IT Club Meeting N23 Review

Ամփոփենք IT Club Meeting-ի թվով 23 հանդիպումը (ովքեր տեղյակ չեն դրա մասին, խնդրում եմ կարդան հետևյալ գրառումը): Հանդիպումը բաղկացած էր երեք մասից և ընդմիջման հետ միասին տևեց մոտ երկու ժամ: Հանդիպման գլխավոր թեման էր այս անգամ «Խաղային ինդուստրիայի զարգացումը Հայաստանում»:
Դրվագ Rome: Total War խաղից
Առաջին մասում խոսեցին Rome:Total War խաղի Tigran the Great մոդի  հեղինակները` «Քարերի Երկիր» երիտասարդական թիմի անդամները: Ճիշտն ասած մութ մնաց, թե նրանք ինչ են պատրաստվում ստեղծել: Անընդհատ խոսում էին ինչ-որ լիցենզիաների, engine-ների մասին: Համոզված եմ, որ Activision-ը, որին պատկանում է Total War-ը երբեք ոչ մի պայմանով իր խաղի թե՛ կոդը, թե՛ շարժիչի կոդը, որի վրա աշխատում է խաղը չեն տրամադրի (առավել ևս անվճար) ինչ-որ անհատների: Կամ իրոք ինչ որ կախարդական և/կամ անօրինական ձևով նրանք ձեռք են բերել խաղի կորիզը (ինչպես նրանք նշեցին) կամ էլ պարզապես մոդ են ստեղծում օգտվելով խաղի հետ տարածվող անվճար արտաքին ծրագրերից՝ toolset-ներից: Առաջին դեպքում պետք կլինեն շատ հմուտ ծրագրավորողներ, որպեսզի կարողանան գլուխ հանել այդ հսկայական ծրագրային կոդից, իսկ երկրորդ դեպքում նրանց անհրաժեշտությունն ընդհանրապես չկա՝ ցանկացած, նույնիսկ ծրագրավորումից գլուխ չհանող մարդ կարող է որոշակի ժամանակ տրամադրելով սովորել օգտվել այդ toolset-ներից:
plex
Երկրորդ մասում խոսեց Plexonic ընկերության տնօրեն Գևորգ Սարգսյանը: Ես առաջին անգամ էի լսում այդ ընկերության մասին, և զարմանալի անակնկալ էր ինձ համար, որ հայաստանում իրոք լրջորեն խաղերի մշակմամբ (խաղերի, ոչ թե մոդերի) զբաղվողներ կան: Շուտով առանձին պոստով կանդրադառնանք Plexonic-ին ու նրա գործունեությանը:
Երրորդ մասում ելույթ ունեցավ ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը, ներկայացրեց պրեզենտացիա ներկայումս Հայաստանում և տարածաշրջանում սկսնակ ձեռնարկությունների թվի և դրա աճին ուղղված միջոցների ու միջոցառումների մասին:
Առայժմ այսքանը: Սպասենք հաջորդ IT Club Meeting-ին:

Advertisements

Մեկնաբանություններ (13)

