Tag Archives: Ծրագրավորում

Սկսվում է Google Summer of Code 2012-ը

Հարգելի coder-ներ/ծրագրորդներ/ծրագրավորողներ/software_engineer-ներ: Մեկնարկում է Google Summer of Code 2012-ը: Նրանց համար, ովքեր տեղյաք չեն այս ամենամյա հիանալի իրադարձության մասին, մի փոքր ծանուցում.

Google Summer of Code-ը կրթաթոշակներ է տրամադրում երիտասարդներին, ազատ կոդով պրոյեկտների համար ամառվա ընթացքում աշխատելու դիմաց: Շատ հայտնի ազատ կոդով ծրագրային ապահովում մշակող ընկերություններ (Red Hat, Fedora, GNU և այլն) հրապարակում են իրենց նախագծերը, որից հետո ընդունվում են դիմումներ ուսանողների կողմից, և ընդունված դիմումների տեր ուսանողները ողջ ամառվա ընթացքում աշխատում են նախագծերի հետ կապված առաջադրանքների վրա: Իրենց գործը հաջողությամբ ավարտած ուսանողները Google-ի կողմից արժանանում են $5000 արժողությամբ չեկի:

Google Summer of Code 2012-ի ժամանակացույցը
Փետրվարի 4 — GSoC-ի մեկնարկ
Մարտի 9 — Մարտի 12 — Հետաքրքրված կազմակերպությունները առաջարկում են իրենց նախագծերը
Մարտի 16 — Կազմակերպությունների ցուցակը հրապարակվում է GSoC-ի պաշտոնական կայքում
Մարտի 17 — Մարտի 25 — Հետաքրքրված ուսանողները քննարկում են նախագծերը կազմակերպությունների հետ
Մարտի 26 — Ապրիլի 6 — Ընդունվում են ուսանողների դիմումները
Ապրիլի 23 — Ուսանողների դիմումների ընդունում/մերժում
Մայիսի 21 — Օգոստոսի 27 — Ուսանողներն աշխատում են իրենց նախագծերի վրա
Օգոստոսի 27 — Արդյունքների ամփոփում

Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու և ավելի մանրամասն ժամանակացույցը ստանալու համար այցելեք ծրագրի պաշտոնական կայքը: Գրանցվե՛ք, մասնակցե՛ք, ձեռք բերեք ոլորտի առաջատարների հետ շփման փորձ, հաստատե՛ք գործնական կապեր… Բոլոր դիմողներին մաղթում եմ հաջողություն:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Իրադարձություններ

Հումորը ծրագրավորման շուրջ 4

Ծրագրավորողները զրուցելիս

 

 

 

 

 
Ինչքան ժամանակ է նոր հումորներ ծրագրավորման շուրջ չենք տեղադրել բլոգում: Բայց դե, ինչպես ասում են, լավ է ուշ, քան ավելի ուշ (?)… Եվ այսպես – Հումորը ծրագրավորման շուրջ 4!

Իսկական ծրագրավորողը երբեք մեկնաբանություններ (comments) չի դնում իր գրած կոդում: Ինչու պետք է ինքը տանջվի գրի կոդը և ուրիշները առանց տանջվելու կարդան այն?

Մեկ Ազգ...

Ծրագրավորողին հարցնում են.
— Ինչպես ձեզ հաջողվեց այդքան կարճ ժամանակահատվածում տիրապետել անգլերենին?
— Ճիշտն ասած, շատ հեշտությամբ: Այնտեղ բոլոր բառերը C++ից են վերցրած:

Մարդու մասին կարծիք կազմելու մասին բավական է նայել նրա Temporary Internet Files-ը:

Ծրագիր գրելու էտապները

Զրուցում են երկու ծրագրավորող.
-Ինչով է տարբերվում ծրագրավորողը սովորական մահկանացուից
-Նրանով, որ նա կարող է պատասխանել հարցերի, որոնց պատասխանն արդեն տրված է:
-Օրինակ…
-Ինչի է հավասար 2×2=4?
-TRUE!

/Էս մի քանիսը ինչքան փորձեցի, չկարողացա լավ թարգմանել/
Роботы, пережившие временную остановку электропитания, рассказывают о синем экране в конце тоннеля…

-Привет! Что делаешь?
-Пресс качаю.
-А что это?
-Полезно для здоровия и для фигуры
-Дай ссылку, я тоже скачаю

Идет программист по стройке, вдруг с крана срывается огромный блок и падает ему на голову. “Tetris”, успел подумать программист.

Хиросима 45, Чернобыль 86, Windows 98…

1 մեկնաբանություն

Filed under Հումոր

Հումորը ծրագրավորման շուրջ 3

Շարունակում ենք հին ու գրեթե մոռացված բաժինը՝ հումորը ծրագրավորման շուրջ: Ինչպես նախկինում, կատակները/մեջբերումները կներկայացվեն նաև անգլերեն:

programmer-jokes-will-code-html-for-food

1. Մեջբերում Xerox-ի FORTRAN լեզվի գրքից “DATA հրամանագրի հիմնական նպատակն է հաստատուններին տալ կարՃ անուններ: Օրինակ՝ π թվի 3.141592653589793 արժեքն ամեն անգամ գրելու փոխարեն կարելի է դրա հետ կապել PI անունը: Սա նաև հարմար է այն առումով, որ կարիք չի լինի փոխել ծրագիրը եթե հետագայում π-ի արժեքը փոխվի”
"The primary purpose of the DATA statement is to give names to constants; instead of referring to pi as 3.141592653589793 at every appearance, the variable PI can be given that value with a DATA statement and used instead of the longer form of the constant. This also simplifies modifying the program, should the value of pi change."
— FORTRAN manual for Xerox computers

2. Իսկական ծրագրավորողները զարմանում են, երբ ճանապարհաչափը նրանց մեքենաներում 99,999-ից հետո ցույց չի տալիս 99,99A:
Real programmers are surprised when the odometers in their cars don’t turn from 99,999 to 99,99A.

3. C-ում հեշտությամբ կարող ես “կրակել ոտնաթաթիդ”: C++ ում մի փոքր դժվար է, բայց եթե կրակես, կվնասես ամբողջ ոտքդ: Բ. Ստրաուստրուպ
"C makes it easy to shoot yourself in the foot. C++ makes it harder, but when you do, it blows away your whole leg."
— Bjarne Stroustrup

bscap0001gc

4. Եթե Աստված թողներ «ծրագրավորումը» մարդկանց հույսին, մենք բոլորս կծնվեինք serial մուտքի/ելքի պորտերով:
If God had intended humans to program, we would be born with serial I/O ports.

5. Գիտությունն ու ծրագրավորումը տարբեր են իրարից, ինչպես հիդրոդինամիկան ու խողովակաշինությունը:
Science is to computer science as hydrodynamics is to plumbing.

6. DEBUGGING — հեռացնել ասեղները խոտի դեզից:
DEBUGGING : Removing the needles from the haystack.

7. Ու վերջում, եկեք տեսնենք թե ինչով են իրար նման ծրագրավորողներն ու թմրանյութեր վաճառողները.

Թմրանյութ վաճառող Ծրագրավորող
Դիմում են իրենց ծառայություններից օգտվողներին “user” բառով Դիմում են իրենց ծառայություններից օգտվողներին “user” բառով
“Առաջին չափաբաժինն անվճար է” “Անվճար tial տարբերակ”
Ունեն հարավ-արևելյան Ասիայից կարևոր ծանոթներ (նրանք օգնում են գործերն առաջ տանել) Ունեն հարավ-արևելյան Ասիայից կարևոր ծանոթներ (նրանք օգնում են debug անել ծրագրերը)
Ունեն տարօրինակ ժարգոն՝ “Stick”, “Rock”, “E” Ունեն տարօրինակ ժարգոն՝ “Java”, “ISDN”, “SCSI”
Արտադրանքը կախվածություն է առաջացնում Doom, Quake, Duke, CS կախվածություն է առաջացցում
   
Drug Dealers Computer Programmers
Refer to their clients as “users”. Refer to their clients as “users”.
“The first one’s free!” “Download a free trial version…”
Have important South-East Asian connections (to help move the stuff). Have important South-East Asian connections (to help debug the code).
Strange jargon: “Stick,” “Rock,” “Dime bag,” “E”. Strange jargon: “SCSI,” “RTFM,” “Java,” “ISDN”.
Their product causes unhealthy addictions. DOOM. Quake. SimCity. Duke Nukem 3D. ‘Nuff said.

Թողնել մեկնաբանություն

Filed under Հումոր

Հումորը ծրագրավորման շուրջ 2

Ծրագրավորողին մահից հետո տանում են քավարան, որպեսզի որոշեն ուր պիտի ուղարկեն՝ դժոխք, թե դրախտ: Նրան ասում են.
-Քեզ օգնելու համար թույլ ենք տալիս ժամանակավոր այցելել դժոխքը կամ դրախտը:
Ծրագրավորողը մտածում է, որ մոտավորապես պատկերացնում է, թե ինչպիսին է դրախտը ու որոշում է այցելել դժոխքը: Հրեշտակները տանում են նրան մի ծովափ, ուր արև է և շուրջբոլորը գեղեցիկ մերկ աղջիկներ են պարում:
Երբ նա վերադառնում է քավարան, տեսածից հիացած՝ խնդրում է որ իրեն տանեն դժոխք:
Նա հայտնվում է մի քարայրում, ուր շուրջը լավա է հոսում ու մարդկանց տագնապալից ճիչեր են լսվում:
-Բա ուր են աղջիկներն ու ծովափը, — հարցնում է նա հրեշտակներին:
-Էն քո տեսածը դժոխքի demo տարբերակն է, — պատասխանում են նրան:

***

Աշխարհի մարդկանց կարելի է բաժանել 10 խմբի՝ նրանք, ովքեր գիտեն բինար (երկուական) կոդը, ու նրանք ովքեր չգիտեն:

***

Համակարգչային բացատրական բառարանում…
. . .
. . .
Անվերջ Ցիկլ — տե՛ս Ցիկլ, Անվերջ
. . .
. . .
Ցիկլ, Անվերջ — տե՛ս Անվերջ Ցիկլ

***

Ծրագրավորողը ծովափով քայլելիս լամպ է գտնում: Երբ նա ձեռքով դիպչում է լամպին, Ջինն է հայտնվում և ասում.
-Են ամենակարող ջինն եմ: Կկատարեմ քո միակ ցանկությունը:
Ծրագրավորողը մի փոքր մտածելուց հետո գրպանից հանում է աշխարհի քարտեզը, մատը դնում է Իրաքի վրա և ասում է.
-Ուզում եմ, որ այնտեղ խաղաղություն լինի:
-Մարդիկ դարերով այնտեղ պատերազմում են, են անզոր եմ այս հարցում: Ուրիշ ցանկություն ասա:
-Դե լավ, ուզում եմ, որ իմ ծրագրերն օգտագործողները շատ գոհ լինեն դրանցից:
-…Տուր մի հատ էլ նաեմ քարտեզին…

***

Տեխ. Սպասարկող: Դուք բաց պատուհաններ ունեք այս պահին?
Զանգահարող: Գժվել եք, ինչ է? Դրսում 8 աստիճան է:

***

Դուռը թակում են:
-Ով է?
Երկար դադարից հետո.
-Java-ն

***

Windows XP-ի Error-ներ
• Smash forehead on keyboard to continue.
• Press any key to continue or any other key to quit.
• BREAKFAST.SYS halted… Cereal port not responding.
• Close your eyes and press escape three times.
• File not found. Should I fake it? (Y/N)
• Runtime Error 6D at 417A:32CF: Incompetent User.
• Enter any 11-digit prime number to continue.
• Bad command or file name! Go stand in the corner.
• Windows message: “Error saving file! Format drive now? (Y/Y)”
• Windows VirusScan 1.0 — “Windows found: Remove it? (Y/N)”

Թողնել մեկնաբանություն

Filed under Հումոր

Հումորը ծրագրավորման շուրջ

Այսօր պատահաբար հանդիպեցի մի հետաքրքիր էջի, մեջը լիքը կատակներ ծրագրավորողների մասին: Ռեսուրսը անգլերեն է և հնարավորինս չափ փորձեցի թարգմանել հայերեն: Անգլերեն տարբերակները ևս գրել եմ: Եթե գոնե մի քիչ հասկանում եք անգլերեն, կայդացեք օրիգինալ տարբերակները:

Երկու բիթ հանդիպում են իրար.
-Հիվանդ ես հա երևի?
-Չէ ուղղակի ինձ մի քիչ զրո եմ զգում:

Two bits meet. The first bit asks, “Are you ill?”
The second bit replies, “No, just feeling a bit off.”

***

Հարց. Ինչպես կարող է ծրագրավորողը մահանալ լոգանք ընդունելիս?
Պատասխան. Շամպունի ինստրուկցիայում կարդալով “Քսեք մազերին: Լվացրեք: Կրկնեք”: Անվերջ ցիկլ է:

Q. How did the programmer die in the shower?
A. He read the shampoo bottle instructions: Lather. Rinse. Repeat.

***

Հարց. Ինչու են ծրագրավորողները շփոթում Հելլոուինը և Սուրբ ծնունդը?
Պատասխան: Որովհետև Oct 31-ը հավասար է Dec 25-ին:

Why do programmers always mix up Halloween and Christmas?
Because Oct 31 equals Dec 25.

***
Մի մարդ սիգարետ է ծխում: Ընկերուհին ջղայնանում և ասում է “Չես տեսնում ինչ warning է գրած տուփի վրա – Ծխելը վնասակար է առողջությանը”:
Նա պատասխանում է “Ես ծրագրավորող եմ, ինձ միայն error-ներն են մտահոգում, և ոչ թե warning-ները:”

A man is smoking a cigarette and blowing smoke rings into the air. His girlfriend becomes irritated with the smoke and says, “Can’t you see the warning on the cigarette pack? Smoking is hazardous to your health!”
To which the man replies, “I am a programmer. We don’t worry about warnings; we only worry about errors.”

***
Երկու տող գնում են բար:
-Ինչ եք պատվիրում, – հարցնում է բարմենը
Առաջինն ասում է.
-Ինձ տվեք գարեջուր ու ճհամն 0սա2իճհիճ ս5աիճ77նի ա+սճհնի/*հ,.ի…
-Ներեցեք: Մոռացել են նրա վերջում տողի ավարտի սիմվոլ դնեն:

Two strings walk into a bar and sit down. The bartender says, “So what’ll it be?”
The first string says, “I think I’ll have a beer quag fulk boorg jdk^CjfdLk jk3s d#f67howe%^U r89nvy~~owmc63^Dz x.xvcu”
“Please excuse my friend,” the second string says, “He isn’t null-terminated.”

Շարունակելի…

1 մեկնաբանություն

Filed under Հումոր