Tag Archives: աշխատանք

Սկսվում է Google Summer of Code 2012-ը

Հարգելի coder-ներ/ծրագրորդներ/ծրագրավորողներ/software_engineer-ներ: Մեկնարկում է Google Summer of Code 2012-ը: Նրանց համար, ովքեր տեղյաք չեն այս ամենամյա հիանալի իրադարձության մասին, մի փոքր ծանուցում.

Google Summer of Code-ը կրթաթոշակներ է տրամադրում երիտասարդներին, ազատ կոդով պրոյեկտների համար ամառվա ընթացքում աշխատելու դիմաց: Շատ հայտնի ազատ կոդով ծրագրային ապահովում մշակող ընկերություններ (Red Hat, Fedora, GNU և այլն) հրապարակում են իրենց նախագծերը, որից հետո ընդունվում են դիմումներ ուսանողների կողմից, և ընդունված դիմումների տեր ուսանողները ողջ ամառվա ընթացքում աշխատում են նախագծերի հետ կապված առաջադրանքների վրա: Իրենց գործը հաջողությամբ ավարտած ուսանողները Google-ի կողմից արժանանում են $5000 արժողությամբ չեկի:

Google Summer of Code 2012-ի ժամանակացույցը
Փետրվարի 4 — GSoC-ի մեկնարկ
Մարտի 9 — Մարտի 12 — Հետաքրքրված կազմակերպությունները առաջարկում են իրենց նախագծերը
Մարտի 16 — Կազմակերպությունների ցուցակը հրապարակվում է GSoC-ի պաշտոնական կայքում
Մարտի 17 — Մարտի 25 — Հետաքրքրված ուսանողները քննարկում են նախագծերը կազմակերպությունների հետ
Մարտի 26 — Ապրիլի 6 — Ընդունվում են ուսանողների դիմումները
Ապրիլի 23 — Ուսանողների դիմումների ընդունում/մերժում
Մայիսի 21 — Օգոստոսի 27 — Ուսանողներն աշխատում են իրենց նախագծերի վրա
Օգոստոսի 27 — Արդյունքների ամփոփում

Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու և ավելի մանրամասն ժամանակացույցը ստանալու համար այցելեք ծրագրի պաշտոնական կայքը: Գրանցվե՛ք, մասնակցե՛ք, ձեռք բերեք ոլորտի առաջատարների հետ շփման փորձ, հաստատե՛ք գործնական կապեր… Բոլոր դիմողներին մաղթում եմ հաջողություն:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Իրադարձություններ

Նա, ով վախեցնում է Sony-ին և Microsoft-ին

Բավականին վերջերս, մի քանի տարի առաջ iPhone-ի գործարանային ծրագրային ապահովման (firmware) պաշտպանական համակարգի շրջանցումով (սրան շատերն անվանում են jailbreak) հանրահայտ դարձած, Geohot մականունով ներկայացող հաքերը հայտնել է, որ իրեն հաջողվել է նույն հնարքն անել Sony ընկերության PlayStation 3 խաղային կոնսոլի հետ: Sony-ն, որը 5 տարի է արտադրում է իր «անհաղթ» սարքը, ուղղակի ցնցված է նման հայտարարությունից: Ավելին, Sony Computer Entertainment America (SCEA) ընկերությունը դատական գործ է պատրաստում ամերիկաբնակ երիտասարդի դեմ: Geohot-ը վախեցնում է էլեկտրոնիկա արտադրող գիգանտին ծրագիր թողարկելու մտադրությամբ, որի օգնությամբ յուրաքանչյուր ոք կկարողանա տնային պայմաններում «կալանազրկել» իր համանման սարքը: «Ես, իմ Playstation 3-ը» – մոտավորապես նման կերպ է արդարանում երիտասարդը իր արարքի համար:
Ավելի ուշ վերոհիշյալ անձը համարձակ հայտարարություն է արել, որ ցանկանում է ձեռք բերել Windows Mobile 7 ՕՀ-ով հեռախոս և մի քիչ «փորփրել» այն: Լուրեր են պտտվում, որ այս հայտարարությունից հետո նրա հետ կապնվել է անձամբ ՕՀ-ի մշակմամբ զբաղվող, Microsoft-ի ենթաբաժնի տնօրեն Բրենդի Ուոտսոնը, և նրան աշխատանք է առաջարկել ընկերությունում, նաև խոստանալով, որ ցանկության դեպքում կնվիրի Windows Mobile 7-ով հեռախոս: Համաձայնեք, բավականին խորամանկ քայլ է բոլորի հետ դատական գործեր փնտրող Microsoft-ից:
Հաքերը վարում է իր բլոգը, և նույնիսկ իր սեփական շահերի պաշտպանման մասին երգ է ձայնագրել, որը YouTube-ում ավելի քան 1,5 միլիոն դիտող է հավաքել:

«Ոչ Sony-ին»???

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Չինական IT ինդուստրիայի իրականությունը

foxconnwages
Foxconn ընկերությանը պատկանող, Չինաստանի Շենզեն քաղաքում գտնվող գործարանում աշխատում են 420,000 չինացի: Այստեղ են արտադրում մեր օգտագործած էլեկտրոնային սարքերից շատերում տեղադրված մասեր, Foxconn-ի միկրոսխեմաները նույնիսկ տեղադրված են iPhone-ներում: Կարող է տպավորություն ստեղծվել, որ նման հաջողակ ընկերությունը պետք է որ լավագույն աշխատանքային և ապրուստի պայմաններով ապահովի իր աշխատակիցներին: Սակայն իրականությունը բոլորլովին այլ է:
Նախ սկսենք նրանից, որ այդ բոլոր 420000 չինացիները բնակվում են 2,1 քառակուսի կիլոմետր մակերեսում կառուցված հանրակացարանում:
img_1067_01
Վերջերս այնքան էր բարձրացել աշխատանքային շատ ծանր գրաֆիկի ու թշվառ ապրելակերպի պատճառով ինքնասպանություն գործող աշխատակիցների թիվը, որ ընկերությունը «ստիպված» ցանցեր սկսեց տեղադրել հանրակացարանի մասնաշենքերի տակ:
500x_img_1077_01
Մայիս ամսին այս ցանցերի տեղադրումից հետո ինքնասպանությունների դեպքեր այլևս չեն գրանցվել (հաստատ ինքնասպանության փորձերի դեպքեր գրանցված կլինեն):
Հանրակացարանի յուրաքանչյուր 6 քառակուսի մակերեսանոց սենյակում ապրում է 8 մարդ և յուրաքանչյուր 5 սենյակի համար միջացնքում տեղադրված է մեկ հեռուստացույց:
500x_img_1069_01
Աղբյուրը՝ http://gizmodo.com, WIRED ամսագիր
Հեղինակ՝ Ջոել Ջոնսոն (Joel Johnson)

Չգիտեմ նույնիսկ ինչու որոշեցի տեղադրել այս գրառումը բլոգում: Գուցե որ հասկանանք ինչպիսին է մարդկանց կյանքը որոշ երկրներում ու սկսենք գտահատել մերը? Հետևությունները թողնում եմ ձեզ…

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն