Category Archives: Երաժշտություն

Այստեղ տեղադրվում են նորություններ երաժշտական աշխարհից, և ոչ միայն:

Խելագար երաժշտություն

Որովհետև լավ երաժշտությունը պետք է շատ լինի…

Մեկնաբանեք, քննադատեք, ավելացրեք ձե՛ր սիրած խելագար մեղեդիները…

Advertisements

1 մեկնաբանություն

Filed under Երաժշտություն

MUSE

31311_395231573724_8762738724_4187080_7702764_n
Անգլիական ծագմամբ Muse ռոք խմբի անդամները արդեն 10 տարի է, ինչ ուրախացնում են երկրպագուներին իրենց աչքի ընկնող, անսովոր երգարվեստով: Նախքան այդ , սկսած 1994թ., խմբի անդամները՝ գլխավոր կիթառահար/վոկալիստ Մեթյու Բելամին, բաս կիթառահար/բեք-վոկալիստ Քրիս Վոլստենհոլմը և հարվածային գործիքների/ստեղնաշարի երաժիշտ Դոմինիկ Հովարդը (Վոլստենհոլմը միացավ խմբին մի փոքր ուշ) հանդես էին գալիս տարբեր անունների ներքո, այդ թվում Gothic Plague, Rocket Baby Dolls և այլն…
Muse_by_Bobbie_Gurl
Դեբյուտային ձայնասկավառակը՝ Showbiz վերնագրով, նրանք թողարկել են Մեծ Բրիտանիայում 2000թ.: Հայրենիքում սկավառակը, չնայած մեկնաբանների մեղադրանքներին, թե Muse-ի երգարվեստը նույնօրինակում է արդեն իսկ այն ժամանակ հանրահայտ Radiohead-ի գործերը, արագ կերպով բարձրացավ վաճառքների չարթերի առաջին հորիզոնականը:
2001թ. Մադոննային պատկանող Maverick Records ձայնագրման ստուդիան չհամաձայնվեց թողարկել խմբի երկրորդ սկավառակը՝ Origin of Symmetry-ն ԱՄՆ-ում, պատճառաբանելով, թե Բելամիի ձայնը ռադիոեթերի հետ համատեղելի (radio-friendly) չէ: Maverick-ը առաջարկեց խմբին նորից ձայնագրել վոկալ մասը: Խումբը կտրականապես մերժեց առաջարկը և թողարկեց սկավառակը Միացյալ Նահանգներում 5 տարի անց միայն՝ Warner Bros պիտակի տակ: Բրիտանիայում այն շլացուցիչ հաջողություն ունեցավ, իսկ Plug in Baby, Bliss, New Born երգերը իսկական ռադիո հիթեր դարձան:
Խմբի հաջորդ սկավառակը՝ Absolution-ը (2003) ևս Մեծ Բրիտանիայում առաջին հորիզանականում հայտնվեց, իսկ Time is Running Out, Hysteria, Butterflies and Hurricanes, Sing For Absolution երգերը բոլորը միանգամից հայտնվեցին top 20-ում:

2006-ին թողարկած Black Holes and Revelations ալբոմը առաջատարի դիրքը ստանձնեց նաև Ավստրալիայում և Եվրոպայի մեծ մասում: Դրա թողարկումից հետո խումբը կատարեց իր ամենահայտնի HAARP համերգային շրջագայությունը, ինչից հետո միանգամից մի քանի երաժշտական պարբերականներ Muse-ին շնորհեցին «Լավագույն կենդանի կատարմամբ խումբ» տիտղոսը:

5-րդ ստուդիո ձայնասկավառակը՝ The Resistance-ը խումբը թողարկեց 2009-ի Սեպտեմբերին: Սկավառակում տեղ է գտել 3 մասից բաղկացած The Exogenesys Symphony գեղեցիկ սիմֆոնիան: Այժմ խումբը գտնվում է Resistance Tour շրջագայությունում: Ս.թ. հունիսին Գլաստոնբերի ֆեստիվալում խումբը U2-ի կիթառահար The Edge-ի հետ կատարեց Where the Streets Have No Name երգը (U2-ի Bono-ն չկարողացավ ելույթ ունենալ վնասվածքի պատճառով):
Muse-ը աչքի է ընկնում իր էքստրավագանտ, չափազանց էներգետիկ կենդանի կատարումներով, տարբեր ոճի երաժշտություններ միախառնելու համարձակ փորձերով (alternative rock, progressive rock, space ballads, classical music, heavy metal, electronica) և յուրօրինակ վոկալով, ինչի շնորհիվ արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում երկու BRIT Award-ի, հինգ MTV Europe Music Award-ի, ինն NME Award-ի, վաճառել է ավելի քան 13 միլիոն ձայնասկավառակ, 2008թ. Սեպտեմբերի 25-ին խմբի երեք անդամները պարգևատրվել են Պլայմոթի Համալսարանի կողմից Պատվի Դոկտորատով (Honorary Doctorate) երաժշտության մեջ ներդրած ավանդի համար:
Խմբի համերգացանկը, կենսագրությունը, ստեղծագործությունները անվճար հասանելի http://muse.mu պաշտոնական կայքում:

