Category Archives: IT Նորություններ

Թողարկվել է Windows 8 Consumer Preview-ն


Փետրվարի 29-ին թողարկվել է Windows 8 Consumer Preview-ն: Այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է բեռնել, տեղադրել և փորձարկել այդքան աղմուկ հանած ՕՀ-ի փորձնական տարբերակը: Microsoft-ը զգուշացնում է, որ այն զերծ չէ թերություններից ու, հնարավոր է, լիարժեք չաշխատի: Մեր մեջ ասած, շատերն էին անցել Windows 8-ի դեռևս Developer Preview-ի թողարկման պահից: Տարբեր ֆորումներում զետեղված գրառումները փաստում են այդ մասին:

Թողնել մեկնաբանություն

by | Մարտի 1, 2012 · 6:33 ե.

Nokia World 2011

Հոկտեմբերի 26-27-ին Լոնդունում կայացավ Nokia-ի վերջին արտադրանքի և փորձնական տեխնոլոգիաների Nokia World պաշտոնական ցուցահանդեսը: Պետք է ասել, որ երկու տարի առաջբջջային հեռախոսների վաճառքով առաջատար ընկերությունը միջին և թանկ արժողության հեռախոսների սեգմենտում դեռ պայքարում է (և բավականին հաջող) Android-ների և iPhone-ների հետ:
Նախ, պետք է նշել, որ կայացավ այն, ինչի մասին երկար «բամբասում» էին ինտերնետում, ոմանց սա կարող է գոհացնի, ոմանց մոտ դժգոհություններ առաջացնի – Nokia-ն ներկայացրեց իր Windows Phone 7.5 Mango-ով աշխատող մոդելները: Nokia-ի հետ համագործակցելը թերևս կարելի է համարել Microsoft-ի ամենալուրջ քայլը իր նոր Windows Phone-ը առաջ տանելու հարցում: Կարդարանան արդյոք ընկերությունների սպասելիքները, ցույց կտա ժամանակը:
Untitled-2
Ավելի հետաքրքրական են Nokia-ի նոր տեխնոլոգիական լուծումները: Հիանալի է ճկուն էկրանով պլանշետի պրոտոտիպը (այո, այո, իրական աշխատող սարք են ցուցադրել): Դիտեք տեսանյութը.

Ճկվող էկրանով պլանշետի պրոտոտիպը

Ի միջի այլոց, ցուցահանդեսից օրեր անց Samsung-ը հայտարարել է, որ պատրաստվում է 2012-ին սկսել նման էկրաններով հեռախոսների թողարկումը:
Հետաքրքվողներին առաջարկում եմ դիտել ֆիննական ընկերության  N9 հեռախոսի արտադրման պրոցեսի մասին պատմող տեսանյութը: Մասնագետների կարծիքով, iPhone-ի թողարկման օրվանից սա  hardware դիզայնի տեսանկյունից ամենանշանակալից սարքավորումն է: Դժվար չէ նկատել, որ արտաքինից N9-ը գրեթե նույնությամբ կրկնում է Lumia 800 Windows Phone-ը (տե՛ս նկարը):

Nokia N9 սմարթֆոնի արտադրության պրոցեսը

Եվ վերջում, առաջարկում եմ կարդալ բլոգում վաղուց տեղադրված iPhone-ները արտադրող Foxconn գործարանի մասին հոդվածը… Նույնիսկ անհնար է համեմատել ինքնասպանության մասին երազող Foxconn-ի աշխատողների վիճակը և Nokia-ի գործարանում տիրող մթնոլորը:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Google-ի վերջին «ցնցումները»

