Tag Archives: Երաժշտություն

Խելագար երաժշտություն

Որովհետև լավ երաժշտությունը պետք է շատ լինի…

Մեկնաբանեք, քննադատեք, ավելացրեք ձե՛ր սիրած խելագար մեղեդիները…

Advertisements

1 մեկնաբանություն

Filed under Երաժշտություն

Շաբաթվա կայքը — Jamendo

Jamendo-ն թույլ է տալիս անվճար ու լիովին օրինական եղանակով լսել և բեռնել երաժշտություն: Այստեղ տեղադրված ամբողջ երաժշտությունը տարածվում է Creative Commons լիցենզիայով, ինչը թույլ է տալիս անվճար, ոչ կոմերցիոն օգտագործման համար տրամադրել այն անհատներին, ընդ որում կարելի է բեռնել ինչպես առանձին ստեղծագործություններ, այնպես էլ ամբողջական ալբոմներ: Ներկա պահին կայքից հասանելի է 40488 ալբոմ:

Jamendo

Այցելել կայքը

Թողնել մեկնաբանություն

Filed under Շաբաթվա կայքը

Ամեն ինչ BitTorrent-ի մասին

Որտեղից կարելի է բեռնել ֆիլմեր, երաժշտություն, էլեկտրոնային գրքեր, ծրագրեր? Շատերի համար համացանցում ֆայլեր բեռնելու հիմնական աղբյուրը այսօր շատ տարածված ֆայլերի-վերբեռնման ծառայություններն են (file upload services), օրինակ՝ RapidShare, DepositFile և այլն: Սակայն դրանցից լիարժեք օգտվելու համար հարկավոր է բաժանորդագրվել և ամեն ամիս վճարումներ կատարել: Անվճար տարբերակի դեպքում ստիպված եք լինում սպասել, գովազդ դիտել, սահմանափակվում է ֆայլի բեռնման արագությունը և այլն… Ֆայլերի փոխանակման այլընտրանքային, շատ ավելի զարգացած տարբերակ է BitTorrent պրոտոկոլով ֆայլերի տարածումը: Առաջին հայացքից ոչ հմուտ օգտվողի համար այս տարբերակը խճճված ու բարդ է թվում, բայց բավական է մեկ անգամ հասկանալ դրա աշխատանքի սկզբունքները, և ամեն ինչ իր տեղը կընկնի:

Ինֆորմացիայի փոխանցումն համացանցով

Նախքան p2p (peer to peer) ցանցերի ստեղծումը, համացանցով ֆայլեր բեռնելու միակ տարբերակը http (hyper text transfer protocol) կամ ftp (file transfer protocol) պրոտոկոլներով բեռնումն էր: Այս եղանակը ունի մի շարք թերություններ: Նախ և առաջ, ֆայլերը տեղադրվում են դրանք առաջարկող կայքի սերվերի վրա, իսկ դա արդեն իսկ առաջացնում է մի շարք խնդիրներ՝ մեծ ծավալով ինֆորմացիան պահանջում է նույնքան մեծ տարողունակությամբ կոշտ սկավառակներ: Մյուս կողմից, եթե սերվերից միաժամանակ մեծ թվով օգտվողներ են բեռնում ինֆորմացիա, առաջանում է խթանում, ինչի արդյունքում լավագույն դեպքում սահմանափակվում է բեռնման արագությունը:

BitTorrent-ը

bittorrent

BitTorrent-ում ֆայլը ֆիզիկապես չի պահվում ինչ-որ կոնկրետ սերվերի վրա, այլ փոխանցվում է օգտվողից – օգտվողին: Երբ սկսում եք ֆայլ բեռնել, միաժամանակ փոխանցում եք նույն ֆայլը (կամ դրա մի մասը) մեկ այլ օգտվողի: Նույն ֆայլի տարբեր ֆրագմենտները կարող եք ստանալ միաժամանակ, տարբեր օգտվողներից: Ընդ որում, ինքներդ կարող եք կարգավորել ֆայլերը վերբեռնելու/ներբեռնելու մաքսիմալ թույլատրելի արագությունը:

bittorrent-works

Tracker-ները

Չնայած BitTorrent ցանցում ֆայլը պահելու համար առանձին սերվեր հարկավոր չէ, այնուամենայնիվ այն պետք է այսպես կոչված .torrent ֆայլերը պահելու համար: Յուրաքանչյուր առաջարկվող ֆայլի/ֆայլերի խմբի համար դրա .torrent ֆայլում պահվում են ֆայլը բաժանողների (seed) և ստացողների (peer) IP հասցեները, մեկնաբանությունները և այլն: .torrent ֆայլերը պահող սերվերները կոչվում են torrent tracker-ներ: Պետք չէ torrent tracker-ը շփոթել ինչ-որ ֆորումի հետ, որտեղ ըստ բաժինների տեղադրված են .torrent ֆայլերը և դրանց նկարագրությունները: Ֆուրումի առկայությունը ամենևին հարկավոր չէ:

BitTorrent-ը և օրենքը

Շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ BitTorrent-ը անօրինական ցանց է: Իրոք, դրանով շատ հաճախ տարածվում է ապօրինի կոնտենտ: Իրականում, նույն կոնտենտը կարող է տարածվել սովորական էլեկտրոնային փոստով կամ հենց նույն վեբ սերվերներով, այնպես որ, օրենսդրական տեսանկյունից, BitTorrent-ը դրանցից ոչնչով չի տարբերվում: tracker կայքերում ապօրինի ինֆորմացիա որպես այդպիսին չի տեղադրվում, չէ որ BotTorrent-ով տարածվող ֆայլերը պահվում են seed-երի և peer-երի համակարգիչներում միայն: Այլ կերպ ասած, շատ դժվար է օրենսդրորեն կառավարել, թե ինչ է տեղի ունենում BitTorrent ցանցում: Այնպես որ, BitTorrent-ը ապօրինի ցանց համարելու ոչ մի օրենսդրական հիմունքներ չկան:

Ինչ է հարկավոր BitTorrent-ից օգտվելու համար

Նախ և առաջ պետք է .torrent ֆայլերի հետ աշխատող ծրագիր՝ BitTorrent կլիենտ: Ամենատարածված ու կոմպակտ կլիենտը uTorrent-ն է, որը կարելի է բեռնել www.utorrent.com կայքից: Այնուհետև հարկավոր է գտնել պահանջվող .torrent ֆայլը: Դրանք կարելի է գտնել tracker-ներից կամ հատուկ որոնողական համակարգերից: Ահա ամենատարածվածների հասցեները՝
www.isohunt.com – անգլալեզու կոնտենտ որոնելու ամենահարմար համակարգերից մեկը
www.thepiratebay.org – այս կայքը հպարտանում է տարբեր երկրների կառավարական օրգաններից և կազմակերպություններից ստացված բողոքների թվով, որոնց սակայն, նա ոչ մի կերպ չի արձագանքել:
www.rutracker.org – հսկայական .torrent ֆայլերի ռուսալեզու շտեմարան: Դրանից օգտվելու համար հարկավոր է գրանցվել: Կայքի կանոնադրությունը խախտելու դեպքում հնարավոր է ձեզ այլևս .torrent ֆայլեր չթույլատրեն բեռնել, կամ ընդհանրապես վտարեն կայքից:
www.novafilm.tv – Հեռուստատեսային շոուներին, սերիալներին նվիրված tracker:
www.rutor.org – Շատ հարմար ռուսալեզու tracker:
Այսքանը… Միայն մնաց հիշեցնեմ, որ .torrent ֆայլերը tracker-ներից բեռնելուց առաջ ուշադրություն դարձնեք seed/peer-երի թվին: Եթե S = 0, .torrent ֆայլը համարվում է «հիվանդ» ֆայլ: Ամբողջական ֆայլը ցանցում առկա չէ: Ընդհանուր դեպքում, ինչքան մեծ է S-P թիվը, այնքան արագ է հնարավոր ֆայլի փոխանցումը (եթե, իհարկե բոլոր seed-երը dial-up-ով չեն փոխանցում ֆայլերը :D): Դե ինչ, հաջողություն:

BitTorrent-ի ապագան

BitTorrent-ի ամբողջ պոտենցիալը դեռևս բացահայտված չէ: Վերջերս կտրուկ զարգացում է սկսել ապրել torrent-հեռուստատեսությունը: Հատուկ սարքը հեռուստացույցին միացնելով հնարավոր է իրական ժամանակում հեռուստատեսային շոուներ/հոսքեր (streams) բեռնել torrent ցանցից ու դիտել հեռուստացույցի վրա: Այս եղանակից օգտվելու դեպքում այլևս հսկայածավալ և կառուցման ու սպասարկման համար հսկայական գումարներ պահանջող հեռուստատեսային կայաններ կառուցելու կարիք չկա: Հեռուստատեսային հոսքը այսպես ասած, «ինքն իրեն» ցուցադրվում է լսարանին:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

Շաբաթվա կայքը N2 — last.fm

Այս շաբաթվա կայքը կարելի է համարել երաժշտասերի դրախտը 🙂 Ներկայացնում եմ last.fm-ը: Այս բազմալեզու կայքում կարող եք հետևել համաշխարհային երաժշտական չարտերին, անվճար ու օրինական եղանակով բեռնել .mp3 երաժշտություն, անվճար գրանցվելու դեպքում լսել որակյալ օնլայն ռադիո: Կարող եք նաև իմանալ ամեն ինչ ձեր սիրած կատարողների մասին, ծանոթանալ գալիք լոկալ համերգներին և իմանալ, թե ինչպես կարելի է ձեռք բերել համերգի տոմսեր (ի դեպ, սա գործում է նույնիսկ Հայաստանում): Եվ թերևս կայքի ամենահետաքրքիր հատկությունը կայանում է նրանում, որ կարող եք ձեր սիրած երաժիշտի անունը որոնելով գտնել նմանատիպ կատարողներ: Կայքը հասանելի է նաև ռուսերենով:

Թողնել մեկնաբանություն

Filed under Շաբաթվա կայքը, Երաժշտություն

XFM-ը կազմել է վերջին տասնամյակի լավագույն ստեղծագործությունների ցուցակը

Հանրահայտ XFM ռադիոկայանը ավարտել է քվեարկությունն իր ունկնդիրների միջև և ըստ դրանց արդյունքների հրապարակել է վերջին տասնամյակի լավագույն 100 երաժշտական ստեղծագործությունների ցուցակը: Առաջին տեղն է զբաղեցրել The Killers երիտասարդ երաժշտական խմբի 2004 թվականի դեբյուտային ալբոմում տեղ գտած Mr Brightside երգը: Ցուցակում ամենաշատը երգեր ունեն անգլիական Muse ռոք խումբը և հենց նույն The Killers-ը: Ցուցակում տեղ են գտել յուրաքանչյուր խմբի մաինգամից չորս երգ: Ահա ոչ լրիվ ցուցակը: Ինչպես երևում է ցուցակից, տասնամյակի լսարանը ռոք է նախընտրում:

1. The Killers: ‘Mr Brightside’
2. Arctic Monkeys: ‘I Bet That You Look Good On The Dancefloor’
3. Kings Of Leon: ‘Sex On Fire’
4. Muse: ‘Knights Of Cydonia’
5. Elbow: ‘One Day Like This’
6. The White Stripes: ‘Seven Nation Army’
7. Ian Brown: ‘F.E.A.R.’
8. The Strokes: ‘Last Nite’
9. The Killers: ‘Somebody Told Me’
10. MGMT: ‘Kids’

P.S. Ես ինքս Muse-ի երկրպագու եմ ու եթե ծանոթ չեք նրանց ստեղծագործություններին, անպայման ծանոթացեք:

Թողնել մեկնաբանություն

Filed under Երաժշտություն