Tag Archives: արտադրություն

Nokia World 2011

Հոկտեմբերի 26-27-ին Լոնդունում կայացավ Nokia-ի վերջին արտադրանքի և փորձնական տեխնոլոգիաների Nokia World պաշտոնական ցուցահանդեսը: Պետք է ասել, որ երկու տարի առաջբջջային հեռախոսների վաճառքով առաջատար ընկերությունը միջին և թանկ արժողության հեռախոսների սեգմենտում դեռ պայքարում է (և բավականին հաջող) Android-ների և iPhone-ների հետ:
Նախ, պետք է նշել, որ կայացավ այն, ինչի մասին երկար «բամբասում» էին ինտերնետում, ոմանց սա կարող է գոհացնի, ոմանց մոտ դժգոհություններ առաջացնի – Nokia-ն ներկայացրեց իր Windows Phone 7.5 Mango-ով աշխատող մոդելները: Nokia-ի հետ համագործակցելը թերևս կարելի է համարել Microsoft-ի ամենալուրջ քայլը իր նոր Windows Phone-ը առաջ տանելու հարցում: Կարդարանան արդյոք ընկերությունների սպասելիքները, ցույց կտա ժամանակը:
Untitled-2
Ավելի հետաքրքրական են Nokia-ի նոր տեխնոլոգիական լուծումները: Հիանալի է ճկուն էկրանով պլանշետի պրոտոտիպը (այո, այո, իրական աշխատող սարք են ցուցադրել): Դիտեք տեսանյութը.

Ճկվող էկրանով պլանշետի պրոտոտիպը

Ի միջի այլոց, ցուցահանդեսից օրեր անց Samsung-ը հայտարարել է, որ պատրաստվում է 2012-ին սկսել նման էկրաններով հեռախոսների թողարկումը:
Հետաքրքվողներին առաջարկում եմ դիտել ֆիննական ընկերության  N9 հեռախոսի արտադրման պրոցեսի մասին պատմող տեսանյութը: Մասնագետների կարծիքով, iPhone-ի թողարկման օրվանից սա  hardware դիզայնի տեսանկյունից ամենանշանակալից սարքավորումն է: Դժվար չէ նկատել, որ արտաքինից N9-ը գրեթե նույնությամբ կրկնում է Lumia 800 Windows Phone-ը (տե՛ս նկարը):

Nokia N9 սմարթֆոնի արտադրության պրոցեսը

Եվ վերջում, առաջարկում եմ կարդալ բլոգում վաղուց տեղադրված iPhone-ները արտադրող Foxconn գործարանի մասին հոդվածը… Նույնիսկ անհնար է համեմատել ինքնասպանության մասին երազող Foxconn-ի աշխատողների վիճակը և Nokia-ի գործարանում տիրող մթնոլորը:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Չինական IT ինդուստրիայի իրականությունը

foxconnwages
Foxconn ընկերությանը պատկանող, Չինաստանի Շենզեն քաղաքում գտնվող գործարանում աշխատում են 420,000 չինացի: Այստեղ են արտադրում մեր օգտագործած էլեկտրոնային սարքերից շատերում տեղադրված մասեր, Foxconn-ի միկրոսխեմաները նույնիսկ տեղադրված են iPhone-ներում: Կարող է տպավորություն ստեղծվել, որ նման հաջողակ ընկերությունը պետք է որ լավագույն աշխատանքային և ապրուստի պայմաններով ապահովի իր աշխատակիցներին: Սակայն իրականությունը բոլորլովին այլ է:
Նախ սկսենք նրանից, որ այդ բոլոր 420000 չինացիները բնակվում են 2,1 քառակուսի կիլոմետր մակերեսում կառուցված հանրակացարանում:
img_1067_01
Վերջերս այնքան էր բարձրացել աշխատանքային շատ ծանր գրաֆիկի ու թշվառ ապրելակերպի պատճառով ինքնասպանություն գործող աշխատակիցների թիվը, որ ընկերությունը «ստիպված» ցանցեր սկսեց տեղադրել հանրակացարանի մասնաշենքերի տակ:
500x_img_1077_01
Մայիս ամսին այս ցանցերի տեղադրումից հետո ինքնասպանությունների դեպքեր այլևս չեն գրանցվել (հաստատ ինքնասպանության փորձերի դեպքեր գրանցված կլինեն):
Հանրակացարանի յուրաքանչյուր 6 քառակուսի մակերեսանոց սենյակում ապրում է 8 մարդ և յուրաքանչյուր 5 սենյակի համար միջացնքում տեղադրված է մեկ հեռուստացույց:
500x_img_1069_01
Աղբյուրը՝ http://gizmodo.com, WIRED ամսագիր
Հեղինակ՝ Ջոել Ջոնսոն (Joel Johnson)

