Ռիչարդ Սթոլմանը կվարի սեմինարներ Երևանում և Գյումրիում

Ռիչարդ Սթոլմանը և Թիմ Օ՛րեյլին

GNU նախագծի հեղինակ, Free Software Movement շարժման նախաձեռնող Ռիչարդ Սթոլմանը (Richard M. Stallman) Հայաստանում է: Հիշեցնեմ, որ Սթոլմանի և GNU-ի մասին արդեն խոսել ենք բլոգում հետևյալ էջում: Նա կվարի երեք սեմինար, որոնցից երկուսը Երևան քաղաքում, երրորդը՝ Գյումրիում: Սեմինարները կլինեն անգլերեն լեզվով, և, ինչպես հավաստիացրել է Սթոլմանը հասկանալի կլինեն նույնիսկ ոչ մասնագետ մարդկանց (այսինքն սովորական համակարգչից օգտվողների) համար: Ստորև թվարկում եմ սեմինարների թեմաները, անցկացման վայրերը և օրերը:

Free Software: Ethics and the Internet

Անվճար ծրագրային ապահովում – Էթիկան և Ինտերնետը

Վայրը՝ ԵՊՀ, Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետ, չորրորդ հարկ, ք. Երևան

Օրը և ժամը՝ Նոյեմբերի 16-ին, 18:30

Free Software and Your Freedom

Անվճար ծրագրային ապահովումն ու քո ազատությունը

Վայրը՝ Չարենցի 6, Անի թաղամաս, ք. Գյումրի

Օրը և ժամը՝ Նոյեմբերի 19-ին, 15:00

Free Digital Society

Ազատ թվային հասարակություն

Վայրը՝ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց, 201 սրահ, ք. Երևան

Օրը և ժամը՝ Նոյեմբերի 18-ին, 18:30

Մուտքը բոլոր երեք սեմինարներին ազատ է: Գրանցվելու և մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք սեմինարը կազմակերպած ընկերության՝ KASA-ի պաշտոնական կայք:

Advertisements

Մեկնաբանություններ (3)

Filed under Իրադարձություններ

3 responses to “Ռիչարդ Սթոլմանը կվարի սեմինարներ Երևանում և Գյումրիում

  1. էէէէէէէէ…. Երևանյան սեմինարների թեմաներն ինձ ավելի հետաքրքրեցին քան գյումրիինը…աչքիս պտի մի բան անեմ հարմարեցնեմ գամ Երեևան 😦

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s