P.S. Խոսքեր են գնում, որ խումբը սկսել է աշխատել հաջորդ սկավառակի վրա, որը հավանաբար կթողարկվի հաջորդ տարի:

Մեկնաբանություններ (4)

Filed under Երաժշտություն

Շաբաթվա կայքը N2 — last.fm

Այս շաբաթվա կայքը կարելի է համարել երաժշտասերի դրախտը 🙂 Ներկայացնում եմ last.fm-ը: Այս բազմալեզու կայքում կարող եք հետևել համաշխարհային երաժշտական չարտերին, անվճար ու օրինական եղանակով բեռնել .mp3 երաժշտություն, անվճար գրանցվելու դեպքում լսել որակյալ օնլայն ռադիո: Կարող եք նաև իմանալ ամեն ինչ ձեր սիրած կատարողների մասին, ծանոթանալ գալիք լոկալ համերգներին և իմանալ, թե ինչպես կարելի է ձեռք բերել համերգի տոմսեր (ի դեպ, սա գործում է նույնիսկ Հայաստանում): Եվ թերևս կայքի ամենահետաքրքիր հատկությունը կայանում է նրանում, որ կարող եք ձեր սիրած երաժիշտի անունը որոնելով գտնել նմանատիպ կատարողներ: Կայքը հասանելի է նաև ռուսերենով:

Թողնել մեկնաբանություն

Filed under Շաբաթվա կայքը, Երաժշտություն

Ռոքը «պայթեցնում է» համալսարանը


Այսօր՝ Մայիսի 6-ին Երևանի Պետական Համալսարանի մշակույթի կենտրոնում կայացավ ռոք համերգ, որում մասնակցում էին երիտասարդ, տաղանդավոր հայկական ռոք խմբեր, այդ թվում The
Dreamers, Koma, The Element և մի շարք այլ խմբեր: Նրանց մի մասի անդամները ուսանողներ էին: Համերգին սկզբում ներկա էին մոտ 150 հանդիսատես: Ու չնայած փոքր դահլիճում երաժշտության
հնչողությունն այնքան էլ որակյալ չէր և drum-երի ձայնը չափից շատ բարձր էր, ռոքի և առհասարակ իսկական, կենդանի երաժշտության իսկական սիրահարները մնացին մինչև համերգի ավարտը: Հանդիսատեսի առանձնահատուկ ուշադրությանն արժանացան Koma խմբի ռիթմիկ երգերը և The Element խմբի էներգետիկ կատարումները: Մեկ այլ խումբ (կներեք, չեմ հիշում խմբի անունը) երգում էին Red Hot Chilli Peppers-ի հայտնի երգերը:

Թողնել մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Երաժշտություն

XFM-ը կազմել է վերջին տասնամյակի լավագույն ստեղծագործությունների ցուցակը

Հանրահայտ XFM ռադիոկայանը ավարտել է քվեարկությունն իր ունկնդիրների միջև և ըստ դրանց արդյունքների հրապարակել է վերջին տասնամյակի լավագույն 100 երաժշտական ստեղծագործությունների ցուցակը: Առաջին տեղն է զբաղեցրել The Killers երիտասարդ երաժշտական խմբի 2004 թվականի դեբյուտային ալբոմում տեղ գտած Mr Brightside երգը: Ցուցակում ամենաշատը երգեր ունեն անգլիական Muse ռոք խումբը և հենց նույն The Killers-ը: Ցուցակում տեղ են գտել յուրաքանչյուր խմբի մաինգամից չորս երգ: Ահա ոչ լրիվ ցուցակը: Ինչպես երևում է ցուցակից, տասնամյակի լսարանը ռոք է նախընտրում:

1. The Killers: ‘Mr Brightside’
2. Arctic Monkeys: ‘I Bet That You Look Good On The Dancefloor’
3. Kings Of Leon: ‘Sex On Fire’
4. Muse: ‘Knights Of Cydonia’
5. Elbow: ‘One Day Like This’
6. The White Stripes: ‘Seven Nation Army’
7. Ian Brown: ‘F.E.A.R.’
8. The Strokes: ‘Last Nite’
9. The Killers: ‘Somebody Told Me’
10. MGMT: ‘Kids’

P.S. Ես ինքս Muse-ի երկրպագու եմ ու եթե ծանոթ չեք նրանց ստեղծագործություններին, անպայման ծանոթացեք:

Թողնել մեկնաբանություն

Filed under Երաժշտություն