Tag Archives: խնդիր

Շաբաթվա խնդիրը 12: Գիշեր, պապիկ, ծնողներ, երեխա, լապտեր…

Մի հարցրեք, թե ինչ էր անում այդ ընտանիքը գիշերով, նեղ կամուրջ ունեցող (կասկածելի) գետի մոտ, ու թե ուր էին շտապում ընտանիքի անդամները, բայց պատկերացրեք այդպիսի իրավիճակում հայտնված ընտանիք, ում մոտ որտեղից որտեղ հայտվել է մեկ լապտեր:

Ընդ որում ընտանիքը ունի հստակ պարամետրեր՝
Հայրը, որը կամուրջն անցնում է 1 րոպեում;
Մայրը, որն անցնում է 2 րոպեում;
Երեխան՝  5 րոպեում;
և
Պապիկը՝ 10 րոպեում:
Իսկ կամրջի վրա կարող են գտնվել ամենաշատը 2 հոգի, և քանի որ գիշեր է, անպայման պետք է վերցնեն լապտերը (միակ լապտերը):
Ընտանիքը պետք է անցնի կամուրջը որքան հնարավոր է կարճ ժամանակում, այնպես որ առաջարկում եմ օգնել նրանց, կրկին՝ որքան հնարավոր է շուտ 😉 :

Հ.Գ. Խնդրի համար շնորհակալություն պրն Բարխուդարյանին:

Advertisements

Մեկնաբանություններ (28)

Filed under Մտածենք...

Նարնջագույն և Կապույտ ռոբոտների խնդիրը

Այս ծրագրավորման խնդիրն առաջարկվել է Google Code Jams օնլայն ծրագրավորման մրցությի սահմաններում որպես որակավորման փուլի խնդիր: Խնդիրը բավականին զվարճալի է և հետաքրքիր, ուստի առաջարկում եմ, որ դուք ևս լուծեք:

portal-2-co-op

Չար Արհեստական Ինտելեկտը փակել է կապույտ և նարնջագույն ռոբոտներին տեստավորման սենյակում: Ռոբոտներից ամեն մեկը կանգնած է միջանցքում, որտեղ ամեն մետրի վրա տեղադրված է մի մեծ կոճակ՝ յուրաքանչյուր միջանցքում ընդհամենը 100 կոճակ {1, 2, … 100}: Ժամանակի 0 պահին երկու ռոբոտն էլ կանգնած են իրենց միջանցքների 1 համարի կոճակի մոտ: 1 վայրկյանի ընթացքում ռոբոտներից ամեն մեկը կարող է անել հետևյալ քայլերից մեկը՝
1. տեղափոխվել մեկ մետր առաջ
2. տեղափոխվել մեկ մետր ետ
3. սեղմել այն կոճակը, որի մոտ տվյալ պահին գտնվում է
4. կանգնել և ոչինչ չանել
Որպեսզի ԱԻ-ն դուրս թողնի նրանց սենյակից, ռոբոտները պետք է սեղմեն կոճակները ըստ նախապես տրված խիստ հաջորդականության: Օրինակ՝ O 2 O 7 B 96 O 65 B 1 նշանակում է նարնջագույնը պետք է սեղմի 2 համարի կոճակը, ապա 7 համարի, հետո կապույտը պետք է սեղմի իր միջանցքի 96 համարի կոճակը և այլն…
Ռոբոտներից յուրաքանչյուրը ի սկզբանե գիտի հրամանների հաջորդականությունը և ցանկացած պահին կարող է կապ հաստատել ընկերոջ հետ և պարզել, թե նա «ուր է հասել»:

090410_portal_2_coop_pax_preview_tԽնդրի պահանջը հետևալն է: Ունենալով մուտքում նմանատիպ հրամանների հաջորդականություներ, յուրաքանչյուր հաջորդականության համար տպել, թե նվազագույնը քանի վայրկյանից կարող են ռոբոտները կատարել ԱԻ-ի տեստը: Մուտքային ֆայլի առաջին տողում տրվում է հրամանների հաջորդականությունների քանակը, հաջորդ տողերում հրամանների հաջորդականությունից առաջ տրվում է տվյալ հաջորդականություններում հրամանների թիվը:

Մուտքային ֆայլի օրինակ
3
4 B 17 O 1 B99 O 75
2 O 18 B 26
3 O 45 B 64 O 1

Ելքային ֆայլ
103
27
92

Թողնել մեկնաբանություն

Filed under Մտածենք..., Ծրագրավորում

Շաբաթվա խնդիրը 10: Մեդիտացիա :)

Պատկերացրեք, թե Դուք միջնադարյան կայսր եք և վաղը Ձեզ մոտ շատ կարևոր տոնակատարություն է: Դուք 1000 շիշ գինի եք նախատեսել տոնակատարության համար, բայց պարզել եք, որ դրանցից մեկը թունավորված է: 
Թույնի միակ ախտանիշը մահն է, որը վրա է հասնում թույնն ընդունելուց 10-ից 20 ժամ հետո: Ձեր տրամադրության տակ ունեք ավելի քան հազար ստրուկ, մի խումբ մահապատժի դատապարտված բանտարկյալներ և 24 ժամ` միակ թունավորված շիշը հայտնաբերելու համար: Ձեր տոնակատարությունը կտապալվի, եթե թունավորվի անմեղ մարդ, և որպես խելացի կայսր Դուք պետք է գտնեք, թե որն է բանտարկյալների այն մինիմալ քանակը, որոնց ամեն շշից մի փոքր գինի տալով, կգտնեք թունավորված գինու շիշը 24 ժամում:

P.S. Խնդիրը լուծելու համար առաջարկում եմ ծալապատիկ նստել, ձեռքերը դնել ծնկներին` բութը միջնամատին միացրած,  և փակել աչքերը: Օմմմմ… հաջողություն: 😀

Մեկնաբանություններ (23)

Filed under Մտածենք...

Շաբաթվա խնդիրը 8: Լուցկիներ

Այս շաբաթ որոշեցի տեղադրել լուցկու հատիկներով խնդիրներ:

Գումարը` 20

Հավասարության ձախ մասում կատարել 1 գործողություն (հանել, ավելացնել կամ տեղափոխել 1 լուցկու հատիկ) այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն:

Ընդ որում խնդիրն ունի 2 լուծում:

Անձեռնմխելիները

Առանց որևէ լուցկու դիպչելու` ստանալ ճիշտ հավասարություն: 😀 

Եվ կրկին այդ կովերը…

Այս նկարում դուք կարող եք պատկերացնել կով. գուխը, կոտոշները, մարմինը, պոչը և ոտքերը: Կովը ձախ է նայում: Տեղափոխել 2 լուցկի այնպես, որ այն աջ նայի:

Մեկնաբանություններ (11)

Filed under Մտածենք...

Շաբաթվա խնդիրը 7–Էյնշտեյնի խնդիրը

euro2400-3858
Հաշվի առնելով մեր ընթերցողների շրջանակում տրամաբանական խնդիրների և հարցերի նկատմամբ հետաքրքրությունը, ես ևս կառաջարկեմ մի խնդիր: Ա. Էյնշտեյնը առաջարկել է այն դեռ անցած դարում և ենթադրել է, որ Երկրի բնակիչներից միայն 2%-ը կկարողանան լուծել այն: Միանգամից ասեմ, որ բարդ մաթեմատիկական գործողություններ պետք չեն, և ոչ էլ Հատուկ Հարաբերականության Տեսության իմացություն Smile… Պարզ լոգիկա:

 