Filed under Իրադարձություններ

13 responses to “IT Club Meeting N23 Review

  1. Եթե էդքան հարցերից հետո էլ ձեր մոտ մութ էր մնացել, կամ ուշադիր չեիք, կամ ձեր մտավոր ունակությունները հերիք չարեցին ընմբռնել, հասկանալ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ նախագծի նպատակն ու ՔԱՐԵՐԻ ԵՐԿԻՐ թմի առաքելությունը, ամեն դեպքում հարցնեիք — կլուսավորեինք;-).
    Activison ընկերության մասով ձեր համոզվածության վրա շատ կասկածներ կան, քանի որ շատ երկրներ արդեն ձեռք են բերել ՄՈԴ ստեղծելու իրավունք, նշանակում է, որ Հայաստանն էլ կարող է, եթե հարցը դրան հասնի: Իսկ “ինչ-որ անհատները” մի քանի ընկերությունների միություն է, հեռանկարում նաև միավորված կազմակերպություն: Այնպես որ, նորից ասեմ, որ մութ չմնա, ձեր համոզմունքները ՍԽԱԼ են:
    Եթե դուք ձեր բոլոր ՍՈՖԹ-երը ձեռք բերած լինեիք օրինական ձևով, միայն այդ դեպքում իրավունք կունենաիք խոսել ապօրինի ծրագրերից, չնայաց այդ դեպքում էլ վերոհիշյալ խաղի լիցենզիյան ՁԵՐ ԳՈՐԾԸ ՉԻ:
    Եվ եթե ZUMA խաղի էժան տարբերակը ձեր համար լուրջ գործ էր, և հաճելի անակնկալ, ապա ձեր մակարդակը և կարծիքը, որպես խաղային ինդուստրիայից “հասկացող” մարդու, այդքան էլ արժեքավոր չէ, և ձեր լրացումներին կարելի է վերաբերվել թերահավատորեն:
    “Տիգրան Մեծ” նախագծի ղեկավար և
    “Քարերի Երկիր” թմի ղեկավար`
    Տիգրան Սարգսյան:

    • Նախ և առաջ, կխնդրեի չանցնեինք վիրավորանքների (չնայած որ դուք արդեն անցե պրծել եք): Դուք բազմիցս նշեցիք ձեր ելույթի ժամանակ, որ ունեք խաղի կորիզը կամ движок-ը: Հարգելի «Քարերի Երկիր» թիմի ղեկավար, կխնդրեի ինձ, որպես ծրագրավորումից ու խաղային ինդուստրիայից բացարձակ չհասկացող մարդու, բացատրեք ինչ եք հասկանում կորիզ ասելով: Մեջբերում` ” Համոզված եմ, որ Activision-ը, որին պատկանում է Total War-ը երբեք ոչ մի պայմանով իր խաղի թե՛ կոդը, թե՛ շարժիչի կոդը, որի վրա աշխատում է խաղը չեն տրամադրի (առավել ևս անվճար) ինչ-որ անհատների:” Այստեղ խոսքն ամենևին չի գնում ՄՈԴ-եր թողարկելու իրավունքի մասին, այլ ձեր իսկ նշած “движок-ն ունենք, ձեռք ենք բերել”-ի մասին:
      Երկրորդը, ինչից ենթադրեցիք, որ մենք անօրինական սոֆթից ենք օգտվում? Այս բլոգում մենք միայն քարոզում ենք, որ բոլորը օգտվեն լիցենզիոն կամ անվճար ծրագրերից և մենք ինքներս հետևում ենք դրան: Հավաստիացնում եմ ձեզ, դուք այստեղ ոչ մի ապօրինի ծրագիր բեռնելու հղում չեք տեսնի: Հենց հիմա ես ձեզ գրում եմ իմ բաց կոդով Ubuntu-ից ու նույնպիսի բաց կոդով Firefox-ից:
      Եվ վերջապես, երրորդը: Թող ձեզ ամենևին չզարմացնի, որ ինձ դուր եկավ Plexonic-ի տնօրենի ելույթը: Մարդիկ զրոյից ծրագրային կոդ էին մշակել ու մենք տեսանք նրանց գործի արդյունքը: Թեկուզ ոչ այնքան մասշտաբային, բայց օրիգինալ գաղափարներ էլ ունեին (փուչիկներ ճտտացնելու խաղը): Եվ նրանք ամենևին չհերքեցին, որ զումայի կլոնն են սարքել: Պարզապես, եթե դուք նույնքան հասկանայիք ծրագրավորումից, որքան հասկանում եք մոդեր մշակելուց, կպատկերացնեիք, որ զումայի կլոնը ռեսուրսների նկատմամբ պահանջկոտ flash միջավայր տեղափոխելը տեխնիկապես բավականին բարդ խնդիր է: Եվ նախքան իմ մակարդակը և խաղային ինդուստրիայից հասկանալը կասկածի տակ առնելը, հաշվի առեք, որ խաղային ինդուստրիան չափազանց մեծ և բազմաբնույթ ճյուղ է, որի մի կայուն ու զարգաց ենթաճյուղերից է թեթև-օֆիսային կամ casual (էն ձեր նշած էժանագին զումայի տարբերակը) ոլորտը: Նրանց ընկերության աշխատանքը ամենից շատ էր նման “game development” կոչեցյալին:
      809 Բլոգի ղեկավար, ԵՊՀ, ԻԿՄ ուսանող, Instigate ուսանող Զաքարյան Ժորա:

  2. ShH

    Հարգելի Տիգրան Սարգսյան կխնդրեի ձեզ, որ ուրշների մակարդակներից խոսելուց արաջ ցույց տաիք ձեր մակարդակը և ձեր ասելիքը շարադրեիք առանց վիրավորանքների: Հասկանում եմ կարող է դուք ել եք վիրավորվել նրանից, որ ինչ որ մեկը չի գնահատել ձեր գործը, բայց դա պատճառ չէ…
    Ինչևիցե, բոլոր մութ մնացածները լուսավորելու համար կխնդրեի պատասխանել մի քանի հարցի:
    1. Դուք ձեռք էք բերել շարժիչի source-ը, թե պատրստվում եք ձեր խաղը պատրաստել միայն փոխելով օրիգինալի ներքին ռեսուրսները?
    2. Ձեր թմի մեջ ինչ որ մեկը զբաղվում է ծրագրավորմամբ, թե միայն սկրիպտավորմամբ? Խնդրում եմ այս տերմինները չխառնել: Ծրագրավորում ասելով հասկանում եմ փոփոխություն կատարել շարժիչի մեջ, կամ նոր մոդուլներ գրել բարցր մակարդակի լեզվով, իսկ սկրիպտավորման տակ՝ խաղի սցենարի և այլն փոձոխությունը խաղի ստեղծողի կողմից տրված ինտերֆեյսով:

    Ինչքանով ես հասկանում եմ, գործի ամենաբարդ մասը մոդելներ սարքելն է և սցենար մտածելը: Համաձայն եմ դրանք ել են շատ ծանր աշխատանք պահանջում, բայց ինչ էլ լինի, կներեք, բայց միայն դրանով զբաղվող մարդը ինքը իրեն չի անվանի game developer:

    P.S. Ես էլ էի դպրոցական տարիքում GTA-ների մեջ մոդելներ ու տեքստուրներ փոխում, բայց դա չի նշանակում, որ ես խաղ եմ ստեղծել: Եկեք չխառնենք մոդ ստեղծելը լուրջ ծրագրավորման հետ:

  3. 11

    Ժողովուրդ Ձեր խնդիրը նրանաում կայանում, որ դուք պարզապես ուշադրիր չեք
    եղել թիմի ղեկավարի ելույթը, այնտեղ նշվեց որ խաղերը ձևափոխվելու են 90 տոկոսով, իսկ սկրիպտավորմամբ խաղի 90 տոկոսը հաստատ չես փոխի, նման տարբերակով մոդ սարքելը և առանձին խաղի վրա ավելացնելը ավելի ճիշտ է ձեր նշված լինցեզիաների տեսակետից, իմ կարծիքով եթե խաղի կամ ցանկացած այլ բանի վրա ավելացնում ես քո սարքած նորը, ուրեմն հաստատ developer ես, ու
    ինչպես որ նշեցիք եթե այդքան հեշտ է խաղերի մեջ վերընշված փոփոխությունները մտցնելը, թող ամեն մարդ զբաղվի դրանով, փաստորեն բոլոր դա կարողանում են անել, բայց լուրջ չեն զբաղվում (համենայնդեպս դա է դժվարը, խոսելուց բոլորը կարողանում են, բայց արդեն գործի ժամանակ Ճ:)
    Համենայնդեպս դրական եմ մոտիկանում տղաների աշխատանքին առաջինն են , որ ուզում են ինչ-որ աշխուժություն մտցնեն, շատ ավելի հաճելի կլինի հայաֆիկացված խաղեր խաղալ:
    Դե հայի խասյաթա ամենինչում մի բան պիտի տենա ասի, ինքը ամենինչ գիտի ,կարա անի, պռոստը մոռացելա կամ բեսսամբ զբաղվածա, հավես չունի, թե չէ եղածը ինչա :))))

