Tag Archives: փող

Սկսվում է Google Summer of Code 2012-ը

Հարգելի coder-ներ/ծրագրորդներ/ծրագրավորողներ/software_engineer-ներ: Մեկնարկում է Google Summer of Code 2012-ը: Նրանց համար, ովքեր տեղյաք չեն այս ամենամյա հիանալի իրադարձության մասին, մի փոքր ծանուցում.

Google Summer of Code-ը կրթաթոշակներ է տրամադրում երիտասարդներին, ազատ կոդով պրոյեկտների համար ամառվա ընթացքում աշխատելու դիմաց: Շատ հայտնի ազատ կոդով ծրագրային ապահովում մշակող ընկերություններ (Red Hat, Fedora, GNU և այլն) հրապարակում են իրենց նախագծերը, որից հետո ընդունվում են դիմումներ ուսանողների կողմից, և ընդունված դիմումների տեր ուսանողները ողջ ամառվա ընթացքում աշխատում են նախագծերի հետ կապված առաջադրանքների վրա: Իրենց գործը հաջողությամբ ավարտած ուսանողները Google-ի կողմից արժանանում են $5000 արժողությամբ չեկի:

Google Summer of Code 2012-ի ժամանակացույցը
Փետրվարի 4 — GSoC-ի մեկնարկ
Մարտի 9 — Մարտի 12 — Հետաքրքրված կազմակերպությունները առաջարկում են իրենց նախագծերը
Մարտի 16 — Կազմակերպությունների ցուցակը հրապարակվում է GSoC-ի պաշտոնական կայքում
Մարտի 17 — Մարտի 25 — Հետաքրքրված ուսանողները քննարկում են նախագծերը կազմակերպությունների հետ
Մարտի 26 — Ապրիլի 6 — Ընդունվում են ուսանողների դիմումները
Ապրիլի 23 — Ուսանողների դիմումների ընդունում/մերժում
Մայիսի 21 — Օգոստոսի 27 — Ուսանողներն աշխատում են իրենց նախագծերի վրա
Օգոստոսի 27 — Արդյունքների ամփոփում

Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու և ավելի մանրամասն ժամանակացույցը ստանալու համար այցելեք ծրագրի պաշտոնական կայքը: Գրանցվե՛ք, մասնակցե՛ք, ձեռք բերեք ոլորտի առաջատարների հետ շփման փորձ, հաստատե՛ք գործնական կապեր… Բոլոր դիմողներին մաղթում եմ հաջողություն:

Թողնել մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Իրադարձություններ