Շաբաթվա խնդիրը 7–Էյնշտեյնի խնդիրը

euro2400-3858
Հաշվի առնելով մեր ընթերցողների շրջանակում տրամաբանական խնդիրների և հարցերի նկատմամբ հետաքրքրությունը, ես ևս կառաջարկեմ մի խնդիր: Ա. Էյնշտեյնը առաջարկել է այն դեռ անցած դարում և ենթադրել է, որ Երկրի բնակիչներից միայն 2%-ը կկարողանան լուծել այն: Միանգամից ասեմ, որ բարդ մաթեմատիկական գործողություններ պետք չեն, և ոչ էլ Հատուկ Հարաբերականության Տեսության իմացություն Smile… Պարզ լոգիկա:

 

Գիտենք հետևյալ փաստերը՝
1. Կա 5 տուն, բոլորը տարբեր գույների ներկված
2. Յուրաքանչյուր տանն ապրում է մի մի մարդ, ընդ որում բոլոր բնակիչները տարբեր ազգային պատկանելիություն ունեն
3. Յուրաքանչյուր բնակիչ օգտագործում է խիստ որոշակի տեսակի ըմպելիք, ծխում է խիստ որոշակի ֆիրմայի արտադրության ծխախոտ և տանը պահում է խիստ որոշակի տեսակի կենդանի
4. Հարևանների մեջ անհնար է գտնել մի զույգ, որ օգտագործեն նույն ըմպելիքը, կամ պահեն նույն կենդանուց կամ ծխեն նույն ծխախոտը

Հարևանների մասին հայտնի է հետևյալը՝
Անգլիացին ապրում է կարմիր տանը
Շվեդը շուն է պահում
Դանիացին թեյ է խմում
Կանաչ տունը տեղակայված է սպիտակից ձախ (համարեք, որ տները մեկը մյուսի կողքին են տեղակայված (այլ ոչ թե իրար դիմաց), հակառակ դեպքում երկու լուծում կստացվի)
Կանաչ տան բնակիչը սուրճ է խմում
Բնակիչը, որը ծխում է Pall Mall, թռչուն է պահում
Մեջտեղի տան բնակիչը կաթ է խմում
Դեղին տան բնակիչը Dunhill է ծխում
Նորվեգացին ապրում է առաջին տանը
Marlboro ծխողը ապրում է այն բնակչի տանը կից, ով կատու է պահում
Նա, ով ձի է պահում, ապրում է կից այն բնակչի տանը, ով Dunhill է ծխում
Winfield ծխող բնակիչը գարեջուր է խմում
Նորվեգացին ապրում է երկնագույն տանը կից
Գերմանացին Rothhams է ծխում
Marlboro ծխողը ապրում է այն բնակչի տանը կից, ով ջուր է խմում

Ուշադրություն, հարց՝ Ով է տանը ձուկ պահում?

Advertisements

Մեկնաբանություններ (11)

Filed under Մտածենք...

11 responses to “Շաբաթվա խնդիրը 7–Էյնշտեյնի խնդիրը

  1. Samvel

    ձուկ pahum e norvegacin, isk te inchpes haves chunem aselu, aveli chisht hastat mi tex kxchchvem kam dzez kxchchem: Hamozveq nranum, vor Norvegacin cxum e Dunhill ev dexin tann e aprum, ev amen inch parz klini: Shat shnorhakal em harci hamar

    • Սամվել ջան, ճիշտն ասած ես ել էլ եմ լուծել ու ուրիշ պատասխան եմ ստացել: Երևի խճճվել ենք մեկն ու մեկս ինչ-որ տեղ: Վաղը անպայման ժամանակ կգտնեմ, կստուգեմ լուծումս ու կբացատրեմ լուծման եղանակը բոլորին…

  2. Samvel

    kanxav haytnum em shnorhakalutyuns

  3. Samvel

    J.Zakaryan ջան, es mek angam el lu&eci xndir@ ev krkin nuyn patasxan@ staca (Novegacin dzuk e pahum). Isk duq inch patasxan eq stacel???

    • Ժոր, շատ եմ սիրում էս խնդիրը!
      Ես ստացել եմ, որ գերմանացին է ձուկ պահում:
      Samvel, եթե նորվեգացին ապրում է առաջին տանը, ընդ որում տունը դեղին է, և ծխոմ է Dunhill, ապա ստացվում է, որ նա ջուր է խմում ու կատու է պահում, և այլն, և այլն, ամենավերջում ստացվում է, որ գերմանացին (ով ապրում է կանաչ տանը) ձուկ է պահում:

  4. Կներեք պատասխանիս ուշացման համար, ես երկու օրս ցանց մուտք չունեյի գրելու համար: Ես ստացել եմ, որ գերմանացին է ձուկ պահում:
    Խնդիրը կարելի է տարբեր ձևերով լուծել: Խմբի ժողովուրդի մի մասը, ում առաջարկել էի այս խնդիրը լուծում էր ենթադրություններ անելով, այսինքն օրինակ ենթադրում ենք որ ձուկ պահողը անգլիացին է ու կառուցում ենք այդ ենթադրության վրա խնդրի բոլոր օբյեկտների հարաբերությունները: Եթե ընթացքում տրված պայմաններին հակասող ինչ-որ իրավիճակի հասնենք, ուրեմն ենթադրությունը սխալ է և կարելի է փորձել մեկ այլ ենթադրություն անել:
    Ես բոլորովին այլ կերպ եմ մոտեցել սրա լուծմանը: Ոչ թե փորձել եմ շարժվել առաջ հավաստի փաստերն ունենալով (օրինակ՝ երրորդ տունը կարմիր է, շվեդը գարեջուր է խմում և այլն) այլ բացառություններ անելով: Կառուցել եմ մի մեծ վանդակներով աղյուսակ, որի սյուները տների համարներն են, իսկ տողերը խնդրի օբյեկտների դասերը (գույն, կենդանի, ծխախոտ, ազգություն): Ու լրացրել եմ բացառություններ անելով: Այս լուծման եղանակի հետաքրքրությունն այն է, որ դրա ընթացքում սպառիչ տվյալներ են կուտակվում բոլոր 5 հարևանների մասին: Այսպիսով, ստացել եմ
    Առաջին տան բնակիչը նորվեգացի է, դեղին է տունը, կատու է պահում և dunhill է ծխում
    Երկրորդ՝ երկնագույն տան բնակիչը դանիացի է, թեյ է խմում, ձի է պահում և marlboro է ծխում
    Երրորդ՝ կարմիր տան բնակիչը անգլիացին է, թռչուն է պահում, կաթ է խմում և pallmall է ծխում
    Չորրորդ՝ կանաչ տանն ապրում է գերմանացին, ով ձուկ է պահում, սուրճ է խմում և rothhams e ծխում
    Եվ վերջապես սպիտակ տանն ապրում է շվեդը, ով գարեջուր է խմում, winston ծխում և շուն է պահում

  5. Անի և Լուսինե

    Norvegacin pahum e dzuk

  6. es hastat gidem vor dzuk@ germanacu mot e vor@ aprum e kanach tan@, xmum e surj, ev wienfield e cxum))))))…

  7. xaxaxa

    այ տղերք սաղտ ել սխալ եք մտեք այստեղ կտեսնեք՝ http://log-in.ru/games/60/

  8. vazgen

    germanacin aprum e 5-rd tan@ , tun@ kanac e , surc exmum , Rothhams e cxum ev dzuk e pahum:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s