  4. Անչափ շնորհակալ ենք 3-րդ մեկնաբանության համար: Իրոք, որ շատերն են ԽՈՍՈՒՄ ու ՔՆՆԱԴԱՏՈՒՄ, բայց մեր ՀԱՅԱՆՎԵՐ գործում քչերն են ԿԱՐՈՂԱՆԱՈՒՄ ԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ցուցաբերել:

    Հարգելիներս, մենք ձեզանից հո գումար չենք ուզում, որ դուք եդքան ոգևորված (կամ ինչ-որ մեկի ՊԱՏՎԵՐՈՎ) քննադատում եք մեզ: Մենք միայն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ամեն հնարավոր միջոցներով ՀԱՍՆԵԼ ՀԱՅԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆԸ: Նախագծի շնորհիվ ամբողջ աշխարհի երիտասարդների մեջ սեր եվ հետաքրքրություն սերմանել Հայ ժողովրդի, պատմության, մշակույթի և արվեստի, Հայոց գրի և գրականության նկատմամբ, լուծել նաև ապատեղեկատվության խնդիրը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն ավելացնելով` զարգացնել տուրիզմը, խաղային ինդուստրիայում մեծ քայլ անելով` զարգացնել Հայաստանի տնտեսությունը: Այդ ամենից ԴՈՒՔ առաջինն եք շահելու, քանի որ դա ՁԵՐ համար է արվում (եթե ուշադիր լինեիք, կհիշեիք, որ դա ԿՈՄԵՐՑԻՈՆ նախագիծ չէ, այլ բարեգործական):
    Եվ եթե կան էնտուզիաստներ, որոնք կցանկանան իրենց ժամանակը նվիրել Հայանվեր գործերին, ապա մեր դռները բաց են Ձեր առջև: info@highgames.am
    Եվս մեկ անգամ նշեմ “Տիգրան ՄԵԾ” խաղի նպատակն ու Քարերի Երկիր թիմի առաքելությունը` ՀԱՅԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ,
    իսկ դրան հասնելւ կոնկրետ քայլերն արդեն արվում են`
    1. Արդեն ունենք հայոց պատմության վերաբերյալ բազում կայքեր` armhistory.com, armenianhighland.com, tigranthegreat.com, noravank.am, highgames.am…
    2. Հայտնի պատմաբանների օգնությամբ` Արտակ Մովսիսյանի և Սուրեն Մարտիկյանի “Տիգրան Մեծի” մասին ՖԻԼՄեր:
    3. Պլանվորում ենք “Տիգրան Մեծի” մասին ՄՈՒՏՖԻԼՄներ նկարահանել:
    4. Պլանվորում ենք ApbdA միության հետ համատեղ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԿՈՄԻՔՍներ տպագրել:
    5. “Տիգրան Մեծի” մասին Forum-ներում և Wiki-ներում անընդհատ թարմացնում ենք ինֆորմացիան, վերացնում ապատեղեկատվությունը:
    6. Ունենք “Տիգրան Մեծի” մասին ԳՐՔԵՐ տպագրված:
    7. Հիմա էլ ցանկանում ենք “Տիգրան Մեծի” մասին համակարգչային խաղ ստեղծել…
    Ում որ դուր չի գալիս մեր նախաձեռնությունը, խնդրում եմ խորը մտածի ու ՀԻՄՆԱՎՈՐԻ իր բացասական մոտեցումը, իսկ ով որ ցանկանում է մեզ աջակցել, մենք մեծ հաճույքով կնդունենք ցանկացածին և շատ արագ կգտնենք նրա կարողությունների ու հմտութուններին համարժեք աշխատանք:
    Հարգանքներով`
    Քարերի Երկիր թմի ղեկավար`
    Տիգրան Սարգսյան:

    • Տիգրան, Ես շատ ուրախ եմ, որ դուք հասել եք նման հաջողությունների: Ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ ասում, որ ինձ դուր չի գալիս ձեր նախաձեռնությունը: Ընդհակառակը, երբ ձեր մոդը պատրաստ լինի, հաճույքով կխաղամ այն: Իմ ասածը միայն այն է, որ մոդերի մշակումը իրականում բավականին հեռու է խաղերի ծրագրավորումից, իսկ game developmnet ասելով ի նկատի է առնվում հենց ծրագրավորումը, ոչ թե մոդերի մշակումը: Ու կխնդրեի ինչ-որ ՊԱՏՎԵՐՆԵՐ-ի մասի չխոսեիք՝ սա անկախ բլոգ է և մենք չենք համագործակցում ձեր մտածած «պատվիրատուների» հետ և ոչինչ չենք գովազդում կամ հակագովազդում: Մենք պարզապես անկախ ուսանողների խումբ ենք, որոնք արտահայտում են իրենց կարծիքը…
      Ձեզ ցանկանում եմ հետագա հաջողություններ

  5. 11

    Ինձ թվումա development բառի իմաստը դուք սխալ եք ընկալել, կամ չեք հասկանում. development նշանակումա — զարգացում, կատարելագործում, բարելավում, այսինք արդեն գոյություն ունեցող բանի հիման վրա, պետք չէ խառնել programing բառը development-ի հետ:

    • Մեջբերում WikiPedia-ից “Game development is the software development process by which a video game is produced.
      The term software development is often used to refer to the activity of computer programming, which is the process of writing and maintaining the source code.”: Game Development-ին նվիրված ինտերնետային մեծ ռեսուրսներից է gamedev.net-ը: Այցելեք և համոզվեք, որ այն ամենևին կապ չունի modding-ի հետ:

      • 11

        Մեջբերում նույն WikiPedia-ից A game programmer is a software engineer and programmer who primarily develops codebase for video games or related software, such as game development tools. իսկ game developer is a (a business or an individual) specialize in certain types of games. Some focus on porting games from one system to another. Some focus on translating games from one language to another. An unusual few do other kinds of software development work in addition to games. Այստեղ հստակ երևում է խոսքը գնում է translating (թարգմանության(հայաֆիկացման)) և addon մասին (որի մեջ մտնում են նաև մոդերը):
        Մասնագիտական աշխատանքում երբեք game programmer չեն խառնում developer-ի հետ, դրանք լրիվ տարբեր աշխատանքներ են կատարում:
        Իսկ ձեր նշված The term software development is often used (նշված է` հաճախ օգտագործում են) այո հաճախ օգտագործում են կարճ կոնկրետ ներկայացնելու արտասանելու համար, ձեր նման խաղային ոչ մասնագետի համար առաջին հայացքից ոչ մի տարբերություն չի նկատվի, սակայն այդ երկու տեռմինները իրար հետ խառնելը սխալ է (մասնագիտական առումով, որ հաստատ):

