Հեղինակային իրավունքների ոտնահարումը հեռուստաեթերում

Capture

Assassins-Creed-2-Ezio 
Հայաստանի բոլոր խոշոր հեռուստաընկերութունները իրենց լրատվական հաղորդումներում բազմիցս քարոզում են ինտելեկտուալ սեփականության և հեղինակային իրավունքների պաշտպանության մասին, բայց առաջին հերթին, հենց իրենք են բացահայտ կերպով խախտում դրանք: Այսպես օրինակ, Հայատանի հանրային հեռուստաընկերությունը իր սեփական արտադրության  անորակ ու տաղտկալի հեռուստասերիալներում օգտագործում է Ubisoft ընկերության Assassin’s Creed II վիդեոխաղի երաժշտությունը (շնորհակալություն Ա. Գրիգորյանին այս մասին հայտնելու համար, ինչպես նա նշեց՝ “կոֆե խմելու տեսարաններում հնչում է խեղճ ֆրանսիացիների սիմֆոնիկ երաժշտությունը”), իսկ Շանթ հեռուստաընկերությունը նախկինում ցուցադրվող սերիալներում ազատ կերպով օգտագործում էր լրտես Բորնի մասին պատմող ֆիլմերից «ցրած» երաժշտությունը (հեռուստաընկերությունը նույնիսկ առանց հապաղելու թողարկում է իր արտադրանքը DVD սկավառակների տեսքով), իսկ վերջերս սկսել է «համեմել» իր հեռուստատեսային «գլուխգործոցները» անգլիական Muse ռոք խմբի երգերից վերցված հատվածներով: Ես հանգամանորեն խուսափում եմ դիտել հայկական արտադրության հեռուստասերիալները, բայց համոզված եմ, որ վերը թվարկված դեպքերը (և հեռուստաընկերությունները) միակը չեն: Ներքին ձայնը ինձ հուշում է, որ դժվար թե վերոհիշյալ հեռուստաընկերությունները գնել են երաժշտությունն օգտագործելու իրավունքները կամ ստացել են դրանք օգտագործելու գրավոր համաձայնագրեր 😀 Իսկ դա նշանակում է, որ մենք գործ ունենք ինտելեկտուալ սեփականության ու հեղինակային իրավունքների կոպիտ ու բացահայտ, անպատիժ խախտման հետ:
P.S. Շարունակենք ձևացնել, որ ունենք բարձրորակ հեռուստաալիքներ… 😦 Հետո էլ ասում են, թե հեռուստա-ռադիո-մամուլի տեսչությունը (կամ ինչպես են դրան անվանում) հսկում է իրավիճակը…

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under Առօրեական, Կինո և Հեռուստատեսություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s