Գիտենք հետևյալ փաստերը՝
1. Կա 5 տուն, բոլորը տարբեր գույների ներկված
2. Յուրաքանչյուր տանն ապրում է մի մի մարդ, ընդ որում բոլոր բնակիչները տարբեր ազգային պատկանելիություն ունեն
3. Յուրաքանչյուր բնակիչ օգտագործում է խիստ որոշակի տեսակի ըմպելիք, ծխում է խիստ որոշակի ֆիրմայի արտադրության ծխախոտ և տանը պահում է խիստ որոշակի տեսակի կենդանի
4. Հարևանների մեջ անհնար է գտնել մի զույգ, որ օգտագործեն նույն ըմպելիքը, կամ պահեն նույն կենդանուց կամ ծխեն նույն ծխախոտը

Հարևանների մասին հայտնի է հետևյալը՝
Անգլիացին ապրում է կարմիր տանը
Շվեդը շուն է պահում
Դանիացին թեյ է խմում
Կանաչ տունը տեղակայված է սպիտակից ձախ (համարեք, որ տները մեկը մյուսի կողքին են տեղակայված (այլ ոչ թե իրար դիմաց), հակառակ դեպքում երկու լուծում կստացվի)
Կանաչ տան բնակիչը սուրճ է խմում
Բնակիչը, որը ծխում է Pall Mall, թռչուն է պահում
Մեջտեղի տան բնակիչը կաթ է խմում
Դեղին տան բնակիչը Dunhill է ծխում
Նորվեգացին ապրում է առաջին տանը
Marlboro ծխողը ապրում է այն բնակչի տանը կից, ով կատու է պահում
Նա, ով ձի է պահում, ապրում է կից այն բնակչի տանը, ով Dunhill է ծխում
Winfield ծխող բնակիչը գարեջուր է խմում
Նորվեգացին ապրում է երկնագույն տանը կից
Գերմանացին Rothhams է ծխում
Marlboro ծխողը ապրում է այն բնակչի տանը կից, ով ջուր է խմում

Ուշադրություն, հարց՝ Ով է տանը ձուկ պահում?

Մեկնաբանություններ (11)

Filed under Մտածենք...

Շաբաթվա խնդիրը N6

Երեկ ու այսօր պատահական զուգադիպությամբ ինձ առաջարկեցին երկու խնդիր` երկուսն էլ կովի մասին 🙂 Եվ այսպես, առաջին խնդիրը, որն առաջարկել է Գրիգորյան Շուշանը.

Սովորեք հաշվել

Նկարում պատկերված է գոմ: Նախրապանը, որը գիտի հաշվել մինչև 10-ը, ամեն առավոտ հաշվում է կովերին հետևյալ կերպ. սկզբում գոմի մուտքից ուղիղ դեպի վերև 9 կով, հետո գոմի մուտքից ուղիղ այնուհետև աջ 9 կով, և նույնը ուղիղ հետո ձախ` կրկին 9 կով: Գիշերը գողերը գողանում են 2 կով, և մի կով էլ տեղափոխում են այնպես, որ նախրապանը առավոտյան չնկատի  կորուստը: Ինչպե՞ս են ուզում խաբել նախրապանին:

Փրկեք կովին (առաջարկել է Ավետիսյան Տաթևը)

Լուցկու հատիկներով կառուցված կովին ուզում են կրակել: Տեղափոխեք լուցկու երկու հատիկ այնպես, որ կովը չվնասվի 😀

Մեկնաբանություններ (5)

Filed under Մտածենք...

Անհնարին գլուխկոտրուկը

Հերթական անգամ youtube-ով “թափառելիս” հանդիպեցի այս շատ հետաքրքիր տեսահոլովակին:

Դիտեք այն, և փորձեք բացատրել, թե որտեղից առաջացավ ազատ տարածքը? Տեսահոլովակը մոնտաժված չէ և ձեզ չեն փորձում խաբել: Համոզվելու համար ինքներդ կարող բեռնել գլուխկոտրուկը և փորձել:

Մեկնաբանություններ (4)

Filed under Մտածենք..., Զարմանալի