Մտածենք: Հարցեր

Ինչքան ժամանակ է Մտածենք բաժինը չենք թարմացրել: Ինձ թվում է ժամանակն է դա անել: Առաջարկում եմ հարցեր, որոնք խաղարկվել են ՄԻԱԿ-ի Գյումրիի մասնաշենքում կազմակերպած խաղի ժամանակ: Թեմաներն են՝ դիցաբանություն, տիեզերք, անտիկ աշխարհ, աստվածաշունչ և կինո: Հարցերը գնահատված են ըստ աճող բարդության 5, 10, 15, 20, 25 և 30 միավորներով: Հեշտ հարցերն հիմնականում հիշելու հարցեր են, բարդերը՝ տրամաբանելու:

Zeus--greek-mythology-687267_1024_768
Դից աբանություն 5: Անտիկ հունական բժշկության աստված Էսկուլապը այնքան հմուտ էր իր գործում, որ բուժում էր ոչ միայն մարդկանց մարմինները, այլ նաև հոգիները, կյանքի կոչելով հանգուցյալներին: Դրա պատճառով նա արժանացավ Զևսի զայրույթին: Որ աստվածն է, որ էլ ավելի է զայրացել Էսկուլապի վրա?
Դիցաբանություն 10: Այս հրեշավոր կենդանին ունեցել է առյուծի գլուխ, այծի իրան և օձի պոչ, բնակվել է անտիկ ժամանակաշրջանում Լիկիայում, ներկայիս Թուրքիայի տարածքում: Անվանեք նրան:
Դիցաբանություն 15: Նրանց անվանել են նաև «տարօրինակ ձայնով արարածներ», «գայթակղողներ», «կախարդողներ»: Ինչ անվան տակ են մտել դիցաբանության մեջ Աքեոլ աստծու և Մելպոմենա մուզայի այս դուստրերը?
Դիցաբանություն 20: Օվկիանոս աստվածը սիրահարվեց նրա վրա, գողացավ և փախցրեց նրան: Ով է նա?
Դիցաբանություն 25: Այս ավտո-մակնիշը այրեց իր թևերը և մահացավ, արևին չափազանց մոտ թռչելու պատճառով: Թևերն, ի դեպ, նրա համար կառուցել էր հայրը: Ում մասին է խոսքը?
Դիցաբանություն 30: Նա 88 անգամ սուրբ է եղել, 58 անգամ արքա, 24 անգամ հոգևորական, 18 անգամ կապիկ, 12 անգամ հավ, 8 անգամ սագ, ինչպես նաև փիղ, առնետ, ձուկ, գորտ և այլն: Ում մասին է խոսքը?

supernova
Տիեզերք 5: Որ մոլորակն է ամենամոտը գտնվում արևին:
Տիեզերք 10: Նրա ստեղծած գրավիտացիոն դաշտն այնքան ուժեղ է, որ անգամ լույսը չի կարող խուսափել նրա հետ բախումից: Ինչի մասին է խոսքը?
Տիեզերք 15: Նա ասել է, «ես չեմ հասկանում առաջին մարդն եմ, թե վերջին շունը»: Ով է նա?
Տիեզերք 20: Ինչ էր տիեզերանավի անունը, որով Արմսթրոնգն ու Օնիլը վայրէջք կատարեցին լուսնի վրա?
Տիեզերք 25: Այս մոլորակի մակերևույթի լուսանկարները հիշեցնում են Սնիկերսի միջուկը: Իրականում մոլորակի ընդերքը անհամեմատ ավելի փոքր խտություն ունի, քան Սնիկերսի միջուկը: Որ մոլորակի մասին է խոսքը?
Տիեզերք 30: «Արծիվը թռիչքի մեջ», «Տիեզերքի դև», «Հարավային ձկան բերան»: Ինչ կապ ունեն թվարկված անունները տիեզերքի հետ?

