Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 6—ի պատասխանները.
- Վիճակահանություն
- Ծափահարությունների տևողությունը
- Բուրգեր
- Մեծ դեպրեսիա
- Լուսանկար (Ժոզեֆ Նիսեֆոռ Նեյպսը 1826թ.-ին մետաղական թիթեղի վրա ստացավ աշխարհում առաջին լուսանկարը, որը պատված էր ասֆալտի բարակ շերտով, իսկ խոստումը՝ «ծիտիկը թռավ»)
- թանաք
- ձուկ
- մնացած 3 անիվները
- Ֆրանսիա և ԱՄՆ, խոսքը Ազատության արձանի մասին է
- Շրջանաձև ծռված
- Նոստրադամուսի գուշակություններում «սով» բառը հանդիպում է 38 անգամ, «ժանտախտ»-ը` 42 անգամ, «կրակ»-ը` 78, «արյուն»-ը` 89, «ճակատամարտ»-ը` 111 անգամ: Իսկ ո՞ր բառն է հանդիպում ամենաշատը` 139 անգամ:
- Շառլ դը Գոլլը Ֆրանսիայի մասին. «Ինչպես կարելի է ղեկավարել մի երկիր, որտեղ 246 տեսակ ի՞նչ կա»:
- Հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը ոչ մի անգամ չի զանգել իր մորն ու կնոջը: Ինչու՞:
- Այս երևույթը կատարվել և կատարվում է բոլորիս հետ, քանզի դա կենսական կարևոր երևույթ է: Հնարավոր չէ անել դա բաց աչքերով: Դա անելուց հետո տարբեր երկրներում շրջապատի մարդիկ տարբեր ձև են արձագանքում. օրինակ Մոնղոլիայում ասում են` «Թող Աստված ների քեզ», իսկ Ֆրանասիայում և Չեխիայում հակառակը` «Աստված օրհնի»: Այժմ անվանեք ոչ թե երևույթը, այլ թե ինչպես են արձագանքում այս երևույթի ականատեսները Հայաստանում:
- Նա համարվում է անգլիական գրականության «Առաջին Լեդին»: Իր կարճատև կյանքի ընթացքում նա գրել է 6 վեպ, որոնք աչքի են ընկնում իրենց նրբաճաշակ «անգլիական» հումորով, գործող անձանց կերպարների ռեալիստական կատարյալ նկարագրությամբ, հոգեբանական ապրումների փոխանցմամբ:
- Այս վեպը աշխարհի ամենահայտնի վեպերից մեկն է, էկրանավորվել է ավելի քան 25 անգամ: Այն գրվել է ընդամենը 3 շաբաթում: Հրապարակումից հետո բոլոր բրիտանական քննադատները դատապարտեցին այն որպես անբարոյական ստեղծագործություն, որոշ քննադատներ պահանջեցին արգելքի տակ դնել այն, իսկ վեպի հեղինակին` դատական պատժի ենթարկել, հասարակական բարոյականությունը վիրավորելու համար, սակայն սովորական ընթերցողների կողմից վեպն ընդունվեց մեծ խանդավառությամբ: Այժմ անվանեք ոչ թե վեպը, այլ հեղինակին, ով 2007 թվականին, BBC-ի անցկացրած հատուկ հարցման արդյունքում դարձավ Մեծ Բրիտանիայի ամենասրամիտ մարդը, անցնելով Շեքսպիրին և Չերչիլին:
- Ամենաշատը քանի՞ ձի կարելի է տեղավորել շախմատի տախտակի վրա այնպես, որ նրանք իրար չհարվածեն:
- Մի փոքր պատմություն հայտնի էպոսից. «Շատ հայտնի գետի մի ափին ապրում էր արքայադուստ Շավան, իսկ մյուս ափին քաջարի Վարա իշխանը… Դարեր ի վեր նրանք այդպես էլ չկարողացան ապրել միասին…»: Ո՞ր երկրի էպոսից էր այդ հատվածը, որի գլխավոր հերոսներն են Շավան և Վարան:
- Մենք բոլորս կյանքի ընթացքում դա ունենում ենք անխտիր 2 անգամ, իսկ 3-րդ անգամ ունենալու պետք է վճարենք: Ի՞նչն է դա:
- Այդ մասնագիտության տեր մարդու հետ հարցազրույցի ժամանակ նա խոստովանեց, որ նախանձում է նկարիչին , քանի որ նրա ստեղծագործությունը շատ երկար է պահպանվում, իսկ իրենը հաշված րոպեներում անհետանում է: Ի՞նչ մասնագիտություն ունի նա: