Category Archives: Կինո և Հեռուստատեսություն

facebook-ի ստեղծման մասին պատմող ֆիլմը գրոհում է կինոթատրոնները

kinopoisk.ru-Social-Network_2C-The-1311175Ռեժիսոր Դեվիդ Ֆինչերի նկարահանած, facebook ամենամեծ սոցիալական ցանցի ստեղծման պատմությունը նկարագրող «Սոցիալական Ցանցը» ֆիլմը արդեն հասցրել է հավաքել ~130 միլիոն դոլար աշխարհի կինոթատրոններում ցուցադրումներից: Գումարը երկու անգամ գերազանցում է ֆիլմի նկարահանման և գովազդի վրա ծախսված միջոցները (հաշվի առնելով նաև կինոթատրոններին հասանելիք եկամուտը): Ֆիլմը պատմում է Հարվարդի համալսարանի առաջին կուրսեցիների հոյակապ մտահղացման և դրա իրագործման մասին, և թե ինչպես է կայքը վերածվել ընկերների հետ շփվելու հանգրվան Երկիր մոլորակի 500 միլիոն բնակիչների համար: Ի դեպ, վիճակագրությունը գուշակում է, որ մեկ-երկու տարի հետո ցանցը այցելությունների քանակով կգերազանցի նույնիսկ Google-ը: Երևանի կինոթատրոններում այն դեռևս չի ցուցադրվում:

Ֆիլմի գովազդային հոլովակը
Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under Կինո և Հեռուստատեսություն

Ֆիլմերի երրորդ առանցքը

Առաջին կինոֆիլմերը նկարահանվել են ավելի քան մեկ դար առաջ: Դրանք իրենցից ներկայացնում էին անձայն և անգույն ֆիլմեր: Ժամանակի ընթացքում ֆիլմերը ձեռք բերեցին և ձայն, և գույն: Վերջերս մեծ տարածում ստացան նաև ֆիլմեր, որոնցում առկա նաև տարածության երրորդ՝ խորության առանցքը: Դրանց կոչում են եռաչաֆ (3D) ֆիլմեր: Բայց շատ քչերը գիտեն, որ առաջին եռաչաֆ ֆիլմերը նկարահանվել են դեռևս կես դար առաջ: Սակայն այդ ժամանակ դրանք մեծ տարածում չեն գտել: Ֆիլմերի մեծ մասը սկսեցին նկարահանվել եռաչափ ֆորմատով, Հոլիվուդյան ռեժիսյոր Ջեյմս Կամերոնի (James Cameron) Ավատար (Avatar) ֆիլմից հետո, որը վաստակեց հսկայանան գումարներ եռաչափ կինոթատրոննորի շնորհիվ: Վեռջերս նույնիսկ որոշ անգլիական ֆուտբոլային ակումբների խաղերը հեռարձակում են եռաչաֆ ֆորմատով:

Նկարը եռաչափ ցուցադրելու եղանակները

Առաջին եղանակը դա ստերեոսկոպիկ, գունային կոդավորում օգտագործող ակնոցների օգտագործումն է: Այսինքն էկրանին տրվում է երկու տարբեր գույնի նկար իրարից շեղված մարդու աչքերի միջև հեռավորության չափով: Դիտողին տրվում են նկարում պատկերված ակնոցնեից:

0012spfq

Ամեն աչքը տեսնում է իրեն համապատասխանող գույնի նկարը, ստեղծելով եռաչափության էֆֆեկտ:

  ՈՒրիշ եղանակներից է հաջորդաբար ամեն աչքին իրեն համապատասխանող նկարի տրամադրման եղանակը: Սա նշանակում է, որ էկրանին բարձր հաճախությամբ թերթում են մեկ աջ աչքի համար նախատեսված նկարը, հետո ձախ: Նույն հաճախությամբ ակնոցների վրա փակվում և բացվում են համապատասխանաբար աջ և ձախ աչքերը:

  Ամենատարածված եղանակն է բևեռացնող ակնոցների օգտագործումը: Սրա հիմքում ընկած է լույսի բևեռացվելիության սկզբմունքը: Հայտնի է, որ ըստ լույսի ալիքային տեսության լույսը էլեկտրամագնիսական ալիք է, որը տատանվում է բոլոր ուղղություններով հավասարաչափ: Հատուկ բևեռացուցիչ նյութերի շնորհիվ լույսը սկսում է տատանվել միայն հորիզոնական կամ ուղղահայաց ուղղություններով: Ակնոցների վրա տեղադրված են հակաբևեռաղուղիչներ, որոնցից մեկը հորիզոնական բևեռացված լույսը դարցնում է չբևեռացված, իսկ մյուսը ուղղահայացը: Դրա շնորհիվ տարբեր աչքերով տեսնում ենք տարբեր պատկերներ:

очки-для-3D

Բացի վերը նշված եղանակներից կան նաև այլ եռաչափ պատկեր ցուցադրելու եղանակներ: Չնայած այքան բազմաթիվ եղանակների առկայությանը, դրանք տալիս են միայն եռաչափության էֆֆեկտ և չեն կարող ցուցադրել եռաչափ աշխարհի բոլոր հատկությունները: Եռաչափ ֆիլմերի ամբողջ հաճույքը, դրական և բացասական կողմերը ինչպես ասում են սեփական կաշվի վրա զգալու համար խորհուրդ եմ տալիս այցելել «Մոսկվա» կինեթատրոնի եռաչաֆ դահլիճը:

Թողնել մեկնաբանություն

Filed under Կինո և Հեռուստատեսություն

Հեղինակային իրավունքների ոտնահարումը հեռուստաեթերում

Capture

Assassins-Creed-2-Ezio 
Հայաստանի բոլոր խոշոր հեռուստաընկերութունները իրենց լրատվական հաղորդումներում բազմիցս քարոզում են ինտելեկտուալ սեփականության և հեղինակային իրավունքների պաշտպանության մասին, բայց առաջին հերթին, հենց իրենք են բացահայտ կերպով խախտում դրանք: Այսպես օրինակ, Հայատանի հանրային հեռուստաընկերությունը իր սեփական արտադրության  անորակ ու տաղտկալի հեռուստասերիալներում օգտագործում է Ubisoft ընկերության Assassin’s Creed II վիդեոխաղի երաժշտությունը (շնորհակալություն Ա. Գրիգորյանին այս մասին հայտնելու համար, ինչպես նա նշեց՝ “կոֆե խմելու տեսարաններում հնչում է խեղճ ֆրանսիացիների սիմֆոնիկ երաժշտությունը”), իսկ Շանթ հեռուստաընկերությունը նախկինում ցուցադրվող սերիալներում ազատ կերպով օգտագործում էր լրտես Բորնի մասին պատմող ֆիլմերից «ցրած» երաժշտությունը (հեռուստաընկերությունը նույնիսկ առանց հապաղելու թողարկում է իր արտադրանքը DVD սկավառակների տեսքով), իսկ վերջերս սկսել է «համեմել» իր հեռուստատեսային «գլուխգործոցները» անգլիական Muse ռոք խմբի երգերից վերցված հատվածներով: Ես հանգամանորեն խուսափում եմ դիտել հայկական արտադրության հեռուստասերիալները, բայց համոզված եմ, որ վերը թվարկված դեպքերը (և հեռուստաընկերությունները) միակը չեն: Ներքին ձայնը ինձ հուշում է, որ դժվար թե վերոհիշյալ հեռուստաընկերությունները գնել են երաժշտությունն օգտագործելու իրավունքները կամ ստացել են դրանք օգտագործելու գրավոր համաձայնագրեր 😀 Իսկ դա նշանակում է, որ մենք գործ ունենք ինտելեկտուալ սեփականության ու հեղինակային իրավունքների կոպիտ ու բացահայտ, անպատիժ խախտման հետ:
P.S. Շարունակենք ձևացնել, որ ունենք բարձրորակ հեռուստաալիքներ… 😦 Հետո էլ ասում են, թե հեռուստա-ռադիո-մամուլի տեսչությունը (կամ ինչպես են դրան անվանում) հսկում է իրավիճակը…

Թողնել մեկնաբանություն

Filed under Առօրեական, Կինո և Հեռուստատեսություն

Հայտնի են Golden Globe-ի հաղթողները


Միացյալ Նահանգներում կայացավ հերթական (եթե չեմ սխալվում 65-րդ) Golden Globe Կինո և Հեռուստատեսության մրցանակաբաշխությունը: Այն կարելի է դիտարկել որպես փետրվարին կայանալիք Օսկարի “գլխավոր փորձը” ու պատկերացում կազմել, թե ովքեր են արժանանալու օսկարի: Ահա մրցանակակիրներից մի քանիսը:
Տարվա դրամա ֆիլմը — Avatar
Տարվա կատակերգությունը — Hangover, The
Տարվա ռեժիսորը — James Cameron (Avatar)
Լրիվ ցուցակին ծանոթանալու համար կարդացեք այս էջը:
Նշեմ միայն, որ Կամերոնի Avatar-ը արդեն անցել է տոմսերի վաճառքում $1,600,000,000 ցուցանիշը ու անկասկած կդառնա կինոարտադրության ամենաեկամտաբեր ֆիլմը (այս ռեկորդը դեռ պատկանում է Կամերոնի Տիտանիկին — 1,8միլիարդ): Նույնիսկ ծիծաղելի է՝ Կամերոնը Կամերոնի դեմ, տեսնես ով կհաղթի?