Շատերդ երևի նկատած կլինեք, որ Google-ը վերջերս փոխել է իր գրեթե բոլոր ծառայությունների վեբկայքերի միջերեսը:
Որոնման համակարգի միջերեսի փոփոխությունները առավել վառ երևում են անգլալեզու Google.com էջի վրա: Հաճելի է նկատել, որ այժմ կարելի է նախկին սպիտակ հետին պլանը փոխարինել Picasa ծառայությունում տեղադրված ցանկացած բաց նկարի հետ: Capture
Փոփոխության են ենթարկվել նաև որոնման կոճակները և արդյունքների էջում տեղադրված փոքրիկ իկոնները: Ավելացվել է something different (որևէ այլ բան) վերնագրով հղումների խումբը (ձախ վահանակի ներքևի մասում): Google-ը ներկայացրել է նաև իր Facebook-ի Like կոճակի իր այլընտրանքը՝ +1 կոճակը:
Capture2
Ձևափոխումներից անմասն չի մնացել նաև Gmail-ը, որոնման միջերեսի հետ համատեղելի միջերեսով theme հայտնվել է նաև էլեկտրոնային փոստի ծառայության կայքում:
Capture3
Եվ սա դեռ ամենացնցող նորությունը չէ: Google-ը սահմանափակ թեստավորման համար հրապարակել է իր սոցիալական ծառայությունների Project Google+ անունը կրող փաթեթը, որի մեջ մտնում են Circles, Instant Upload, Hangouts, Sparks, Huddle ծառայությունները:
Capture4
Circles-ը թույլ է տալիս խմբավորել ծանոթ մարդկանց հատուկ շրջանների մեջ, այնուհետև ավելի հարմար նրանց հետ շփվելու համար:
image
Hangouts-ը ներկայացնում է օնլայն վիդեո չաթ, որին միաժամանակ կարող են մասնակցել մինչև տաս օգտվող: Ընդ որում կենտրոնական, մեծ շրջանակում հայտնվում է այն մասնակցի պատկերը, ով տվյալ պահին առավել բարձր է խոսում:
image
Instant Upload ծառայությունը թույլ է տալիս միանգամից Android համակարգով աշխատող սարքով նկարած ֆոտոնկարների և տեսահոլովակների պատճեները վերբեռնել Picasa-ի սերվեր: Sparks-ը միջոցով կարելի է կառավարել օգտվողի հետաքրքությունների ցուցակը:
Huddle-ը խմբակային չաթ է, որին կարելի է մասնակցել ցանկացած համատեղելի սարքով (դեռևս միայն Android պլատֆորմով աշխատող սարքերով):
imageGoogle+ Project-ը դեռևս հասանելի է հատուկ հրավերներով, բայց շատ շուտով կհանձնվի «գլոբալ շահագործման»:
Ինչպես ասում են, ձուկը ծովում,
բայց ընկերությունն արդեն հայտարարել է, որ պլանավորում է ընդլայնել առաջարկվող ծառայությունների ցանկը:

Մեկնաբանություններ (2)

Filed under IT Նորություններ

Նա, ով վախեցնում է Sony-ին և Microsoft-ին

Բավականին վերջերս, մի քանի տարի առաջ iPhone-ի գործարանային ծրագրային ապահովման (firmware) պաշտպանական համակարգի շրջանցումով (սրան շատերն անվանում են jailbreak) հանրահայտ դարձած, Geohot մականունով ներկայացող հաքերը հայտնել է, որ իրեն հաջողվել է նույն հնարքն անել Sony ընկերության PlayStation 3 խաղային կոնսոլի հետ: Sony-ն, որը 5 տարի է արտադրում է իր «անհաղթ» սարքը, ուղղակի ցնցված է նման հայտարարությունից: Ավելին, Sony Computer Entertainment America (SCEA) ընկերությունը դատական գործ է պատրաստում ամերիկաբնակ երիտասարդի դեմ: Geohot-ը վախեցնում է էլեկտրոնիկա արտադրող գիգանտին ծրագիր թողարկելու մտադրությամբ, որի օգնությամբ յուրաքանչյուր ոք կկարողանա տնային պայմաններում «կալանազրկել» իր համանման սարքը: «Ես, իմ Playstation 3-ը» – մոտավորապես նման կերպ է արդարանում երիտասարդը իր արարքի համար:
Ավելի ուշ վերոհիշյալ անձը համարձակ հայտարարություն է արել, որ ցանկանում է ձեռք բերել Windows Mobile 7 ՕՀ-ով հեռախոս և մի քիչ «փորփրել» այն: Լուրեր են պտտվում, որ այս հայտարարությունից հետո նրա հետ կապնվել է անձամբ ՕՀ-ի մշակմամբ զբաղվող, Microsoft-ի ենթաբաժնի տնօրեն Բրենդի Ուոտսոնը, և նրան աշխատանք է առաջարկել ընկերությունում, նաև խոստանալով, որ ցանկության դեպքում կնվիրի Windows Mobile 7-ով հեռախոս: Համաձայնեք, բավականին խորամանկ քայլ է բոլորի հետ դատական գործեր փնտրող Microsoft-ից:
Հաքերը վարում է իր բլոգը, և նույնիսկ իր սեփական շահերի պաշտպանման մասին երգ է ձայնագրել, որը YouTube-ում ավելի քան 1,5 միլիոն դիտող է հավաքել:

«Ոչ Sony-ին»???

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Google-ի կատակը կամ ապագան` առանց ստեղնաշարի ու մկնիկի

Երեկ` ապրիլի 1-ին Google-ը բոլոր Gmail օգտագործողների հետ կատակեց, ներկայացնելով նոր` Gmail Motion Beta ծրագիրը, որը իրականում դեռ պատրաստ չէ:

Ծրագիրը համակարգչի տեսախցիկի միջոցով Ձեր որոշակի շարժումները վերածում է հրամանների կամ սիմվոլների, ինչի միջոցով կարելի է օրինակ հաշված վայրկյաններում նամակ գրել:

Google-ը նաև զգուշացնում է` նախ համոզվեք, որ Ձեզ շրջապատող տարածքը մաքուր է, երկրորդ` փորձեք փոքրիկ ընդմիջումներ անել ամեն 30-40 րոպեն մեկ (ոնց որ կանեիք գրելիս), ու վերջապես` վարժություններից հետո Ձեզ ժամանակ է պետք, որ մկանները հանգստանան 🙂

Ու էսքանից հետո դու ոգևորված սեղմում ես Try Gmail Motion կոճակը, մի քանի վայրկյան սպասում մինչև ծրագիրը բեռնվի, ու …  April Fools! Gmail Motion doesn’t actually exist. At least not yet…

P.S. Փաստորեն մեր շարժումներն էլ արդեն թվայնացրեցրին, հիմա համակարգչի առաջ պետք է ավելորդ շարժում թույլ չտաս, որ հանկարծ սխալ չհասկանա…

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ, Հումոր, Զարմանալի

Orange Expo Review

Հոկտեմբերի 15, 16, 17-ին Orange Armenia-ն Հյուսիսային պողոտայում գտնվող իր սպասարկման կենտրոնում կազմակերպեց է «Ապագան Այսօր է» խորագրով ցուցահանդես: Ցուցանմուշները հետաքրքիր տեխնոլոգիաներ, ծառայություններ ու սարքեր էին, որոնց մի մասը մշակվել են Ֆրանսիական Orange Labs հետազոտական կենտրոնում և առաջին անգամ էին ցուցադրվում տարածաշրջանում:

Ուշագրավ նմուշներից կարելի է նշել Liveradio Vintage և Hi-Fi Adapter անունները կրող սարքերը, որոնցից առաջինը տեսքից հիշեցնում է դասական ռադիոընդունիչ, բայց իրականում WiFi-ով կարող ե կապնվել ցանկացած ինտերներային ռադիոկայանին կամ համակարգչում պահվող երաժշտությանը: Երկրորդը նման է առաջին սարքին, միայն թե սա ժամանակակից մինիմալիստիկ դիզայնով է աչքի ընկնում ու ձայն արտադրում է բարձր հստակությամբ:

Արժե նշել նաև Domino անունը կրող հետաքրքիր WiFi ցրիչի մասին, որը կարող է կապվել մինչև հինգ սարքավորման հետ և 3G+/WiFi տեխնոլոգիաներով հասանելի դարձնել ինտերնետը:

Մեկ այլ հետաքրքիր էքսպոնատ էր LG-ի արտադրած ձեռքի ժամացույց-հեռախոսը (հետաքրքիր է, սրանք կվաճառեն Orange-ի խանութներում?): Ցուցահանդեսին մեզ բացատրեցին, որ այս սարքով կարելի է զանգել, զանգեր ստանալ (նաև տեսազանգեր) և նույնիսկ հաղորդագրություններ ուղարկել:
Բոլոր ցուցանմուշների մասին տեղեկություն ստանալու համար այցելեք ցուցահանդեսի էջը:

Համարենք, որ Orange Expo-ն բավականին հետաքրքիր նախավարժանք էր սույն ամսվա վերջում կայանալիք Digitec Expo 2010-ի նախօրեին:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ, Իրադարձություններ

UI-ի ներկան ու ապագան

Ինտերֆեյսը երկու մարդու/սարքի միջև ինֆորմացիա փոխանցելու միջոցն է: Կարելի է ասել, որ մարդկանց մոտ հիմնական ինտերֆեյսի դերը խաղում է լեզուն: Երբ խոսքը գնում է մեքենայից-մարդ և մարդուց-մեքենա ինֆորմացիայի փոխանակման մասին, այդպիսի ինտերֆեյս անվանում են UI (User Interface): Առանց հստակ ստանդարտացված UI-ի մարդու և սարքի համագործակցությունը չափազանց բարդ (եթե ոչ անհնարին) կլիներ:
lemur6
UI-ի ոլորտում հետազոտությունների արդյունքում այսօր լայնորեն սկսել են կիրառել սենսորային դիսպլեյները: Նրանք ամենուրեք են՝ բջջային հեռախոսներում, տեղափոխելի համակարգիչներում, վճարումներ կատարելու տերմինալներում, բանկոմատներում: Սրա առավելությունը ավանդական Point and Click ինտերֆեյսների նկատմամբ այն է, որ շփումը մարդու և մեքենայի միջև ռեալիզացվում է առանց որևէ սարքերի՝ թող դա լինի համակարգչի մկնիկը, կամ հեռախոսի կոճակները, կիրառման: «Սարքի» դեր այս դեպքում խաղում են User-ի մատները: Մի քանի տարի առաջ սենսորային ինտերֆեյսների ոլորտում հետազոտությունները բերեցին առաջին հայացքից ոչ այնքան հեղաշրջող տեխնոլոգիային՝ Multi touch դիսպլեյներին: Սրա միակ տարբերությունը նախորդից այն է, որ սարքը կարող է հասկանալ միանգամից մի քանի մատի հպումը դիսպլեյին: Սովորաբար Multi Touch ասելով այսօր հիշում ենք iPhone-ը, բայց տեխնոլոգիան ունի չափազանց ավելի շատ ու բազմազան կիրառություններ, քան միայն Ջոբսի լեգենդար սարքում օգտագործումն է:

Գիտությունն ու տեխնոլոգիաները լույսի արագությամբ զարգանում են: Եթե 5 տարի առաջ այս սեմինարի ժամանակ մարդիկ զարմացած ծափահարում էին, տեխնոլոգիան այսօր արդեն կարելի է տեսնել մարդկանց գրպաններում:
Այսօր սենսորային տեխնոլոգիան տեղափոխում են երրորդ առանց՝ տարածություն:

Եվ ինչքան էլ ֆանտաստիկ թվա, սա ևս արդեն գտել է իր կիրառությունները: Հիշենք հենց նույն Microsoft Kinect-ը, որի մասին արդեն խոսվել է բլոգում, կամ Kinect-ի` Sony-ի կողմից առաջարկված տարբերակ PlayStation Move-ը:
Եթե այսօր սա արդեն կա, ինչ կլինի վաղը? Մի քանի ամիս հետո, մեկ տարի հետո, տաս տարի հետո… Միգուցե առաջիկա տասնամյակում User Interface-ը Brain-Computer (Ուղեղ – Համակարգիչ) ինտերֆեյսով փոխարինվի? Տեսնենք…

Բեռնել առաջին հոլովակի որակյալ տարբերակը (121Mb)
Բեռնել երկրորդ հոլովակի որակյալ տարբերակը (313Mb)

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն, IT Նորություններ