Browser-ների պատերազմը

220618

Browser-ների պատմությունը
Ինտերնետային browser-ծրագրերը այսօր հանդիսանում են կարևորագույն և ամենապահանջվող ծրագրերը (չհաշված վիդեո խաղերը): Այսօր դրանք թողարկում են տեղափոխելի սարքերի համար (Opera Mini), դրանց հիման վրա կառուցում են ամբողջական օպերացիոն համակարգեր (Chrome OS):
Դրությունը browser-ների շուկայում նման չէ 10 տարի առաջվա իրավիճակին, երբ շուկայի խոշոր խաղացողները միայն Netscape-ը և Microsoft-ն էին: Microsoft-ին այն ժամանակ առանձնապես ջանք չպահանջվեց համակարգիչներ վաճառող ընկերություններին արգելել սարքերի վրա Netscape Navigator-ի տեղադրումը, այսպիսով «խեղդելով» Netscape ընկերությանը: Ռեդմոնտի գիգանտի նման ագրեսիվ քաղակականությանը հետևեցին մի շարք դատական հայցեր և antitrust միջոցառումներ: Շուկայում հայտնվեցին նոր լուծումներ, մասնավորապես Opera-ն և Mozilla-ի հիման վրա կառուցած Firefox-ը: Ուշագրավ է նաև Mac OS համակարգի բնիկ Apple Safari-ի փոխադրումը Windows միջավայր: Դրությունն էլ ավելի թեժացավ, երբ 2008թ սեպտեմբերին Google-ը ներկայացրեց իր Chrome բաց ծրագրային կոդով նախագիծը:

Browser-ները և անվտանգությունը
Browser-ները անմիջական կապ ունեն ինտերնետի հետ, ահա թե ինչու շատ կարևոր է դրանց ապահով կառուցումը: Browser-ի փոքրագույն թերության դեպքում իսկ հաքերները կփորձեն դրա միջոցով իրենց ձեռքը վերցնել ամբողջ օպերացիոն համակարգը: Ահա թե ինչու browser արտադրող ընկերությունները պարբերաբար կազմակերպում են համակարգչային մասնագետների մրցույթներ, առաջարկելով գումար նրանց, որոնք նման թերություններ կգտնեն ծրագրերի մեջ: Google-ի Chrome-ը այս առումով համարվում է բացարձակապես անձեռնամխելի: Մասնագետների կարծիքով գաղտնիքը թաքնված է Chrome-ի շատ բարդ ու անհասկանալի ճարտարապետության մեջ:

Browser-ները և արագությունը
Շատերն ասում են, թե բացարձակապես անիմաստ է չափել այս կամ այն browser-ի էջերը բացելու արագությունը և համեմատել մյուսների հետ, չէ որ էջը բացելու արագությունը կախված է միայն տվյալ պահին օգտվողի կապի արագությունից ու սերվերի գերբեռնվածության աստիճանից: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ արագ/դանդաղ browser հասկացությունները լոկ գովազդային բնույթ են կրում: Ես համամիտ չեմ վերը ասվածի հետ: Դա ճիշտ կլիներ մոտ 10-15 տարի առաջ, երբ ինտերնետային էջերը զուտ տեքստի և պարզագույն նկարների խառնուրդ էին ներկայացնում: Այսօր իսկ էջերը պարունակում են ամենաբազմազան ու բարդ կոնտենտ, սկսած մուլտիմեդիայից, վերջացրած էջի մեջ ներդրված լիարժեք ծրագրերից: Վերցնենք օրինակ Internet Explorer 7-ը: Երբ էջի վրա բավականին ծավալուն Java Script է աշխատում, այն կենտրոնանում է միայն այդ script-ը կատարելու վրա և չի արձագանքում օգտվողի հրահանգներին: Համեմատության կարգով կարելի է նշել, որ Chrome-ը յուրաքանչյուր էջի համար, նույնիսկ յուրաքանչյուր կլիենտային script-ի համար առանձին պրոցես է ստեղծում, սրանով բացառվում է, որ մի էջի կամ ծրագրի խափանումը/աշխատանքը հանգեցնի մյուսների խափանմանը/աշխատանքի ավարտին: Արագության հետ կապված ևս մեկ խնդիր է մուլտիմեդիայի պատկերումը (rendering): Microsoft-ը խոստանում է IE9-ում լիարժեք ապարատային մակարդակով գրաֆիկայի պատկերում, անկասկած, մյուսները ևս կհետևեն նրա օրինակին: Խնդիրը էլ ավելի կրիտիկական կդառնա, երբ մոտ ապագայում ներկայացվի HTML5 ստանդարտի WebGL եռաչափ տեսարաններ պատկերելու տեխնոլոգիան:

Browser-ները և վիճակագրությունը
Browser-ների վիճակագրությունը արձանագրող www.w3schools.com կայքի համաձայն այսօր ամենաշատ օգտագործողներն ունեն Internet Explorer-ը (33,4%) և Firefox-ը (46,4%): Ամենաարագ կերպով շատանում են Chrome-ի օգտվողները՝ 13,6%, ինչը 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ահա ավելի ամբողջական պատկերը՝

browserstats

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s