athens_parthenon1
Անտիկ աշխարհ 5: Մի չինացի կայսր ուզում էր գրավել հարևան պետությունը, բայց նրան խանգարում էր այն հանգամանքը, որ այն գտնվում էր լեռների բարձունքին: Բարձրանալու ճանապարհ չկար: Մի օր նա այդ հարցի լուծումը գտավ: Որոշեց նվիրել այդ պետությանը մի մեծ զանգ: Ինչպես վերջացավ այդ պատմությունը?
Անտիկ աշխարհ 10: Հին եգիպտական հիերոգլիֆները կարելի էր կարդալ ինչպես աջից ձախ, այնպես էլ ձախից աջ: Նայելով դրանց, ինչպես կարելի էր հասկանալ, թե որ ուղղությամբ պետք է կարդալ?
Անտիկ աշխարհ 15: Այս բառը թարգմանաբար նշանակում է «նա, ով ապրում է մեծ տանը»: Որ բառն է դա?
Անտիկ աշխարհ 20: Սպարտայում ճակատամարտից հետո կանայք գնում էին մարտի դաշտ և փնտրում հանգուցյալ ամուսինների և որդիների դիակները: Որոշ դեպքերում այդ կանայք, տեսնելով դիակները, փախուստի էին դիմում: Ինչն էր դրդում նրանց այդ քայլին դիմելու?
Անտիկ աշխարհ 25: Ինչ նպատակով էին հին եգիպտացիները դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում իրենց տների մոտ “մետաղյա սրեր” տնկում հողի մեջ?
Անտիկ աշխարհ 30: Շոգ կլիմայական պայմաններում դժվար է պահպանել մազերը մաքրության մեջ: Ինչքան քիչ են դրանք, այնքան լավ: Մյուս կողմից, մազածածկը օգնում է պաշտպանվել արևի ճառագայթներից: Ինչպես էին լուծում այս հարցը անտիկ Եգիպտոսում?

my bible
Աստվածաշունչ 5: Քանի օր և գիշեր էր գալիս անձրևը Համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ?
Աստվածաշունչ 10: Ադամի մարմնի որ մասից Աստված սարքեց Եվաին?
Աստվածաշունչ 15: Աբրահամի որդու անունը?
Աստվածաշունչ 20: Ինչ անունի տակ է Աստված անվանվում Մովսեսին?
Աստվածաշունչ 25: Ում որդին էր առաջին Եգիպտոս եկած հրեան?
Աստվածաշունչ 30: Շատերը գիտեն, թե Ադամն ու Եվան ունեցել են 2 որդի: Իրականում դրանց թիվը անհամեմատ ավելի շատ էր: Անվանեք Ադամի և Եվայի երրորդ որդուն?

 

kino 30
Կինո 5: Դերասան, որը դարձավ նահանգապետ:
Կինո 10: Ամենաառաջին հայտնի կինոն:
Կինո 15: Անվանեք Դեվիդ Ֆինչերի 1999թ. գլուխգործոց ֆիլմը, որի գլխավոր դերերում են Բրեդ Պիտը և Էդվարդ Նորտոնը:
Կինո 20: Անվանեք ամերիկյան կինոպրոկատում ամենաշատ գումար վաստակած կինոն, հաշվի առնելով ինֆլյացիան:
Կինո 25: Որն է ամենաբարձր՝ մոտավորապես 1:12000 շաույթի և ծախսի հարաբերություն ունեցող ֆիլմը?
Կինո 30: Ինչով են իրար հետ կապված Հիթ Լեջերը և Պիտեր Ֆինչը?

Advertisements

Մեկնաբանություններ (21)

Filed under Մտածենք...

21 responses to “Մտածենք: Հարցեր

  1. Արա Նիկողոսյան

    Divabanutyun 5 harci patasxan@ im karciqov AID astvacn e,,,(andrshirmyan astvac@)) lol )

  2. G.Tigranuhy

    Տիեզերք 5: Մերկուրին
    Տիեզերք 10: Սև խոռոչ (իմ սիրած թեման 🙂 )
    Տիեզերք 15: Յուրի Գագարինը
    Տիեզերք 20: Ապոլոն 11 կամ 21, չեմ հիշում
    Տիեզերք 25: Ենթադրում եմ Յուպիտերն ա

  3. Martin

    Անտիկ աշխարհ 25: Նեղոսի վարարման հետևանքով հողային բաժանումները քանդվում էին, և նոր հողային բաժանումների կարիք էր լինում, ինչը դառնում էր հարևանների միջև վեճի պատճառ: Մետաղյա սրերի տնկելը հարցի հիանաի լուծում էր:
    Անտիկ աշխարհ 30: Եգիպտացիները կեղծամ էին օգտագործում:

    • 25 միավորանոց հարցի համար շատ հետաքրքիր լուծում ես առաջարկում, բայց խաղի ժամանակ պաշտոնական հնչաց պատասխանը այն էր, որ մետաղյա սրերը օգտագործում էին կայծակը հողակցելու համար (громоотвод): 30 միավորանոց հարցն էլ լիովին ճիշտ ես:

  4. S. Mazmanyan

    Ուրեմնս
    Դիցաբանություն 15։ Сирены (Հայերեն չեմ հիշում)
    Դիցաբանություն 20: Ինչքան հիշում եմ Ամֆիտրիտա
    Տիեզերք 5: Վեներա կամ Արուսյակ եթե չեմ սխալվում
    Տիեզերք 30: Երևի համաստեղություններ են։
    Անտիկ աշխարհ 10: Ինչքան գիտեմ պետք է կարդալ նկարների ուղղությամբ, այսինքն որ կողմ են ցույց տալիս (կամ նայում) նկարները:
    Աստվածաշունչ 30: Շետ կամ Սիֆ

    Կինո 5: Արնոլդ Շվարցենեգեր )))
    Կինո 10: Նայած ում հայտնի… Իմ իմացած ամենաառաջին ֆիլմը դա Сцены в саду Раундхэй 1888 թ. տևողությունը ինչքան գիտեմ 2 վայրկյան է եղել

    • Դիցաբանություն 15-ը ճիշտ է: Դիցաբանություն 20-ը սխալ է, ճիշտ պատասխանն է՝ Եվրոպա: Տիեզերք 5-ը Մերկուրին է (գրած կար մեկնաբանություններում պատասխանը): Տիեզերք 30-ը ճիշտ է: Անտիկ աշխարհ 10-ը ևս ճիշտ ես: Կինո 10-ը բան չունեմ ասելու, շատ հարաբերական հարց է (Հայկն է կազմել SeM ջան…): Կինո 5-ը ճիշտ է: Աստվածաշունչ 30-ը ճիշտ է:

  5. Vahe

    Sorry naxord patasxanner@ chem kardum vor hetaqrqir lini 😀
    Dicabanutyun
    5: Hades
    10: Chimaera
    15: Sirena
    20: Evropa
    25: Ikar (Ikarus)
    30: Buddah

  6. Vahe

    Lav kinon el porcem 😀

    5: 2 hogi e exel Arnold Schwarzenegger ev Ronald Reagan
    10: shaaat voch korrekt harc e, haytnin inch imastov, inchn e hamarvum kino, asenq 10 varkyananoc arajin porcer@ hashiv e te che ? Kareli e entadrel vor i nkati unen Lumyer exbayrneri 1 kinon, vor@ kochvum er L’Arroseur arrosé (es mek@ google-el em, anun@ chgitei :D)
    15: Fight Club
    20: ete chem sxalvum 1-i texum Avatarn e, heto Titanic, heto el im sirac The Dark Knight
    25: entadrum em vor araji The Saw-n
    30: karcem patmutyan mej menak ed 2-n en kinoakademiayi mrcanak posmertno stacel

  7. SONA

    DICABANUTYUN 25!!PATASXANEM CER ARAJARKAC HARCIN!!DA KARCUM EM IKARN ER“DEDALOSI VORDIN,VOR@ ERKAR JAMANAK,VORPES STRUK IR XELACI GYUTEROV CARAYUM ER MI BRNAKALI.EV ERKAR TARINER MTORELUC HETO DEDALOS@ MOMIC EV PETURNERIC TEVER E SARQUM IR EV VORDU HAMAR,VORPESZI PAXCHEN BRNAKALIC,HAYR@ NAXAPES ZGUSHACREL ER VORDUN`AREVIN MOT SHAT CHTRCHEL,SAKAYN VERJINS CHLSEC NRAN EV AYRVEC AREVI HRIC U @NKAV COV@

  8. SONA

    TIEZERQ 30-KARCUM EM DRANQ HAMASTEXUTYUNNER EN

  9. SONA

    ASTVACASHUNCH5- 40 OR EV 40 GISHER

  10. SONA

    ASTVACASHUNCH 10-ASTVAC EVAYIN ARAREC ADAMI KOXIC

  11. SONA

    CHISHTN ASAC NAXORD PATASXANNER@ CHEI KARDACEL,NOR NKATECI,VOR INCANIC ARAJ PATASXANEL EIN,CHNAYAC HAMESTOREN NSHEM,INCHPES DUQ EIQ NKATEL`VERJINNERIS PATASXAN@ AYNQAN EL AMBOXJAKAN CHER

  12. DAVIT Abdalyan

    azs harceri patasxanner@ erb klinen?

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s