Չգիտեմ նույնիսկ ինչու որոշեցի տեղադրել այս գրառումը բլոգում: Գուցե որ հասկանանք ինչպիսին է մարդկանց կյանքը որոշ երկրներում ու սկսենք գտահատել մերը? Հետևությունները թողնում եմ ձեզ…

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

Միկրոչիպերի կյանքի սկիզբը

Մենք բոլորս ամեն օր օգտվում ենք համակարգիչներից, բջջային հեռախոսներից, պլեյերներից և շատ ուրիշ կենցաղային սարքերից: Այդ բոլոր սարքերը կառավարվում են պրոցեսորների կողմից: Բայց երևի շատ քչերն են մտածել թե ինչպես են այդ փոքրիկ սարքերը այդքան ֆունկցիա կատարում և թե ինչպես են դրանք պատրաստվում? Առաջին հարցին կպատասխանեմ մի ուրիշ օր, իսկ հիմա ավելի մանրամասն պատմեմ միկրոպրոցեսորների կամ միկրոչիպերի պատրա ստման մասին:

Figure_02

Միկրոչիպը կարելի է պատկերացնել որպես շատ փոքր տպասալ: Ովքեր չգիտեն, ասեմ, որ տպասալերը դրանք են կանաչ գույնի պլատաներն են, որ դրվում են օրինակ հեռուստացույցի մեջ: Միկրոչիպերը պատռաստվում են սիլիցիումի բյուրեղից (նշեմ, որ սիլիցիումը ամենատարածված նյութերից մեկն է, և մեծ քանակությամբ սիլիցիում կա ծովափի ավազի մեջ): Սկզբում պատրաստվում է սիլիցիումի մեծ գլան (մոտ 30-35սմ տրամագծով) էպիտացիալ աճի միջոցով: Այսինքն վակումի մեջ դրվում է սիլիցիումի մի կտոր և այն լցվում է սիլիցիումով հարուստ գազով: Գազի մոլեկուլները գալիս, կպնում են սիլիցիումի կտորին՝ ստեղծելով բյուրեղացանցը: Սիլիցիումի գլանը բաժանում են բազմաթիվ բարակ դիսկերի, որոնք կոչվում են wafer (պատկերված է նկարում): Մեկ վաֆերի վրա ստանում են բազմաթիվ միկրոչիպեր:

wafer

Վաֆերի մակերեսը օքսիդացնում են և պատում ֆոտոռեզիստով՝ մի նյութով, որը փոխում է իր հատկությունները լուսի ազդեցությունից: Ֆորեռեզիստի վրա հատուկ դիմակի միջով անցկացնում են լույսը: Լույսի ազդեցությունից փոխված նյութը, ինչպես նաև նրատակ եղած օքսիդը քայքայվում են հատուկ քիմիկատներով: Բացված անցքից սիլիցիումի մեջ ներմուծվում են դոնորներ կամ ակցեպտորներ՝ ստանալով տրանզիստորի p կամ n տիրույթ (Սրանց մասին կխոսենք ուրիշ օր) կամ մետաղ՝ ստանալով միացումներ: Այս փուլը կոչվում է ֆոտոլիտոգրաֆիա:

photolithography

Սա կրկնվում է մի քանի անգամ ստանալով տարբեր էլեմենտներով տարբեր շերտեր:

p20003222g13001

Պատրաստ միկրոչիպի բյուրեղը տեղադրվում է պատյանի մեջ, միացվում են մուտքի/ելքի կոնտակտները: Այսքանով ավարտվում է միկրոպրոցեսորի կյանքի առաջին փուլը, և այն ուղարկվում է թեստավորման և հետագա շահագործման:

Ես նկարագրեցի միկրոչիպի պատրաստումը ամենապարզ ձևով: Իրականում այն շատ ավելի բարդ գործ է, և երևի նույնիսկ գործարանի աշխատողները լիովին այն չեն պատկերացնում:

Մի ուրիշ օր կպատմեմ միկրոպրոցեսորի աշխատանքի սկբունքը:

Կարդա նաև՝ Քո համակարգչի ճարտարապետությունը — Մայր Բորդ
Microsoft-ը և IBM-ը «տպում են» պրոցեսորը և վիդեո-պրոցեսորը 45nm չիպի վրա

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն