Category Archives: Զարմանալի

Google-ի կատակը կամ ապագան` առանց ստեղնաշարի ու մկնիկի

Երեկ` ապրիլի 1-ին Google-ը բոլոր Gmail օգտագործողների հետ կատակեց, ներկայացնելով նոր` Gmail Motion Beta ծրագիրը, որը իրականում դեռ պատրաստ չէ:

Ծրագիրը համակարգչի տեսախցիկի միջոցով Ձեր որոշակի շարժումները վերածում է հրամանների կամ սիմվոլների, ինչի միջոցով կարելի է օրինակ հաշված վայրկյաններում նամակ գրել:

Google-ը նաև զգուշացնում է` նախ համոզվեք, որ Ձեզ շրջապատող տարածքը մաքուր է, երկրորդ` փորձեք փոքրիկ ընդմիջումներ անել ամեն 30-40 րոպեն մեկ (ոնց որ կանեիք գրելիս), ու վերջապես` վարժություններից հետո Ձեզ ժամանակ է պետք, որ մկանները հանգստանան 🙂

Ու էսքանից հետո դու ոգևորված սեղմում ես Try Gmail Motion կոճակը, մի քանի վայրկյան սպասում մինչև ծրագիրը բեռնվի, ու …  April Fools! Gmail Motion doesn’t actually exist. At least not yet…

P.S. Փաստորեն մեր շարժումներն էլ արդեն թվայնացրեցրին, հիմա համակարգչի առաջ պետք է ավելորդ շարժում թույլ չտաս, որ հանկարծ սխալ չհասկանա…

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ, Հումոր, Զարմանալի

Անհնարին գլուխկոտրուկը

Հերթական անգամ youtube-ով “թափառելիս” հանդիպեցի այս շատ հետաքրքիր տեսահոլովակին:

Դիտեք այն, և փորձեք բացատրել, թե որտեղից առաջացավ ազատ տարածքը? Տեսահոլովակը մոնտաժված չէ և ձեզ չեն փորձում խաբել: Համոզվելու համար ինքներդ կարող բեռնել գլուխկոտրուկը և փորձել:

Մեկնաբանություններ (4)

Filed under Մտածենք..., Զարմանալի

Երևանի ֆուտուրիստիկ երկնաքերը

yerevan-armenia-eco-friendly-skyscraper 
Կհավատաք թե չէ, բայց այս առաջին հայացքից ֆանտաստիկ կինոներից թվացող շենքը կառուցելու են Երևանում: Շենքը իրենից ներկայացնում է բազմաֆունկցիոնալ երկնաքեր, որի մեջ մտնում են հսկայական ավտոկանգառ, մի քանի հյուրանոց, օֆիսներ, զբոսայգի, բնակելի հարկեր: Շենքը նախագծել է հայ ճարտարապետ Վահան Միկասյանը: Հսկայական կառույցը օժտված է լինելու վերջին eco-friendly տեխնոլոգիաներով՝ անձրևաջրերը հավաքելու համակարգով, ֆոտոէլեկտրոնային մարտկոցներով, գերժամանակակից օդափոխման համակարգով: Շենքի ինտելեկտուալ «պատյանը» թույլ է տալու կարգավորել ներս թափանցող ցերեկային լույսի պայծառությունը: Հիանալի է, խոսքեր չկան…

Աղբյուրը՝  http://infuture.ru

Թողնել մեկնաբանություն

Filed under Առօրեական, Զարմանալի

Նոետիկա – գիտություն, թե ցնորք?

noeticsՄարդկությունը անհիշելի ժամանակներից փորձել է հասկանալ բանականության էությունը, բացահայտել դրա պոտենցիալը՝ մտքի ուժը: Ծովափից վերցնենք մի փոքրիկ ավազի հատիկ: Այն, ինչպես և ամեն բան աշխարհում, ինչ-որ զանգված ունի, ձգողական դաշտ է ստեղծում իր շուրջը. թեկուզ և չնչին, բայց այնուամենայնիվ ստեղծում է: Այժմ ենթադրենք հսկայական թվով ավազի հատիկներ միացված են իրար, և, ասենք լուսնի զանգվածին հավասար զանգված ունեն: Այս դեպքում այս ավազահատիկների համակարգը ի վիճակի կլինի առաջացնել մակընթացություն և տեղատվություն, ազդել Երկրի կլիմայի վրա և այլն: Եկեք մի պահ ենթադրենք, որ մարդկանց մտքերը ևս ունեն զանգված, Եթե դա այդպես է, ուրեմն բազմաթիվ մարդկանց ուղղորդված մտքերը նույնպես ունակ կլինեն ազդելու մատերիալ աշխարհի վրա: Հասկանալի է, առաջին հայացքից ցնորք ու հիմարություն է թվում: Իրականում այսօր աշխարհում զարգանում է բնական (թե գերբնական?) գիտությունների մի նոր ճյուղ, որը կոչվում է նոետիկա (noetics — հին հունարենից nous` հոգի, բանականություն): Ֆաշիստական Գերմանիայում գերմարդկանց ռասսա ստեղծելու փորձերը, Սովետական միությունում հայացքով գդալ թեքելու կամ էլեկտրական հոսանք ստեղծելու գիտական փորձերը, 70-ականների ԱՄՆ-ում LSD թմրանյութի ազդեցությամբ մարդու մտքի պոտենցիալը բացահայտելու հետ կապված փորձերը (հետո այդ թմրանյութը պետականորեն արգելեցին), նշված ժամանակներում դեռևս այդ գիտությանը անուն տրված չէր: Անհիշելի ժամանակներից այս ամենը, ինչը չէր ենթարկվում նույն ժամանակի գիտության և/կամ կրոնի բացատրություններին, համարվում էր կախարդանք, հերետիկոսություն, գերբնական ուժ և այլն: Նոետիկան գերնոր գիտության ճյուղ է (շատ ավելի նոր, քան նանոտեխնոլոգիաները) և դրա տեսությունը նոր է սկսվում ուրվագծվել: Հիմնականում նոետիկ հետազոտություններ անցկացվում են արևմուտքում՝ Նոետիկ Գիտությունների Ինստիտուտում (IONS – Institute of Noetic Sciences` www.noetic.org) և Պրինստոնի անոմալ հետազոտությունների լաբորատորիայում (PEAR): Նոետիկայի կարգախոսն է «Մտքի հաղթանակը մատերիայի նկատմամբ»: Գիտահանրամատչելի նյութեր այս թեմայով կարելի է գտնել www.theintentionexperiment.com և www.noeticsciences.co.uk կայքերում: Մեկնաբանությունների տեսքով կուզենայի իմանալ ձեր կարծիքը այս հարցի շուրջ…

Թողնել մեկնաբանություն

Filed under Զարմանալի