Category Archives: Գրքեր

Օպերացիոն Համակարգերի դիզայն — Ուսուցողական նյութեր


ԵՊՀ-ում, ԻԿՄ ֆակուլտետի 3-րդ կուրսում դասավանդում են օպերացիոն համակարգեր: Դասախոսությունները հիմնականում հենված են Էնդրյու Տանենբաումի “Ժամանակակից օպերացիոն համակարգերը” գրքի հիման վրա, իսկ գործնական պարապմունքների ժամանակ բացատրվում են Windows API-ի ֆունկցիաների միջոցով համակարգին դիմումներ կատարելու եղանակները և Win32 ծրագրի կառուցվածքային առանձնահատկությունները: Նրանց համար, ովքեր պարապում են ԵՊՀ առաջիկա միջանկյալ քննությանը, կամ պարզապես եթե հետաքրքրված եք OS-երի ներքին աշխատանքին վերաբերող հարցերով, առաջարկում եմ հետևյալ տեսանյութերը, հոդվածները և ծրագրերը:
Անգլերեն հասկացողներին անպայման խորհուրդ կտամ դիտել Տանենբաումի դասախոսությունը “Design of Microkernel OS” թեմայով:  Դասախոսության տևողությունը ~1.5 ժամ է: Առաջին մասում համեմատական կարգով նկարագրվում են մեր օրերում տարածված համակարգերը և բացատրվում են դրանց թերությունները, երկրորդ մասում Տանենբաումը բացատրում է իր ստեղծած MINIX բաց կոդով համակարգի կառուցվածքը: MINIX3-ը, կամ դրա կոդը բեռնել կարելի է http://minix3.org կայքից: Տանենբաումի գրած հոդվածների մեծ մասը pdf տարբերակով անվճար հասանելի են http://www.cs.vu.nl/~ast/publications/ էջում:
Առաջարկում եմ նաև բեռնել և ուսումնասիրել Win32 ծրագրերի կոդեր, որոնց տիպի խնդիրներ լինելու են միջանկյալին: Ֆայլում տեղ են գտել ստորև թվարկված ծրագրերի կոդերը՝
1. Աշխատանք Environment փոփոխականների հետ
2. Ֆայլեր պատճենելու ծրագիր (CopyFile)
3. Ստանդարտ մուտքի/ելքի բռնիչների (Handle) վերահասցեավորում, Echo ծրագիր
Բոլոր խնդիրները փորձված են և նորմալ աշխատում են Windows XP, Vista, 7 համակարգերում: Թարգմանել Visual Studio 2008/2010 միջավայրում:

Advertisements

1 մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Գրքեր, Ծրագրավորում

IBM PC Ասեմբլեր — Պաշտպանված ռեժիմի գիրք

Այս առարկան ուսումնասիրում են համալսարանում երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում՝ ԷՀՄ Ճարտարապետություն և Ասեմբլեր լեզու — 2 անվան տակ: Այս կուրսը, որը կարդում են համալսարանում, համարյա չի առնչվում ԷՀՄ ճարտարապետությանը: Զարմանալի է, ինչու են դրել այս անունը... Գիրքը իրենից ներկայացնում է 2010թ. Գ. Սարդարյանի կարդացած դասախոսությունների հավաքածու, համալրված գծագրերով ու տարբեր աղյուսակներով: Ասեմ միանգամից, որ բավականին ծանր կուրս է, բարձր արդյունք ցույց տալու համար պատրաստվեք լարեր ձեր հիշողության վերջին բջիջները :): Հնարավոր է, փոքր վրիպումներ լինեն տեքստում:

Բեռնել այստեղից

Մեկնաբանություններ (2)

Filed under Համալսարանական, Գրքեր

Օնլայն ուսուցում

Աշխարհի ամենահանրահայտ համալսարաններից մեկը՝ Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտը (MIT) ունի կայք, որտեղ տրամադրում է անվճար դասանյութեր՝ այդ թվում վիդեո կուրսեր, քննական աշխատանքներ, գրքեր: Եթե լավ անգլերեն եք հասկանում, խորհուրդ կտամ դիտեք ձեր մասնագիտությանը համապատասխան վիդեո կուրսերը: Կիրառականցիների կհետաքրքրի Electrical Engineering and Computer Science բաժնի կուրսերը, որոնք կգտնեք այստեղ (մոտ 120 առարկա և մեծամասնությունը վիդեո կուրսերով): Դասանյութերը բեռնելու համար ռչ մի գումար կամ ռեգիստրացիա պետք չէ:

Թողնել մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Գրքեր, Ծրագրավորում

Միջանկյալները սկսվում են…

Համալսարանում սկսվում են երկրորդ միջանկյալ քննությունները: Այդ պատճառով այս երկու շաբաթների ընթացքում պոստերի քանակը կպակասի բլոգում: Հա ու համալսարանից հայթայթել եմ բավականին հետաքրքիր հայալեզու նյութեր Տվյալների Կառուցվածքներ առարկայից: Ինձ թվում է դրանցով բավականին հարմար է պարապել: Կցում եմ այս գրառմանը, այնպես որ ցանկացողները կարողանան բեռնել:

Իտերատոր
Ծառեր (Tree)
Կապակցված Ցուցակներ
Կարմիր-Սև Ծառեր
Հերթեր (Queue)
Պահունակներ (Stack)
Սորտավորման Ալգորիթմեր

P.S Բոլորին մաղթում եմ հաջողություն:

Թողնել մեկնաբանություն

Filed under Համալսարանական, Գրքեր