Nokia N8 — սուսուփուս Nokia-ի աղմկոտ անակնկալը


Ֆինլանդական Nokia-ն պատրաստում է արտադրել իր նոր մուլտիմեդիա հեռախոսը՝ N8-ը (նույնիսկ անհարմար է սրան հեռախոս անվանել): Մուլտիմեդիա համակարգիչը օժտված է 12Mpx տեսախցիկով, որը ի վիճակի է 720p բարձր կետայնությամբ 25fps տեսահոլովակներ նկարել: Nokia-ի խոսքերով N8-ում օգտագործված օպտիկան ամենաորակյալն է, որ երբևէ տեղադրվել է հեռախոսի վրա: Բացի այդ տեղադրված է նաև քսենոնային flash (вспышка): Սարքի վրա նույնիսկ կա HDMI ինտերֆեյս, որով կարելի է հեռախոսը միացնել HD հեռուստացույցի: Մարտկոցը թույլ է տալիս 2 օր անընդմեջ երաժշտություն լսել, կամ 6 ժամ վիդեո դիտել: Սարքում տեղադրված է 680Mhz հաճախականությամբ աշխատող ARM11 պրոցեսոր: Ներդրված հիշողությունը 16Gb է, SD քարտերի միջոցով հնարավոր է ավելացնել մինչև 48Gb: N8-ի պատյանը կազմված է ամբողջական ալյումինի կտորից:
Այն առաջին սարքն է, որն աշխատում է նոր Symbian ^3 (Symbian Cube) օպերացիոն համակարգով: Զարմանալի է, Nokia-ն դեռ չի հասցրել շուկայում իրացնել իր Maemo Linux ՕՀ-ով աշխատող N900-ը, ու արդեն առաջարկում է բոլորովին նոր համակարգով սարք: Արդյոք ընկերության hi-tech լուծումների նման բազմազանությունը չի շփոթեցնում ոչ հմուտ գնորդին? Ամեն դեպքում, անկասկած, վերը նշված երկու սարքն էլ ֆունկիցիոնալ պաշարով գերազանցում են Apple-ի iPhone-ները: Ու նույնիսկ չնայած նրան, որ Nokia-ի հեռախոսները ավելի հասանելի են, կապված չլինելով բջջային օպերատորներին, ավելի դեմոկրատական ծրագրային միջուկով են արտադրվում (բավական է նշել միայն Flash-ի լիարժեք ապահովումը), միևնույն է Apple-ի հեռախոսները կծած խնձորի լոգոտիպի առկայության պատճառով ավելի շատ են վաճառվում… Մի տեսակ անարդար է, չեք գտնում? Առաջարկում եմ դիտել demo տեսահոլովակը և այցելել սարքի պաշտոնական կայքը:

P.S. Եվրոպայում սարքը կթողարկվի այս տարվա երրորդ քառորդին և կարժենա ընդհամենը 370 եվրո (~$490) չներառած ԱԱՀ-ն:

Advertisements

1 մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

One response to “Nokia N8 — սուսուփուս Nokia-ի աղմկոտ անակնկալը

  1. Ժողովուրդ տեսնում եմ շատ եք որոնումներ կատարում բլոգում «nokia, n8, գինը, այժմ» բանալիներով: Կրկնում եմ, հեռախոսը դեռ չի վաճառվում: Եվրոպայում այն կհայտնվի վաճառքում Սեպտեմբերին կամ Հոկտեմբերին: ԱԱՀ-ն ներառած կարժենա $550: Դե բնական է, Հայաստանում մի 50%-ով թանկ կլինի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s