Category Archives: Իրադարձություններ

Սկսվում է Google Summer of Code 2012-ը

Հարգելի coder-ներ/ծրագրորդներ/ծրագրավորողներ/software_engineer-ներ: Մեկնարկում է Google Summer of Code 2012-ը: Նրանց համար, ովքեր տեղյաք չեն այս ամենամյա հիանալի իրադարձության մասին, մի փոքր ծանուցում.

Google Summer of Code-ը կրթաթոշակներ է տրամադրում երիտասարդներին, ազատ կոդով պրոյեկտների համար ամառվա ընթացքում աշխատելու դիմաց: Շատ հայտնի ազատ կոդով ծրագրային ապահովում մշակող ընկերություններ (Red Hat, Fedora, GNU և այլն) հրապարակում են իրենց նախագծերը, որից հետո ընդունվում են դիմումներ ուսանողների կողմից, և ընդունված դիմումների տեր ուսանողները ողջ ամառվա ընթացքում աշխատում են նախագծերի հետ կապված առաջադրանքների վրա: Իրենց գործը հաջողությամբ ավարտած ուսանողները Google-ի կողմից արժանանում են $5000 արժողությամբ չեկի:

Google Summer of Code 2012-ի ժամանակացույցը
Փետրվարի 4 — GSoC-ի մեկնարկ
Մարտի 9 — Մարտի 12 — Հետաքրքրված կազմակերպությունները առաջարկում են իրենց նախագծերը
Մարտի 16 — Կազմակերպությունների ցուցակը հրապարակվում է GSoC-ի պաշտոնական կայքում
Մարտի 17 — Մարտի 25 — Հետաքրքրված ուսանողները քննարկում են նախագծերը կազմակերպությունների հետ
Մարտի 26 — Ապրիլի 6 — Ընդունվում են ուսանողների դիմումները
Ապրիլի 23 — Ուսանողների դիմումների ընդունում/մերժում
Մայիսի 21 — Օգոստոսի 27 — Ուսանողներն աշխատում են իրենց նախագծերի վրա
Օգոստոսի 27 — Արդյունքների ամփոփում

Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու և ավելի մանրամասն ժամանակացույցը ստանալու համար այցելեք ծրագրի պաշտոնական կայքը: Գրանցվե՛ք, մասնակցե՛ք, ձեռք բերեք ոլորտի առաջատարների հետ շփման փորձ, հաստատե՛ք գործնական կապեր… Բոլոր դիմողներին մաղթում եմ հաջողություն:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Իրադարձություններ

Adobe Flash Camp 2010

Երևանի Պետական Համալսարանում այս տարի ևս կանցկացվի Adobe Flash Camp-ը: Flash Camp-ը իրենից ներկայացնում է միջոցառումների շարք, որոնց նպատակն է ծանոթացնել ուսանողներին և առհասարակ ոլորտով հետաքրքրվող մարդկանց Adobe Flash մուլտիմեդիան ներկայացնելու հանրահայտ հենահարթակի և նրան հարակից տեխնոլոգիաների հետ (ActionScript, AIR, Flex և այլն):

Adobe-Flash1

Անցկացման վայրը՝ ԵՊՀ, Ֆիզիկայի ֆակուլտետ, երկրորդ հարկ, Կոնֆերանսների դահլիճ 1
Անցկացման օրը՝ Դեկտեմբերի 3-ին

Միջոցառումների ժամանակացույց՝
12:00 – 13:00
Գրանցում
13:00 – 13:30 Adobe Flash հենահարթակի ներածություն որպես RIA (Rich Interactive Applications) կառուցման համալիր տեխնոլոգիա
13:30 – 14:00 Adobe Flash Player 10.1, նոր հնարավորությունները, ընդհանուր ներկայացում
14:00 – 14:30 Flash հենահարթակի գործիքներ՝ Adobe Flash Professional, Adobe Flash Builder, Adobe Flash Catalyst
14:30 – 15:00 Ընդմիջում
15:00 – 16:00 Adobe Catalyst (պրեզենտացիա)
16:00 – 17:00 Adobe Flex (պրեզենտացիա)
17:00 – 17:30 Ընդմիջում
17:30 – 18:00 Adobe AIR-ը որպես միջոց Android միջավայրում ActionScript 3 լեզվով ծրագրեր կառուցելու համար
18:00 – 18:30 Adobe Flash-ի ապագան HTML5-ի հետ համատեղ
18:30 – 18:45 Ընդմիջում
18:45 – 19:15 Adobe AIR մեկնարկ: Կառուցում ենք առաջին ծրագիրը AIR տեխնոլոգիայով
19:15 – 20:00 Ազատ հարց-պատասխան

Միջոցառմանը մասնակցողների միջև կխաղարկվեն մրցանակներ, այդ թվում Adobe Creative Suite 5 Web Premium լիցենզիոն ծրագրային փաթեթ և գրքեր

Մեկնաբանություններ (4)

Filed under Իրադարձություններ

Ռիչարդ Սթոլմանը կվարի սեմինարներ Երևանում և Գյումրիում

Ռիչարդ Սթոլմանը և Թիմ Օ՛րեյլին

GNU նախագծի հեղինակ, Free Software Movement շարժման նախաձեռնող Ռիչարդ Սթոլմանը (Richard M. Stallman) Հայաստանում է: Հիշեցնեմ, որ Սթոլմանի և GNU-ի մասին արդեն խոսել ենք բլոգում հետևյալ էջում: Նա կվարի երեք սեմինար, որոնցից երկուսը Երևան քաղաքում, երրորդը՝ Գյումրիում: Սեմինարները կլինեն անգլերեն լեզվով, և, ինչպես հավաստիացրել է Սթոլմանը հասկանալի կլինեն նույնիսկ ոչ մասնագետ մարդկանց (այսինքն սովորական համակարգչից օգտվողների) համար: Ստորև թվարկում եմ սեմինարների թեմաները, անցկացման վայրերը և օրերը:

Free Software: Ethics and the Internet

Անվճար ծրագրային ապահովում – Էթիկան և Ինտերնետը

Վայրը՝ ԵՊՀ, Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետ, չորրորդ հարկ, ք. Երևան

Օրը և ժամը՝ Նոյեմբերի 16-ին, 18:30

Free Software and Your Freedom

Անվճար ծրագրային ապահովումն ու քո ազատությունը

Վայրը՝ Չարենցի 6, Անի թաղամաս, ք. Գյումրի

Օրը և ժամը՝ Նոյեմբերի 19-ին, 15:00

Free Digital Society

Ազատ թվային հասարակություն

Վայրը՝ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց, 201 սրահ, ք. Երևան

Օրը և ժամը՝ Նոյեմբերի 18-ին, 18:30

Մուտքը բոլոր երեք սեմինարներին ազատ է: Գրանցվելու և մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք սեմինարը կազմակերպած ընկերության՝ KASA-ի պաշտոնական կայք:

Մեկնաբանություններ (3)

Filed under Իրադարձություններ

Orange Expo Review

Հոկտեմբերի 15, 16, 17-ին Orange Armenia-ն Հյուսիսային պողոտայում գտնվող իր սպասարկման կենտրոնում կազմակերպեց է «Ապագան Այսօր է» խորագրով ցուցահանդես: Ցուցանմուշները հետաքրքիր տեխնոլոգիաներ, ծառայություններ ու սարքեր էին, որոնց մի մասը մշակվել են Ֆրանսիական Orange Labs հետազոտական կենտրոնում և առաջին անգամ էին ցուցադրվում տարածաշրջանում:

Ուշագրավ նմուշներից կարելի է նշել Liveradio Vintage և Hi-Fi Adapter անունները կրող սարքերը, որոնցից առաջինը տեսքից հիշեցնում է դասական ռադիոընդունիչ, բայց իրականում WiFi-ով կարող ե կապնվել ցանկացած ինտերներային ռադիոկայանին կամ համակարգչում պահվող երաժշտությանը: Երկրորդը նման է առաջին սարքին, միայն թե սա ժամանակակից մինիմալիստիկ դիզայնով է աչքի ընկնում ու ձայն արտադրում է բարձր հստակությամբ:

Արժե նշել նաև Domino անունը կրող հետաքրքիր WiFi ցրիչի մասին, որը կարող է կապվել մինչև հինգ սարքավորման հետ և 3G+/WiFi տեխնոլոգիաներով հասանելի դարձնել ինտերնետը:

Մեկ այլ հետաքրքիր էքսպոնատ էր LG-ի արտադրած ձեռքի ժամացույց-հեռախոսը (հետաքրքիր է, սրանք կվաճառեն Orange-ի խանութներում?): Ցուցահանդեսին մեզ բացատրեցին, որ այս սարքով կարելի է զանգել, զանգեր ստանալ (նաև տեսազանգեր) և նույնիսկ հաղորդագրություններ ուղարկել:
Բոլոր ցուցանմուշների մասին տեղեկություն ստանալու համար այցելեք ցուցահանդեսի էջը:

Համարենք, որ Orange Expo-ն բավականին հետաքրքիր նախավարժանք էր սույն ամսվա վերջում կայանալիք Digitec Expo 2010-ի նախօրեին:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ, Իրադարձություններ

IT Club Meeting N23 Review

Ամփոփենք IT Club Meeting-ի թվով 23 հանդիպումը (ովքեր տեղյակ չեն դրա մասին, խնդրում եմ կարդան հետևյալ գրառումը): Հանդիպումը բաղկացած էր երեք մասից և ընդմիջման հետ միասին տևեց մոտ երկու ժամ: Հանդիպման գլխավոր թեման էր այս անգամ «Խաղային ինդուստրիայի զարգացումը Հայաստանում»:
Դրվագ Rome: Total War խաղից
Առաջին մասում խոսեցին Rome:Total War խաղի Tigran the Great մոդի  հեղինակները` «Քարերի Երկիր» երիտասարդական թիմի անդամները: Ճիշտն ասած մութ մնաց, թե նրանք ինչ են պատրաստվում ստեղծել: Անընդհատ խոսում էին ինչ-որ լիցենզիաների, engine-ների մասին: Համոզված եմ, որ Activision-ը, որին պատկանում է Total War-ը երբեք ոչ մի պայմանով իր խաղի թե՛ կոդը, թե՛ շարժիչի կոդը, որի վրա աշխատում է խաղը չեն տրամադրի (առավել ևս անվճար) ինչ-որ անհատների: Կամ իրոք ինչ որ կախարդական և/կամ անօրինական ձևով նրանք ձեռք են բերել խաղի կորիզը (ինչպես նրանք նշեցին) կամ էլ պարզապես մոդ են ստեղծում օգտվելով խաղի հետ տարածվող անվճար արտաքին ծրագրերից՝ toolset-ներից: Առաջին դեպքում պետք կլինեն շատ հմուտ ծրագրավորողներ, որպեսզի կարողանան գլուխ հանել այդ հսկայական ծրագրային կոդից, իսկ երկրորդ դեպքում նրանց անհրաժեշտությունն ընդհանրապես չկա՝ ցանկացած, նույնիսկ ծրագրավորումից գլուխ չհանող մարդ կարող է որոշակի ժամանակ տրամադրելով սովորել օգտվել այդ toolset-ներից:
plex
Երկրորդ մասում խոսեց Plexonic ընկերության տնօրեն Գևորգ Սարգսյանը: Ես առաջին անգամ էի լսում այդ ընկերության մասին, և զարմանալի անակնկալ էր ինձ համար, որ հայաստանում իրոք լրջորեն խաղերի մշակմամբ (խաղերի, ոչ թե մոդերի) զբաղվողներ կան: Շուտով առանձին պոստով կանդրադառնանք Plexonic-ին ու նրա գործունեությանը:
Երրորդ մասում ելույթ ունեցավ ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը, ներկայացրեց պրեզենտացիա ներկայումս Հայաստանում և տարածաշրջանում սկսնակ ձեռնարկությունների թվի և դրա աճին ուղղված միջոցների ու միջոցառումների մասին:
Առայժմ այսքանը: Սպասենք հաջորդ IT Club Meeting-ին:

Մեկնաբանություններ (13)

Filed under Իրադարձություններ

IT Club Meeting 23

Հոկտեմբերի 15-ին Ամերիկյան Համալսարանի Բիզնես կենտրոնի բուֆետում տեղի կունենա IT ակումբի հերթական, թվով 23-րդ հանդիպումը: Այս անգամ քննարկման թեման է “Խաղային ինդուստրիայի զարգացումը Հայաստանում: Ռազմական պատերազմական ստրատեգիաներ”: Թեման կներկայացնեն Total War հայտնի ստրատեգիայի Tigran the Great մոդի հեղինակներ Տիգրան Սարգսյանը և Հայկ Իսկանյանը: Հանդիպմանը մասնակցողները կարող են առաջարկել իրենց թեմաները:

Օրը և ժամը՝ 15 Հոկտեմբրի, 19:00
Անցկացման վայրը՝ ք Երևան, Ալեք Մանուկյան 9 — Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես Կենտրոնի բուֆետ
Մուտքն անվճար է: Մասնակցության համար ուղարկեք ձեր Անուն, Ազգանունը itclubmeeting@gmail.com էլ. փոստի հասցեով, որպես subject նշելով “Meeting N23”:

IT Club-ի հետագայում կայանալիք հանդիպումների և նորությունների մասին տեղեկություն ստանալու համար միացեք IT Club-ի facebook-ի խմբին՝ http://www.facebook.com/group.php?gid=113886015316208 :

1 մեկնաբանություն

Filed under Իրադարձություններ