Շաբաթվա խնդիրը 10: Մեդիտացիա :)

Պատկերացրեք, թե Դուք միջնադարյան կայսր եք և վաղը Ձեզ մոտ շատ կարևոր տոնակատարություն է: Դուք 1000 շիշ գինի եք նախատեսել տոնակատարության համար, բայց պարզել եք, որ դրանցից մեկը թունավորված է: 
Թույնի միակ ախտանիշը մահն է, որը վրա է հասնում թույնն ընդունելուց 10-ից 20 ժամ հետո: Ձեր տրամադրության տակ ունեք ավելի քան հազար ստրուկ, մի խումբ մահապատժի դատապարտված բանտարկյալներ և 24 ժամ` միակ թունավորված շիշը հայտնաբերելու համար: Ձեր տոնակատարությունը կտապալվի, եթե թունավորվի անմեղ մարդ, և որպես խելացի կայսր Դուք պետք է գտնեք, թե որն է բանտարկյալների այն մինիմալ քանակը, որոնց ամեն շշից մի փոքր գինի տալով, կգտնեք թունավորված գինու շիշը 24 ժամում:

P.S. Խնդիրը լուծելու համար առաջարկում եմ ծալապատիկ նստել, ձեռքերը դնել ծնկներին` բութը միջնամատին միացրած,  և փակել աչքերը: Օմմմմ… հաջողություն: 😀

Advertisements

Մեկնաբանություններ (23)

Filed under Մտածենք...

23 responses to “Շաբաթվա խնդիրը 10: Մեդիտացիա :)

  1. 999 hat@ ktam amen strukin….. 1 kmerni… mnacac@ sax kmnan… kam el voch mek chi merni.. urm@ en 1 er…

  2. Էմիլ

    1 հոգի հազար ստրուկի մի բաժակ կտամ ու շշի վրա կգրեմ վոր ստրուկին եմ տվել ետ շշից ով մեռավ իրա շիշն ել թունավոր ա

  3. Մինա

    կնտռեմ ամենաանարժան ստրուկին ւ բոլոր 1000 շիշից կտամ կխմի ւ կմահանա այդ անարժանը եվ կգտնեմ որն էր թունավորը

  4. Aso

    mahapatji datapartvacnerin ktanq, meka mahanalu en, inch tarberutyun, te inchic:)

    • Հա, մահապատժի դատապարտվածների մասին ասելու իմաստն էլ հենց էտ է (ստրուկները շեղող պայման են, լուծելիս օգտագործում ես միայն մահապատժի դատապարտվածներին), խնդիրն այն է, որ ունես ընդամենը 24 ժամ, իսկ թույնն ազդում է 20 ժամից!

  5. ANNA

    Իսկ այս խնդրի ճիշտ պատասխանը չի գրվելու?

  6. երկու հարց
    1, ժամանակը կոնկրետ չի? ասենք 20 ժամ
    2, քաղբանտարկյալների քանակը որքան է, թե դա կապ չունի?

  7. Ժամանակը կոնկրետ չի, քաղբանտարկյալների քանակն ել կապ չունի:

  8. պետք է 27 բանտարկյալ, կմեռնի առավելագույնը 3-ը, բայց լուծումը բացատրելու համար ժամանակ է պետք: Կարճ ասեմ. 1-9 բանտարկյալները խմում են մեկական կում 1-9 հարյոււրյակներից, 10-18 բանտարկյալները` 1-9 տասնյակներից, 19-27 բանտարկյալները` 1-9 միավորներից:

  9. Vard

    Xndrum em ogneq inc lucel hetevyal xndir@` 2 @nker 20 tari anc handipum en . 1-in @nker@ 2-in harcnum e.
    -amusnacar?
    -ayo,- patasxanum e 2-rd@.
    -isk qani erexa unes?
    -3,-patasxanum e 2-rd@.
    -isk qani tarekan en nranq?
    -ete nranc tariqner@ irar bazmapatkes kstanas 36, isk ete gumares kstanas dimaci shenqi patuhanneri tiv@,-patasxanum e 2-rd@.
    @nker@ erkar mtaceluc heto harcnum e.
    -miguce inch-vor payman pakas es asel?
    -ayo es moraca asm, vor poqr erexayis achqeri guyn@ kapuyt e.
    Ays hushumic heto @nker@ tariqner@ asum e. xndri pahanjn e gtnel erexaneri tariqner@

  10. sargis

    գինիների ստուգման համար անհրաժեշտ է ամենաքիչը 200 բանտարկյալ ,քանի որ յուրաքանչյուր բանտարկյալ 1 ժամվա ընդմիջմամբ կարող է խմել 5 շշից ,յուրաքանչյուր 20 ժամից հետո եթե մահը վրա չի հասնում ,ապա տվյալ շիշը չի թունավորված

  11. sargis

    դուք էլ երևի չգիտեք որն է ճիշտ

  12. Ov asec chgitenq?
    Dzer gra& patasxan@ sxal e. 🙂

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s