Ծնունդդ Շնորհավոր «Ժպիտիկ» :-)

1982թ. սեպտենբերի 19-ին Կարնեգի-Մելոնի անվան համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը առաջին անգամ առաջարկեց օգտագործել երեք նիշ` երկու կետ, միացման գծիկ եւ փակման փակագիծ, որպես «ժպտացող դեմք» տեքստում: Դա մեծ համալրում էր էլեկտրոնային լեքսիկոնում:

Ֆալմանի` տեղական էլեկտրոնային տեղեկագրին ուղարկած նամակը մինչ այժմ պահպանվել է (էլեկտրոնային տեղեկագիրը այսօրվա ֆորումների նախատիպն էր և այդ ժամանակ  համարվում էր համալսարանի աշխատակիցների միջև շփման հիմնական միջոցը): Ահա այդ հաղորդագրությունը (ամբողջ նամակը կարող եք դիտել այստեղ).

19-Sep-82 11:44 Scott E Fahlman 🙂 From: Scott E Fahlman I propose that the following character sequence for joke markers: 🙂 Read it sideways.

Actually, it is probably more economical to mark things that are NOT jokes, given current trends. For this, use 😦

Պատմական հաղորդագրությանը նախորդել է երկար քննարկում, որտեղ  մասնակիցները քննարկել են, թե ինչպիսի սիմվոլներ կարող են օգտագործել տեքստում, արտահայտելու համար, որ հաղորդագրությունը հումորային է: Նշենք նաև, որ հաղորդագրությունը, որում առաջին անգամ օգտագործվել է «ժպիտիկը» գտնվել է միայն 2002 թվականին, հայտարարությունների արխիվում, որը պահպանվել էր լենտի վրա:
«Թվային հնագիտական պեղումներին», որոնք կազմակերպվել էին այդ հաղորդագրությունը գտնելու և դրանով «սմայլիկի» ծննդյան ամսաթիվը որոշելու նպատակով, ներկա էին մի քանի խանդավառվածներ 🙂

Scott E. Fahlman

Շատերը քննադատում էին ընդհանրապես ժպտացող դեմքի գաղափարը` ասելով, որ լավ գրողները չպետք է կարիք ունենան ընդգծելու իրենց հումորային մեկնաբանությունները: Շեքսպիրը, Ջոնաթոն Սվիֆտը և Մարկ Տվենը իրենց շատ լավ էին զգում առանց դրա: Եվ ընդգծելով, որ մեկնաբանությունը չպետք է լուրջ ընդունվի, մենք փչացնում ենք կատակը: Երգիծական գրվացքներում հաճույքի մի մասն էլ այն է, որ երբեք չես կարող իմանալ հեղինակը լուրջ է գրում, թե ոչ:

«Որոշ չափով ես համաձայն եմ այս քննադատությանը,_ասում է Սքոթ Ֆալմանը,_ Գուցե Ժպիտիկը ավելի շատ փչացրել է մեր գրավոր հաղորդագրությունները քան բարելավել, բայց գաղափարը պաշտպանելու համար ես երկու բան կասեմ: Նախ`ամեն մարդ չէ, որ Շեքսպիրի կամ Տվենի նման գրական վարպետություն ունի, և նույնիսկ այդ վարպետներն էլ վատ օրեր են ունենում: Երկրորդ, որ ավելի կարևոր է, ամեն գրող յուրահատուկ ձևով է գրում, և եթե կարդացողների 1%-ը չհասկանա կատակը, ապա կարող են առաջանալ վեճեր մնացած 99%-ի հետ: Ուրեմն, եթե մի քանի սմայլիկի խելամիտ օգտագործումը կարող է նվազեցնել այդպիսի վեճերի հաճախականությունը, ապա այնքան էլ վատ գաղափար չէ: Կրկնում եմ, մենք խոսում ենք Ինտերնետում սովորական հաղորդագրությունների մասին, և ոչ թե հայտնի ստեղծագործությունների, որոնք համեմատաբար անհասանելի են հանրությանը:»

Իր գոյության ավելի քան 25 տարվա ընթացքում«ժպիտիկը» դարձել է էլեկտրոնային հաղորդակցության կարևոր մասը, և շատերը արդեն չեն կարող պատկերացնել, թե ինչպես կարելի էր յոլա գնալ առանց նրա:
«Ժպիտիկը» փոխարինում է այն, ինչը պակասում է չատով կամ էլփոստով շփվելիս` ձայնի ինտոնացիան և դեմքի միմիկան: «Ժպիտիկները» օգնում են ավելի լավ հասկանալ զրուցակցին, նրա տրամադրությունը, և ի վերջո, նրանք պարզապես ծիծաղելի են և առաջացնում են դրական էմոցիաներ:

Ուրեմն եկեք գոնե այսօր չմոռանաք ժպտալու և մեր ընկերներին սմայլիկներով հաղորդագրություններ ուղարկելու մասին:)

Իսկ հոկտեմբերի 1-ին նշվում է Ժպիտի Միջազգային օրը:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under Առօրեական

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s