  6. Այստեղ ձեր նշած addon-ների մասին ոչ մի խոսք չի նշվում — “few do other kinds of software development work in addition to games” (Ոմանք մշակում են նաև այլ տեսակների ծրագրային ապահովում խաղերից բացի):
    Game Programmer-ը անպայման պետք է ներգրավված լինի Game Development թիմի մեջ (http://www.fastgraph.com/makegames/chapt1.html): Ոչ անհրաժեշտ, բայց ցանկալի են թիմում նաև նկարիչներ, մոդելավորողներ, երաժիշտներ, տեստավորողներ և այլն: Էսքան խոսակցությունը սկսվել էր նրանից, որ ես պնդում էի, որ modding-ով զբաղվող մարդկանց համար սխալ է ասել, թե նրանք game developer-ներ են, որովհետև իրականում modding-ը չափազանց քիչ է առնչվում, կամ ընդհանրապես չի առնչվում ռեալ ծրագրավորման հետ (այսինքն source կոդը տեսնելու, մի բան փոխելու և ավելացնելու):
    Կարելի է ենթադրել, դուք մասնագետ եք արդեն game development-ում եթե խոսում եք «մասնագիտական առումներից»: Եթե գաղտնիք չէ, կպատմեիք մի քիչ ձեր արած գործերի մասին (մենակ մոդերի մասին չխոսեք)…

  7. 11

    Համաձայն եմ, որ մոդինգը source code փոխելու հետ կապ չունի, բայց դուք արդեն ձեզ հակասում եք բա խաղի նոր սցենար գրելը (պատմաբանների խումբը), նոր տեքստուրաներ ավելացնելը, զենքեր ու շինություններ ավելացնալը, բա էտ նկարիչները որ խաղի համար նկարելու են նոր հերոսների ձեր ասելով զբաղվում են մոդինգով այլ ոչ թե development-ով: Ու այդ սխալ թարգմանությունը (Ոմանք մշակում են նաև այլ տեսակների ծրագրային ապահովում խաղերից բացի) ՈՎՄԱՆՔ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ` ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ԽԱՂԵՐԻՆ:
    Խորհուրդ կտաի այն գործով զբաղվել ինչից հասկանում եք այլ ոչ թե խեղաթյուրանքի մեջ գցել մարդկանց ձեր անբավարար իրազեկվացության պատճառով: ՈՒ կուզենայի այդ հարցը առաջինը ձեզ տալ — մի քիչ ձեր արած գործերի մասին, որ այդպես վստահ խոսում ու քննադատում եք խաղերի մասնագետներին:
    Երևի որ խոսքը գնար տիեզրագնացության մասին նույն կերպ կպնդեիք ձեր մոտ կիսատ պռատ ձևավորված կարծիքները, նոր վերջում կսկսեիք տեղեկանալ տվյալ բնագավառի մասին:

  8. Թարգմանության մեջ այդ ԴՈՒՔ եք սխալվում: Կարող եք դիմել անգլերենի մասնագետի, եթե ձեր անչափ բարձր ինքնասիրությունը ձեզ թույլ տա: Ես կարիք չունեմ այստեղ անանուն ոմանց իմ արած գործերից պատմեմ: Ով որ պետք է, լավագույնս կերպով տեղյակ է դրանցից: Այդ դուք եք աջ ու ձախ շպրտում «մասնագիտական առումով», «մասնագետ» տերմինները առանց նույնիսկ նորմալ ներկայանալու: Չլինի Valve-ում եք աշխատում, մենք էլ ստեղ, սովորական մահկանացուներս, առօրյա բամբասանքով ենք զբաղբած? Եթե մի քիչ զսպեյիք ձեր ամպագոռգոռ ելույթները և փոխարենը շրջեիք բլոգի էջերով, կտեսնեիք, որ այս բլոգի հեղինակները անհամեմատ ավելի շատ են իրազեկված խաղերի ինդուստրիայից, ծրագրավորումից և ընդհանրապես IT ինդուստրիայից, քան դուք ձեզ պատկերացնում եք:
    Ու մի բան էլ, ոչ ոք ձեզ այստեղ զոռով չի «խեղաթյուրում», ինչպես դուք անհիմն արտահայտվում եք: Ազատ կարող եք այցելել համացանցի մնացած մի քանի միլիարդ էջերը, կամ մոդելներ կառուցել ու հայտարարել, որ դուք game developer եք:

  9. ShH

    Այլևս թեման փակված է մեկնաբանությունների համար…