Ինչպես ընտրել թվային ֆոտոխցիկ

Ինչպիսի ֆոտոխցիկ ընտրել: Կարծում եմ, այս հարցը հոզում է բոլորին, ովքեր ուզում են գնել ֆոտոխցիկ, անկախ նրանից, թե ինչ նպատակով է օգտագործվելու սարքը՝ սիրողական ընտանեկան լուսանկարներ նկարելու թե պրոֆեսիոնալ աշխատանքներ նկարելու: Այսօրվա շուկան գերհագեցած է տարբեր սեգմենտների համար նախատեսված բոլոր տեսակի լուծումներով: Փորձենք կողմնորոշվել…

Ինչից է բաղկացած ֆոտոխցիկը

Երկու կարևորագույն բաղկացուցիչները, որոնք ուղղակիորեն ազդում են նկարի որակի վրա, դրանք օբյեկտիվն (օպտիկա) ու մատրիցան են:
Փոխվող օբյեկտիվով ֆոտոխցիկ
Պրոֆեսիոնալ ֆոտոյով զբաղվող մարդկանց համար ստեղծված են փոխվող օպտիկայով մոդելներ: Նկարիչը հնարավորություն ունի ֆոտոխցիկին կցել տարբեր օպտիկական հատկություններ դրսևորող օպտիկաներ, այսպիսով ստանալով նկարի օպտիմալ որակ նկարահանման բոլոր պայմաններում: Բայց որակյալ օպտիկան բավականին թանկ է, երբեմն օպտիկական լինզաների հավաքածուն կարող է ավելի թանկ նստել, քան հենց ինքը՝ ֆոտոխցիկը: Սիրողական մոդելներում նման հնարավորություն չկա, օբյեկտիվը չի փոխարինվում՝ ստատիկ է:
 Ֆոտոխցիկի մատրիցան
Մյուս կարևոր դետալը մատրիցան է: Ինչքան մեծ են դրա առանձին լույսազգայուն տարրերի ֆիզիկական չափերը, այդքան ճշգրիտ է ստացվում գույնը լուսանկարում: Բանն այն է, որ այսօր առաջարկվող թվային խցիկներում պիքսելների քանակը տատանվում է 10 – 12 միլիոնի մեջ, սակայն մատրիցայի ֆիզիկական չափերը լիովին տարբեր կարող են լինել: Այսպիսով, միևնույն պարամետրերի դեպքում ավելի լավ է նկարում այն ֆոտոխցիկը, որի մատրիցան մեծ է:

Ֆոտոխցիկների տեսակները

Այսօր հիմնականում առանձնացվում են երկու տեսակի ֆոտոխցիկներ՝ հայելային և կոմպակտ:
Հայելային ֆոտոխցիկ Canon EOS 450D

 

 

 

 

 

 

 

Հայելային ֆոտոխցիկները իրենց անունը ստացել են այն պատճառով, որ նրանցում լույսի ճառագայթը անցնելով օբյեկտիվով, հայելու կողմից արտացոլվում է մատրիցայի վրա: Ֆոտոխցիկի այսպիսի կառուցվածքը թույլ է տալիս բավականին մեծ մատրիցա տեղադրել նրանում և հնարավորություն տալ օգտվողին փոխել օպտիկան: Հաճախ, ասելով պրոֆեսիոնալ ֆոտոխցիկներ, ի նկատի ունեն հենց հայելային մոդելները: Այսպիսի խցիկները հայտնվել են 20-րդ դարի առաջին կեսին: Թվային մոդուլյատորով մոդելները հայտնվել են վերջերս:

Կոմպակտ ֆոտոխցիկներ Pentax Optio WS80
Ի տարբերություն հայելիային խցիկների, կոմպակտ մոդելներում օգտագործվում են փոքր մատրիցաներ, ինչի արդյունքում մի քանի անգամ էժան է նստում այսպիսի ֆոտոխցիկների արտադրությունը (եթե նաև հաշվի առնենք էժանագին օպտիկան, որը սովորաբար օգտագործվում է այսպիսի մոդելներում), բայց և զգալիորեն տուժում է լուսանկարի որակը: Մի խոսքով, այսպիսի մոդելները նախատեսված են ոչ հմուտ կամ սիրողական լուսանկարչությամբ զբաղվող մարդկանց համար:

Ստաբիլիզացիան

Արժե ֆոտոխցիկ գնելուց, պարզել, այն ունի նկարի ստաբիլիզատոր, թե ոչ: Ստաբիլիզացիան թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել շարժման ժամանակ նկարահանված լուսանկարներում պատկերի «լղոզվածությունը»: Այսօր տարածված են ապարատային ստաբիլիզացիայի երկու տարբերակ: Առաջին դեպքում ֆոտոխցիկի փոքր տեղաշարժների ժամանակ (օրինակ երբ դողում է լուսանկարիչի ձեռքը) տեղաշարժվում է օպտիկայի լինզաներից մեկը, սրանով ապահովելով լույսի փնջի շեղման բացակայությունը, երբ այն մտնում է օբյեկտիվ:
Լինզայի տեղաշարժով ստաբիլիզացվող ֆոտոխցիկ

Երկրորդ դեպքում տեղաշարժվում է ոչ թե լինզան, այլ մատրիցան, ինչի արդյունքում ստացվում է համանման էֆեկտ:
Մատրիցայի տեղաշարժով ստաբիլիզացվող ֆոտոխցիկ

Կան նաև ստաբիլիզացիայի ծրագրային ալգորիթմներ, բայց փորձը ցույց է տալիս, որ գործնականում դրանք այնքան էլ էֆեկտիվ չեն:

Zoom-ը

Շատերը ֆոտոխցիկներում մեծ կարևորություն են տալիս պատկերը «մոտեցնելու» հնարավորությանը: Օպտիկական զումը դա օպտիկայի լինզաների մինիմալ և մաքսիմալ հեռավորությունների հարաբերությունն է: Լինզաների տեղաշարժման արդյունքում հնարավոր է դառնում կառավարել մատրիցային դիպչող լույսի փնջի «հաստությունը», ինչի շնորհիվ ստեղծվում է պատկերը մոտեցնելու էֆեկտ: Թվային զումը աշխատում է լիովին այլ կերպ, այն պարզապես հեռացնում է նկարից եզրային մասերը, ինչը բերում է նկարի որակի անխուսափելի կորստի:

Եզրակացություն

Բոլոր վերը թվարկված տեխնիկական պարամետրերը կարելի է գտնել ֆոտոխցիկի տեխնիկական գրքում: Կոմպակտ մոդելներ գնելուց մի խաբնվեք մեգապիքսելների շռայլությանը! Պահանջեք տեխ. գիրքը և իմացեք մատրիցայի ֆիզիկական չափսերը: Ուշադրություն դարձրեք նաև, թե ինչպիսի լուցկի (вспышка, flash) է օգտագործվում խցիկում: Այսօր տարածված են հալոգենային լուցկիները: Հայելային մոդելներ գնելուց անպայման պահանջեք տեխնիկական գիրքը և մանրամասն ուսումնասիրեք բոլոր տվյալները՝ ստաբիլիզացիայի տեսակը, խցիկի հետ համատեղելի օբյեկտիվների տեսակները, մատրիցայի չափսերը և այլն: Եթե երկմտում եք մի քանի մոդելների միջև, խորհուրդ է տրվում ինտերնետից նայել դրանց տեստավորման արդյունքները: Այդպիսի տեստեր առաջարկող կայքերից է http://thg.ru-ն: Հաջողությու՛ն!

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s