Category Archives: Համալսարանական

Սկսվում է Google Summer of Code 2012-ը

Հարգելի coder-ներ/ծրագրորդներ/ծրագրավորողներ/software_engineer-ներ: Մեկնարկում է Google Summer of Code 2012-ը: Նրանց համար, ովքեր տեղյաք չեն այս ամենամյա հիանալի իրադարձության մասին, մի փոքր ծանուցում.

Google Summer of Code-ը կրթաթոշակներ է տրամադրում երիտասարդներին, ազատ կոդով պրոյեկտների համար ամառվա ընթացքում աշխատելու դիմաց: Շատ հայտնի ազատ կոդով ծրագրային ապահովում մշակող ընկերություններ (Red Hat, Fedora, GNU և այլն) հրապարակում են իրենց նախագծերը, որից հետո ընդունվում են դիմումներ ուսանողների կողմից, և ընդունված դիմումների տեր ուսանողները ողջ ամառվա ընթացքում աշխատում են նախագծերի հետ կապված առաջադրանքների վրա: Իրենց գործը հաջողությամբ ավարտած ուսանողները Google-ի կողմից արժանանում են $5000 արժողությամբ չեկի:

Google Summer of Code 2012-ի ժամանակացույցը
Փետրվարի 4 — GSoC-ի մեկնարկ
Մարտի 9 — Մարտի 12 — Հետաքրքրված կազմակերպությունները առաջարկում են իրենց նախագծերը
Մարտի 16 — Կազմակերպությունների ցուցակը հրապարակվում է GSoC-ի պաշտոնական կայքում
Մարտի 17 — Մարտի 25 — Հետաքրքրված ուսանողները քննարկում են նախագծերը կազմակերպությունների հետ
Մարտի 26 — Ապրիլի 6 — Ընդունվում են ուսանողների դիմումները
Ապրիլի 23 — Ուսանողների դիմումների ընդունում/մերժում
Մայիսի 21 — Օգոստոսի 27 — Ուսանողներն աշխատում են իրենց նախագծերի վրա
Օգոստոսի 27 — Արդյունքների ամփոփում

Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու և ավելի մանրամասն ժամանակացույցը ստանալու համար այցելեք ծրագրի պաշտոնական կայքը: Գրանցվե՛ք, մասնակցե՛ք, ձեռք բերեք ոլորտի առաջատարների հետ շփման փորձ, հաստատե՛ք գործնական կապեր… Բոլոր դիմողներին մաղթում եմ հաջողություն:

Թողնել մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Իրադարձություններ

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 7

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 6ի պատասխանները.

  1. Վիճակահանություն
  2. Ծափահարությունների տևողությունը
  3. Բուրգեր
  4. Մեծ դեպրեսիա
  5. Լուսանկար (Ժոզեֆ Նիսեֆոռ Նեյպսը 1826թ.-ին մետաղական թիթեղի վրա ստացավ աշխարհում առաջին լուսանկարը, որը պատված էր ասֆալտի բարակ շերտով, իսկ խոստումը՝ «ծիտիկը թռավ»)
  6. թանաք
  7. ձուկ
  8. մնացած 3 անիվները
  9. Ֆրանսիա և ԱՄՆ, խոսքը Ազատության արձանի մասին է
  10. Շրջանաձև ծռված

 

  1. Նոստրադամուսի գուշակություններում «սով» բառը հանդիպում է 38 անգամ, «ժանտախտ»-ը` 42 անգամ, «կրակ»-ը` 78, «արյուն»-ը` 89,  «ճակատամարտ»-ը` 111 անգամ: Իսկ ո՞ր բառն է հանդիպում ամենաշատը` 139 անգամ:
  2. Շառլ դը Գոլլը Ֆրանսիայի մասին. «Ինչպես կարելի է ղեկավարել մի երկիր, որտեղ 246 տեսակ ի՞նչ կա»:
  3. Հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը ոչ մի անգամ չի զանգել իր մորն ու կնոջը: Ինչու՞:
  4. Այս երևույթը կատարվել և կատարվում է բոլորիս հետ, քանզի դա կենսական կարևոր երևույթ է: Հնարավոր չէ անել դա բաց աչքերով: Դա անելուց հետո տարբեր երկրներում շրջապատի մարդիկ տարբեր ձև են  արձագանքում. օրինակ Մոնղոլիայում ասում են` «Թող Աստված ների քեզ», իսկ Ֆրանասիայում և Չեխիայում  հակառակը` «Աստված օրհնի»: Այժմ անվանեք ոչ թե երևույթը, այլ թե ինչպես են արձագանքում այս երևույթի ականատեսները Հայաստանում:
  5. Նա համարվում է անգլիական գրականության «Առաջին Լեդին»: Իր կարճատև կյանքի ընթացքում նա գրել է 6 վեպ, որոնք աչքի են ընկնում իրենց նրբաճաշակ «անգլիական» հումորով, գործող անձանց կերպարների ռեալիստական կատարյալ նկարագրությամբ, հոգեբանական ապրումների փոխանցմամբ:
  6. Այս վեպը աշխարհի ամենահայտնի վեպերից մեկն է, էկրանավորվել է ավելի քան 25 անգամ: Այն գրվել է ընդամենը 3 շաբաթում: Հրապարակումից հետո բոլոր բրիտանական քննադատները դատապարտեցին այն որպես անբարոյական ստեղծագործություն, որոշ քննադատներ պահանջեցին արգելքի տակ դնել այն, իսկ  վեպի հեղինակին` դատական ​​պատժի ենթարկել, հասարակական բարոյականությունը վիրավորելու համար, սակայն սովորական ընթերցողների կողմից վեպն ընդունվեց մեծ խանդավառությամբ: Այժմ անվանեք ոչ թե վեպը, այլ հեղինակին, ով 2007 թվականին, BBC-ի անցկացրած հատուկ հարցման արդյունքում դարձավ Մեծ Բրիտանիայի ամենասրամիտ մարդը, անցնելով Շեքսպիրին և Չերչիլին:
  7. Ամենաշատը քանի՞ ձի կարելի է տեղավորել շախմատի տախտակի վրա այնպես, որ նրանք իրար չհարվածեն:
  8. Մի փոքր պատմություն հայտնի էպոսից. «Շատ հայտնի գետի մի ափին ապրում էր արքայադուստ Շավան, իսկ մյուս ափին քաջարի Վարա իշխանը… Դարեր ի վեր նրանք այդպես էլ չկարողացան ապրել միասին…»: Ո՞ր երկրի էպոսից էր այդ հատվածը, որի գլխավոր հերոսներն են Շավան և Վարան:
  9. Մենք բոլորս կյանքի ընթացքում դա ունենում ենք անխտիր 2 անգամ, իսկ 3-րդ անգամ ունենալու պետք է վճարենք: Ի՞նչն է դա:
  10. Այդ մասնագիտության տեր մարդու հետ հարցազրույցի ժամանակ նա խոստովանեց, որ նախանձում է նկարիչին , քանի որ նրա ստեղծագործությունը շատ երկար է պահպանվում, իսկ իրենը հաշված րոպեներում անհետանում է: Ի՞նչ մասնագիտություն ունի նա:

Մեկնաբանություններ (14)

Filed under Համալսարանական, Մտածենք...

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 6

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 5 -ի պատասխանները.

  1. …խոհարարն է
  2. Գրանտ` նա պատկերված է 50 դոլարանոցի վրա
  3. Ստալինն առաջարկում էր տալ ճիշտ հակառակ կանխատեսում, որի ճշտությունը կլիներ 60%
  4. Ստրկությունը
  5. Նրանք կարդում են աջից ձախ
  6. Ամերիկա` Տիտանիկով
  7. Մ Ա Վ Ր Ի Տ Ա Ն Ի Ա տառերը
  8. Նրանք դառնում էին արթմնիներ
  9. Այգեպան
  10. ԲԻՍ

  1. 82 հազարանոց «Սան- Պաոլո» մարզադաշտում առաջնության տերերի հետ ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականը խաղալով 120 րոպե, հաշտությամբ բաժանվեցին ոչ ոքի հաշվով, բայց այնուամենայնիվ դուրս մնացին առաջնությունից: Դա միակ դեպքն էր, երբ ԽՍՀՄ-ի հավաքականը պարտվեց խաղը այդ ձևով: Ո՞ր ձևի մասին է խոսքը:
  2. Քաղաքական գործիչները միշտ պլանավորում են իրենց ելույթները: Վառ օրինակ է Բուշի ուղերձը կոնգրեսին, որը հաշվարկված էր րոպե առ րոպե: Սակայն մի բան նախագահի թիմը դժվարացել էր ճշգրիտ որոշել: Ի՞նչը:
  3. Ինչի՞ մասին է Կլիմանսոնն ասել. «Նրանց ձևը վկայում է այն մասին, որ ժամանակի ընթացքում բանվորները ջանում են ավելի ու ավելի քիչ»:
  4. Մի ուսանող, փորձելով գտնել ինտերնետում նյութեր ԱՄՆ պատմության այդ շրջանի մասին, հոգեբուժական հիվանդանոց այցելելու հրավեր ստացավ: ԱՄՆ պատմության ո՞ր շրջանի մասին է խոսքը:
  5. Դրա ստացման գործընթացը տևում է վայրկյաններ, բայց այն կարող է պահպանվել տասնամյակներով: Եվ հետաքրքիրն այն է, որ այդ ամենը սկսվել է ասֆալտից: Դրա ստացման համար հաճախ խոստանում են լրիվ ուրիշ բան, և երբ երեխաները սպասում են խոստացածին, զարմանում են, չտեսնելով այն: Ինչի՞ մասին է խոսքը:
  6. Ալժիրի Սիդդի-Բել-Աբբես քաղաքի բնակիչները չունեն այն խանութից գնելու կարիք: Այդ քաղաքի մոտ գտնվում է մի լիճ, որն ամբողջությամբ դա է: Հարց է ծագում, թե որտեղից է առաջացել այդքան դրանից: Պարզվում է, որ այն առաջացել է այդ լիճը թափվող երկու գետերի միախառնումից: Դրանցից մեկը հագեցած է երկաթի աղերով, իսկ մյուսը, հոսելով տորֆային ճահիճների միջով, հագենոում է այդ բաղադրությամբ տարրերով: Ասացեք, թե ինչի մասին է խոսքը:
  7. Կենտրոնական Հնդկաստանում գտնվող բհիլների ցեղն ունի առասպել ջրհեղեղի մասին: Համաձայն դրա, Աստված որոշել էր ոչնչացնել մարդուն, սակայն մի արարած պատմեց մարդկանց այդ մասին, որի շնորհիվ մարդիկ փրկվեցին: Տեսնելով դա` Աստված ներեց մարդկանց, սակայն պատժեց բերանբաց արարածին: Եթե Դուք հասկացաք, թե ինչպես պատժվեց արարածը, առանց դժվարւթյան կասեք նրա անունը:
  8. Ըստ Չերչիլի, հանճար չէր այն մարդը, ով ստեղծեց անիվը, հանճար էր նա, ով ստեղծեց…: Ավարտեք միտքը երեք բառով:
  9. Որպեսզի այդ նվերը հասցվեր հասցեատիրոջը, օգտագործեցին հսկայական շոգենավ, իսկ ինքը` նվերը փաթեթավորվեց 214 ծավալուն արկղերի մեջ: Այժմ ճիշտ հաջորդականությամբ նշեք երկու երկրները` նվերը ուղարկող պետությունը և հասցեատիրոջը:
  10. Միջնադարում լավագույն թրերը պատրաստվում էին Տոլեդոյում: Դրանք առանձնանում էին մեծ ճկունությամբ և պնդությամբ: Այդ հատկությունները ցուցադրելու համար ինչպիսի՞ տեսքով էին դրանք հանվում վաճառքի:

Մեկնաբանություններ (21)

Filed under Համալսարանական, Մտածենք...

Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 5

Վերջապես հրապարակում եմ նախորդ հարցերի սպասված պատասխանները, ինչպես նաև նոր հարցերի տասնյակ, որոնց կարող եք պատասխանել մեկնաբանության տեսքով:
  1. Հարևանները
  2. …Դուք երկու դեպքում էլ ճիշտ եք
  3. Խոզերը
  4. Աղբահան
  5. «Ի՞նչ է դիետան»
  6. …ձեռքերը սեփական գրպանում է պահում
  7. «Առողջ մարմնում առողջ հոգի` հազվադեպ հաջողություն է»
  8. Էյֆելյան աշտարակը փոխել Ազատության արձանով
  9. …իմ պարապ ժամերին
  10. Տայֆունների հետազոտման սարքերի կատարելագործումը Շարունակել կարդալ

Մեկնաբանություններ (40)

Filed under Համալսարանական, Մտածենք...

Synopsys

862197a9747379c96b50fa9f4d4dc2a0

Այս գրառումով ես կփորձեմ ձեզ ներկայացնել Սինոփսիս ընկերությունը, և մասնավորապես Երևանում գտնվող նրա ուսումնական կենտրոնը (SAED – Synopsys Armenia Education Department): Սինոփսիս ընկերության հիմնական ուղղությունը դա էլեկտրոնային նախագծման ավտոմատացումն է, կարճ ասած Սինոփսիսը մշակում է ծրագրային ապահովում կիսահաղորդչային ինտեգրալ սխեմաների նախագծման համար: Նրա ծրագրերը ընդգրկում են այն ամենը ինչը անհրաժեշտ է պատրաստի նախագիծ ստանալու համար, այսինքն դրանցով հնարավոր է տարրական բջիջները (օրինակ Շրջիչ, Կրկնիչ, ԵՎ, ԿԱՄ, ՈՉ և այլն) նկարագրել, ստուգել դրանց աշխատանքը, կազմել բջջի layout-ը, գտնել բոլոր պարազիտիկ երևույթները և այլն: Բացի դրանից Սինոփսիսը զբաղվում է նաև ստանդարտ բջիջների գրադարաններ նախածելով (սա է Հայաստանի մասնաճյուղի հիմնական գործը):

DSC00220

Հիմա մի քիչ մանրամասն պատմեմ Սինոփսիսի Արմենիաի ուսւմնական դեպարտամենտի մասին: Այն ունի ընդամենը հինգ լսարան, որոնցից չորսում տեղադրված են համեմատաբար նոր համակարգիչներ և պրոեկտորներ: Հինգերորդ լսարանում համակարգիչներ չկան՝ անյ մեծ մասամբ լեկցիանել կարդալու համար է: Լսարանները ունեն շատ հետաքրքիր անուններ՝ Մաքսվել, Նյուտոն, Գալիլեյ, Էյնշտեյն և Ֆարադեյ: Բացի դրանից կա փոքրիկ կաֆետերիա, որտեղ ուսանողները ազատ ժամանակ կարող են անվճար(!) կոֆե կամ թեյ ըմպել:

DSC00223

Բոլոր համակարգիչների վրա տեղադրված են Windows XP և CentOS (linux) օպերացիոն համակարգերը, բայց դասավանդելու ժամանակ օգտագործվում է վերջինը: Համակարգիչները իրաի միացված են ընդհանուր ցանցով, որտեղ բացի ուսումնական ծրագրերից կան նաև շատ գրքեր, սլայդներ և այլն: Դասախոսները մեծ մասամբ ՀՊՃՀ-ից են կամ հենց Սինոփսիսի աշխատակիցներն են: Ուսուցումը կատարվում է երկու մասնագիտությամբ՝ EDA և VLSI: Ոսուցումը ավարտելուց հետո ուսանողներից շատերը ստանում են Սինոփսիսում աշխատելու առաջակ: Այսքանով ավարտում եմ Սինոփսիսի նկարագրությունը: Ավելի մանրամասն կարող եք իմանալ Սինոփսիսի վեբ կայքից

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն, Համալսարանական

Օպերացիոն Համակարգերի դիզայն — Ուսուցողական նյութեր


ԵՊՀ-ում, ԻԿՄ ֆակուլտետի 3-րդ կուրսում դասավանդում են օպերացիոն համակարգեր: Դասախոսությունները հիմնականում հենված են Էնդրյու Տանենբաումի “Ժամանակակից օպերացիոն համակարգերը” գրքի հիման վրա, իսկ գործնական պարապմունքների ժամանակ բացատրվում են Windows API-ի ֆունկցիաների միջոցով համակարգին դիմումներ կատարելու եղանակները և Win32 ծրագրի կառուցվածքային առանձնահատկությունները: Նրանց համար, ովքեր պարապում են ԵՊՀ առաջիկա միջանկյալ քննությանը, կամ պարզապես եթե հետաքրքրված եք OS-երի ներքին աշխատանքին վերաբերող հարցերով, առաջարկում եմ հետևյալ տեսանյութերը, հոդվածները և ծրագրերը:
Անգլերեն հասկացողներին անպայման խորհուրդ կտամ դիտել Տանենբաումի դասախոսությունը “Design of Microkernel OS” թեմայով:  Դասախոսության տևողությունը ~1.5 ժամ է: Առաջին մասում համեմատական կարգով նկարագրվում են մեր օրերում տարածված համակարգերը և բացատրվում են դրանց թերությունները, երկրորդ մասում Տանենբաումը բացատրում է իր ստեղծած MINIX բաց կոդով համակարգի կառուցվածքը: MINIX3-ը, կամ դրա կոդը բեռնել կարելի է http://minix3.org կայքից: Տանենբաումի գրած հոդվածների մեծ մասը pdf տարբերակով անվճար հասանելի են http://www.cs.vu.nl/~ast/publications/ էջում:
Առաջարկում եմ նաև բեռնել և ուսումնասիրել Win32 ծրագրերի կոդեր, որոնց տիպի խնդիրներ լինելու են միջանկյալին: Ֆայլում տեղ են գտել ստորև թվարկված ծրագրերի կոդերը՝
1. Աշխատանք Environment փոփոխականների հետ
2. Ֆայլեր պատճենելու ծրագիր (CopyFile)
3. Ստանդարտ մուտքի/ելքի բռնիչների (Handle) վերահասցեավորում, Echo ծրագիր
Բոլոր խնդիրները փորձված են և նորմալ աշխատում են Windows XP, Vista, 7 համակարգերում: Թարգմանել Visual Studio 2008/2010 միջավայրում:

1 մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Գրքեր, Ծրագրավորում