Թողնել մեկնաբանություն

Filed under Կինո և Հեռուստատեսություն

Տեսնել է պետք!!!!


Ուրուգվայի բնակիչ Ֆեդե Ալվարեսը սույն թվականի Նոյեմբերին YouTube-ում տեղադրել է սեփական արտադրության սիրողական կարճամետրաժ ֆիմը: Այնտեղ ցուցադրվում է, թե ինչպես են հսկա մարդանման ռոբոտները վերացնում Ուրոգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի շենքերը: Առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը դիտել են 1,5 միլլիոն մարդ: Ֆիլմը ստեղծելու համար Ֆեդեն ծախսել է ընդհամենը 300 դոլար: Ապա նա հոլիվուդյան ստուդիաներից մեկի կողմից ստացել է 30 միլլիոն արժողությամբ պայմանագիր լիամետրաժ ֆիլմ նկարահանելու վերաբերյալ: Այստեղից հետևություն՝ մի թաքցրեք ձեր երևակայությունը: Տաղանդը երբեք չի անտեսվում!!
Կարդացեք BBC-ի լրիվ ռուսերեն ռեպորտաժը այստեղ:

Թողնել մեկնաբանություն

Filed under Գրաֆիկա, Կինո և Հեռուստատեսություն

Ինչ դիտել? Avatar

Երեկ կայացավ աշխարհի ամենաթանկարժեք ու սպասված ֆիլմերից մեկի — Ջեյմս Կամերոնի Avatar ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ովքեր ծանոթ չեն պարոն Կամերոնի հետ, բավական է միայն թվարկել նրա ֆիլմերը՝ Տիտանիկ, Տերմինատոր, Տերմինատոր 2, Այլմոլորակայինները (Aliens), Ճշմարիտ Սուտ: Կամերոնի խոսքերով այն հեղաշրջում է կինոմատոգրաֆիայում: Երևի նա ի նկատի ունի թվային 3D տեխնոլոգիան, որով նկարահանված է ֆիլմն ամբողջությամբ:
Կամերոնը Ավատարի սցենարը գրել էր դեռևս 1995 թվականին, բայց այն ժամանակվա տեխնոլոգիաներով ֆիլմը նկարահանելու համար պետք կլիներ մոտ կես միլլիարդ դոլար և ոչ մի կինոընկերություն իր վրա պատասխանատվություն չվեցրեց սկսելու ֆիլմի նկարահանումները: Ավելացնեմ նաև, որ կերպարների միայն 40%-ն են իրական դերասաններ (այդ թվում են Պոլ Ուորթինգտոնը, Միշել Ռոդրիգեսը, օսկարակիր Սիգուրնի Ուիվերը), մնացածները համակարգչային գրաֆիկայի և motion capture տեխնոլոգիայի միջոցով են ստեղծված:
Ցավոք ֆիլմի 3D տարբերակը դժվար թե բախտ ունենանք դիտել հայաստանյան կինոթատրոններում: Ամեն դեպքում սա մի ֆիլմ է, որն աններելի է բաց թողնել:
Ֆիլմի մասին պատմելու փոխարեն առաջարկում եմ դիտել նրա գովազդային հոլովակը և ֆիլմի համար գրված երգերից մեկի տեսահոլովակը:

Թողնել մեկնաբանություն

Filed under Կինո և Հեռուստատեսություն

Ինչ դիտել?

Fringe — նոր հեռուստատեսային սերիալ հանրահայտ Lost-ի սցենարիստներից

Fringe-ը յուրահատուկ խառնուրդ է հին ու բարի Գաղտնի Նյութերի ու հենց նույն Lost-ի: Ֆեդերալ Հետախուզությունների Բյուրոի ագենտ Օլիվիա Դանհեմին հանձնարարում են պարզել ինքնաթիռի ամբողջ անձնակազմի ու ուղևորների խորհրդավոր մահվան պատճառները: Շուտով Օլիվիան հասկանում է, որ այն, ինչ տեղի է ունեցել օդանավում, վեր է մարդկային պատկերացումներից: Պատասխաններ գտնելու ակնկալիքով Օլիվիան թիմակցում է թեթև հանցանքների մեջ մեղադրվող Պիտեր Բիշոպի և նրա հոր՝ վերջին 17 տարին հոգեբուժարանում անցկացրած Ուոլտեր Բիշոպի հետ:

Ֆիլմի էպիզոդների անգլերեն տարբերակները անվճար կարելի է դիտել պաշտոնական կայքից:
Ինչպես նաև կարելի է բեռնել torrent ցանցից lostfilm.tv կայքից:

Թողնել մեկնաբանություն

Filed under Կինո և Հեռուստատեսություն