մակարդակով իրականացվող անօրինությունը: Այնուամենայնիվ, Հունվարի 10-ին թունիսցի օգտվողների համար սկսել է կիրառվել հատուկ երկմակարդակ մուտքի համակարգ՝ առաջին փուլում առաջարկվում է մուտքագրել սովորական մուտքանունն ու գաղտնաբառը, երկրորդում՝ տրված մարդկանց նկարներից գտնել օգտվողին ծանոթ նկարը: Այսպիսով Facebook-ը ձեռնոց է նետել թեև փոքր, բայց իրական պետության հասցեին: Զարմանալի չի լինի, եթե մոտ ապագայում Թունիսում կայքն ընդհանրապես արգելափակեն:

Advertisements

1 մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

7 օգտակար հավելում Google Chrome-ի համար

Google Chrome-ը, լինելով ամենաարագ ու հանրահայտ ինտերնետային browser-ներից մեկը, չորրորդ տարբերակից ի վեր հարստացավ մի շատ կարևոր հատկությամբ – այժմ ծրագրին կարելի է կցել բազմազան հավելումներ: Ներկայացնում եմ իմ կարծիքով ամենաօգտակար յոթ հավելումները:

google-chrome-logo
AdBlock v2.0.23
Չափազանց կարևոր հավելում է: Վեբ էջերից հեռացնում է գովազդները: Այսպիսով խնայում է էջերի բեռնման ժամանակը, և, ինչու չէ, նաև ձեր տրաֆիկը: Շատ ճկուն կարգավորվող հավելում է: Գովազդների հեռացումը կատարվում է ինչպես նախապես պատրաստված ֆիլտրների միջոցով (կա նաև ֆիլտր ռուսալեզու կայքերի համար), այնպես էլ օգտվողի կողմից կազմած ֆիլտրի միջոցով: Վերջին 2.0.23 տարբերակը հեռացնում է նույնիսկ YouTube վիդեո պորտալում տեսահոլովակների մեջ հայտնվող գովազդները:

YouTube Downloader v1.6.5
Դե, բացատրություններն ավելորդ են: Անունից հասկացվում է, թե ինչ է անում այս հավելումը: Շատ լավ աշխատում է YouTube-ի վերջերս թարմացրած հետ: Թույլ է տալիս ընտրել բեռնելիք վիդեո ֆայլի ֆորմատը (flv կոնտեյներ կամ mp4) և կետականությունը (resolution):

Zemanta v0.5.1
Այս հավելումը կհետաքրքրի բլոգերներին և նրանց, ովքեր շատ են օգտվում էլ. փոստից: Սրանով էլ. փոստերի և բլոգինգի տարածված հարթակների (wordpress.com, blogger, typepad) օնլայն խմբագրիչները հարստացվում են նոր, ճկուն գործիքներով: Zemanta-ն կարող է նաև կոնտեքստից կախված նկարներ, վիդեոներ ու նորություններ որոնել: Մի խոսքով, արժե փորձել:

Jango v1.0
Jango.com-ը անվճար ինտերնետային ռադիո ծառայություն է: Կարգավորվում է ձեր երաժշտական նախասիրություններին համապատասխան և ցանկացած պահի նվագում է ձեր նախընտրած երաժշտությունը: Jango հավելումը Chrome-ի համար թույլ է տալիս միշտ browser-Ի մի անկյունում ունենալ Jango-ի ռադիո player-ը:

WebPage Screenshot v4.5.4.2 
Այս մեկը թույլ է տալիս ձեզ արագ ու հեշտ «լուսանկարել» ինչպես ամբողջ վեբ էջեր, այնպես էլ վեբ էջերի հատվածներ և պահել նկարները png կամ jpg ֆորմատներով:

Shareaholic for Chrome v3.2
Կիսվեք հետաքրքիր էջերով ընկերների հետ Facebook, Twitter ցանցերով, ինչպես նաև էլէկտրոնային փոստով: Ունի էջին կարճ հղումներ գեներացնելու հնարավորություն (սա հատկապես կհետաքրքրի Twitter-ից օգտվողներին):

Forecastfox Weather 1.5.12
Հավելումը մեկ սեղմումով բերում է օգտվողի կողմից տրված քաղաքների առաջիկա 7 օրվա մանրամասն եղանակի տեսությունը: Աշխատում է accuweather.com ծառայության հիման վրա: Հայաստանի քաղաքները ևս հասանելի են:

1 մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն